Կասկադային ոճաթերթ
CSS | |
---|---|
![]() | |
![]() | |
Ընդլայնում | .css |
MIME | text/css |
Մշակող | CSS Working Group? |
Հրատարակված է | դեկտեմբերի 17, 1996 |
Ֆորմատի տեսակ | ոճային լեզու |
Կայք | w3.org/Style/CSS/ և drafts.csswg.org |
Cascading Style Sheets Վիքիպահեստում |
CSS կամ կասկադային ոճաթերթ (Cascading Style Sheets - կասկադային ոճերի թերթներ), կայքին ձևավորում տալու համար օգտագործվող տեխնոլոգիա ծրագրավորման ֆորմալ լեզվով։ CSS-ը հիմնականում օգտագործվում է HTML և XHTML ֆորմատի պատկանող վեբ-էջերի ձևավորման համար, սակայն կարող է նաև օգտագործվել ցանկացած տեսակի XML ֆորմատի փաստաթղթերի համար, ներառյալ SVG և XUL, ինչպես նաև դիզայնի, մակետի, տարբեր սարքերի և տարբեր էկրանների վրա ներկայացնելու համար։
Երբ HTML 3.2 -ի սպեցիֆիկացիայի մեջ ավելացվեցին -ի նման թեգերը, գույնի ատրիբուտները։ Խոշոր վեբ-կայքերի նախագծումը դարձավ երկար և ծախսատար գործընթաց, քանի որ ամեն էջի վրա պետք է նշվեր շրիֆտը և գունային ինֆորմացիան։ Այս խնդիրը լուծելու համար World Wide Web (W3C) կոնսորցիումը ստեղծեց CSS-ը։ CSS-ը HTML-ի էջից հանեց ոճային ֆորմատավորումը[1]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
CSS-ը օգտագործվում է վեբ-էջեր նախագծողների կողմից գույներ, տառատեսակներ, գտնվելու վայր և այլ նկարագրություններ տալու համար։ CSS-ի հիմնական նպատակն է առանձնացնել HTML էջի պարունակությունը և նրա նկարագրությունը, դրանով իսկ էջին հաղորդել մատչելիություն, ճկունություն և նրա նկարագրությունը կառավարելու հնարավորություն, ինչպես նաև նվազեցնել հրամանների կրկնությունը և բարդությունը։ Բացի այդ CSS-ը թույլ է տալիս տվյալ դոկումենտը ներկայացնել տարբեր ոճերով։ Էջի արտածման ժամանակ CSS-ը կարող է վերցվել տարբեր աղբյուրներից։
- Եթե ոճերի աղյուսակը գրված է առանձին ֆայլի մեջ, ապա այն կարող է միանալ վեբ փաստաթղթին` հղումով (անգլ.՝ link), որը փաստաթղթի մեջ տեղադրվում է <head> և </head> զույգ թեգերի մեջ: <link> թեգը պետք է ունենա href ատրիբուտը, որն էլ նշում է ոճերի աղյուսակի հասցեն: Այդ աղյուսակում նշված բոլոր հատկությունները տարածվում են ամբողջ փաստաթղթի վրա: Գրելաձևը հետևյալն է.
<!DOCTYPE html>
<html>
<head>
.....
<link rel="stylesheet" href="style.css">
</head>
<body>
.....
</body>
</html>
Հեղինակային ոճեր`[խմբագրել | խմբագրել կոդը]
- Inline-ոճ, երբ HTML էջի շարվածքում նշվում է ոճը style ատրիբուտի միջոցով։
<p style="color: blue;">տեքստ</p>
- Ներկառուցված ոճ՝ CSS-ի բլոկներն են գտնվում HTML էջի շարվածքում։
<style>
p { color: blue; }
</style>
- Արտաքին ոճ՝ այսինքն ստեղծվում է առանձին .css ֆայլ, որում հղվում է մեր դոկումենտը։
<link type="text/css" rel="stylesheet" href="mystyle.css"/>
Օգտագործողի ոճեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Առանձին CSS ֆայլ է, որը նշվում է օգտագործողի կողմից՝ զննարկիչի կարգավորումներում։
Զննարկիչի ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այն ոճն է, որը տրվում է օգտագործվող զննարկիչի կողմից լռելյան պայմանով։
Գրելաձև[խմբագրել | խմբագրել կոդը]
Սխեմատիկորեն ոճը նկարագրվում է հետևյալ կերպ՝
Նշիչ{
Հատկանիշ։ արժեք;
Հատկանիշ։ արժեք;
Հատկանիշ։ արժեք;
Հատկանիշ։ արժեք;
}
Ստանդարտ CSS-ը որոշում է առաջնայությունները, հետևյալ հերթականությամբ՝
- Հատկանիշը նշված է @important-ի օգնությամբ,
<!DOCTYPE html>
<html>
<head>
.....
