Զաք Բրաֆ
Զաք Բրաֆ անգլ.՝ Zachary Braff | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1975[1][2] (49 տարեկան) |
Ծննդավայր | South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մայրենի լեզու | անգլերեն |
Կրոն | հուդայականություն |
Կրթություն | Հյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Columbia High School? |
Մասնագիտություն | դերասան, սցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, հնչյունավորող, բլոգեր, հեռուստատեսային դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան, գրող, ռեժիսոր, կատակերգու և պրոդյուսեր |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | zachbraff.com |
Ստորագրություն | |
Zach Braff Վիքիպահեստում |
Զաքարի Իսրայել (Զաք) Բրաֆ (անգլ.՝ Zachary Israel «Zach» Braff, ապրիլի 6, 1975[1][2], South Orange, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր, որին մեծ ճանաչում է բերել «Կլինիկա» սերիալի Ջոն Դորիանի դերը։ Զաքը մի քանի անգամ առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաք Բրաֆը ծնվել է 1975 թվականի ապրիլի 6-ին Սաութ-Օրինջ ավանում (Նյու Ջերսի նահանգ, ԱՄՆ)՝ հրեական ընտանիքում։ Հայրը՝ Հել Բրաֆը, իրավաբան ու պրոֆեսոր է, իսկ մայրը՝ Էնն Բրոձինսկին, կլինիկայի հոգեբան է։ Երբ Զաքը դեռ երեխա էր, իր ծնողները ամուսնալուծվել ու ստեղծել են նոր ընտանիք։ Զաքը եղել է ընտանիքի ամենափոքր երեխան։ Նա ունի միջնեկ եղբայր՝ Ջոշուան, և ավագ եղբայր՝ Ադամ Ջեյը, որոնք համատեղ աշխատել են հեռուստատեսային սցենարների վրա, և քույր, որը մոդել է։ Հարցազրույցներից մեկում Զաքն ասել է, որ կինեմատոգրաֆիայով զբաղվելը վաղ մանկուց իր ցանկությունն է եղել[3]։ Նրան 10 տարեկան հասակում ախտորոշել են «օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում» հիվանդությունը[4]։
Մեյփլվուդում (Նյու Ջերսի նահանգ) Զաք Բրաֆը ավարտել է դպրոցը, որտեղ մասանկցել է դպրոցական հեռուստակայանի գործունեությանը։ Այնուհետև 1993-1997 թվականներից սովորել է Հյուսիսարևմտյան համալսարանում (Իլինոյսի նահանգ), որտեղ ստացել է արվեստի բակալավրի աստիճան կինեմոտոգրաֆիայի բնագավառում։ Քոլեջում եղել է Ֆի Կապա Պսի եղբայրության անդամ[5]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր կարիերան Զաքը սկսել է Նյու-Յորքի հասարակական թատրոնում, որտեղ մասնակցել է Ուիլյամ Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» և «Մակբեթ» պիեսներում։ Դրանց հետ զուգահեռ նա նկարահանվել է Վուդի Ալլենի «Խորհրդավոր սպանություն Մանհեթենում» ֆիլմի էպիզոդում և մասնակցել «Դայակների ակումբ» դիսնեյյան շոուի էպիզոդի նկարահանումներին։
2001 թվականին Զաքը սկսել է նկարահանվել «Կլինիկա» կատակերգական սերիալում բժիշկ Ջոն Դորիանի դերում։ Այս դերի համար Բրաֆը երեք անգամ առաջադրվել է «Ոսկե գլոբուս» և մեկ անգամ «Էմմի» մրցանակների։ Նա նաև ռեժիսորություն է արել «Կլինիկա» հեռուստասերիալի մի քանի սերիալներում։
2004 թվականին Զաքը գրել է «Այգիների երկիր» ֆիլմի սցենարը, որը նկարահանվել է այնտեղ և հանդես եկել որպես ռեժիսոր։ Ֆիլմը նկարահանվել է հայրենի Բրաֆա նահանգում, այդ թվում Սաութ-Օրինջ, Մեյպլվուդ և Տանաֆլայ քաղաքներում։ Պրոդյուսերները այնքան էլ լավ չեն ընդունել այս ֆիլմը, որի վրա Զաքն աշխատել է կես տարի։ Բայց 2005 թվականին «Այգիների երկիր» ֆիլմը ստացել է «Գրեմմի» մրցանակ՝ լավագույն սաունդթրեքի համար։
