Blogger

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Blogger
Blogger.svg
blogger.com
Տեսակսոցիալական ցանց, բլոգային ծրագիր և կայք
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Գրանցումազատ, անվճար
ՍեփականատերՓիրա Լեբս և Գուգլ
Մայրական ընկերությունԳուգլ
ՀեղինակԷվան Ուիլիամս և Փիրա Լեբս
Բացվածօգոստոսի 23, 1999
Ընթացիկ կարգավիճակաշխատում է
Blogger logos Վիքիպահեստում

Բլոգեր (Blogger), բլոգ վարելու համակարգ է, որի միջոցով ցանկացած կարելի է ստեղծել ու վարել բլոգ առանց ծրագրավորման գիտելիքներ ունենալու։ Բլոգերը ստեղծվել է Pyra Labs ընկերության կողմից, որը հիմա պատկանում է Գուգլին։

Բլոգերը թույլ է տալիս ընտրել, արդյոք բլոգը կգտնվի տվյալ համակարգի սերվերներում, թե ավտոմատ կերպով կփոխանցվի բլոգի տիրոջ հոստինգի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համակարգը ստեղծվել է 1999 թվականի օգոստոսի 23-ին Pyra Labs ընկերության կողմից։ Սա Բլոգինգի համար նախատեսված առաջին նախագծերից է, որը զարգացրեց համացանցային գործունեության այս տեսակը։
  • 2003 թ.-ի փետրվարին Գուգլը ձեռք բերեց Pyra Labs ընկերությունը և վերջինիս կողմից սահմանված լրացուցիչ հարմարավետության վճարովի ծառայությունները դարձան անվճար։
  • 2004 թ.-ին Գուգյը ձեռք բերեց Picassa ֆոտոհոստինգը, որի հետագա ինտեգրումը Բլոգեր համակարգ զգալիորեն հեշտացրեց օգտագործողների՝ իրենց բլոգներում, նկարներ տեղադրելու պրոցեսը։
  • 2004 թ.-ի մայիսի 9-ին Բլոգերը զգալիորեն վերամշակվեց և համակարգում մտցվեցին մի շարք հարմարություններ, ինչպիսիք են՝ օգտագործողին տրվեց CSS կաղապարը փոխելու թույլտվություն, բլոգի արխիվացում, մեկնաբանություններ և էլետրանային փոստի միջոցով նոր գրառոմներ կատարելու հնարավորություն։
  • 2006 թ.-ի օգոստոսի 14-ին պայմանավորված համակարգի նոր, փորձնական տարբերակի գործարկմամբ, բլոգերի պարունակությունները սկսեցին տեղափողվել Գուգլի սերվերների վրա։ Մտցվեցին նաև մի շարք այլ փոփոխություններ, ինչպիսիք են՝ էջերի կաղապարների drag-and-drop խմբագրումը, բլոգ մուտքը սահմանապակելու հնարավորություն, որը թույլ էր տալիս վարել անձնական բլոգերի։
  • 2006 թ.-ի դեկտեմբերին «փորձնական» կարգավիճակը հանվեց։
  • 2007 թ.-ի մայիսին պարունակության տեղափոխումը Գուգլի սերվերներին ավարտվեց։

Բլոգեր համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պահից սկսած, երբ օգտագործողների թույլատրվեց փոփոխել էջերի կաղապարների CSS-ները, հնարավորություն ընձեռնվեվեց ամբողջությամբ փոփոխել բլոգի արտաքին տեսքը, ավելացնել այլ նախագծողների գործիքներ, և ունենալ անհատական տեսքող բլոգ։ Բլոգի տեսքի յուրօրիանկության մասին տարատեսակ տեղեկատվություն սկսեց հայտնվել տարբեր Բլոգեր համայնքներում, որոնք նկարագրում էին տեսքի փոփոխության ու նոր հնարավորությունների ավելացման ձևերը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]