Եվ պարտվեցին ճակատամարտը (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Եվ պարտվեցին ճակատամարտը
In Dubious Battle
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա, գրական ստեղծագործության էկրանավորում և ռոմանտիկ ֆիլմ
ՀիմքԵվ պարտվեցին ճակատամարտը
Թվականսեպտեմբերի 3, 2016
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Ֆրանկո[1]
ՊրոդյուսերՋեյմս Ֆրանկո
ԴերակատարներՆեթ Ուոլֆ[2], Վինսենտ դ'Օնորֆիոն[2], Սելենա Գոմես[2], Ռոբերտ Դյուվալ[2], Բրայան Քրենսթոն[2], Էդ Հարիս[2], Ջոշ Հաթչերսոն[2], Սեմ Շեփարդ[2], Զաք Բրաֆ[2], Ջեյմս Ֆրանկո[2], Անա Օ'Ռեյլի[2], Անալի Թիփթոն[2], Ջեք Քելեր[2], Ջոն Սևիջ[2], Էշլի Գրին[2], Կիգան Ալեն[2], Բեթ Գրանտ[2], Scott Haze? և Օսթին Սթոուել
ԵրաժշտությունՀաուշկա
Պատմվածքի վայրԿալիֆոռնիա
Նկարահանման վայրՋորջիա
Տևողություն110 րոպե

«Եվ պարտվեցին ճակատամարտը» (անգլ.՝ In Dubious Battle), Ջոն Սթեյնբեքի համանուն վեպի հիման վրա նկարահանված դրամատիկական ժանրի՝ ապագայում թողարկվող ամերիկական ֆիլմ, որի ռեժիսորն է Ջեյմս Ֆրանկոն[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվական։ Որոշիչ պահ է ԱՄՆ-ի պատմության մեջ. ամբողջ երկրի աշխատողները ստեղծում են արհմիություններ, որպեսզի պաշտպանեն իրենց իրավունքները և փորձում են պայքարել լավագույն վերաբերմունքի և արժանի աշխատավարձի համար։ Կալիֆոռնիական հովտում ներգաղթած խնձոր հավաքողների և տեղական բանջարաբույծների միջև աշխատանքային ընդհարում է տեղի ունենում։ «Կուսակցության» ակտիվիստ Ջիմ Նոլանը (Նէտ Վուլֆ), հասկանալով կազմակերպված աշխատանքի կարևորությունը, միանում է շարժմանը և կազմակերպում է խոշոր գործադուլ՝ 900 խնձոր հավաքողների մասնակցությամբ՝ այդպիսով փորձելով իր գործի մեջ ներքաշել ավելի շատ մարդկանց։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Դեր
Նետ Վուլֆ Ջիմ Նոլան Ջիմ Նոլան
Ջոշ Հատչերսոն Վին Վին
Ռոբերտ Դյուվալ Քրիս Բոլտոն Քրիս Բոլտոն
Վինսենտ Դ’Օնոֆրիո Լոնդոն Լոնդոն
Էդ Հարիս Ջոյ Ջոյ
Ջեյմս Ֆրանկո Մակ Մակլեոդ Մակ Մակլեոդ
Անա Օ’Ռայլի Էդիտ Մելոուն Էդիտ Մելոուն
Անալի Տիպտոն Վերա Վերա
Սելենա Գոմես Լիզա Լիզա
Սկոթ Հազե Ֆրանկ Ֆրանկ
Սեմ Շեպարդ պարոն Անդերսոն պարոն Անդերսոն
Ալեքս Մորֆ Բյորկ Բյորկ
Զակ Բրաֆֆ Քոննոր Քոննոր
Բրայան Կրենստոն շերիֆ շերիֆ
Դեննի Մակբրայնդ թափառական թափառական
Լյով Ջեյքոբ Փոլ Փոլ
Քիգան Ալլեն Էդի Էդի
Էշլի Գրին Էլիս Էլիս
Ջոն Սէվէջ

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունվարի 30-ին հայտարարվեց այն մասին, որ Ջեյմս Ֆրանկոն կատարելու է դեր նոր ֆիլմում, որի ռեժիսորը լինելու է հենց ինքը[4]։

