Էլեյն Ստայնբեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox film.png
Էլեյն Ստայնբեք
Ծնվել է օգոստոսի 14, 1914(1914-08-14)[1][2][2][3]
Ծննդավայր Օստին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել է ապրիլի 27, 2003(2003-04-27)[4][1][2][2][3] (88 տարեկանում)
Մահվան վայր Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Կրթություն Օստինի Տեխասի համալսարան
Քաղաքացիություն Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտություն դերասանուհի և theatre manager
Ամուսին(ներ) Ջոն Սթեյնբեք և Zachary Scott

Էլեյն Ստայնբեք (անգլ.՝ Elaine Steinbec, օգոստոսի 14, 1914(1914-08-14)[1][2][2][3], Օստին, Ամերիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 27, 2003(2003-04-27)[4][1][2][2][3], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), ամերիկյան դերասանուհի և թատերական գործիչ, գրող Ջոն Ստայնբեքի այրին[5]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1914 թվականի օգոստոսի 14-ին Օստինում (Տեխաս):

1934 թվականի փետրվարի 21-ից Էլեյնն ամուսնացել է երիտասարդ դերասան Զակարի Սքոթի հետ, որի հետ նա ծանոթացել էր Տեխասի համալսարանում սովորելու ժամանակ (երկուսն էլ աշխատում էին նույն դերասանական ստուդիայում): Այդ ամուսնությունից 1936 թվականին ծնվել է նրանց աղջիկը՝ Ուևերլին[6]: Էլեյնը և Զակարին ամուսնալուծվել են 1950 թվականի դեկտեմբերին: Նրանց ամուսնալուծության պատճառը դարձավ Էլեյնի ծանոթությունը Ջոն Ստայնբեքի հետ: Արդեն 1950 թվականի փետրվարի 28-ին նրանք օրինականացրել են իրենց ամուսնությունը, որը շարունակվել է մինչև Ջոնի մահը՝ 1968 թվականի դեկտեմբեր:

Սկսած 1930-ականներից Էլեյնը Սքոթի հետ խաղացել է «Լիթլ Օսթին» թատրոնի բեմում: 1940 թվականի Սքոթը մեկնեց Նյու Յորք, որպեսզի կարիերան շարունակի այնտեղ: Ցանկանալով դառնալ հայտնի աստղ՝ Սքոթը այս ոլորտում վերջնականապես հասել է էական հաջողությունների՝ Warner Brothers-ի հետ կնքելով 7 տարվա պայմանագիր: Այդ իսկ պատճառով Էլեյնը Նյու Յորքում ընդունվել է թատերական գիլդիա և ուսումնասիրել թատերական արտադրության տեխնիկական կողմը: Նա այնտեղ մեծ հաջողությունների հասավ՝ աշխատելով որպես թատերական մենեջերի օգնական, իսկ հետո հնարավորություն է ստացել ինքնուրույն աշխատել: Էլեյնը դարձել է ԱՄՆ-ի առաջին կին թատերական մենեջերներից մեկը[7][8]:

Էլեյն Ստայնբեքը մահացել է 2003 թվականի ապրիլի 27-ին՝ բնական մահով, Մանհեթենում, 88 տարեկան հասակում: Նրան թաղել են ամուսնու՝ Ջոն Ստայնբեքի կողքին՝ Կալիֆորնիայում գտնվող Սալինաս քաղաքում «Հիշողությունների այգի» կոչվող հիշատակի պուրակում[8][9].:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]