Հմայիչ խաբեբաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Հմայիչ խաբեբաները
Pretty Little Liars Logo.png
Ժանր թրիլեր, teen drama և միստիկ ֆիլմ
Երկիր Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Հիմք Pretty Little Liars[1]
Լեզու անգլերեն
Ռեժիսոր Norman Buckley[2], Ron Lagomarsino[2], Չադ Լոու[2], Arlene Sanford[2], Michael Grossman[2], Melanie Mayron[2], I. Marlene King[2], Liz Friedlander[2], Lesli Linka Glatter[2], Elodie Keene[2], Bethany Rooney[2], Kimberly McCullough[2], Roger Kumble[2], Տրոյան Բելիսարիո[2], Joseph Dougherty[2], Wendey Stanzler[2], Jamie Babbit[2], Paul Lazarus[2], Ջ. Միլեր Թոբին[2], Dana Gonzales[2], Joanna Kerns[2], Tim Hunter[2], Միկ Գարիս[2], Joshua Butler[2] և Michael Goi[2]
Գլխավոր
դերերում
Տրոյան Բելիսարիո, Լյուսի Հեյլ, Էշլի Բենսոն, Սաշա Պիտերս, Շեյ Միտչել, Ջանել Փերիշ, Իան Հարդինգ[2], Laura Leighton[2], Հոլի Մերի Կոմբս[2], Չադ Լոու[2], Թայլեր Բլեքբերն[2], Կիգան Ալեն[2], Թամմին Պամելա Սուրսոկ[2], Լինդսի Շոու[2], Andrea Parker[2], Տորի Դևիտո[2], Nia Peeples[2], Drew Van Acker[2], Nolan North[2], Brant Daugherty[2], Bryce Johnson[2], Yani Gellman[2], Բյանկա Լոուսոն[2], Roma Maffia[2], Վանեսա Ռեյ[2], Ryan Merriman[2], Sean Faris[2], Jim Abele[2], Amanda Schull[2], Amber Borycki[2], Diego Boneta[2], Քլեր Հոլթ[2], Գրեգ Սալկին[2], Roark Critchlow[2], Ադամ Լամբերտ[2], Արդեն Չո[2], Պատրիկ Ջեյ Ադամս[2], Anne Marie Loder[2], Annabeth Gish[2], Kamar de los Reyes[2], Լարիսա Օլեյնիկ[2], Amanda Leighton[2], Meg Foster[2], Chuck Hittinger[2], Նաթանիել Բուզոլիչ[2], Reggie Austin[2], Steve Talley[2], Քլոյի Բրիջես[2], Սթիվեն Կրուգեր[2], Michael Mantell[2], Sydney Penny[2], P.J. Boudousqué[2], Ավրորա Պերինո[2], Aeriél Miranda[2], Rebecca Breeds[2], Մեդդի Զիգլեր[2], Anne-Marie Johnson[2], Nicholas Gonzalez[2], Sprague Grayden[2], Patti Yasutake[2], Emma Dumont[2], Edward Kerr[2], Yvette Freeman[2], April Grace[2], Alona Tal[2], Kristen Cloke[2], Charlotte Rae[2], Connor Trinneer[2], Բեթթի Բակլի[2], Karl T. Wright[2], Mary Page Keller[2], Ռոբբի Ամելլ[2], Titus Odell Makin Jr.[2], Elizabeth McLaughlin[2], Էմի Յասբեկ[2], Rumer Willis[2], Melanie Mayron[2], Brett Dier[2], Michelle Hurd[2], Wes Ramsey[2], Jake Weary[2], Michael Halsey[2], Թոմ Լորեն[2] և I. Marlene King[2]
Գործադիր պրոդյուսեր I. Marlene King, Charles Grant Craig, Oliver Goldstick, Joseph Dougherty և Leslie Morgenstein
Սցենարիստ I. Marlene King[2] և Joseph Dougherty[2]
Երաժշտություն Մայքլ Սյուբի
Պատմվածքի վայր Փենսիլվանիա
Նկարահանման վայր Լոս Անջելես
Եթերաշրջանների քանակ 7
Սերիաների քանակ 160
Էկրաններին է հունիսի 8, 2010-ից հունիսի 27, 2017
Հեռուստաալիք ABC Family[3]
Ընկերություն Warner Bros. Television և Alloy Entertainment
Դիստրիբյուտոր Warner Bros. Television
Պատկերի ձևաչափ 16:9
Կապակցված Ռեյվենսվուդ, Pretty Dirty Secrets և Pretty Little Liars: The Perfectionists
Պաշտոնական կայքէջ

