Մեդդի Զիգլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Մեդդի Զիգլեր
Maddie Ziegler
Maddie Ziegler May 2015-adj.jpg
Ծնվել էսեպտեմբերի 30, 2002(2002-09-30) (16 տարեկան)
ԾննդավայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունպարուհի, դերասանուհի, մոդել, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի
Կայքthezieglergirls.com/about-maddie/
Maddie Ziegler Վիքիպահեստում

Մեդի Զիգլեր (ամբողջական անուն՝ Մեդիսոն Նիկոլ Զիգլեր, անգլ.՝ Madison Nicole "Maddie" Ziegler, սեպտեմբերի 30, 2002(2002-09-30), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ)[1][2], ամերիկացի պարուհի, դերասան և մոդել: Առավել հայտնի է «Lifetime» հեռուստաալիքով ցուցադրվող «Մայրիկները պարելիս» շոուում ունեցած իր ելույթներով և ավստրալացի երգչուհի՝ Սիյայի տեսահոլովակներում ունեցած նկարահանումներով[3]: «Chandelier» երգի տեսահոլովակը «2014 MTV Video Music Awards» մրցույթում արժանանում է լավագույն բեմադրված պար մրցանակին: Ընդհանուր հաշվով Մեդին նկարահանվել է Սիյայի հինգ տեսահոլովակներում («Chandelier», «Elastic Heart», «Big Girls Cry», «Cheap Thrills», «The Greatest»): Նաև երիտասարդ պարուհին «People Choice Awards 2016» մրցույթում արժանացել է «Seriosly Person» մրցանակին[4]:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդիի երակներում հոսում է լեհական, գերմանական և իտալական արյուն[5]: Նա ծնվել է Պենսիլվանիա նահանգի Պիթսբուրգում քաղաքում՝ Մելիսա Զիգլեր-Գիզոնի և Կուրտ Զիգլերի ընտանիքում[6]: Մեդիի ծնողները բաժանվել են 2011 թվականին և մեկնաբանել են այն այնպես, իբրև «պարը քայքայում էր իրենց ընտանիքը ոչ միայն ֆինանսապես այլ նաև հոգեպես»: Ավելի ուշ նրա մայրը կրկին ամուսնանում է: Մեդին ունի կրտսեր քույր, որի անունը Մակենզի է[7] և ինչպես նաև երկու եղբայր իր հոր նախորդ ամուսնությունից և խորթ քույր և եղբայր իր խորթ հորից[5]: Մինչև 2013 թվականն աղջիկը հաճախել է «Սլոուն Էլեմենտարի Սքուլ» հիմնական դպրոցը, սակայն հետո անցել է տնային ուսուցման[8]: Ներկա պահին ընտանիքն ապրում է Պենսիլվանիա նահանգի Մերիսվիլ քաղաքում[9]:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զիգլերը սկսել է պարել 2 տարեկան հասակից: Այս պահին նա պարային պարապմունքներ է ունենում «Abby Lee Dance Company»-ում[5]: 2011 թվականին նա մասնակցություն է ունեցել «CBS» հեռուստաալիքով ընթացող «Live to Dance» պարային հեռուսամրցույթում, որտեղ սակայն ինչ-որ լուրջ հաջողությունների չի հասել[10]: Ավելի ուշ Մեդին դեր է ստանում «Lifetime» հեռուստաալիքով ցուցադրվող «Մայրիկները պարելիս» (անգլ.՝ Dance Moms) շոուում, որտեղ երիտասարդ պարուհին ներկայացնում էր «Abby Lee Dance Company»-ի փոքրիկ պարուհիների թիմը պարային մրցույթներում: Այս շոուի շրջանակներում Մեդին ներկայացել է նաև իր մոր և քրոջ հետ, ով նույնպես պարուհի է[11]: 2013 թվականին Մեդին մասնակցություն է ունենում նույն հեռուստաալիքով ցուցադրվող նախորդի հետ նմանություններ ունեցող մեկ այլ հեռուստաշոուի, որն արդեն հանրությանը ներկայանում էր «Abby’s Ultimate Dance Competition» անունով[12]:

