Նաթանիել Բուզոլիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Նաթանիել Բուզոլիչ
Nate Buzolic.jpg
Ծնվել է օգոստոսի 4, 1983({{padleft:1983|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:4|2|0}}) (34 տարեկան)
Ծննդավայր Սիդնեյ, Ավստրալիա
Կրթություն Սքրինուայս և Արևմտյան Սիդնեյի համալսարան
Քաղաքացիություն Flag of Australia.svg Ավստրալիա
Մասնագիտություն դերասան և կինոդերասան


Նաթանիել Բուզոլիչ (անգլ.՝ Nathaniel Buzolic), ավստրալացի դերասան է։ Նա եղել է Nine Network հեռուստաալիքի The Mint հեռուստաշոուի հաղորդավարը, նա նաև կատարել է երկրորդական դեր BBC–ի «Կապույտից դուրս» (2008) օճառային օպերայում։ Նա հայտնի է իր Կոլ Մայքլսոն դերով, The CW հեռուստաալիքի «Վամպիրի օրագրերը» և դրա սփին–օֆֆ «Առաջնածինները» հեռուստասերիալներում։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզոլիչը նկարահանվել է «Բոլորը սրբեր» (2003), «Տուն և հեռու» (2002) հեռուստասերիալներում և կատարել է տիտրերում չնշված դեր «Ջրի առնետներ» (2001) հեռուստասերիալում։

2011 թվականին հայտարարվեց, որ Բուզոլիչը կատարելու է Կոլ Մայքլսոնի դերը The CW հեռուստաալիքի «Վամպիրի օրագրերը» հեռուստասերիալում[1][2]։ Նա նաև կատարել է իր դերը «Վամպիրի օրագրերի» սփին-օֆֆ «Առաջնածինները» հեռուստասերիալի պիլոտում։ 2014 թվականի մայիսի 30-ին հայտարարվեց, որ Բուզոլիչը կվերադարռնա «Առաջնածինների» երկրորդ եթերաշրջան և նա հայտնվեց 2014 թվականին San Diego Comic Con-ում ցուցադրված առաջին թրայլերում[3]։

2014 թվականի փետրվարի 20-ին հայտարարվեց, որ Բուզոլիչը կատարելու է գլխավոր դեր «Գերբնական» հեռուստասերիալի սփին-օֆֆ «Գերբնական։ Արյան գծեր» հեռուստասերիալում[4], որի պիլոտ է հանդիսացել իններորդ եթերաշրջանի 20-րդ սերիան[5][6]։ 2014 թվականի մարտին Բուզոլիչը նկարահանվել է ABC Family հեռուստաալիքի «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալի չորրորդ եթերաշրջանի երկու սերիաներում, մարնավորելով Դին Ստավրոսին, ով Սպենսերի (Տրոյան Բելիսարիո) թմրանյութերի չարաշահումից ազատվելու խորհրդականն էր։ Նա կրկին կատարել է իր դերը վեցերորդ եթերաշրջանին հինգերորդ և վեցերորդ սերիաներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուզոլիչն առաջին սերնդով ավստրալացի է, և ունի խորվաթի ծագում[7]։ Բուզոլիչը սովորել է Էշվիլդի De La Salle դպրոցում և հետագայում ընդունվել է Ավստրալիական թատրոն երիտասարդների համար (ATYP) Սիդնեյում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2005 Կեղտոտ գործեր Տիտրերում չնշված դեր
2007 Ճանապարհային զայրույթ Երիտասարդ Վարորդ Կարճամենտրաժ ֆիլմ
2007 Իմ մեծագույն օրը երբևէ Մարզիչ Կարճամենտրաժ ֆիլմ
2009 Բազմաբնույթ ընտրություն Թոմի Կարճամենտրաժ ֆիլմ
2010 Ասեղ Ռայան
2016 Բարեխիղճ առարկություն Նկարահանվում է

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2001 Ջրի առնետներ Տիտրերում նշված չէ
2002 Տուն և հեռու Փոլ Չալմերս 1 սերիա 15-րդ եթերաշրջան, սերիա 119
2003 Բոլորը սրբեր Դեյմոն Լյոդ Սերիա։ «Ընկերները փորձանքում»
2005 Studio Disney Ինքը Հաղորդավար
2007 The Mint Ինքը Հաղորդավար
2008 Կապույտից դուրս Փոլ Օ՛Դոնել Հիմնական դեր (50 սերիա)
2010 L.A.C. ոստիկաններ Ջահրայդ Սերիա։ «Արցունքների քող»
2011 Քրոունիս Ջեսի Մայոր 1 սերիա
2012–2014 Վամպիրի օրագրերը Կոլ Մայքլսոն Երկրորդական դեր (10 սերիա)
2013–ից Առաջնածինները Կոլ Մայքլսոն Երկրորդական դեր (16 սերիա), գլխավոր դեր (4-րդ եթերաշրջանից)
2014 Առաջնածինները։ Զարթոնք Կոլ Մայքլսոն Վեբ մինիսերիալ (4 սերիա)
2014–2015 Հմայիչ խաբեբաները Դին Ստավրոս Երկրորդական դեր (4 սերիա)
2014 Գերբնական Դեյվիդ Լասթիեր Սերիա։ «Արյան գծեր» («Գերբնական։ Այան գծեր»-ի պիլոտ)
2015 Ոսկորներ Հանթեր Էլիս Սերիա։ «Ուսուցիչը գրքերում»
2015 Նշանակալից մայրը Ջիմի Բարնս Հիմնական դեր (9 սերիա)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]