Էվան Ուիլյամս
Էվան Ուիլյամս անգլ.՝ Evan Williams | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 31, 1972[1] (50 տարեկան) |
Ծննդավայր | Clarks, Մերիք շրջան, Նեբրասկա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լինկոլնի անվան Նեբրասկայի համալսարան և Columbus High School? |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, բլոգեր, գործարար և համակարգչային գիտնական |
Աշխատավայր | Medium?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | գլխավոր գործադիր տնօրեն |
![]() |
Էվան Ուիլյամս (անգլ.՝ Evan Williams, ծնվել է մարտի 31, 1972[1], Clarks, Մերիք շրջան, Նեբրասկա, ԱՄՆ), ամերիկացի գործարար, ով հիմնադրել է մի շարք ինտերնետ-ընկերություններ, այդ թվում Pyra Labs-ը (Blogger-ի վերամշակում) և Թվիթթերը, որտեղ նա նախկինում եղել է գործադիր տնօրեն։
Կյանքի վաղ տարիներին և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամսը ծնվել է 1972 թվականի մարտի 31-ին ԱՄՆ-ի Քլարքս գյուղում։ Մեծացել է Նեբրասկա նահանգի Քլարքս ֆերմայում, որտեղ նա ամռանը օգնում էր ոռոգել գյուղատնտեսական մշակաբույսերը։ Մեկուկես տարի սովորել է Նեբրասկա նահանգի համալսարանում, այնուհետև թողել այն, որպեսզի շարունակի իր կարիերան որպես ծրագրավորող[3][4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դպրոցն ավարտելուց հետո Ուիլյամսը Քի-Ուեսթ, Դալլաս, Օսթին (Տեխասի նահանգ), և կրկին Նեբրասկա նահանգում գտնվող իրենց ընտանեկան ֆերմայում աշխատել է տարբեր պաշտոններում, որոնք կապված են եղել ինտերնետ տեխնոլոգիաների հետ։ 1996 թվականին Ուիլյամսը տեղափոխվել է Սևաստոպոլ (Կալիֆոռնիա նահանգ), որպեսզի աշխատի բարձրտեխնոլոգիական O'Reilly Media ընկերությունում։ Կարիերան O’Reilly-ում նա սկսել է մարքեթինգային պաշտոններից, սակայն ի վերջո դարձել է անկախ ծրագրավորող-ֆրիլանսեր[4]։
Pyra Labs և Blogger[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվան Ուիլյամսը Meg Hourihan-ի հետ համահիմնադրել է ՏՏ Pyra Labs ընկերությունը։ Նրա գլխավոր արտադրանքը դարձել է Blogger համակարգը, ինչը վեբ-հավելվածներից առաջիններից մեկն էր, որի շնորհիվ հնարավոր էր բլոգներ ստեղծել և կառավարել։ Ուիլյամսը ստեղծելէ «բլոգեր» տերմինը և կարևոր դեր է խաղացել «բլոգ» տերմինի ճանաչման մեջ[5]։ Meg Hourihan-ի հեռանալուց հետո Pyra Labs ընկերությունը գոյատևել է ևս որոշ ժամանակ, մինչև, ի վերջո, 2003 թվականի փետրվարի 13-ին ձեռք է բերվել Google-ի կողմից[6]: PC Magazine ամսագիրը 2004 թվականին Blogger-ի ստեղծման աշխատանքների համար Ուիլյամսին, ինչպես նաև Hourihan-ին և Paul Bausch-ին անվանել է «Տարվա մարդ»[7]։
Odeo[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվան Ուիլյամսը լքել է Գուգլը 2004 թվականի հոկտեմբերին[8] և հիմնել է Odeo ընկերությունը։ 2006 թվականի վերջին Ուիլյամսը՝ Բիզ Սթոունի և Odeo-ի նախկին այլ աշխատակիցների հետ դարձել է Obvious Corp.-ի համահիմնադիրը, որպեսզի ձեռք բերի դրա բոլոր ակտիվները[9]։ 2007 թվականի ապրիլին Odeo-ն ձեռք է բերվել Sonic Mountain ընկերության կողմից[10]։
Twitter[խմբագրել | խմբագրել կոդը]
