Քլեր Հոլթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քլեր Հոլթ
Claire Holt
Claire Holt at PaleyFest 2014.jpg
Ծնվել է հունիսի 11, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:11|2|0}})[1] (29 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա, Ավստրալիա
Քաղաքացիություն ավստրալացի
Մասնագիտություն դերասան և կինոդերասան
Աշխատանք դերասանուհի, մոդել
Claire Holt Վիքիպահեստում

Քլեր Ռհիանոն Հոլթ (անգլ.՝ Claire Rhiannon Holt, հունիսի 11, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:6|2|0}}-{{padleft:11|2|0}})[1], Բրիսբեն, Ավստրալիա), ավստրալացի դերասանուհի, ով հայտնի է «H2O։ Պարզապես ավելացրու ջուր» սերիալում Էմմայի և աշխարհահռչակ գերբնական Վամպիրի օրագրերը երիտասարդական դրամայում Ռեբեկա Մայքլսոնի դերերը կատարելու շնորհիվ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլերը ծնվել է Ավստրալիայի Բրիսբեյն քաղաքում։ Նա ծնվել է որպես Քլեր Ռհիանոն Հոլթ։ 2005 թվականին Քլերը ավարտել է Ստարտհոլմի դպրոցը։ Քլերը բազմաթիվ սպորտերի մասնագետ է, այդ թվում լողի, վոլեյբոլի, Թաեքվոնդոյի ու այլ սպորտերի։ Թաեքվոնդոյի ասպարեզում Քլերը սև գոտի ունի։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Քլերի ` որպես դերասանուհու կարիերան սկսվեց 2006 թ.-ին, երբ նա հաղթեց Network Ten-ի կազմակերպած մրցույթում ու ստացավ "H2O:Ուղղակի Ջուր Ավելացրու" մանկապատանեկան սերիալի գլխավոր հերոսուհիներից մեկի ` Էմմա Գիլբերտի դերը։ Սերիալը մեծ հաջողություն ունեցավ ոչ միայն Ավստրալիայում, այլև ամբողջ աշխարհում, այն ցուցադրվեց նաև Հայաստանում։ Քլերը լքեց սերիալը 2008 թ.-ին ու նկարահանվեց "Սուրհանդակները" սարսափ ֆիլմի երկրորդ մասում, որի պրեմիերան տեղի ունեցավ 2009 թ.-ին։ Այս դերերի շնորհիվ Քլերը հայտնի դարձավ ամբողջ Ավստրալիային։ 2011 թ.-ին Քլերը մասնակցեց բազմաթիվ քասթինգների, ու ստացավ աշխարհահռչակ ամերիկյան "Դաժան Աղջիկները" ֆիլմի երկրորդ մասի գլխավոր դերերից մեկը։ Նույն տարում Քլերը հանդես եկավ «Հմայիչ խաբեբաները» դետեկտիվ դրամատիկ սերիալում ` Սամարայի դերում։ Քլերի կարիերայի ամենամեծ դերը Վամպիրի օրագրերը-ում տարած իր դերն էր։ 2011 թ.-ին Քլերը սկսվեց նկարահանվել սերիալում որպես ամենահին վամպիր ` Ռեբեկա Մայքլսոնը։ Ռեբեկայի դերը սիրվեց բոլորի կողմից, ու այն այնքան մեծ հաջողություն ունեցավ որ 2013 թ.-ի հունվարին սերիալը ցուցադրով ընկերությունը հայտարարեց որ Քլերը կստանա նոր սփին-օֆֆ «Հնամենիները» սերիալի գլխավոր դերը։ Քլերը նաև տարել է "Տխուր Ինչպես Ջազը" ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թ.-ին։ Քլերը որպես հայտնի դերասանուհի հայտնվել է "Հեռուստատեսույան ու կինոյի ամենասեքսուալ կանանց" ցուցակում։ Նա նաև ներկա է եղել ավստրալական ու ամերիկյան բազմաթիվ մրցանակաբաշխությունների ու միջոցառումների։ Քլերը իր լավագույն ընկերուհու` Ֆիբի Թոնքինի հետ նկարահանվել է երեք սերիալում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2006–2008 H2O: Ուղղակի Ջուր Ավելացրու Էմմա Գիլբերտ Գլխավոր դեր - 52 սերիա
2009 Սուրհանդակները 2: Խրտվիլակը Լինդսի Ռոլլինս Գլխավոր դեր
2011 Դաժան Աղջիկները 2 Չեսթիթի Նեյեր Հեռուստաֆիլմ
Հմայիչ Խաբեբաները Սամարա Քուկ 5 սերիա
2011–2014 Վամպիրի օրագրերը Ռեբեկա Մայքլսոն 38 սերիա
2012 Տխուր Ինչպես Ջազը Փենի Գլխավոր դեր
2013–2015 Հնամենիները Ռեբեկա Մայքլսոն Գլխավոր դեր
2015–ներկա Ջրհոս Չերմեյն Թալլի Հիմնական կազմ
2016 47 Մետր Ներքև Լիզա Գլխավոր դեր

Մրցականկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Ներկայացված Արդյունք
2014 Teen Choice Awards 2014 Լավագույն դերասանուհի ֆանտաստիկ սերիալում Քլեր Հոլթ
  1. 1,0 1,1 SNAC