Jump to content

Տորի Դևիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տորի Դևիտո
անգլ.՝ Torrey DeVitto
Ծնվել էհունիսի 8, 1984(1984-06-08) (42 տարեկան)
ԾննդավայրՀանթինգտոն, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունWinter Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, ջութակահարուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
ԸնտրանիՀմայիչ խաբեբաները, Վամպիրի օրագրերը, Killer Movie?, One Tree Hill? և Chicago Med?
Ծնողներհայր՝ ԼԻբերթի Դևիտո
Ամուսին(ներ)Փոլ Ուեսլի

Տորի Դևիտո (անգլ.՝ Torrey Joel DeVitto, հունիսի 8, 1984(1984-06-08), Հանթինգտոն, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, ջութակահարուհի։ Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի Մելիսա Հաստինգսի դերում և «Վամպիրի օրագրերը» ֆիլմի, Մերիդիտ Ֆելլի դերում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տորի Դևիտոն ծնվել Հանթինգթոն։ Նրա հայրը՝ Լիբերտի Դևիտոն, 28 տարի եղել է թմբկահար։ Հոր համերգային շրջագայությունների պատճառով Տորիի մանկությունը անցել է ճանապարհորդություններով։ 6 տարեկանում սկսել է ջութակ նվագել դպրոցի նվագախմբում։ 15 տարեկանում նկարահանվել է գովազդներում, աշխատել է Չիկագոյում՝ մոդելային գործակալությունում։

Մի քանի տարի զբաղվել է մոդելային բիզնեսով, ապա նա անցել է դերասանական կարիերայի։ 2005 թվականին դարձել է առաջատար դերասանուհիներից մեկը, երբ խաղացել է մի քանի դրամա ֆիլմերում։ Դրանցից մեկը «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմն է, որտեղ Տորին խաղացել է Կարենի դերը։ Նկարահանվել է առաջին եթերաշրջանում՝ 16 սերիայում։

2008 թվականին նկարահանվել է 5֊րդ և 6֊րդ եթերաշրջաններում «Մեկ փշակաղնու ծառ» Տորին խաղացել է ՝ «Մեր ամռան հույսերը», «Կլինիկա», «Դրեյք և Ջոշ», «Կվինսա թագավոր», «C.S.I.: Մայամիի հանցագործություն», «Ամրոց» հեռուստասերիալներում։ Նաև նկարահանվել է «Ես գիտեմ, թե դու ինչ էս արել անցած ամառ» ֆիլմում։ 2010 թվականից նա նկարահանվել է «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում, որտեղ խաղում է երկրորդական դեր։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2013 թվականը ամուսնացած է եղել Փոլ Ուելսի հետ։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2004-2005Դրեյք և ՋոշDrake & JoshԴենիս Տորի
2005Կվինսա թագավորThe King of QueensԹրեյսի
2005Ջեք և ԲոբիJack & BobbyՏիֆանի
2005-2006Փառավոր մարդիկBeautiful PeopleԿարեն Կերր
2006Ես գիտեմ, թե դու ինչ էս արել անցած ամառI’ll always know what you did last summerԶոու
2008Կանաչ բանալիGreen FlashՄիա Ֆոնսեկա
2008Ձմեռային մարդասպաններKiller MovieՖիբբի Հիլդեյլ
2008C.S.I.: Մայամիի հանցագործությունCSI: MiamiՔելի Չեպմն
2008Մեկ փշակաղնու ծառOne Tree HillՔերրի
2009ԱմրոցCastleՍիերա Գուդվին
2010Հմայիչ խաբեբաներըPretty Little LiarsՄելիսա Հաստինգս
2011ԾիսակարգThe RiteՆինա
2012Վամպիրի օրագրերըThe Vampire DiariesՄարեդիտ Ֆելլ
2012ՀանցանշաններEvidenceԼիան

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տորի Դևիտո» հոդվածին։