Big Girls Cry

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Big Girls Cry»
«Big Girls Cry» սինգլի շապիկը (Սիա, 2014)
Սիայի սինգլը
«1000 Forms of Fear» ալբոմից
ԹողարկվածՀունիսի 25, 2014
ՖորմատԹվային ներբեռնում (անգլ.՝ Digital download)
Ձայնագրված2013
Ժանրփոփ երաժշտություն
Տևողություն3:31
ԼեյբլMonkey Puzzle
ՊրոդյուսերԳրեգ Կուրստին
Սիայի սինգլների ժամանակագրություն
«Eye of the Needle»
(2014)
«Big Girls Cry»
(2014)
«Guts Over Fear»
(2014)

«Big Girls Cry», ավստրալացի երգչուհի-երգահան Սիայի սինգլն է՝ նրա վեցերորդ 1000 Forms of Fear (2014) ստուդիական ալբոմից։ Սինգլը չի հրապարակվել միջազգային ասպարեզում, այն ներկայացվել է միայն Ավստրալիայում և Եվրոպայի որոշ մասերում։ Սինգլը ներառվել է Բելգիայի չարթերում, դարձել է հիթ Ավստրալիայի և Ֆրանսիայի լավագույն 40 երգերի շարքում։

Odesza էլեկտրոնային դուետը 2014 թվականի դեկտեմբերի 5-ին ներկայացրել է «Big Girls Cry» երգի «ուժգին, չիլվեյվ» ռեմիքս տարբերակը[1][2]։ 2014 թվականի հոկտեմբերի 15-ին, Սիան կատարել է «Big Girls Cry» երգը Ձայնագրման ակադեմիայում[3]։ 2015 թվականի ապրիլի 2-ին Մեծ Բրիտանիայում «Big Girls Cry»-ը հրապարակվել էր որպես երրորդ սինգլ։ 2015 թվականի ապրիլի 21-ին Սիան այն կատարել է ավստրալական Sunrise հեռուստաշոուի ուղիղ եթերում[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի ապրիլի 2-ին երգի տեսահոլովակը հրապարակվել է Սիայի Vevo YouTube-յան ալիքում։ Տեսանյութը ցույց է տալիս Մեդի Զիգլերին իր սեփական ապրանքանիշի մարմնագունույն հագուստով և շիկահեր Սիայի առջև դրված տեսախցիկում, որտեղ ցույց է տրված նրա դեմքը, արտահայտված են բազմության հույզերը։ Մի պահ զույգ ձեռքերը հայտնվում են կադրում, երևում են ետին պլանում, որպես Սիայի իրական ձեռքեր և սկասում են մանիպուլյացիայի ենթարկել Զիգլերի դեմքը։ Սիան «Elastic Heart» երգի տեսահոլովակի կադրերի հետևում բացահայտեց, որ նա կարող է ստեղծել տեսահոլովակների եռերգության Մեդի Զիգլերի հետ։ Ինչպես շարքի առաջին երկու տեսահոլավակները («Chandelier» և «Elastic Heart»), այնպես էլ «Big Girls Cry» երգի տեսահոլովակը ղեկավարել են Սիան և Դանիել Ասկիլը, իսկ խորեոգրաֆը եղել է Ռայան Հեֆինգթոնը։

Չարթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարթեր (2014-15) Ամենաբարձր հորիզոնական
Ավստրալիա(ARIA)[5] 17
Բելգիա (Ultratip Flanders)[6] 54
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[7] 29
Կանադա (Canadian Hot 100)[8] 64
Ֆրանսիա (SNEP)[9] 18
Իռլանդիա (IRMA)[10] 65
Իսրայել (Media Forest)[11] 7
Շոտլանդիա (Official Charts Company)[12] 60
Մեծ Բրիտանիա (Official Charts Company)[13] 85
ԱՄՆ Top Twitter Tracks (Billboard)[14] 7
ԱՄՆ Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[15] 3

Հրապարակման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Բելգիա[16] Հունիսի 25
2014 թվական
Թվային ներբեռնում Monkey Puzzle (RCA)
Ֆինլանդիա[17]
Պորտուգալիա[18]
Իսպանիա[19]
Շվեդիա[20]
Շվեյցարիա[21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ODESZA Transform Sia’s “Big Girls Cry” Into A Glitchy Dance Remix»։ www.idolator.com։ դեկտեմբերի 5, 2014։ Վերցված է դեկտեմբերի 10, 2014 
  2. «Hear Odesza's brand-new remix of Grammy nominee Sia's 'Big Girls Cry'»։ music-mix.ew.com։ դեկտեմբերի 5, 2014։ Վերցված է դեկտեմբերի 10, 2014 
  3. «Sia Performs "Big Girls Cry"»։ www.grammy.com։ հոկտեմբերի 15, 2014։ Վերցված է դեկտեմբերի 10, 2014 
  4. «Sia performs Big Girls Cry»։ au.tv.yahoo.com։ ապրիլի 21, 2015։ Վերցված է ապրիլի 22, 2015 
  5. http://www.australian-charts.com/showitem.asp?interpret=Sia&titel=Big+Girls+Cry&cat=s
  6. http://www.ultratop.be/nl/song/13b5e2/Sia-Big-Girls-Cry
  7. http://www.ultratop.be/fr/song/13b5e2/Sia-Big-Girls-Cry
  8. http://www.billboard.com/artist/279248/Sia/chart?f=793
  9. http://www.lescharts.com/showitem.asp?interpret=Sia&titel=Big+Girls+Cry&cat=s
  10. http://www.chart-track.co.uk/index.jsp?c=p%2Fmusicvideo%2Fmusic%2Farchive%2Findex_test.jsp&ct=240001&arch=t&lyr=2015&year=2015&week=18
  11. «Media Forest - Big Girls Cry»։ Media Forest։ Վերցված է փետրվարի 15, 2015 
  12. http://www.officialcharts.com/charts/scottish-singles-chart/20150517/41/
  13. http://www.officialcharts.com/charts/singles-chart/20150412/7501
  14. «"Sia Album & Song Chart History"» 
  15. http://www.billboard.com/artist/279248/Sia/chart?f=344
  16. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads» (Dutch)։ Belgium: 7digital։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 8, 2015-ին 
  17. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads»։ Finland: 7digital։ Վերցված է հունվարի 8, 2015 
  18. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads»։ Portugal: 7digital։ Վերցված է հունվարի 8, 2015 
  19. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads» (Spanish)։ Spain: 7digital։ Վերցված է հունվարի 8, 2015 
  20. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads»։ Sweden: 7digital։ Վերցված է հունվարի 8, 2015 
  21. «Big Girls Cry (2014) | Sia | MP3 Downloads» (German)։ Switzerland: 7digital։ Վերցված է հունվարի 8, 2015