Նույն 2004 թվականին Բրաֆը մասնակցել է «Փոքրիկ ճուտիկը» մուլտֆիլմի և «Kingdom Hearts II» տեսախաղի կերպարներից մեկի հնչյունավորմանը, նկարահանվել է «Դանդաղ զարգացում» սերիալի դրվագում։ Զաք Բրաֆը 2005 թվականին խաղացել է Էշթոն Քաթչերի հետ իր «Punk'd» շոուի ժամանակ, որը հայտնի է ԱՄՆ-ում։
Բրաֆը 2006 թվականին նկարահանվել է «Հրաժեշտի համբույր» ֆիլմի գլխավոր դերում։ Աշխատել է նաև իր համար նախատեսված սցենարի վրա։ «Հրաժեշտի համբույր» ֆիլմի ռեժիսորն իր հարցազրույցներում Զաքին համեմատել է երիտասարդ Թիմ Ալենի հետ՝ նկարագրելով նրան որպես «աներևակայելի շփվող․․․ սովորական տղա, ինչպես բոլորը»։
Զաք Բրաֆը 2007 թվականին NBC հեռուստաալիքի հետ պայմանագիր է կնքել «Կլինիկայի» յոթերորդ եթերաշրջանում նկարահանվելու համար։ Նրա հոնորարը կազմել է 350 000 դոլար սերիայի համար, որը նրան դարձրել է ամենաբարձր վարձատրվող հեռուստատեսային դերասաններից[6]։ Նույն թվականին նկարահանվել է «Նախկին սիրեկանը» ֆիլմում։
Բացի այդ, Բրաֆը բանակցություններ է վարել «Ո՞վ ես դու, պարոն Բրուքս» ֆիլմում դերի համար, սակայն հրաժարվել է հօգուտ «Բաց սրտեր» ֆիլմի։
2010 թվականին Զաքը նկարահանվել է «Կյանքի բարձր գինը» դրամայում, որտեղ պատմվում է տղամարդու և աղջկա պատահական հանդիպման մասին, որը փոխում է նրա կյանքը ընդմիշտ։ Մեկ տարի անց նրան հրավիրել են «Նախկինը» սերիալում նկարահանվելու որպես հրավիրված աստղ, որտեղ նույնպես խաղացել է Զաքի լավագույն ընկերը՝ Դոնալդ Ֆեյսոնը։ 2012 թվականին նկարահանվել է «Ժամանակի գույնը» դրամայում։ 2013 թվականին նկարահանվել է «Օզ։ Մեծն ու սարսափելին» ֆիլմում, որտեղ հնչունավորել է կերպարներից մեկին՝ կապիկ Ֆինլիին, որը սյուժեի համաձայն ֆիլմի գլխավոր հերոսի հավատարիմ ուղեկիցն էր։
Բացի այդ, Զաք Բրաֆը մի քանի երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր է, այդ թվում՝ Գևինա Դեգրոյի «Chariot», Ջոշուա Ռադինայի «Closer», «Cary Brothers» խմբի «Ride» և «Lazlo Bane» խմբի «Superman»։ Բայց դրան հակառակ Բրաֆն իր հարցազրույցում պնդել է, որ երաժշտությունից ոչինչ չի հասկանում։ Սիրած խմբերից մեկը «Crash Kings»-ն է, որի ուղությունը ռոքն է։
2013 թվականի ապրիլի 24-ին Զաք Բրաֆը «Kickstarter»-ում թողարկել է կամպանիա իր նոր «Կցանկանայի այստեղ լինել» ֆիլմի համար, որը գրել էր եղբոր հետ, 2 մլն դոլար հավաքելու համար[7]։ Ապագա ֆիլմի օպերատոր է հայտարարվել Լարի Շերը[8], իսկ պրոդյուսեր՝ Մայքլ Շամբերգը և Սթեյսի Շերը[7]։ Երեք օրվա ընթացքում հավաքված է եղել ամբողջ գումարը[9]։ Արդյունքում, կամպանիայի 30 օրվա ընթացքում Բրաֆին հաջողվել է հավաքել 3 105 473 դոլար՝ 46 520 մարդկանց նվիրատվությամբ[10]։ 2014 թվականին ֆիլմի պրեմերիան կայացել է Sundance փառատոնում՝ բուռն ծափահարություններով և քննադատների մի քանի բուռն արձագանքներով[11]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Զաքը ֆինանսավորում է մի կազմակերպության, որը փնտրում է աուտիզմի դեմ դեղամիջոց։ Նա «Կորուսյալները» սերիալի երկրպագուն է։
