Էշլի Գրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox film.png
Էշլի Գրին
Ashley Greene 2012.jpg
Ծնվել է փետրվարի 21, 1987
Ծննդավայր Ջեքսոնվիլ, Ֆլորիդա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 2001 - այժմ
IMDb ID 2230865

Էշլի Միշել Գրին (անգլ.՝ Ashley Michele Greene, փետրվարի 21, 1987), ամերիկյան դերասանուհի, ավելի հայտնի է դարձել «Մթնշաղ» ֆիլմում խաղալով Էլիս Կալենի դերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշլի Գրինը ծնվել է Ջեքսոնվիլ քաղաքում, Ֆլորիդայի շրջանում, Միշելի և Ջո Գրինի ընտանիքում։ Էշլի մայրը աշխատում է ապահովագրության ընկերությունում, իսկ հայրը զբաղվում է իր բիզնեսով։ Գրինը մեծացել է Միդլբուրգում և Ջեքսոնվիլում։ 17 տարեկան հասակում նա մեկնել է Լոս Անջելես, Կալիֆոռնիա, որ զբաղվի իր դերասանական կարիերայով։ Գրինը ունի մեծ եղբայր, ում անունը Ջո է, նա ապրում է Ջեքսոնվիլում ծնողների հետ։

Իր հարցազրույցների ժամանակ դերասանուհին նշել է, որ ինքը հանդիսանում է համալսարանային ֆուտբոլային թիմի «Florida Gators» երկրպագուներից մեկը։

2009 թվականին համացանցում հայտնվում են Էշլի Գրինի մերկ լուսանկարները։ Էշլիի փաստաբանները սպառնացել են այն կայքերին, որոնք հրապարակել են այդ լուսանկարները։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինը իր դերասանական կրթությունը ստացել է Լի Ստրասբերգի մոտ։ Սկզբում որոշել էր զբաղվել մոդելային կարիերայով, սակայն նրա հասակը չի բավարարել։ Սովորելով դերասանական արվեստը, Գրինը համոզվում է որ դա իրեն ավելի շատ է դուր գալիս քան մոդելային բիզնեսը, և այդ պատճառով այլևս չի վերադառնում մոդելային հարթակ։

Առաջին անգամ նկարահանվել է երաժշտական տեսահոլովակներում։ 2005 թվականին նկարահանվել է հայտնի ռուսական t.A.T. դուետի «Люди-инвалиды» երգի տեսահոլովակում։ Առաջին դերերը խաղացել է հեռուստասերիալներում։ Նրա առաջին դերը ֆիլմերում եղել է «Կալիֆոռնիայի թագավոր»ը կատակերգությունը, որտեղ գլխավոր դերում խաղացել է Մայքլ Դուգլասը:

Էշլի Գրինի իրական հաջողությունը մեծ կինոյում եղել է 2008 թվականին, երբ նա նկարահանվել է «Մթնշաղ» մելոդրամայում, որը ամբողջ աշխարհում ունեցել է ավելի քան 400 միլիոն դոլար եկամուտ (վամպիր Էլիս Կալեն): Այնուհետև 2009-2012 թվականներին թողարկվել է ֆիլմի շարունակությունը՝ «Մթնշաղ. Նորալուսին», «Մթնշաղ. Խավարում», «Մթնշաղ.Լուսաբաց՝ Մաս 1» և «Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2»։

2009 թվականի նոյեմբերին հայտնի է դարձել, որ Գրինը սկսել է նկարահանվել նոր միստիկ «Երևույթ» ֆիլմում Թոմ Ֆելթոնի հետ։ Ֆիլմի նկարահանուհները սկսվեցին 2010 թվականի փետրվարի 1-ին։ 2010 թվականի հունվարին ԱՄՆ-ում «Սենդենս »նոր կինոփառատոնում կայացավ «Սքեյթլենդ» ֆիլմի պերմիերան, որտեղ Էշլի Գրինը գլխավոր դերակատարն էր։

