Jump to content

Ջեյմս Մասլոու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Մասլոու
անգլ.՝ James Maslow
Ծնվել էհուլիսի 16, 1990(1990-07-16)[1] (36 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԿրթությունSan Diego School of Creative and Performing Arts? և Coronado High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, երգիչ, պարող, մոդել, հեղինակ-կատարող, յություբեր, կինոդերասան, երաժիշտ և պրոդյուսեր
Ժանրերփոփ
ԱնդամությունBig time rush
jamesmaslow.com

Մասլոու Ջեյմս (անգլ.՝ James David Maslow, հուլիսի 16, 1990(1990-07-16)[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, երգիչ և պարող։ Առավել հայտնի է «Դեպի մեծ ժամանակներ» ֆիլմի Ջեյմս դերը, որը ցուցադրվել է «Nickelodeon» հեռուստաալիքով։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեյմսը ծնվել է Նյու Յորք քաղաքում, Կեծի Բյորջի և Մայկա Մասլոյի ընտանիքում։ Մեծացել և սովորել է Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ [2][3][4]։

Նա ունի եղբայր՝ Ֆիլիպը և քույրեր Էլիսոնը և Դանիէլլան։ Ջեյմսը սկսել է երգել 6 տարեկանից, Ջեյմսի ծնողները նրան ուղարկեցին Սան Դիեգոի մանկական երգչախումբ։ Նա ավարտել է Լա Խոյաի և Տորի Պեյնսի դպրոցները, Միյուրլանդսի ավագ դպրոցը և Սան Դիեգոի արվեստի դպրոցը[3][5]։ Ջեյմսը 10 տարեկանում ստացել է մի փոքր դեր Սան Դիեգոի «Լա Բոհեմա» օպերայում[5][6][7]։ Ջեյմսը գնաց «Լա Ջոլա դրամատիկական թատրոն» և 14 տարեկանում ստացավ իր սեփական գործակալը։

Նրա հեռուստատեսային դեբյուտը տեղի է ունեցել «iCarly» ֆիլմի «Տեսա նրան առաջինը» էպիզոդում, որտեղ նա կատարում է Շեյնայի դերը։ 2009 թվականին ստեղծվեց «Big Time Rush» երաժշտական խումբը, որի 4 անդամներից մեկը դարձավ Ջեյմսը։ 2009 թվականի նոյեմբերի վերջին Nickelodeon հեռուստաալիքով սկսեց հեռարձակվել «Առաջ հաղթանակ» ֆիլմը։ Այն 4 ընկերների մասին էր, ովքեր ցանկանում էին ստեղծել իրենց խումբը։ Մասլոում նա կատարում էր Ջեյմս Դայմոնդի դերը։ 2014 թվականին Ջեյմսը մասնակցել է «Պար աստղերի հետ» շոուին։ Նա պարում որպես իր զույգ ընտրել էր պրոֆեսիոնալ պարուհի Պետո Մարգարոիդին[8]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումՕրիգինալ անվանումԴեր
2008iCarlyiCarlyՇեյն
2010@urFRENZԲրենդոն
2012Առաջ դեպի հաջողությունBig Time MovieՋեյմս Դայմոնդ
2013Մարվին ՄարվինMarvin MarvinԿամեո
2009-2013Առաջ դեպի հաջողությունBig Time RushՋեյմս Դայմոնդ
2012-2014Ох уж этот папаSee Dad RunՌիկի Ադամս
2014ՄեկուսացվածSequesteredԿեվին Մոր
2015Պինգվինները ՄադագասկարումThe Penguins of MadagascarԿովալսկի
2015Երեկվա սերմերըSeeds of YesterdayԲարտ Ֆոկսորտ
2015Wild for the NightՎայթ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջեյմս Մասլոու» հոդվածին։