Զաքը Բոնի Սոմերվիլի հետ հանդիպել է «Այգիների երկիր» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Նա կատարել է այդ ֆիլմի սաունդթրեքը։ 2004 թվականի ամռանը դերասանը սկսել է հանդիպել երգչուհի և դերասանուհի Մենդի Մուրի հետ։ 2007 թվականի հունիսից Զաք Բրաֆը հանդիպել է դերասանուհի Շիրի Էփլբիի հետ։ 2009-2014 թվականներին նա հարաբերությունների մեջ է եղել Թեյլոր Բեգի հետ։
Զաքը ընկերացել է երգչուհի Լորին Հիլի հետ, որի հետ սովորել է դպրոցում։ Նրա մտերիմ ընկերը Դոնալդ Ֆեյսոնն է։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1990 | ս | Դայակների ակումբ | The Baby-Sitters Club | Դևիդ Կամինգս |
1993 | ֆ | Խորհրդավոր սպանություն Մանհեթենում | Manhattan Murder Mystery | Լիպտոն Նիկ |
1994 | ս | CBS հատուկ դպրոցական արձակուրդ | CBS Schoolbreak Special | Թոնի /Թեմմի |
1999 | ֆ | Ճանաչելով քեզ | Getting to Know You | Ուելսի |
2000 | ֆ | Կապույտ լուսին | Blue Moon | երիտասարդ Ֆրեդ |
2000 | ֆ | Կոտրված սրտերի ակումբ։ Ռոմանտիկ կատակերգություն | The Broken Hearts Club: A Romantic Comedy | Բնեջի |
2000 | ֆ | Էնդսվիլ | Endsville | Դին |
2001-2010 | ս | Կլինիկա | Scrubs | Ջոն «Ջեյ Դի» Դորիան |
2002 | մս | Clone High | Clone High | Պոլ Ռեվիր / Էքս-Ստրիմ Մայք |
2004 | ֆ | Այգիների երկիր | Garden State | Էնդրյու Լարջմեն |
2005 | Փոքրիկ ճուտիկը | Chicken Little | Ճուտիկ Ցիպա | |
2005-2006 | ս | Դանդաղացված զարգացում | Arrested Development | Ֆիլիպ Լիթ |
2006 | հֆ | Ոչ ոք չի նայում | Nobody’s Watching | |
2006 | ֆ | Հրաժեշտի համբույր | The Last Kiss | Մայքլ |
2009 | ս | Կլինիկա։ Ինտերներ | Scrubs: Interns | Ջոն «Ջեյ Դի» Դորիան |
2010 | ֆ | Կյանքի բարձր գինը | The High Cost of Living | Հենրի Ուելս |
2012 | ս | Գիշատիչների քաղաքը | Cougar Town | պիցցայի առաքիչ |
2012 | ս | Նախկինը | The Exes | Ֆինի Չակ |
2012 | ֆ | Ժամանակի գույնը | The Color Of Time | Ալբերտ |
2013 | ֆ | Օզ։ Մեծն ու սարսափելին | Oz: The Great and Powerful | Ֆրենկ / Ֆինլի |
2014 | ս | Համայնք | Community | Ջեյ Դի |
2014 | ֆ | Կցանկանայի լինել այստեղ | Wish I Was Here | Էյդան Բլում |
2015 | ս | Ժամադրության համար ոչ պիտանի | Undateable | Զաք |
2016 | ֆ | Եվ տանուլ տվեցին ճակատամարտը | In Dubious Battle | Կոննոր |
2017-2020 | մս | Բոջեկ Ձին | BoJack Horseman | հայտնի դերասան Զաք Բրաֆը |
2018 | ս | Սթարթափ | Alex, Inc. | Ալեքս Շուման |
Ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Ռեժիսոր | Սցենարիստ | Պրոդյուսեր | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
1997 | Լայոնելի կիրակի օրը | Lionel on a Sunday | Այո | Այո | Կարճամետրաժ ֆիլմ | |
2004 | Այգիների երկիր | Garden State | Այո | Այո | ||
2004—2010 | Կլինիկա | Scrubs | Այո (7 էպ.) | Այո (13 էպ.) | Հեռուստասերիալ | |
2008 | Գիշերային կյանք | Night Life | Այո | Այո | Հեռուստաֆիլմ | |
2009 | Կլինիկա։ Ինտերներ | Scrubs: Interns | Այո | Վեբ սերիալ | ||
2014 | Ցանկանում եմ լինել այստեղ | Wish I Was Here | Այո | Այո | Այո | |
Ինտերնետ-տղա։ Ահարոն Շվարցի պատմությունը | The Internet’s Own Boy: The Story of Aaron Swartz | Այո | Վավերագրական ֆիլմ | |||
