Դեպի մեծ ժամանակներ
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դեպի մեծ ժամանակներ | |
|---|---|
| Ժանր | դեռահասային սիթքոմ, կատակերգական հեռուստասերիալ, սիթքոմ, երաժշտական ֆիլմ, Բուֆոնադ, ֆիլմ անչափահասների համար, մոկյումենտարի և փոփ |
| Ստեղծող | Սքոթ Ֆելոուս |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն |
| Գլխավոր դերերում | Տանյա Չիշոլմ, Stephen Kramer Glickman?, Պենա Կառլոս, Մասլոու Ջեյմս, Լոգան Հենդերսոն, Բրավո Սիերա և Քենդալ Շմիդտ |
| Երաժշտություն | Գայ Մուն և անհայտ |
| Պատմվածքի վայր | Լոս Անջելես |
| Եթերաշրջանների քանակ | 4 |
| Սերիաների քանակ | 74 |
| Էկրաններին է | նոյեմբերի 28, 2009[2]-ից հուլիսի 25, 2013-ը |
| Հեռուստաալիք | Nickelodeon |
| Ընկերություն | Nickelodeon Productions? և Sony Music Entertainment |
| Պատկերի ձևաչափ | 16:9? |
| Առաջադրում | Kids' Choice Award՝ լավագույն հեռուստաշոուի համար և TCA Award for Outstanding Achievement in Youth Programming? |
| Պաշտոնական կայքէջ | |
Դեպի մեծ ժամանակներ, ամերիկյան հեռուստասերիալ՝ ստեղծված Nickelodeon հեռուստաալիքի կողմից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը Մինեսոթայից չորս հոքեյիստ ընկերների՝ Քենդալ Նայթի, Ջեյմս Դայմոնդի, Կառլոս Գարսիայի և Լոգան Միթչելի մասին է։ Նրանք մեկնում են Հոլիվուդ և դառնում համանուն Big Time Rush խմբի անդամներ։
Սերիալի պրեմիերան եղել է 2009 թ.-ի նոյեմբերի 28-ին մեկ ժամ տևողությամբ «Big Time audience» սերիայով։ Ֆիլմի պաշտոնական պրեմիերան եղել է 2010 թ.-ի հունվարի 18-ին՝ ապահովելով, 6.8 միլիոն ուղիղ դիտում, որը Նիկելոդեոնի բոլոր ժամանակների ամենաբարձր ցուցանիշն էր։ Ֆիլմի երկրորդ եթերաշրջանը դուրս է եկել 2010 թ.-ի սեպտեմբերի 25-ին։ 2012 թ.-ի մարտի 10-ին էկրան է բարձրացել խմբի ֆիլմը՝ «Big Time Movie» անվանմամբ։ Երրորդ եթերաշրջանը դուրս է եկել 2012 թ.-ի մայիսի 12-ին։ Վերջին՝ չորրորդ եթերաշրջանը՝ բաղկացած 13 սերայից, էկրան է բարձրացել 2013 թ.-ի մայիսի 2-ին և ավարտվել է «Big time dreams» մեկ ժամ տևողությամբ սերիայով նույն թվականի հուլիսի 25-ին։
Սերիալը ընդհանուր ունեցել է չորսը եթերաշրջան՝ 74 սերիայով։ Այն էկրաններին է եղել չորս տարի և համարվում է ամենաերկար խաղարկային ֆիլմերից վեցերորդը հեռուստաընկերության պատմության մեջ։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քենադալ Շմիթը՝ Քենդալ Նայթի դերում- խմբի ավագ
Ջեյմս Մասլոուն՝ Ջեյմս Դայմոնդի դերում- խմբի ամենագեղեցիկ անդամ
Կարլոս ՊենաՎեգան՝ Կարլոս Գարսիայի դերում - խմբի ամենաաշխույժ, խելագար անդամ
Լոգան Հենդերսոնը՝ Լոգան Միթչելի դերում- խմբի ամենախելացի անդամ
Սիարա Բրավոն՝ Քեյթ Նայթի դերում- Քենդալի չարաճճի քույրը
Չելին Քեյթսը՝ Տիկին Ջենիֆեր Նայթի դերում- Քենդալի մայրը
Սթիվեն Կրամեր Գլիկմանը՝ Գուստավո Ռոքի դերում- խմբի ջղային մենեջերը
Տանյա Չիսհոլմը՝ Կեյլի Վենրայթի դերում- Գուստավոյի օգնական
Մեթ Ռեյդին՝ Արթուր Գրիֆինի դերում- Գուստավոյի հարուստ ղեկավարը
Էրին Սանդերսը՝ Կամիլա Ռոբերթսի դերում՝ Լոգանի էմոցիոնալ ընկերուհին
Մալեզ Ջոուն՝ Լյուսի Սթոունի դերում՝ ռոք երաժիշտ, Ջեյմսի ընկերուհին
Քեյթլին Թարվերը՝ Ջո Թեյլորի դերում- Քենդալի ընկերուհին
Դեյվիդ Էնթոնի Հիգենսը՝ Ռեջինալդ Բիթերզի դերում՝ Պալմ Վուդս հյուրանոցի անհյուրընկալ մենեջերը
Դարան Նորիսը՝ Բուդա Բոբի դերում- Պալմ Վուդսի հավաքարարն ու սանտեղնիկը
Տակեր Ալբրիզին՝ Թայլերի դերում- գովազդի միջի տղա
Ալիսա Պրեսթոնը Թայլերի մոր դերում
