Jump to content

Մորենա Բաքարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մորենա Բաքարին
պորտ.՝ Morena Baccarin
Ծնվել էհունիսի 2, 1979(1979-06-02)[1] (47 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1]
ԿրթությունՋուլիարդ դպրոց, Ֆիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց, Կատարողական արվեստի մասնագիտական դպրոց, New York City Lab School for Collaborative Studies? և P.S. 41?
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, ձայնային դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ծնողներմայր՝ Vera Setta?
Ամուսին(ներ)Բենջամին Մքքենզի[2][3]
morena-baccarin.org

Մորենա Սիլվա դե Վազ Սեթա Բաքարին[4] (պորտ.՝ Morena Baccarin, հունիսի 2, 1979(1979-06-02)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա[1])[5], բրազիլացի դերասանուհի։ Հայտնի է Ինառա Սերա դերով «Լուսատտիկ» հեռուստասերիալում և «Պարզություն» ֆիլմում, Ադրիայի դերով՝ «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալում և «Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանը» ֆիլմում, Աննայի դերով՝ «V» հեռուստասերիալում, Վանեսայի դերով՝ «Դեդփուլ» սուպերհերոսական կատակերգական ֆիլմում և Ջեսիկա Բրոդիի դերով՝ «Հայրենիք» հեռուստասերիալում (որի համար նա առաջադրվել է Էմմի մրցանակի)։ Նա մարմնավորում է բժիշկ Լեսլի Թոմփքինսին Fox հեռուստաալիքի «Գոթեմ» հեռուստասերիալում։

Բաքարինը ծնվել է Ռիո դե Ժանեյրոյում։ Նրա մայրը՝ Վերա Սեթան դերասան է, իսկ հայրը՝ Ֆերնանդո Բաքարինը՝ լրագրող[6]։ Նա ունի իտալական ծագում[7]։ Երբ նա յոթ տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվում է Գրինվիչ Վիլիջ, Նյու Յորք, քանի որ նրա հայրը այնտեղ պետք է աշխատեր որպես խմբագիր Ռեդե Գլոբոյի հեռուստաընկերության շտաբում[8]։ Բաքարինը հաճախել է 41-րդ հանրային դպրոցը և Նյու Յորքի համագործակցային հետազոտությունների դպրոցը, որտեղ նա և «Հայրենիք» հեռուստասերիալի դերասան Կլեր Դենսը եղել են դասընկերներ[9][10]։ Հետագայում նա հաճախել է Ֆիորելո ԼաԳուարդիայի ավագ դպրոցը և Ժուլյարդական դպրոցը[11]։

Բաքարինը իր առաջին ֆիլմային դերը կատարել է «Բումունք» (2001) ֆիլմում[12]։

Բաքարինը 2010 թվականին

Բաքարինի առաջին հեռուստատեսային դերը եղել է Ինարա Սեռայի դերը «Լուսատտիկ» հեռուստասերիալում[13]։ Հետագայում նա կրկնել է իր դերը «Պարզություն» ֆիլմում։

2005 թվականի փետրվարին կատարել է Սև Դեղձանիկի ձայնը «Արդարության լիգա անսահմանափակ» մուլտսերիալի մի քանի էպիզոդներում։ 2006 թվականին կատարել է հրավիրված դեր «Միայնակ սրտեր» հեռուստասերիալի երեք էպիզոդում։ 2006 թվականի ապրիլին հայտարարվեց, որ Մորենա Բաքարինը կատարելու է չարագործ Ադրիայի դերը չափահաս տարիքում «Աստղային դարպասներ։ ԱԳ-1» հեռուստասերիալում։ Նա առաջին անգամ հայտնվել է 10-րդ եթերաշրջանի 7-րդ էպիզոդում որպես մեծահասակ Ադրիա (Ադրիայի ավելի փոքր տարիքի դերերը կատարել են այլ դերասանուհիներ)։ Նա կրկնել է իր դերը «Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանը» ֆիլմում։