<style media="all">
@import url(style.css);
</style>
</head>
</html>
- Ոճը նշված է հենց տեգում (inline)
- Նույնացուցիչների քանակը(#id) նշիչում
- Կարգերի (.class) և նախա կարգերի(։pseudoclass) քանակը նշիչում
- Նշիչում տեգերի անունների քանակը։
Բացի այդ նշանակություն ունի նաև նկարագրման հատկանիշների հարաբերական հերթականությունը՝ ավելի ուշ գրված հատկանիշն առաջնայնություն ունի։
Ոճերի աղյուսակների օրինակ.
p {
font-family: "Garamond", serif;
}
h2.class {
font-size: 110 %;
color: red;
background: orange;
}
#news p {
color: orange;
}
.class p {
color: orange;
}
[title]{
color:orange;
}
p:hover{
color:orange;
}
Այստեղ բերված է 3 կանոն p, h2 և #news p նշիչների համար։ Առաջին երկու կանոններում HTML-ի պարբերության և վերնագրի համար նշանակվում են ոճեր, ըստ որոնց պարբերությունը կարտածվի Garamond տառառեսակով, կամ եթե այդ տառատեսակը հասանելի չէ, որևէ այլ տառատեսակով (serif) տիպի։ Երկրորդ դասի վերնագիրը կարտածվի կարմիր տառերով, սպիտակ ֆոնով և մեծացված տառաչափով։
Երրորդ կանոնը վերաբերվում է այն պարբերություններին, որոնք գտնվում են #news id ունեցող էլեմենտների մեջ։
Դասեր և նույնացուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասերը և նույնացուցիչները կարող են վերաբերվել միայն նշված տարրերին (թեգերին), որոնք HTML կոդում ունեն ատրիբուտներ` class կամ id: Օրինակ
<!DOCTYPE html>
<html>
<head>
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=utf-8">
<title>
Селекторы классов и идентификаторов
</title>
<style>
p.Big {
font-family: arial, helvetica, sans-serif;
color: maroon;
}
div#First {
background-color: silver;
}
</style>
</head>
<body>
.....
<div id="First">
.....
</div>
<p class="Big">
.....
</p>
</body>
</html>
Հիմնական տարբերությունն այն է, որ նույնացուցիչը (անգլ.՝ id) նշանակվում կամ սահմանվում է մեկ էլեմենտի համար, իսկ դասը (անգլ.՝ class)-ը սովորաբար հատկանշում է մի քանի էլեմենտներ: Այնուամենայնիվ, ժամանակակից բրաուզերները կարող են տարբերակել մի քանի էլեմենտներ միևնույն իդենտիֆիկատորով: Տարբերությունն այն է նաև, որ կարող են լինել մի քանի դասեր,որոնք ծրագրի կոդում առանձնացվում են բացատանիշներով, իսկ նույնացուցիչները այդպես ներկայացնել հնարավոր չէ: Կարևոր է նշել հետևյալ տարբերությունը` նույնացուցիչները լայնորեն կիրառվում են JavaScript ծրագրի կոդում, որպեսզի գտնեն փաստաթղթի ունիկալ տարրերը: Ի տարբերություն թեգերի և նրանց ատրիբուտների, դասերի և նույնացուցիչների անունները կախված են կոդում տառերի գրառման ձևից: Դասերի և նույնացուցիչների հատկությունները սահմանվում են սելեքթորների օգնությամբ: Կարող է դասի հատկությունը տրվել ամբողջությամբ (այդ դեպքում սելեքթորը սկսվում է «.» նշանով), կամ նույնացուցիչն ինքն իր հատկությամբ (այս դեպքում սելեքթորը սկսվում է «#» նշանով), ինչպես նաև այդ դասի ցանկացած էլեմենտի կամ նույնացուցիչի հատկությունով:
CSS Սելեքթորներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ պատկերված են CSS սելեքթորներն իրենց օրինակներով, որոնց միջոցով ընտրվում են HTML տարրերը, CSS ոճային աղյուսակում արտաքին տեսքի հետ կապված կանոններ գրելու նպատակով:
Pattern | Matches | First defined in CSS level |
---|---|---|
E | an element of type E | 1 |
E:link | an E element is the source anchor of a hyperlink of which the target is not yet visited (:link) or already visited (:visited) | 1 |
E:active | an E element during certain user actions | 1 |
E::first-line | the first formatted line of an E element | 1 |