Հմայիչ խաբեբաները (անգլ.՝ Pretty Little Liars), դետեկտիվ դրամատիկ թրիլլեր ժանրի ամերիկյան աշխարհահռչակ երիտասարդական սերիալ է։ Սերիալը ցուցադրվում է ամերիկյան ABC Family հեռուստաընկերությամբ։ Սերիալը հայտնի է ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի երիտասարդների շրջանում։ Սերիալը պատմում է հինգ ընկերուհիների մասին, որոնցից մեկի կորստից հետո մյուս չորսը դառնում են «Է» ծածկանվամբ հանդես եկող մի անհայտ անձի զոհերը։ Դեպքերը ծավալվում են Ռոուզվուդ կոչվող փոքր քաղաքում։ 2013 թ.-ի հոկտեմբերին սկսվեց ցուցադրվել սերիալի սփին-օֆֆ «Ռեյվնսվուդ» սերիալը, բայց այն անհաջողության մատնվեց ու չեղարկվեց առաջին սեզոնի ավարտից անմիջապես հետո։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպենսեր Հասթինգս, Հաննա Մերին, Արիա Մոնթոգոմերի ու Էմիլի Ֆիլդս անունով չորս ընկերուհիների կյանքը կտրուկ փոխվեց երբ անհետացավ իրենց մյուս ընկերուհին՝ Էլիսոն Դիլոուրենտիսը։ Աղջկա կորելուց մեկ տարի անց, գտնվեց մի դիակ, որը վերագրվեց որպես Էլիսոնի դիակ, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր։ Կեղծ թաղումից հետո չորս ընկերուհիները սկսեցին դավադրական նամակներ ստանալ «Է» ծածկանվամբ մի կասկածելի անձի կողմից, ով հետապնդում էր աղջիկներին՝ դժոխք դարձնելով նրանց կյանքը։ Աղջիկները տարիներ շարունակ դիմանում էին «Է»-ի հալածանքներին ու հավատով շարունակում իրենց ընկերուհու փնտրտուքները։ Նրանք հանդիպեցին բազմաթիվ մարդկանց, դարձնելով նրանց կասկածյալներ, դադարեցին վստահել իրենց շրջապատում շատերին ու կորցրեցին նորմալ կյանքով ապրելու հնարավորությունը։ Ամեն ինչ կտրուկ փոխվեց երբ աղջիկները պարզեցին որ Էլիսոնը ողջ է ու գտան նրան։

Սյուժեն գրքում։ Գրքի ու սերիալի տարբերությունները զգալի են։ Գրքում կերպարներն այլ կերպ են նկարագրված, բայց հայտնվում են սերիալում բոլորովին այլ կերպ։ Ըստ գրքի «Է»-ն Էլիսոնի երկրվորյակ քույրն է, բայց սերիալի սցենարիստ Մառլենե Քինգը հաստատել է, որ սերիալում ամեն ինչ այլ կերպ է լինելու և ամենայն հավանականությամբ «Է»-ն կլինի մեկ ուրիշը։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոն Դիլոուրենտիս։ Դերակատար` Սաշա Պիտերս։[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիսոնը դպրոցի և քաղաքի ամենահայտնի աղջիկներից մեկն էր։ Էլիսոնը շփվում էր դպրոցի բոլոր աշակերտների հետ, բայց նաև աչքի էր ընկնում իր տարօրինակ արարքներով։ Էլիսոնը միշտ տարօրինակ բաներ էր ասում իր ընկերուհիներ, հաճախ վախեցնում էր նրանց, հաճախ զգուշացնում մոտեցող վտանգի մասին, իսկ հաճախ անհետանում էր, անհանգստության պատճառ դառնալով։ Իրավիճակը ամբողջովին փոխվեց երբ Էլիսոնն անհետացավ, նրան մեկ տարի անհետ կորած էին համարում, իսկ իր կորստից մեկ տարի անց գտան մի դի, վերագրելով այն իբրև Էլիսոնի դին։ Տեղի ունեցավ Էլիսոնի թաղումը՝ չնայած նրան, որ նա ողջ ու առողջ էր, բայց փախչում էր իրեն հետապնդող թշնամուց։ Չորրորդ սեզոնում հաստատվեց Էլիսոնի ողջ լինելը ու նա ետ վերադարձավ ընկերուհիների մոտ։ Սակայն ամեն ինչ այլ էր, որովհետև «Է»-ն հետապնդում էր Էլիսոնի ու ցանկանում էր նրա մահը։