2009 թվականի մայիսին նա կատարել է Աննայի դերը «V» հեռուստասերիալում[14]։ 2011 թվականի մայիսին հայտարարվեց, որ նա խաղալու է նաև երրորդ եթերաշրջանում։ Նա նկարահանվել է «Հայրենիք» հեռուստասերիալում[15][16] և իր կատարած դերի համար առաջադրվել Էմմի մրցանակի։

2015 թվականին Մելիսա Մաքքարթիի հետ միասին նկարահանվել է մարտական, կատակերգական «Լրտես» ֆիլմում, մարմնավորելով գործակալ Քերեն Ուոքերին։ 2016 թվականին, Ռայան Ռեյնոլդսի հետ միասին նկարահանվել է «Դեդփուլ» ֆիլմում, մարմնավորելով Վանեսա Քարլայլին[17]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի նոյեմբերին Բաքարինը ամուսնացել է ռեժիսոր և պրոդյուսեր Օսթին Չիքի հետ[18]։ Նրանց որդին՝ Ջուլիուսը, ծնվել է 2013 թվականի հոկտեմբերի 22-ին[19]։ 2015 թվականի Հուլիսին Չիքը ամուսնալուծություն է ներկայացրել, տարաձայնությունների պատճառով[20]։ 2016 թվականի մարտի 18-ին Բաքարինի և Չիքի ամուսնալուծությունը դարձավ պաշտոնական[21]։

2015 թվականի սեպտեմբերին Բաքարինը հայտարարել է, որ պատրաստվում էր ամուսնանալ «Գոթեմ» հեռուստասերիալի աստղ Բեն ՄաքՔենզիի հետ, ավելացնելով որ նա հղի է[22]։ Զույգը ունի դուստր՝ Ֆրանցես Լաիզ Սեթա Շենքան, ով ծնվել է 2016 թվականի մարտի 2-ին[23]։ Բաքարինը և ՄաքՔենզին հայտարարել են իրենց նշանադրության մասին 2016 թվականի նոյեմբերին[24]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաքարինը 2012 թվականի հունվարին
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2001ԲումունքPerfumeՄոնիկա
2001-Way Off BroadwayՌեբեկա
2002Կանանց սիրահարRoger DodgerԲարից աղջիկը
2005ՊարզությունSerenityԻնարա ՍեռաԼուսատտիկ հեռուստասերիալից
2008Սիրո մահըDeath in LoveԳեղեցիկ կին
2008Աստղային դարպասներ։ Ճշմարտության տապանըStargate։The Ark of TruthԱդրիա
2009ԳողացվածStolenՌոզ Մանթգոմերի
2014Ետ օրվանBack in the DayԼորի
2014Բեթմենի որդինSon of BatmanՏալիա Ալ ԳուլՁայնային դեր
2015ԼրտեսSpyՔերեն Ուոքեր
2016Բեթմեն։ Վատ արյունBatman։ Bad BloodՏալիա Ալ ԳուՁայնային դեր
2016ԴեդփուլDeadpoolՎանեսա Քարլայլ
2017ՉարամիտMalevolentԳեյմ մասթերՍպասվում է,ձայնային դեր
2018Դեդփուլ 2Deadpool 2Վանեսա ՔարլայլՆկարահանվում է