Տեսախաղեր։ Կինո | Video Games: The Movie | Այո | ||||
2017 | Գնալ գեղեցիկ | Going in Style | Այո | |||
2018 | Ստարտափ | Alex, Inc. | Այո (4 էպ.) | Այո (9 էպ.) | Հեռուստասերիալ | |
2019 | Տեղ հասնելու համար ժամանակ է պետք | In the Time It Takes to Get There | Այո | Այո | Կարճամետրաժ ֆիլմ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակ | Տարի | Կատեգորիա | Աշխատանքի անվանում | Արդյունք |
---|---|---|---|---|
Ոսկե գլոբուս | 2005 | Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում | Կլինիկա | Առաջադրված |
2006 | Առաջադրված | |||
2007 | Առաջադրված | |||
Էմմի | 2005 | Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում | Առաջադրված | |
Անկախության ոգի | 2005 | Լավագույն դեբյուտային սցենար | Այգիների երկիր | Առաջադրված |
Լավագույն դեբյուտային ֆիլմ | Հաղթանակ | |||
Սպուտնիկ | 2005 | Լավագույն տղամարդկային դեր կատակերգական հեռուստասերիալում կամ մյուզիքլում | Կլինիկա | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Zach Braff — 2000.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ Live after «Garden State»(չաշխատող հղում) (չաշխատող հղում)(անգլ.)
- ↑ Moses, Alexa (2004 թ․ նոյեմբերի 26). «The next Woody Allen?». Sydney Morning Herald. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ Zach Braff rehashes fraternity days, path to ‘Scrubs’ fame
- ↑ 60 SECONDS: Zach Braff(անգլ.)
- ↑ 7,0 7,1 «Zach Braff Explains Why He Turned to Kickstarter for New Indie Film». hollywoodreporter.com. 2013 թ․ ապրիլի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zach Braff Launches Kickstarter Campaign For New Directorial Effort 'Wish I Was Here'». indiewire.com. 2013 թ․ ապրիլի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zach Braff's 'Wish I Was Here' Kickstarter Hits $2 Million Goal In 3 Days». deadline.com. 2013 թ․ ապրիլի 27. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Zach Braff Ends $3+M Kickstarter Campaign». deadline.com. 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Wish I Was Here: Sundance Review». deadline.com. 2013 թ․ մայիսի 24. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զաք Բրաֆ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1975 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Ջերսիում ծնվածներ
- ԱՄՆ-ի դեմոկրատական կուսակցության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 20-րդ դարի դերասաններ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- 21-րդ դարի դերասաններ
- «Գրեմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի բլոգերներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ամերիկացի ռեժիսորներ
- Ամերիկացի սցենարիստներ
- Ամերիկացի տղամարդ թատերական դերասաններ
- Ամերիկացի տղամարդ կինոդերասաններ
- Ամերիկացի տղամարդ հեռուստատեսային դերասաններ
- Ամերիկացի տղամարդ հնչյունավորողներ
- Դերասաններ այբբենական կարգով
- Սցենարիստներ այբբենական կարգով
- Ամերիկացի կինոսցենարիստներ
- Ամերիկացի կատակերգուներ
- Ամերիկացի երաժշտական պրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