E::first-letter | the first formatted letter of an E element | 1 |
.c | all elements with class="c" | 1 |
#myid | the element with id="myid" | 1 |
E.warning | an E element whose class is "warning" (the document language specifies how class is determined) | 1 |
E#myid | an E element with ID equal to "myid" | 1 |
E F | an F element descendant of an E element | 1 |
* | any element | 2 |
E[foo] | an E element with a "foo" attribute | 2 |
E[foo="bar"] | an E element whose "foo" attribute value is exactly equal to "bar" | 2 |
E[foo~="bar"] | an E element whose "foo" attribute value is a list of whitespace-separated values, one of which is exactly equal to "bar" | 2 |
E[foo|="en"] | an E element whose "foo" attribute has a hyphen-separated list of values beginning (from the left) with "en" | 2 |
E:first-child | an E element, first child of its parent | 2 |
E:lang(fr) | an element of type E in language "fr" (the document language specifies how language is determined) | 2 |
E::before | generated content before an E element's content | 2 |
E::after | generated content after an E element's content | 2 |
E > F | an F element child of an E element | 2 |
E + F | an F element immediately preceded by an E element | 2 |
E[foo^="bar"] | an E element whose "foo" attribute value begins exactly with the string "bar" | 3 |
E[foo$="bar"] | an E element whose "foo" attribute value ends exactly with the string "bar" | 3 |
E[foo*="bar"] | an E element whose "foo" attribute value contains the substring "bar" | 3 |
E:root | an E element, root of the document | 3 |
E:nth-child(n) | an E element, the n-th child of its parent | 3 |
E:nth-last-child(n) | an E element, the n-th child of its parent, counting from the last one | 3 |
E:nth-of-type(n) | an E element, the n-th sibling of its type | 3 |
E:nth-last-of-type(n) | an E element, the n-th sibling of its type, counting from the last one | 3 |
E:last-child | an E element, last child of its parent | 3 |
E:first-of-type | an E element, first sibling of its type | 3 |
E:last-of-type | an E element, last sibling of its type | 3 |
E:only-child | an E element, only child of its parent | 3 |
E:only-of-type | an E element, only sibling of its type | 3 |
E:empty | an E element that has no children (including text nodes) | 3 |
E:target | an E element being the target of the referring URI | 3 |
E:enabled | a user interface element E that is enabled | 3 |
E:disabled | a user interface element E that is disabled | 3 |
E:checked | a user interface element E that is checked (for instance a radio-button or checkbox) | 3 |
E:not(s) | an E element that does not match simple selector s | 3 |
E ~ F | an F element preceded by an E element | 3 |
Սելեքթոր դաս(class)[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինում են դեպքեր, երբ ծրագրավորողը ցանկանում է ստեղծի էջն այնպես, որ այն ունենա երկու պարբերություն <p>
, ընդ որում, հնարավոր է,որ դրանք մշտապես փոփոխվեն կամ կրկնվեն: Այդպիսի էջի օրինակ կարող է հանդիսանալ հարցազրույցը, որտեղ հերթագայում են խմբագրողի հարցերը և զրուցակցի պատասխանները:
Իհարկե, այսպիսի էջ ունենալու համար պետք է իրարից առանձնացնել հարցերն ու պատասխանները: Դրա համար ոճային աղյուսակի մեջ երկու պարբերություններ պետք է ստեղծել, որի համար կիրառվում է դաս տիպի սելեքթորը: Դրա մի օրինակ ներկայացված է ստորև.
