Ջոն Ստայնբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ջոն Սթեյնբեքից)
Picto infobox auteur.png
Ջոն Ստայնբեք
John Steinbeck

John Steinbeck 1962.jpg
Ստայնբեքյը 1962 թվականին

Ծնվել է փետրվարի 271902
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սալինաս, Կալիֆորնիա, ԱՄՆ
Վախճանվել է դեկտեմբերի 20, 1968 (66 տարեկանում)
Վախճանի վայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Նյու Յորք, Նյու Յորք նահանգ, ԱՄՆ
Մասնագիտություն Գրող,արձակագիր
Լեզու Անգլերեն
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Ստենֆորդի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ Ցասման ողկույզները (1939)
Էդեմից արևելք (1952)
Մկներից և մարդկանցից (1937)
Նշանակալի պարգևներ Գրականության պուլիցերյան մրցանակ (1940)
Գրականության Նոբելյան մրցանակ (1962)
Ստորագրություն John Steinbeck signature.svg
Վիքիպահեստ John Steinbeck

Ջոն Ստայնբեք կրտսեր (1902 թ. փետրվարի 271968 թ. դեկտեմբերի 20), ամերիկացի արձակագիր։ Հայտնի է որպես Պուլիտցերյան մրցանակակիր ՝ Ցասման ողկույզները (1939), Էդեմից արևելք (1952) և Մկներից և մարդկանցից (1937) վեպերով։ Նա քսանյոթ գրքերի հեղինակ է, այդ թվում՝ տասնվեց վեպերի, վեց գիտա-հանրամատչելի և հինգ պատմվածքների ժողովածուի։ Ստայնբեքը 1962 թ. արժանացավ Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկրի կոչման։

1940-ական թվականներին Սթեյնբեքը հեռացել է պրոլետարական և հեղափոխական գրական ավանդույթներից («Մոլորված ավտոբուսը», 1947, վեպ)։ 1950-ական թվականների նշանավոր երկերից են «Եդեմից դեպի արևելք» (1952) վեպը, «Մարգարիտը» (1945) պատմվածքը։

Սթեյնբեքի ստեղծագործությունը նոր վերելք ապրեց 1960-ական թվականների սկզբին՝ «Մեր անբավականության ձմեռը» (1961, հայկական հրատարակչություն «Մեր հոգսերի ձմեռը», 1978) վեպում՝ կամերային ԳԸԲԿ սահմաններում։ Սթեյնբեքը տագնապով ներկայացնում է «միջին ամերիկացու» բարոյական աղճատումը նյութական բարիքների կուտակման մոլուցքի, մարդկային առաքինությունների արժեզրկման պայմաններում։ 1960-ական թվականներին ԱՄՆ-ի սոցիալ-տնտեսական երգիծական պատկերն արտացոլող «Ճամփորդություն Չառլիի հետ՝ Ամերիկա փնտրելիս» (1962) ակնարկների գրքում։ Պատկերում է անձի կործանումը քաղքենիական ստանդարտի աշխարհում՝ խաբուսիկ բարգավաճման մթնոլորտում։ Արդարացրել է ԱՄՆ-ի ագրեսիան Վիետնամում։ Սթեյնբեքը այցելել է ԽՍՀՄ (1967), եղել է Հայաստանում։ Նոբելյան մրցանակ(1962

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png