Սաշա Պիտերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաշա Պիտերս
Sasha Pieterse
Sasha Pieterse PaleyFest 2014.jpg
Ծնվել է փետրվարի 17, 1996(1996-02-17) (23 տարեկան)
Ծննդավայր Յոհաննեսբուրգ, ՀԱՀ
Քաղաքացիություն ամերիկացի
Երկեր Հմայիչ խաբեբաները
Մասնագիտություն դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի, հեղինակ-կոմպոզիտոր, կինոդերասանուհի և երգչուհի
Աշխատանք դերասանուհի, մոդել, երգչուհի, երգահան
Կայք sashapieterse.com
Sasha Pieterse Վիքիպահեստում

Սաշա Պիտերս (անգլ.՝ Sasha Pieterse, փետրվարի 17, 1996(1996-02-17), Յոհաննեսբուրգ, ՀԱՀ), ամերիկացի երգչուհի, դերասանուհի, երգահան ու մոդել, ով հայտնի է դարձել ABC Family-ի «Հմայիչ խաբեբաները» երիտասարդական դետեկտիվ դրամատիկ թրիլլեր սերիալում գլխավոր հերոսուհու` Էլիսոն Դիլոուրենտիտ դերը կատարելով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Պիտերսը ծնվել է Յոհաննեսբուրգում, սակայն երեք տարեկան հասակից ապրում է ԱՄՆ-ում։ Սաշան մանկությունն անցկացրել է Լաս Վեգասում, իսկ պատանեկությունն ու երիտասարդությունը Լոս Անջելեսում։ Նա սկսել է խաղալ ֆիլմերում, սերիալներում ու բազմաթիվ ներկայացումներում երբ դեռ փոքր էր։ Սաշայի ծնողները հայտնի պարողներ են, ովքեր ճանապարհորդել են ամբողջ աշխարհով։ Սաշայի մոդելային ու դերասանական կարիերան սկսվել է այն ժամանակ, երբ նա հանդիպել է մի հովանավորի, ում միջնորդությամբ նա հայտնվել է բազմաթիվ ֆիլմերում ու սերիալներում։ Սաշան հայտնվել է նաև տասնյակ գովազդներում ու հեռուստաշոուներում։ Բացի դերասանական կարիերայի, Սաշան նաև ունի երաժշտական կարիերա որպես քանթրի արտիստուհի։ Սաշան համագործակցում է Դեն Ֆրանքլինի հետ, ու նրա լեյբլի մի մասն է կազմում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Անվանում Դեր Նշումներ
2005 Շնաձուկ տղայի ու Լավա աղջկա արկածները Մելիսսա Էլեկտրիկիդադ/Սառցե Արքայադուստր
2007 Այն օդը, որը շնչում եմ Երիտասարդ Սորոու
2007 Հաջողություն, Չաք Երիտասարդ Ալիշա Քարփենթեր
2007 Քլեր Մեգգի Բանիոն Հեռուստաֆիլմ
2011 Իքս-Մարդիկ. Առաջին դաս Պատանի աղջիկ
2011 Վարպետի կախարդություն Էմի Լոուբալու Հեռուստաֆիլմ
2013 G.B.F. Ֆոուքեթ Բրուքս
2014 Անկապտելի Թերություն Յապոնիկա Ֆենուեյ
Հեռուստատեսություն
Տարի Անվանում Դեր Նշումներ
2002–2003 Ընտանեկան Զբաղմունք Բաֆֆի Դևիս Հիմնական կազմ; 16 episodes (2 չհեռարձակված)
2003 Աստղերի դարպասներ Գրեյս
2005 Փնտրվում է Միլլի Ռոուզ 2 սերիա
2005 Տուն Էնդի
2007 CSI. Մայամի Բեթ Բաքլի
2009 Առանց հետքի Դաբնե Ստիվենս
2009–2010 Հերոսներ Ամանդա Սթրազուլլա 5 սերիա
2010–ներկա Հմայիչ խաբեբաները Էլիսոն Դիլոուրենտիս Հիմնական կազմ
2011 Մեդիում Մերի Դուբոիս
2014 Հավայան կղզիներ Հինգ-0 Դաուն Հեթֆիլդ