Jump to content

Բրենթ Դոգերտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրենթ Դոգերտի
Ծնվել էօգոստոսի 20, 1985(1985-08-20)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՄեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ
ԿրթությունWilliam Mason High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան և կինոդերասան
brantdaugherty.com

Բրենթ Դևիդ Դոգերտի (անգլ.՝ Brant David Daugherty, օգոստոսի 20, 1985(1985-08-20)[1], Մեյսոն, Ուորեն, Օհայո, ԱՄՆ), ամերիկացի դերասան[2]։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում կատարած Նոել Կանի դերով։ 2012 թվականից մինչև 2013 թվականը նկարահանվել է «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Բրայանին[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոգերտին ծնվել և մեծացել է Օհայո նահանգի Մեյսոն քաղաքում՝ Դևիդ Դոգերտիի (արվեստի ուսուցիչ) և Մերի Բեթ Դոգերտիի (ծնունդով՝ Հիրտ) ընտանիքում, որը վերականգնողական ծառայություններ է մատուցում Ցինցինատիի մանկական հիվանդանոցում։ Հայրը մահացել է 2009 թվականի փետրվարի 19-ին՝ 57 տարեկան հասակում[4][5]։ Ունի եղբայր՝ Ադամը, և քույր՝ Քեյթին։

Սովորել է «William Mason High School»-ում, որտեղ խաղացել է ֆուտբոլ։ 2008 թվականին՝ «Columbia College Chicago» քոլեջում կրթությունն ավարտելուց հետո, տեղափոխվել է Լոս Անջելես։ Ներկայումս բնակվում է Արևմտյան Հոլիվուդում։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին Բրենթը «Բանակային կանայք» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանում խաղացել է կրկնվող դեր[6][7]։ Նույն տարում նա «Շատ սոված խաղեր» ֆիլմում ընտրվել է Դեյլի դերի համար։ 2014 թվականին նկարահանվել է «Զայրույթի կառավարում» հեռուստասերիալի մեկ սերիայում։

Մասնակցել է «Պարեր աստղերի հետ» շոուի 17-րդ եթերաշրջանին՝ հանդես գալով պրոֆեսիոնալ պարուհի Պետա Մարգաթրոյդի հետ[8]։ Նրանք դուրս են մնացել ութերորդ շաբաթում՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը։

2016 թվականին «Ազատության հիսուն երանգները» ֆիլմում ընտրվել է Լյուք Սոյերի դերի համար[9]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին սկսել է հանդիպել դերասանուհի Քիմբերլի Իդալգոյի հետ։ 2018 թվականի փետրվարին՝ Ամստերդամ կատարած ուղևորության ժամանակ, զույգը նշանադրվել է[10]։ 2019 թվականի հունիսի 15-ին նրանք ամուսնացել են[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2008 կֆ «Կախված» SuspendedԲիլ
2009 ս «Մասնավոր դպրոց» PrivateԹոմաս Փիրսոն
2010-2017 ս «Հմայիչ խաբեբաները» Pretty Little LiarsՆոել Կան
2011 ս «Սպորտային սուպերհերոսներ» Super SportletsԲեն / Բալիստիկո
2012-2013 ս «Մեր կյանքի օրերը» Days of Our LivesԲրայան
2013 ս «Բանակային կանայք» Army Wivesլեյտենանտ Պատրիկ Քլարկ
2013 ֆ «Շատ սոված խաղեր» The Starving GamesԴեյլ
2014 ս «Զայրույթի կառավարում» Anger ManagementԹիֆեր
2014 հֆ The MichaelsԹոմ Սթենֆիլդ
2015 հֆ Ungodly ActsԴենիել
2015 հֆ Merry KissmasԴասթին
2016 ֆ «Պատահական կոնտակտ» Accidentally EngagedՉեյզ Հանթեր
2016 ս «Ընտանեկան կարգավիճակ» Relationship StatusՉյորչ
2017 ս «Հարգելի սպիտակամորթներ» Dear White PeopleԹրեյն Լոքվուդ
2017 կֆ «Կտրված լարեր» Broken Stringsգործակալ
2018 ֆ «Ազատության հիսուն երանգները» Fifty Shades FreedԼյուք Սոյեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Internet Movie Database — 1990.
  2. ↑ Moorhouse, Drusilla (2011 թ․ հունվարի 10). «Pretty Little Liars Renewed for Season Two; Plus, Scoop!». E! (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  3. ↑ «DAYS Hires New Actor». Soap Opera Digest (անգլերեն). 2012 թ․ ապրիլի 25. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  4. ↑ «David Daugherty Obituary - Deerfield, Ohio - Hodapp Funeral Homes» (անգլերեն). hosting-25437.tributes.com. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  5. ↑ «David Daugherty's Obituary on Dayton Daily News». Dayton Daily News. Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  6. ↑ Andreeva, Nellie (2013 թ․ հունվարի 29). «Brant Daugherty Joins 'Army Wives'». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  7. ↑ Carissa Pavlica (2013 թ․ ապրիլի 7). «Army Wives Exclusive: Brant Daugherty on Cast Changes, Heart and Soul of Season 7». TV Fanatic (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  8. ↑ JESSICA DERSCHOWITZ (2013 թ․ սեպտեմբերի 4). «"Dancing with the Stars": Leah Remini, Valerie Harper, Snooki among new cast» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  9. ↑ Evans, Greg (2016 թ․ փետրվարի 21). «Brant Daugherty Signs On For 'Fifty Shades Freed' Sawyer Role». Deadline.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 22-ին.
  10. ↑ Sarah Hearon (2018 թ․ փետրվարի 26). «'Fifty Shades Freed' Actor Brant Daugherty Engaged to Kimberly Hidalgo» (անգլերեն). Us Weekly. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  11. ↑ Melody Chiu (2019 թ․ հունիսի 15). «Pretty Little Liars Star Brant Daugherty Weds Actress Kim Hidalgo in Sweet California Celebration» (անգլերեն). People. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.