2013 թվականին Մեդին նկարահանվում է «Մեռնելու չափ գեղեցիկ» հեռուստասերիալում, որտեղ կրում է փոքրիկ Դեբի դերը (հեռուստասերիալը նույնպես ցուցադրվում էր «Lifetime»-ով)[13]:

Մոդել[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեդին որպես մոդել է աշխատել այնպիսի բրենդների համար ինչպիսիք են՝ «Glitzy Girl»[14], «Purple Pixies»[15], «Clean & Clear»[16], «Capezio»[17][18] և «Betsey Johnson» բրենդները[19]: 2014 թվականին աղջիկը նկարահանվում է «Kode Magazine» ամսագրի[20] ամառային համարի համար: Նույն թվականի հոկտեմբերին Մեդին և իր քույրը մանկական և պատանեկան «Mod Angel» առցանց-բուտիկի հետ համագործությամբ թողարկում են իրենց սեփական նորաձևական ոճը, «The Maddie & Mackenzie Collection» անունով[21][22]: Մեդին նաև բազմիցս հայտնվել է մի շարք ամսագրերի և նրանցում տեղ գտած հոդվածների շապիկներում. Kode,[23] Schön! magazine (Գերմանիա)[24], Elle (Ֆրանսիա), Dance Spirit, Nylon (ԱՄՆ)[25], Vs.[26], Seventeen[27], Harper's Bazaar[28], People[29], Dazed (Մեծ Բրիտանիա)[30], Cosmopolitan[31], i-D[2], Billboard[32], Teen Vogue[33], Stella (Նորվեգիա)[34], Maniac[35], Vanity Fair Italia[36], Flaunt[37] և Paper (ԱՄՆ)[38]

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Nuvola apps kaboodle.svg Արտաքին տեսաֆայլեր
Nuvola apps kaboodle.svg Ռայան Հեֆինգտոնը ցույց է տալիս, թե ինչպես է բեմադրել Մեդիի կերպարը «Chandelier» երգի համար
Nuvola apps kaboodle.svg «Chandelier» (տեսահոլովակ)
Nuvola apps kaboodle.svg «Chandelier» (շոու Էլեն)
Nuvola apps kaboodle.svg «Elastic Heart» (տեսահոլովակ)
Nuvola apps kaboodle.svg «Big Girls Cry» (տեսահոլովակ)
Nuvola apps kaboodle.svg «Cheap Thrills» (տեսահոլովակ)
Nuvola apps kaboodle.svg «The Greatest» (տեսահոլովակ)

Մեդի Զիգլերը հասցրել է նկարահանվել երաժշտական տեսահոլովակների մի մեծ շարքում, ինչպիսիք են օրինակ Ալեքս Կալիզայի[39], Սիայի և Տոդրիկ Հոլլայի տեսահոլովակները[32]:

2014 թվականին հեղինակ-կատարող Ռեյչլ Սեյջը նվիրում է իր երգը Մեդիին («Happiness»)[40][41]:

2015 թվականի հունվարի 7-ին Մեդիի և Շայա Լեբաֆայի մասնակցությամբ թողարկվում է Սիայի «Elastic Heart» տեսահոլովակը[42][43]:

2015 թվականի ապրիլի 2-ին թողարկվում է Սիայի «Big Girls Cry» տեսահոլովակը, որում նույնպես Մեդին մասնակցություն է ունենում:

2016 թվականի մարտի 23-ին թողարկվում է Սիայի «Cheap Thrills» տեսահոլովակը, որում նույնպես Մեդին մասնակցություն է ունենում:

2016 թվականի սեպտեմբերի 6-ին թողարկվում է Սիայի "The Greatest" երգի նոր տեսահոլովակը, որում Մեդին կրկին ունենում է իր մասնակցությունը[44][45][46]:

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մոր և քրոջ հետ Մեդին համագործակցում է «Starlight Children’s Foundation» բարեգործական ընկերության հետ[47]:

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Մրցանակ Կատեգորիա Արդյունք
2013 Dancers Choice Awards Սիրելի պարող [17 տարեկան և ավելի փոքր] Առաջադրված

[48]

2014 Dancers Choice Awards Սիրելի պարող [17 տարեկան և ավելի փոքր] Հաղթանակ[49]
2015 Teen Choice Awards Լավագույն պարող Առաջադրված

[50]