<!DOCTYPE html> <html>
<head> <title> Հարցեր և պատասխաններ </title> <meta charset="utf-8" /> <style type="text/css">
p.ask {
font-style: italic;
font-weight: bold;
font-family: Arial, sans-serif;
font-size: 10px;
color: gray;
margin-left: 15px;
}
p.answer {
font-family: 'Times New Roman', serif;
font-size: 12px;
color: black;
}
</style>
</head>
<body>
<p class="ask">
լրագրողի հարցը
</p>
<p class="answer">
պատասխան
</p>
</body>
</html>
Բերված օրինակում լրագրողի հարցերը տարբերվումեն գրառման ձևով՝ Arial մոխրագույն, կիսաթավ, 10 տառաչափով, ձախ եզրագծից հեռացված է 15 փիքսելի չափով: Պատասխանների համար ընտրված է Times New Roman տառատեսակը, տառաչափը` 12, գույնը`սև: Գրառման այս եղանակը կարելի է կիրառել տարբեր քանակությամբ պարբերությունների և ոճերի բազմազան հնարավորությունների կիրառմամբ էջեր ստեղծելու համար: Կաղապար:CSS:rendered
Սելեքթոր նույնացուցիչ (id)[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծրագրավորման ժամանակ որոշ տարրեր կիրառվում են հատուկ նպատակներով, կոչվելով ունիկալ տվյալներ, և այս տարրերը ծրագրի ինչ-որ մասում կարող են կապված լինել JavaScript ծրագրի հետ, որպես արտածվող տվյալներ, հետևաբար այդ տարրը նույնատիպ կամ նման տարրերից պետք է առանձնացնել հատկություններով, որը կատարվում է CSS-ի միջոցով:Այն կարող է այդ տարրը դարձնել ունիկալ` վերագրելով նրան իդենտիֆիկատոր`(id): Օրինակ`
<!DOCTYPE html> <html> <head> <title> Шрифт Courier </title> <meta charset="utf-8" /> <style type="text/css"> </source>
#onlyThisOne {
font-family: Courier;
}
</style>
</head>
<body>
<p id="onlyThisOne">
Courier
</p>
</body>
</html>
Ներկայացվում է այսպես: Կաղապար:CSS:rendered
Նույնացուցիչները կարող են հատկանշված լինել միևնույն էջում գրված ցանկացած թվով տարրերի համար.
<!DOCTYPE html>
<html>
<head>
<title>
Տեսք
</title>
<meta charset="utf-8" />
<style type="text/css">
input#green {
color: green;
}
input#red {
color: red;
}
</style>
</head>
<body>
<form action="handler.php" method="get">
<p>
Այս դաշտում ներմուծված տեքստը կունենա կանաչ գույն:
<input type="text" id="green" name="info1" size="20" />
</p>
<p>
Այս դաշտում ներմուծված տեքստը կունենա կարմիր գույն:
<input type="text" id="red" name="info2" size="20" />
</p>
<input type="submit" value="Ուղարկել" />
</form>
</body>
</html>
Ժառանգությունը: Կասկադայնությունը: CSS ոճերի առաջնահերթություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթե հիպերտեքստի նշագրման HTML լեզուն հիմնականում սահմանում է Վէբ էջի կառուցվածքը, ապա CSS-ը թույլատրում է ոճ սահմանել էջի յուրաքանչյուր օբյեկտի համար և այն պահպանել առանձին ֆայլում: CSS -ի օգնությամբ կարելի է կայքի որոշ պարամետրեր, օրինակ`տառաչափը, փոփոխել`անփոփոխ թողնելով սերվերում պահվող HTML փաստաթուղթը: Անհրաժեշտության դեպքում կիրառողի բրաուզերը կարող է դիմել CSS-ով ստեղծված ոճերի ֆայլին և էջին անհրաժեշտ տեսք տալ:
HTML փաստաթղթերում CSS- ի կիրառումը հիմնված է «ժառանգության» և կասկադի սկզբունքների վրա:
HTML-ում գտնվող բոլոր թեգերը համարվում են HTML-ի ժառանգներ, օրինակ` head
-ը և body
-ին, իսկ meta
, link
, title
թեգերը ժառանգներ են հանդիսանում title
-ի համար, h1,h2,.., p, a, li, div, img
թեգերը body
-ի ժառանգներն են, միևնույն ժամանակ բոլորը միասին HTML-ի ժառանգներն են: Ավելի պարզ ներկայացնելու համար կիրառենք հետևյալ օրինակը. դիցուք ծրագիրը պարունակում է մի շարք li
թեգեր, սակայն հարկավոր է գունային փոփոխություն կատարել նրանցից միայն ol
թեգի մեջ գրվածների համար: Ծրագրավորողը կիրառում է հետևյալ ոճային կանոնը. CSS կոդում գրում է.
