Ալեն Քիգան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեն Քիգան
Ծնվել էհուլիսի 22, 1989(1989-07-22) (30 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, երաժիշտ և թատերական ռեժիսոր
Ծնողներհայր՝ Phillip R. Allen?

Քիգան Ֆիլիպ Ալեն (անգլ.՝ Keegan Phillip Allen, ծնվել է 1989 թվականի հուլիսի 22-ին, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1])՝ ամերիկացի դերասան, լուսանկարիչ և երաժիշտ: Առավել հայտնի է «Հմայիչ խաբեբաներ» հեռուստասերիալում Թոբի Քավանոյի դերով:

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալենը ծնվել է 1989 թվականի հուլիսի 22-ին, Կալիֆոռնիայում՝ Յոհան Սնայդերի և դերասան Ֆիլիպ Ալենի ընտանիքում[2]: Դեռահաս տարիքում նա հետաքրքրված էր լուսանկարներով և կինեմատոգրաֆիայով[3]: Ազգությամբ Ալենը հրեա է[4]:

Տասներեք տարեկան հասակում նա ստացել է իր առաջին դերը՝ Animal Planet փաստագրական ֆիլմում[5]: 2002 թվականին նա նկարահանվել է «Small Emergencies» կարճամետրաժ ֆիմում: Երկարատև ընդմիջումից հետո 2010 թվականին նա հայտնվեց Nickelodeon հեռուստաալիքի «Դեպի մեծ ժամանակներ» հեռուստասերիալում[1]: Նույն թվականին նա նկարահանվել է «As a Last Resort» ֆիլմում: Ավելի ուշ նա ստացավ իր հայտնի Թոբի Քավանի դերը «Հմայիչ խաբեբաները» հեռուստասերիալում՝ խաղում է Սպենսեր Հաստինգի (Տրոյան Բելիսարիո) հետ, որը հեռարձակվել է ABC Family կողմից: 2013 թվականին նա «Ես ատում եմ իմ աղջկան» ֆիլմում ստանում է Ջեյկի դերը:

2013 թվականին նա նկարահանվել է Տեմար Մալաքեի «Karma's Not Pretty» տեսահոլովակում[6]

2015 թվականին նա հրատարակել է «life.love.beauty» անունով գիրքը:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
2002 Small Emergencies թութակի սեփականատիրոջ որդին
2010 Դեպի մեծ ժամանակներ Big Time Rush №2 մոդել
2010 As a Last Resort վարորդ
2010 Հմայիչ խաբեբաները Pretty Little Liars Թոբի Քավան
2011 CSI: Crime Scene Investigation Մակս Ֆերիս
2013 Ես ատում եմ աղջկան I Hate My Teenage Daughter Ջեյկ
2013 Պալո-Ալտո Palo Alto գանգ
2014 Bukowski Ջիմի Խեդոկս
2014 Ձայն և կատաղություն The Sound and the Fury կարմիր փողկապով տղա
2014 The Hazing Secret Տրենտ
2015 Երիտասարդները և քաղցածները Young & Hungry Թայլեր
2016 Թագավորական կոբրա King Cobra Հարլոու
2016 Եվ պարտվեցին ճակատամարտը In Dubious Battle Էդի
2016 A Moving Romance Սկոտ Նորել
2016 Անանուն դերասաններ Actors Anonymous Տերրի

Մրցանակներ եւ նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Год Մրցանակ Կատեգորիա Անվանում Արդյունք
2011 Teen Choice Awards Choice Summer TV Star: Male Հմայիչ խաբեբաները Առաջադրված
2013 TV Guide Awards Լավագույն չարագործ Առաջադրված
Teen Choice Awards Choice Summer TV Star: Male Հաղթանակ
2014 Teen Choice Award Choice TV Actor: Drama Առաջադրված
2015 Teen Choice Awards Առաջադրված
2016 Teen Choice Awards Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Keegan Allen Bio | Pretty Little Liars Cast» (en-US)։ Alloy Entertainment։ Վերցված է 2016-08-19 
  2. Shannon Walsh (2014-07-01)։ «Keegan Allen: 5 Fast Facts You Need to Know» (en-US)։ Heavy.com։ Վերցված է 2016-08-19 
  3. Rachel Thomas։ «An Interview with Keegan Allen (Toby, 'Pretty Little Liars')»։ TV Dramas։ Վերցված է 2016-08-19 
  4. Rebecca Martin (2016-01-21)։ «Pretty Little Liars Star Keegan Allen Talks Dating: Interview» (en-US)։ Wetpaint։ Վերցված է 2016-08-19 
  5. «Keegan Allen Bio»։ kidzworld.com։ Վերցված է 2016-08-19 
  6. TemaraMelekVEVO (2013-08-21)։ «Temara Melek - Karma's Not Pretty»։ Վերցված է 2016-08-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]