Dancers Choice Awards Սիրելի պարող [17 տարեկան և ավելի փոքր] Առաջադրված

[51]

2016 People’s Choice Awards Մրցանակ լուրջ հայտնության համար (DailyMail.com-ից) Հաղթանակ[4]
Teen Choice Awards Լավագույն պարող Հաղթանակ[52]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gisoni, Melissa. «Ziegler Girls | Maddie Bio» Ziegler Girls Official Website, accessed August 3, 2015
  2. 2,0 2,1 Weinstock, Tish. «There’s something about Maddie Ziegler», i-D, August 14, 2015
  3. «Видео с танцующей американской школьницей покоряет Интернет»։ Первый канал։ 2014-05-26 
    «11-летняя танцовщица "зажгла" в видеоклипе на песню "Chandelier"»։ Metro։ 2014-05-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-05-19-ին 
    «11-летняя танцовщица, взорвавшая Интернет недетским танцем, мечтает работать на Бродвее»։ Комсомольская правда։ 2014-05-20 
    «Мэдди Зиглер – 11-летняя икона моды»։ Женские Новости։ 2014-09-09 
  4. 4,0 4,1 «People’s Choice Awards 2016», One Three Digital, accessed October 14, 2015
  5. 5,0 5,1 5,2 «Dance Moms Dancer Maddie ziegler»։ Maddie Ziegler։ Վերցված է September 30, 2014 
  6. «Famous Abby Lee Miller Dancers»։ famous101.com։ Վերցված է February 14, 2014 
  7. «Ziegler Girls | sheila»։ Ziegler Girls Official Website։ Վերցված է June 12, 2014 
  8. «'Dance Moms': Is Someone Getting Kicked Out In Season 4? - TheTVPage.com»։ TheTVPage.com։ Վերցված է September 30, 2014 
  9. Cristina Rouvalis (November 2013)։ «Inside the ‘Dance Moms’ Empire»։ Pittsburgh magazine։ Վերցված է June 12, 2014 
  10. «Paula Abdul 'devastated' as post-Idol show Live To Dance is cancelled - Daily Mail Online»։ Mail Online։ Վերցված է September 30, 2014 
  11. «About Dance Moms - Official Site - myLifetime.com»։ Lifetime Entertainment Services։ Վերցված է February 14, 2014 
  12. «'Abby’s Ultimate Dance Competition' S2 E3 Recap: Gods and Mortals». Glamorosi magazine. Blogger. September 18, 2013.
  13. Jen Harper (July 24, 2012)։ «'Dance Moms': Maddie lands spot on 'Drop Dead Diva' and Jill keeps spot on Abby Lee Miller's hit list»։ Zap2it։ Վերցված է June 12, 2014 
  14. Bauknecht Sara։ «Stylebook: Two 'Dance Moms' dancers promote Glitzy Girl jewelry line»։ Pittsburgh Post-Gazette։ Վերցված է February 14, 2014 
  15. «Official Launch of the Purple PIxies Ziegler Dance Team Line NYC - Facebook»։ Վերցված է September 30, 2014 
  16. Gaynor, Emily. «Maddie and Mackenzie Ziegler Team Up with Clean & Clear», Teen Vogue, July 20, 2016
  17. Brooke, Eliza. «Maddie Ziegler Takes Her Rightful Place as Capezio’s Brand Ambassador», Fashionista.com, May 21, 2015; and Borge, Jonathan. «See Maddie Ziegler Show Off Her Dance Skills in Capezio’s New Campaign Video», In Style magazine, February 8, 2016
  18. Calderone, Ana. «Dance MomsԿաղապար:' Maddie Ziegler Inspires Young Dancers in New Capezio Campaign Video», People magazine, February 10, 2016
  19. Melby Leah. «Betsey Johnson Taps Dance Moms' Maddie Ziegler for an Adorable New Collaboration», Glamour, July 1, 2015
  20. «Kode 2 Summer 2014 (Sia + Maddie)»։ Kode Magazine։ Վերցված է September 30, 2014 
  21. «Dance Moms Stars Launch Limited Fashion Collection». L’Art Magazine. October 13, 2014.
  22. (Untitled). Tommy2.net. September 29, 2014.