ol li { color:#ffd0373; }:
Կարդացվում է հետևյալ կերպ. ընտրել ol-ի մեջ գրված li թեգերը և հաղորդել գույն: Այս կանոնը վերաբերվում է նաև հղումներին: Եթե ծրագրավորողը չի ցանկանում հատկությունը տարածել բոլոր հղումների վրա, ապա առանձնացնում է ցանկածած հղումներ, դիցուք դրանց հայտարարելով որպես ունիկալ արժեք: Css-ում հատկանիշ վերագրում է այդ արժեքներին: Օրինակ.
.links p a{ color:#f114cs; }:
Կարդացվում է այսպես. գունային փոփոխությունը վերաբերվում է links
ունիկալ արժեք ունեցող այն a
հղումներին, որոնք գտնվում են p
թեգի մեջ: Կա նաև հղումների կեղծ սելեքթոր, որը հիմնականում վերաբերվում է հղումներին: Դրանք այն հատկություններով են պայմանավորված, թե ինչ գույն կստանա հղումը նախքան կլիկ անելը, մկնիկի սլաքը նրա վրա պահելուց հետո, ընտրված, բայց դեռ չգործարկված հղումը և արդեն բացված կամ գործարկված հղումը: Նախնական տեսք ապահովում է գրառման հետևյալ օրինակը`
a:link{ color:#F124cs; }
Մեկ անգամ կիրառելուց հետո այն իր նախնական գույնը փոխում է: Իսկ եթե կիրառենք hover
տարբերակը, այսինքն այն կարգավիճակն է, երբ մկնիկի սլաքը պահում ենք վրան, գույնը փոխում է, ապա այս հատկությունը կվերաբերվի միայն a
-ի նշված տարբերակներին: Եթե նշենք active
տարբերակը, ապա մկնիկի ցուցիչը վրան պահելիս, գույնը փոխում է, 1 սեղմման ժամանակ, դեռ սեղմակը չթողած` գույնը փոխվում է:
Ոճային աղյուսակի օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետևյալ օրինակով նշված կոդը կամ կարող է հանդես գալ առանձին ֆայլի տեսքով, .css ընդլայնումով, կամ <style> թեգի միջոցով կարող է գրվել HTML ծրագրի «գլխամասային»` <head> </head> կոդում`
p {
font-family: arial, helvetica, sans-serif;
}
h2 {
font-size: 20px;
color: red;
background: white;
}
.note {
color: red;
background-color: yellow;
font-weight: bold;
}
p#paragraph1 {
padding-left: 10px;
}
a:hover {
text-decoration: none;
}
#news p {
color: blue;
}
[type="button"] {
background-color: green;
}
Այստեղ կիրառված են յոթ կանոններ p
, h2
, .note
, p#paragraph1
, a:hover
, #news p
և [type="button"]
սելեքթորների կիրառմամբ:
- Առաջին կանոնը վերաբերվում է HTML-էլեմենտի կոդին`
p
(պարբերություն) - նշված է ոճ. պարբերությունները ներկայացվում են Arial տառատեսակով, սակայն եթե բրաուզերն այն չի գտնում, ապա կիրառում է Helvetica կամ Sans-serif, հակառակ դեպքում այդ ընտանիքի որևէ տեսակ (լռելյայն) - Երկրորդ կանոնը վերաբերվում է
h2
(երկրորդ մակարդակի վերնագիր). Երկրորդ մակարդակի վերնագիրը կարտածվի սպիտակ ֆոնի վրա գրված կարմիր տառերով, "Կեգլ" մեծացված չափսերով - Երրորդ կանոնը վերաբերվում է ցանկացած տարրի, ատրիբուտ
class
, որին տրված կլինի «note» արժեքը, օրինակ, պարբերության արժեքը`<p class="note">Այս կանոնը կարտածվի կիսաթավ շրիֆտով, դեղին ֆոնի վրա կարմիր գույնով</p>