Դենիզա Տոնսը, Սպենսեր Լոկը, Կելլի Գոսը, Սավաննա Ջեյդը՝ Ջենիֆերների դերերում- ընկերուհիներ միևնույն անուններով, որոնք նաև դերասանուհիներ են և երգչուհիներ
Բառնետ օ Հարրան՝ գիթարով տղայի դերում
Տարա Սթրոնգը՝ Միս Կոլինզի դերում- տղաների դպրոցի ուսուցչուհին
Կարլի Կեյսին՝ Մերսեդես Գրիֆինի դերում- Արթուր Գրիֆինի աղջիկը
Դեյվիդ Քեյդը՝ Ջեթ Ստետսոնի դերում- Ջոյի խաղընկերը և Քենդալի հակառակորդը
Ֆաբիո Լանզոնին՝ իր սեփական դերում- Հոլիվուդյան աստղ
Թեդ Գարսիան՝ իր դերում- լուրերի մեկնաբան
Ֆիլ Լամարը՝ Հոքի դերում- Գուստավոյի հակարակորդ պրոդյուսերը
Լորենսո Լամասը՝ Բջիշկ Հոլիվուդի դերում
Ֆրեդ Տալակսենը՝ Պարոն Իքսի դերում- պարի ուսուցիչ
Կարլոս Ալասրակին՝ մարկոսի դերում- խմբի ֆոտոնկարիչը
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը 16- տարեկան ընկերների՝ Քենդալի, Ջեյմսի, Կարլոսի և Լոգանի (Գորտենզիա) մասին է, որոնք ապրում են Մինեսոթայում և երազում դառնալ հոկեյիստ։ Սակայն նրանց հնարավորություն է ընձեռվում մեկնել Լոս Անջելես և դառնալ երաժշտական խումբ։ Ֆիլմը իրական ընկերության, ընտանիքի, փորձությունների և մեծագույն երազանքին հասնելու դժվար ճանապարհի մասին է։
Լսումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերիալը պրոդյուսեր Սքոթ Ֆելոուսի ամենահայտնի նախագծերից մեկն է։ Սերիալի գաղափարը առաջացել է և լսումները տեղի են ունեցել 2007 թ.-ին, սակայն ֆիլմի անվանումը որոշվել է միայն 2009 թ.-ի օգոստոսին։ Ավելի քան 1500 պատանիներ մասնակցել են չորս գլխավոր դերերի համար լսումներին։ Ամենաառաջինն ու հեշտը ընտրվել են Ջեյմսը և Լոգանը, ամենավերջինը՝ Քենդալը։ Կարլոսը մինչև այդ արդեն աշխատել էր Սքոթի հետ և չէր ուզում մասնակցել լսումներին այնպես, ինչպես մյուսները, սակայն նրան համոզեցին մասնակցել։ Քենդալի դերի համար նախնական դերասանը Քուրթ Հենենս էր, ով սերիալում խաղացել է Դակ Զեվոնի դերը, սակայն նա տարիքով մեծ էր մյուսներից և Լոգանի խնդրանքով, ով դեռ մինչ լսումներն էր Քենդալի ընկերը, դերի համար ընտրվեց Քենդալը։
Մեծ ժամանակների ֆիլմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանված է 2012 թվականին, Դեպի մեծ ժամանակներ հեռուստահաղորդման հիման վրա։ Ֆիլմի գլխավոր հերոսներն են խմբի տղաները, որոնք իրենց առաջին համաշխարհային շրջագայության ժամանակ գնում են Լոնդոն և հանդիպում մի շարք խնդիրների։ Նրանք աշխարհը իրենց երաժշտությամբ գրավելուց առաջ պարտավոր են փրկել այն։
Մեկ ժամանոց սերիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ ժամանակների լսումներ
- Մեծ ժամանակների համերգ
- Մեժ ժամանակների Սուրբ Ծնունդ
- Մեծ ժամանակների երեկույթ
- Մեծ ժամանակների բաժանում
- Մեծ ժամանակների անակնկալը
- Մեծ ժամանակների երազանքները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Big Time Rush Արխիվացված 2011-05-12 Wayback Machine at Nickelodeon
- «Դեպի մեծ ժամանակներ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Big Time Rush MySpace Page
- Big Time Rush on MTV.com Արխիվացված 2010-01-07 Wayback Machine
| Եթերաշրջան | Սերիաների քանակ | Պրեմիերայի օր | Ավարտի օր |
|---|---|---|---|
| 1 | 20 | 2009 թ.-ի նոյեմբերի 28 | 2010 թ.-ի օգոստոսի 20 |
| 2 | 29 | 2010 թ.-ի սեպտեմբերի 25 | 2012 թ.-ի հունվար 28 |
| 3 | 12 | 2012 թ.-ի մայիսի 12 | 2012 թ.-ի նոյեմբերի 10 |
| 4 | 13 | 2013 թ.-ի մայիսի 2 | 2013 թ.-ի հուլիսի 25 |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեպի մեծ ժամանակներ» հոդվածին։ |
| ||||||