Հաննա Մերին։ Դերակատար` Էշլի Բենսոն։[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլորի ծաղրանքի առարկա Հաննան, սկսեց շփվել բոլորի հետ միայնն Էլիսոնի շնորհիվ։ Չնայած նրան որ Էլիսոնը նրա լավագույն ընկերուհին լինելով հանդերձ ծաղրում էր նրան, բայց մեկ է նա միշտ օգնում էր նրան դժվար պահերին։ Էլիսոնի անհետացումից հետո Հաննան դարձավ դպրոցի ամենահայտնի աղջիկը։ Հաննան նույնպես բազմաթիվ խնդիրների մեջ առաջ քաշվեց, նա հայտնվեց ոստիկանատանը գողության պատճառով, «Է»-ի կողմից ենթարկվեց ավտովթարի և այլն։ Հաննա սիրում էր ու սիրում է Կալեբ Ռիվերս անունով մի հաքերի, ում նախկինում պահում էր իրենց տանը։ Հաննայի պատճառով բազմիցս խնդիրների մեջ է ընկել իր մայրը, նույնիսկ հայտնվել է բանտում։

Սպենսեր Հասթինգս։ Դերակատար` Տրոյան Բելիսարիո։[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ ընկերուհիներից ամենախելացին ու ամենասովորողը։ Սպենսերը դպրոցի ամենալավ սովորող աշակերտներից մեկն է, բայց քիչ չի հայտնվում անհաջող ու տհաճ իրավիճակներում։ Նախկինում Սպենսերը հանդիպում էր իր քրոջ ընկերների հետ։ Իր և իր քրոջ ընկերների հարաբերություններին ականատես էր Էլիսոնը, ով հաճախ էր սպառնում Սպենսերին, դա էլ դառնում էր նրանց հաճախակի կոնֆլիկների պատճառը։ Սպենսերը նույնիսկ կասկածում էր, որ վնասել է Էլիսոնին թմրանյութերի ազդեցության տակ, բայց ամեն ինչ փոխվեց երբ Էլիսոնն ամեն ինչ պարզաբանեց։ Մինչ դա Սպենսերը նույնիսկ հայտնվել էր վերականգնողական կենտրոնում։ Սպենսերը հանդիպում է Տոբի անունով տղայի հետ։

Արիա Մոնթգոմերի։ Դերակատար` Լյուսի Հեյլ։[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնգյակի ամենացածրահասակ աղջիկը, ով սովորություն ունի իր ուսուցիչների հետ սիրավեպ սկսելու։ Սերիալի առաջին սերիայում Արիան բարում ժամանակ էր անցկացնում մի տղայի հետ, իսկ հաջորդ օրը պարզվեց որ նա իր իսկ անգլերենի ուսուցիչն է։ Նրանք հանդիպում էին բավականին երկար ժամանակ, մինչև որ Արիան ընկերուհիներից իմացավ Էրզրայի «Է»-ն լինելու մասին, սակայն դա բոլորովին էլ այդպես չէր, քանզի նա ուղղակի ցանկանում էր օգնել Էլիսոնին, բայց այդ ամենն այլ կերպ էր ընկալվում մյուսների կողմից։ Արիան նաև հանդիպում էր իր մյուս ուսուցչի՝ Ջեյքի հետ, ում հետ նրա հարաբերությունները երկար չտևեցին։

Էմիլի Ֆիլդս։ Դերակատար` Շեյ Միթչելլ։[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերուհիներից միակ համասեռամոլ աղջիկը։ Էմիլին լողորդուհի է, սակայն այնքան էլ չի զբաղվում լողով «Է»-ի ու վերջերս կատարվող դեպքերի պատճառով։ Էմիլին նախընտրում է աղջիկներին, սկզբում նա հանդիպում էր Մայա անունով մի աղջկա հետ, ով ապրում էր Էլիսոնի նախկին տանը, բայց նրանք բաժանվեցին երբ Մայան հեռացավ քաղաքից, իսկ հետագայում պարզվեց որ նա մահացել է։ Էմիլին հանդիպում էր նաև Սամարա անունով մի աղջկա հետ, ում հետ նրա հարաբերությունները փչացան «Է»-ի դավադրության պատճառով։ Էմիլին հանդիպում է Փեյջ անունով լողորդուհու հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]