2010 թվականի մայիսին, երբ եկել էր ժամանակը՝ նոր պայմանագիր ստորագրելու «Մթնշաղ. Լուսաբաց» ֆիլմի ստեղծագործող կազմի հետ, Գրինը և իր համախոհները հրաժարվեցին խաղալ ֆիլմում քիչ վարձատրության համար։ «Սամիթ Ինտերթեյմենթ» ընկերությունը նշեց, որ Գրինը հեշտությամբ կարող է փոխարինվել ֆիմում, նա ինքն է առաջարկել 4 միլիոն դոլար նկարահանման համար։ Մայիսի 19-ին հայտնի դարձավ, որ Գրինը նկարահանվելու է «Լուսաբաց» ֆիլմում, որի համար ստանալու է 2 միլիոն դոլար։

2010 թվականի հունիսի 4-ին AVON ընկերությունը նշեց, որը Գրինը դարձել է Мark Cosmeticsс դեկորատիվ կոսմետիկայի նոր դեմքը։ 2011 թվականին Էշլին ընտրվել է DKNY բրենդի համար։

2012 թվականին Գրինը ստացել է ABC հեռուստաալիքի «Ամերիկանա» հեռուստասերիալի գլխավոր դերերից մեկը։

2012 թվականին կայացել է «Ամառ, դասընկերներ, սեր» ֆիլմի պրեմիերան, որում Էշլին մարմնավորում էր Էշլի անունով աղջկան։

Դրանից հետո 2012 թվականին կայացել է «Երևույթ» ֆիլմի պրեմիերան, որտեղ Էշլին խաղացել է գլխավոր դերում։

2013 թվականին Էշլին դերեր է ստացել «Ցանկանում ես ես լինեմ այդտեղ» և Staten Island Summer ֆիլմերում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի հարցազրույցի ժամանակ Էշլին ասել է. «Իմ մայրը ցանկանում է, որ ես երիտասարդ մարդու հետ ամուսնանամ, սական ես և իմ համախոհները դեմ ենք դրան»։ 2009 թվականի օգոստոսի 11-ին Teen Choice Awards մրցանակաբաշխությունից հետո պապարացին Էշլիին լուսանկարել է երիտասարդ դերասան Չեյս Քրոուֆորդի հետ համբուրվելիս։ Դերասանուհին և Չեյսը դա ոչ մի կերպ չեն մեկնաբանել և դրանից հետո նրանց միասնին չեն տեսել։

2011 թվականի մարտի սկզբին Էշլին բաժանվել է Ջո Ջոնասից։

Արդեն երկու տարի է Էշլին հանդիպում է դերաասան Փոլ Քոուրիի հետ։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր
Տարի Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
2007 Կալիֆոռնիայի թագավորը King of California գնորդ Մակդոալդսում
2008 Օտիս Otis Կիմ
Մթնշաղ (ֆիլմ) Twilight Էլիս Կալեն
2009 Հեգեվերլուծաբան Shrink Միսսի
Լուսնի արյունը Summer’s Blood Սամեր
Մթնշաղ. Նորալուսին The Twilight Saga: New Moon Էլիս Կալեն
2010 Սքեյթլենդ Skateland Միշել Բարկհամ
Ալեմուտի ազատ ռադիոն Radio Free Albemuth Хонда
Մարտիկի սիրտը A Warrior’s Heart Բրուկլին
Մթնշաղ. Խավարում The Twilight Saga: Eclipse Էլիս Կալեն
2011 Կարագ Butter Քեյթլին Պիկլեր
Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 1 The Twilight Saga: Breaking Dawn.Part 1 Էլիս Կալեն
2012 Երևույթ The Apparition Քելլի
Մթնշաղ. Լուսաբաց՝ Մաս 2 The Twilight Saga: Breaking Dawn.Part 2 Էլիս Կալեն
Ամառ, դասընկերներ, սեր LOL Էշլի
2013 CBGB CBGB Լիզա Կրիստալ
2014 Ցանկանում ես ես լինեմ այդտեղ Wish I Was Here Ջանին
2014 Իմ ընկերուհին զոմբի է Burying The Ex Էվելին
Հեռուստաընկերություն
Год Հայերեն անվանումը Օրիգինալ անվանումը Դեր
2006 Ջորդանի խաչմերուկում Crossing Jordan Էն Ռապապորտ
2005 Տեղադրում Punk’d ընկերուհի
2006 Շնաձուկ Shark Նատալի Ֆեբեր
2012 Ամերիկանա Americana Էլիս Կլարկ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]