Ժամանակի գույնը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակի գույնը
անգլ.՝ Tar
Երկիր ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվական2012
Լեզուանգլերեն
ՌեժիսորԳաբրիել Դեմիստերե և Փամելա Ռոմանովսկի[1]
ՊրոդյուսերԷդվարդ Բաս
Սցենարի հեղինակՓամելա Ռոմանովսկի[1]
ԴերակատարներՋեյմս Ֆրանկո[1], Հենրի Հոփեր[1], Միլա Կունիս[1], Ջեսիկա Չեսթեյն[1], Զաք Բրաֆ[1], Բրյուս Քեմփբել[1] և Դանիկա Յարոշ[1]
ԵրաժշտությունԳարթ Նոյսթադթեր
Տևողություն72 րոպե

«Ժամանակի գույնը» (անգլ.՝ The Color of Time), 2012 թվականի ամերիկյան դրամատիկական ֆիլմ՝ նկարահանված գրող Չարլզ Քենեթ Ուիլյամսի «Գուդրոն» (անգլ.՝ Tar) բանաստեղծությունների ժողովածուի հիման վրա։ Ֆիլմը բաղկացած է 12 կարճամետրաժ աշխատանքներից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է Նյու Յորքի համալսարանի կինեմատոգրաֆիական ֆակուլտետի մի ուսանող, որտեղ դասավանդում է Ջեյմս Ֆրանկոն[2]։

Գլխավոր դերը կատարում է Ջեյմս Ֆրանկոն, որը հանդես է եկել նաև որպես ֆիլմի համապրոդյուսեր։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի նոյեմբերի 16-ին Հռոմի կինոփառատոնում[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է ամերիկացի բանաստեղծ Չ. Ք. Ուիլյամսի, նրա կյանքի տարբեր ժամանակաշրջանների և նրա բանաստեղծական գործունեության մասին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեյմս ՖրանկոՉ. Ք. Ուիլյամսը 40 տարեկանում
  • Միլա ԿունիսՔեթրին
  • Ջեսիկա ՉեսթեյնՉ. Ք. Ուիլյամսի մայրը
  • Զաք ԲրաֆԱլբերտ
  • Հենրի Հոփեր – Չ. Ք. Ուիլյամս երիտասարդ տարիքում
  • Բրյուս Քեմփբել – Գուդի
  • Վինս Ջոլիվեթ – պարոն Ուիլյամս
  • Դանիկա Յարոշ – Իռեն
  • Միա Սերաֆինո – Սառա
  • Զաքարի Անջեր – Չ. Ք. Ուիլյամսը 7 տարեկանում
  • Ջորդան Մարչ – Չ. Ք. Ուիլյամսը պատանեկության տարիներին

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանումներն անցկացվել են Դեթրոյթում (Միչիգան նահանգ)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Tar: Rome Review».
  3. «James Franco's Tar To Premiere At RIFF».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]