1936 թվականին հրատարակված «Եվ պարտվեցին ճակատամարտը» վեպը, որը համարվում է Պուլիտցերյան և Նոբելյան մրցանակների ապագա դափնեկիր Ջոն Սթեյնբեքի առաջին հայտնի ստեղծագործությունը, հարմարեցվել է սցենարիստ Մեթ Ռեջերի կողմից, ով նախկինում Ֆրանկոյի հետ աշխատել է «Երբ ես մահանում էի» և «Աղմուկ և զայրույթ» ֆիլմերի վրա, որոնք նկարահանվել են Ուիլյամ Ֆոլքների համանուն ստեղծագործությունների հիման վրա[5][6][7]։ Այդ ամենից բացի 2014 թվականին Ռեջերը Բրոդվեյում բեմադրել է Սթայնբեքի «Մկների և մարդկանց մասին» ստեղծագործությունը[8]։ Ֆիլմում դերեր են ստացել Վինսենտ Դոնոֆրիոն, Ռոբերտ Դյուվալը, Քիգան Ալլենը, Էդ Հարրիսը, Բրայան Քրենստոնը, Սելենա Գոմեսը և Դեննի Մակբրայդը[9]։ Այդ նույն ժամանակ սկսել են փնտրել դերասաններ մասսայական տեսարաններում նկարահանվելու համար[5]։ Ավելի ուշ ֆիլմի պրոդյուսերներ դարձան Անդրեա Իերվոլինոն, Մոնիկա Բակարդին, Սկոթ Ռիդը, Վինս Ջոլիվեթը, Ռոն Սինգերը և Իրիս Տոռեսը[10]։ Ֆիլմի ֆինասավորման հետ կապված հարցերի լուծումն «իրենց վրա վերցրին» «AMBI Pictures»-ը, «RabbitBandini Productions»-ը և «That's Hollywood Pictures Productions»[5], իսկ վարձույթի հետ կապված իրավունքները գնված էին «AMBI Distribution» և «CAA» կազմակերպությունների կողմից[11]։

Մարտի 16-ին գլխավոր դերում հաստատվեց Նետ Վուլֆը[12]։ Հաջորդ երկու օրերի ընթացքում դերասանական կազմին միացան Ջոշ Հատչերսոնը, Զակ Բրաֆֆը, Անալի Տիպտոնը, Ջոն Սէվէջը, Էշլի Գրինը և Անա Օ’Ռայլին[10][13][14]։ Մարտի 24-ին իր դերն ստացավ նաև Սքոթ Հազեն[15]։

Հիմնական նկարահանումները սկսվել են 2015 թվականի մարտի 19-ին[16]՝ Ատլանտայում[13] և Բոստվիքում (Ջորջիա նահանգում)[17] և ավարտվել են 2015 թվականի ապրիլին[18]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt4411618/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 ČSFD — 2001.
  3. «Джеймс Франко экранизирует роман Джона Стейнбека «И проиграли бой»»։ The Hollywood Reporter Russia։ 31 января 2015։ Վերցված է 18 мая 2015 
  4. «Berlin: James Franco Leads Ensemble Cast for Steinbeck Adaptation 'In Dubious Battle'»։ The Hollywood Reporter։ 30 января 2015։ Վերցված է 18 мая 2015 
  5. 5,0 5,1 5,2 Justin Kroll (30 января 2015)։ «James Franco Assembles Cast for Adaptation of ‘In Dubious Battle’»։ Variety։ Վերցված է 18 мая 2015 
  6. «James Franco Making ‘In Dubious Battle’ With Selena Gomez, Robert Duvall and Bryan Cranston»։ /Film։ 30 января 2015։ Վերցված է 18 мая 2015 
  7. «James Franco Directing In Dubious Battle»։ Empire։ 1 февраля 2015։ Վերցված է 18 мая 2015 
  8. «James Franco will bring lesser-known John Steinbeck book to screen»։ Los Angeles Times։ 2 февраля 2015։ Վերցված է 18 мая 2015 
  9. «James Franco’s ‘In Dubious Battle’, starring Selena Gomez, Vincent D’Onofrio, & Bryan Cranston, will be filmed in Atlanta this spring»։ On Location Vacations։ 17 февраля 2015։ Վերցված է 18 мая 2015 
  10. 10,0 10,1 Dave McNary (18 марта 2015)։ «Josh Hutcherson, Zach Braff Join James Franco’s ‘In Dubious Battle’»։ Variety։ Վերցված է 18 мая 2015 
  11. «Zach Braff, Josh Hutcherson join James Franco's 'In Dubious Battle'»։ Screendaily.com։ 18 марта 2015։ Վերցված է 18 мая 2015 
  12. Anita Busch (16 марта 2015)։ «Nat Wolff Takes Lead In James Franco’s ‘In Dubious Battle’»։ Deadline.com։ Վերցված է 18 мая 2015 
  13. 13,0 13,1 Anita Busch (17 марта 2015)։ «John Savage Joins James Franco’s ‘In Dubious Battle’»։ Deadline.com։ Վերցված է 8 мая 2015 
  14. «Josh Hutcherson, Zach Braff, Ashley Greene Join James Franco’s ‘In Dubious Battle’»։ Variety։ 18 марта 2015։ Վերցված է 18 мая 2015 
  15. Justin Kroll (24 марта 2015)։ «James Franco Taps ‘Child of God’ Star for ‘In Dubious Battle’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է 18 мая 2015 
  16. Jennifer Brett (19 марта 2015)։ «James Franco on the set of “In Dubious Battle”»։ ajc.com։ Վերցված է 18 мая 2015 
  17. «'Putting Steinbeck on screen is TOUGH!' James Franco admits he's finding directing In Dubious Battle a challenge»։ Daily Mail։ 21 марта 2015։ Վերցված է 18 мая 2015 
  18. Mimi Heimbrod (8 мая 2015)։ «'In Dubious Battle' Movie Photos: Selena Gomez And Nat Wolff Look Close And Adorable On Set»։ designntrend.com։ Վերցված է 18 мая 2015