Խորհրդավոր սպանություն Մանհեթենում
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | կինոկատակերգություն[2], միստիկ ֆիլմ[2] և քրեական |
Թվական | 1993 և փետրվարի 3, 1994[3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Վուդի Ալլեն[2][4] |
Պրոդյուսեր | Ռոբերտ Գրինհաթ և Կոլումբիա Փիքչերս |
Սցենարի հեղինակ | Վուդի Ալլեն և Մարշալ Բրիքման |
Դերակատարներ | Դայան Քիթոն[4][5][6], Անժելիկա Հյուսթոն[5][6], Ալան Ալդա[4][5][6], Վուդի Ալլեն[4][5][6], Jerry Adler?[5], Լին Քոհեն[5][6], Ռոն Ռիֆկին[5][6], Ջոյ Բեհար[5], Զաք Բրաֆ[5][6], Աիդա Տուրտուրո[6], Ուենդել Փիրս[6] և Frank Pellegrino?[6] |
Օպերատոր | Կառլո դի Պալմա |
Երաժշտություն | Քոուլ Փորթեր |
Մոնտաժ | Սյուզան Է․ Մորս |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Նկարահանման վայր | Նյու Յորք |
Կինոընկերություն | TriStar Pictures |
Տևողություն | 103 րոպե |
Բյուջե | 13 500 000 $ |
Շահույթ | 11 300 000 $ |
Խորհրդավոր սպանություն Մանհեթանում (անգլ.՝ Manhattan Murder Mystery), ռեժիսոր Վուդի Ալլենի կինոֆիլմ, էկրաններին է 1993 թվականից։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Արդեն ոչ երիտասարդ զույգը՝ Լարրի և Քերոլ Լիպտոնները ծանոթանում են իրենց հարկի հարևանների՝ Պոլի և Լիլիանի հետ, ովքեր արդեն երկար ժամանակ է ամուսնացած են։ Մի քանի օր անց Լարրին և Քերոլը զարմանքով իմանում են, որ Լիլիանը մահացել է։ Լարրիին այդ լուրը շատ չի մտահոգում, չէ որ նրանք հարևանների հետ միայն մակերեսորեն, բայց Քերոլը սկսում է ինչ - որ ծանր և մութ բան տեսնել այդ իրադարձության մեջ։ Հարևանուհու մահը նրան հանգիստ չի տալիս։ Քերոլը համոզում է ամուսնուն, որ սկսեն իրենց սեփական հետաքննությունը, բայց նա միայն խույս է տալիս կնոջից։
Քերոլը որոշում է հարևանի բացակայության ընթացքում թափանցել նրա բնակարան, որպեսզի ապացույցներ գտնի, որոնք ցույց կտան Պոլի մեղավորությունը։ Քերոլը իրեն համոզում է, որ Լիլիանը սպանվել է ամուսնու կողմից։ Թափանցելով հարևանի բնակարան, Քերոլը փորձում է իր ենթադրություններին ապացույցներ գտնել, բայց ապարդյուն։ Ավելի ուշ նա սարսափով հիշում է, որ իր ակնոցները թողել է հարևանի բնակարանում։ Նա ստիպված պետք է երկրորդ անգամ թափանցի «հանցագործի որջ», որպեսզի վերցնի իր ակնոցները։ Նրան հաջողվում է ամուսնուն ներգրավել իր կարծիքով քրեական ավանտյուրային։
Չնայած ֆիլմի դետեկտիվ սյուժեին, այն նվիրվում է ծերացող զույգերի հարաբերություններին։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վուդի Ալլեն — Լարրի Լիպտոն
- Դայան Քիթոն — Քերոլ Լիպտոն
- Ալան Ալդա — Թեդ
- Անժելիկա Հյուսթոն — Մարշա Ֆոքս
- Ջերրի Ադլեր — Պոլ Հաուս
- Լին Կոհեն — Լիլիան Հաուս
- Ռոն Ռիֆկին — Սայ
- Մելանի Նորիս — Հելեն Մոսս
- [Մարջ Ռեդմոնդ — տկին Դոլթոն
- Զակ Բրաֆֆ — Նիկ Լիպտոն
Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994 — «Ոսկե գլոբուս» մրցանակ
- 1994 — «Սեզար» մրցանակ
- 1995 — «BAFTA» մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.nytimes.com/1993/08/18/movies/review-film-manhattan-murder-mystery-allen-keaton-together-again-dizzy-ever.html
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.imdb.com/title/tt0107507/
- ↑ http://www.zelluloid.de/filme/index.php3?id=3453
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 http://stopklatka.pl/film/tajemnica-morderstwa-na-manhattanie
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 http://www.imdb.com/title/tt0107507/fullcredits
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 6,9 ČSFD (չեխերեն) — 2001.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Խորհրդավոր սպանություն Մանհեթանում»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Խորհրդավոր սպանություն Մանհեթանում» на сайте Box Office Mojo
|
- Նյու Յորքում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- Անգլերեն ֆիլմեր
- Ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Նյու Յորքում
- 1993 ֆիլմեր
- Վուդի Ալլենի ֆիլմեր
- Ամերիկյան կինոկատակերգություններ
- Ամերիկյան քրեական ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան կատակերգական դրամա ֆիլմեր
- Ամերիկյան քրեական կինոկատակերգություններ