  23. «Kode 2 Summer 2014 (Sia + Maddie)»։ Kode magazine։ Վերցված է September 30, 2014 
  24. «Schön! 28 Maddie Ziegler», Schön!, April 2015
  25. «Heimbrod, Mimi. Dance MomsԿաղապար:' Star Maddie Ziegler: 5 Reasons Why Sia’s BFF Is Everyone’s Favorite Girl», Design & Trend, May 9, 2015
  26. Photos, Ziegler-Girls.com. Retrieved May 5, 2015
  27. Abidor, Jennifer. «Maddie Ziegler Opens Up About Life After Dance Moms, Seventeen magazine, June 29, 2016; and Heimbrod, Mimi. »Dance Moms Star Maddie Ziegler Compares Herself to Miley Cyrus' 'Hanna Montana' Character In Seventeen magazine Interview", Design & Trend, April 19, 2015
  28. Fisher, Lauren. «24 Hours With Maddie Ziegler», Harpers Bazaar, April 21, 2015
  29. Schwartz, Alison. «A Friendly Reminder Sia Muse Maddie Ziegler Is Only 12 Years Old», People, April 3, 2015
  30. Sandberg, Patrik. «Maddie Ziegler: Pre-Teen Drama Queen», Dazed, Autumn 2014. Retrieved May 5, 2015
  31. Butterworth, Lisa. «Dance Moms Star Maddie Ziegler on Starring in Sia’s Intense New Video and Shia LaBeouf’s Dance Moves», Cosmopolitan, January 8, 2015
  32. 32,0 32,1 Jason Lipshutz (May 6, 2014)։ «Sia Taps 'Dance Moms' Star For 'Chandelier' Video»։ Billboard։ Վերցված է June 12, 2014 
  33. Mathews, Dana. «Exclusive! Get to Know Maddie Ziegler, Sia’s Tiny Dancer», Teen Vogue, April 2015
  34. «The Prodigy» cover feature, Stella, May 10, 2015
  35. Maniac magazine, September/October 2015 issue, cover and pp. 13-21
  36. Ziegler, Melissa. Vanity Fair, Ziegler-girls.com, July 30, 2015
  37. Gross, Zach. «Flaunt magazine — Maddie Ziegler», ZachGross.com, September 25, 2015
  38. Navarro, Andrea. «See Maddie Ziegler Try Glitter Freckles in her Latest Photo Shoot», Teen Vogue, April 12, 2016
  39. Bill Palmer։ «Dance Moms' Maddie stars in Alexx Calise music video for "Cry"»։ Collins Avenue։ Վերցված է February 14, 2014 
  40. «Instagram»։ Instagram։ Վերցված է September 30, 2014 
  41. «Rachael Sage’s 'Happiness' earns rave reviews after Maddie Z dance». Fanshare. August 30, 2014
  42. Sia (7 янв. 2015)։ «Elastic Heart» 
  43. «Sia - Elastic Heart feat. Shia LaBeouf & Maddie Ziegler (Official Video)» 
  44. «The Greatest: новый клип Sia по мотивам Chandelier»։ Վերցված է 2016-09-07 
  45. «Sia's 'The Greatest' Video Features 49 Dancers in Tribute to Orlando Shooting Victims»։ Վերցված է 2016-09-07 
  46. «Sia’s Latest Single ‘The Greatest’ Honors Pulse Shooting Victims»։ 2016-09-06։ Վերցված է 2016-09-06 
  47. «‘Dance Moms’ Stars Team Up With Starlight Children’s Foundation; Show Is Renewed for Third Season - OK! Magazine»։ OK! Magazine։ October 10, 2012։ Վերցված է September 30, 2014 
  48. «Dancers Choice Awards 2013 | Nominees». Industry Dance Awards, accessed December 4, 2015
  49. «Industry Dance Awards Dancers Choice Awards 2014 | Nominees»։ Industrydanceawards.com։ Վերցված է March 8, 2015 
  50. Sollosi, Mary. «Teen Choice Awards add more nominees», Entertainment Weekly, July 8, 2015
  51. «Dancers Choice Awards 2015: Nominees», Industry Dance Awards, accessed August 16, 2015
  52. Geier, Thom. «Teen Choice Awards 2016: The Complete Winners List», The Wrap, July 31, 2016

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]