Obvious Corp կորպորացիայի նախագծերի թվում էր Թվիթթերը՝ միկրոբլոգինգի անվճար ծառայությունը։ Թվիթերը դարձել է ինքնուրույն ընկերություն 2007 թվականիապրիլից, և Ուիլյամսը՝ որպես համահիմնադիր, դարձավ տնօրենների խորհրդի անդամ և ներդրող[11]։ 2008 թվականի հոկտեմբերին Էվան Ուիլյամսը դարձավ Թվիթերի գլխավոր տնօրեն՝ զբաղեցնելով Ջեք Դորսիի տեղը, ով դարձել էր տնօրենների խորհրդի նախագահ[12]։ 2010 թվականի հոկտեմբերի 4-ին Ուիլյամսը հրաժարական է տվել գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնից (նրան կփոխարինի Դիկ Քոստոլոն)։
Կարողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ 2015 թվականի Forbes ամսագրի վարկանշային տվյալների՝ Էվանի կարողությունը գնահատվում է $2,9 միլիարդ[13]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուիլյամսը բուսակեր է[4]։ Ապրում է Սան-Ֆրանցիսկոյում իր կնոջ Սարա Մորշիգեյի հետ։ Նրանք ունեն երկու երեխա[14]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ How Ev Williams failed Medium - The Verge
- ↑ Williams Evan (մարտի 7, 2009)։ «For Twitter C.E.O., Well-Orchestrated Accidents»։ New York Times։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ 4,0 4,1 4,2 Malone Michael S. (ապրիլի 18, 2009)։ «The Twitter Revolution»։ Wall Street Journal։ էջ A11։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Baker John (ապրիլի 20, 2008)։ «Origins of "Blog" and "Blogger"»։ American Dialect Society Mailing List (Mailing list)։ Արխիվացված է օրիգինալից 2009-02-21-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Gillmor Dan (փետրվարի 15, 2003)։ «Google Buys Pyra: Blogging Goes Big-Time»։ SiliconValley.com։ Արխիվացված է օրիգինալից 2003-03-24-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ «People of the Year»։ դեկտեմբերի 22, 2004։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-23-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Festa Paul (հոկտեմբերի 5, 2004)։ «Blogger founder leaves Google»։ CNET։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Malik Om (հոկտեմբերի 25, 2006)։ «Odeo RIP, Hello Obvious Corp»։ GigaOm։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Marshall Matt (մայիսի 10, 2007)։ «SonicMountain acquires podcasting company Odeo, reportedly for more than $1M»։ VentureBeat։ Արխիվացված է օրիգինալից 2009-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Williams Evan (ապրիլի 16, 2007)։ «Twitter, Inc.»։ Obviously։ Obvious Corp.։ Արխիվացված է օրիգինալից 2007-04-20-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ McCarthy Caroline (հոկտեմբերի 16, 2008)։ «Twitter CEO Jack Dorsey steps down»։ CNET։ Արխիվացված է օրիգինալից 2009-07-29-ին։ Վերցված է օգոստոսի 16, 2009
- ↑ Evan Williams on Forbes Lists (անգլերեն)
- ↑ «@Evan Williams: It's a boy!»։ San Francisco Examiner։ օգոստոսի 11, 2009։ Վերցված է օգոստոսի 16, 2009 (չաշխատող հղում)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էվան Ուիլյամս Վիքիպահեստում |
---|
Ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարցազրույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Interview with Evan Williams at economist.com
- Interview with Evan Williams at cnet.com
- Interview with Evan Williams at techcrunch.com
- Interview with Evan Williams at FastCompany
|