- Չորրորդ կանոնը վերաբերվում է միայն այն էլեմենտներին, որոնք
p
են, ունենid
ատրիբուտ, որը հավասար էparagraph1
: Այդպիսի տարրը կունենա ներքին բացատ 10 պիքսելներով (padding) - Հինգերորդ կանոնը վերաբերվում է hover տարրերին
a
— հիպերհղմամբ. Լռելայն, բրաուզերների մեծամասնությունը հղման տեքստի տարրերն արտածում են ընդգծումով, այսինքնa
ընդգծվում է։ Գրառման text-decoration: none; տեսակի համաձայն` ընդգծումն անհետանում է, երբ մկնիկի ցուցիչը պահում ենք վրան - Վեցերորդ կանոնը վերաբերվում է այն
p
էլեմենտներին, որոնք գտնվում են ինչ-որ տարրի մեջ, որի տարրիid
ատրիբուտը, հավասար է <code>news</code> (#news p — սա ժառանգների սելեկտորի տիպիկ օրինակ է, տես` վերևից հինգերորդ կետ) - Յոթերորդ կանոնը վերաբերվում է
type
հավասարbutton
. Օրինակ, այս գրառման համաձայն, տարրը ակտիվացնելիս ֆոնի գույնը կդառնա կանաչ<input type="button">
(սովորական սեղմակ):
CSS-դասավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նախքան վեբ-էջերում CSS դիզայնի հայտնվելը փաստաթղթի բովանդակությանը համապատասխան՝ կիրառվում էր HTML ծրագրի հնարավորությունները: Սակայն CSS-ը հեղաշրջում կատարեց ծրագրավորման գործընթացում: HTML-ն օգտագործվում է բովանդակությունը գրելու համար, իսկ CSS-ը՝ պատրաստի բովանդակությունը ֆորմատ անելու համար: Երբ Թիմ Բեռնես Լին ստեղծեց Համաշխարհային ցանցը, կիրառվում էր միայն HTML Ծրագչավորման լեզուն, որը նույնպես լրիվ կատարելագործված չէր. հեղինակը կարող էր խմբագրել միայն պարզագույն թեգեր: Երբ Վեբ-էջերը լայն տարածում ստացան, դիզայներներն սկսեցին ճանապարհներ փնտրել օնլայնփաստաթղթերին layout հաղորդելու համար: Այդ նպատակով զննարկիչ արտադրողները ( Netscape, Microsoft) ստեղծեցին նոր թեգեր, օրինակ թեգը, որը տարբերվում էր HTML ծրագրի օրիգինալ թեգերից նրանով, որ ստեղծում էր layout-ը, այլ ոչ կառուցվածքը: Այսպիսով CSS-ը ատրաքին ոճը սահմանող լեզու է, որն ընդգրկում է տառատեսակներ, գույներ, ֆոնային նկարներ, էջի սահմաններ, բարձրություն, լայնություն և այլն: CSS-ում կիրառվող շատ հատկություններ նման են HTML հատկություններին: Օրինակ՝ HTML կոդը վեբ-էջին կարող է կարմիր ֆոն ապահովել հետևյալ գրառմամբ.
<body bgcolor="#FF0000">
, իսկ CSS կոդի միջոցով այն կլինի՝
body{ baskground-color:"FF0000"; }
<!doctype html> <html> <head> <meta charset="utf-8"> <title>Էջի վերնագիր</title> <style> #main { width: 220px; height: 300px; border: 1px solid black; display: flex; align-items: center; } #main div { flex: 1; } </style> </head> <body>
</body> </html>
CSS-գույներ և ֆոնի գույն[խմբագրել | խմբագրել կոդը]
CSS-ում կիրառվում են հետևյալ պարամետրերը.
color
background-color
background-image
background-repeat
background-attachment
background-position
background
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կասկադային ոճաթերթ կատեգորիայում։ |
|