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ՏարիՀայերեն անվանումԲնօրինակ անվանումԴերՆշումներ
2002-03ԼուսատտիկFireflyԻնարա Սեռա14 էպիզոդ
2005Ֆիլադելֆիայում միշտ արևոտ էIt's Always Sunny in PhiladelphiaԿարմեն1 էպիզոդ
2005-06Արդարության լիգա անսահմանափակJustice League UnlimitedՍև Դեղձանիկ3 էպիզոդ
2006Միայնակ սրտերThe O.C.Մայա Գրիֆին3 էպիզոդ
2006Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկինHow I Met Your MotherՔլոե1 էպիզոդ
2006ԱրդարությունJusticeԼիզա Քրուզ1 էպիզոդ
2006-07Աստղային դարպասներ։ ԱԳ-1Stargate SG-1Ադրիա5 էպիզոդ
2007Լաս ՎեգասLas VegasՍառա Սամարի1 էպիզոդ
2007ՀարթլենդHeartlandՋեսիկա Քիվալա9 սերիա
2007Մոռացության ավազներըSands of OblivionԷլիս ՔարթերՀեռուստաֆիլմ
2008ԿեղտDirtՔլեր Լելանդ1 էպիզոդ
2008ԹվերNumb3rsԼին Փոթեր1 էպիզոդ
2009ՄիջինMediumԲրուք Հոյթ1 էպիզոդ
2009-11VVԱննա22 էպիզոդ
2010Խոր ավարտThe Deep EndԲեթ Բանքրոֆթ1 էպիզոդ
2011Բեթմեն։ Քաջ և համարձակBatman։ The Brave and the BoldՉիթա (ձայն)1 էպիզոդ
2011Կրկին նայիրLook AgainԷլիսոնՖիլմ
2011-14ՄենտալիստըThe MentalistԷրիկա Ֆլին3 էպիզոդ
2011-13ՀայրենիքHomelandՋեսիկա Բրոդի29 էպիզոդ
2012-13Լավ կինThe Good WifeԻզաբել Սվիֆթ2 էպիզոդ
2014ՌազմիկներWarriorsԹորի
2014-16ՖլեշThe FlashԳիդեոն (ձայն)8 էպիզոդ
2014Կարմիր վրանThe Red TentՌեյչել2 էպիզոդ
2014-իցԳոթեմGothamԲժիշկ Լեսլի Թոմփկինս48 էպիզոդ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Deutsche Nationalbibliothek Record #143754904 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. ↑ https://web.archive.org/web/20170921021804/https://www.usmagazine.com/celebrity-news/news/ben-mckenzie-why-morena-and-i-married-on-her-birthday-w504647/
  3. ↑ Jordan J., Stone N. Morena Baccarin and Ben McKenzie Are Married! — People Inc., 2017. — ISSN 0093-7673; 2169-2157; 0093-7673
  4. ↑ «Morena Baccarin». O Globo. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  5. ↑ «Morena Baccarin: Biography». TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 24-ին.
  6. ↑ «No ar em 'Homeland', Morena Baccarin diz que tem orgulho de ser brasileira». O Globo. 2013 թ․ հունվարի 19.
  7. ↑ «Pare, Baccarin successful roomies». Jam!. 2012 թ․ ապրիլի 20. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 19-ին.
  8. ↑ Interview with Morena Baccarin. Programa do Jô. Globo TV. April 30, 2010.
  9. ↑ «Morena Baccarin Leaving 'V' & Her Short Haircut Behind For 'Homeland'». Access Hollywood. 2011 թ․ օգոստոսի 4. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
  10. ↑ "It's Evening in America". Vanity Fair. May 2012. Page 154.
  11. ↑ «Alumni News». Juilliard School. 2007 թ․ սեպտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
  12. ↑ շ, շ (2005 թ․ մարտի 26). «Morena Baccarin - 'Way Off Broadway' Movie - Reuters.com Interview». Վերցված է 2013 թ․ հունիսի 5-ին.
  13. ↑ «'Firefly' Alum Morena Baccarin on the Show's 10th Anniversary, Comic-Con and Diversity (EXCLUSIVE)». The Huffington Post. 2012 թ․ հուլիսի 15. Վերցված է 2013 թ․ փետրվարի 12-ին.
  14. ↑ «Pilot News: V Catches Firefly Star, and More ABC Castings». TV Guide. 2009 թ․ մարտի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2009 թ․ մարտի 9-ին.
  15. ↑ Andreeva, Nellie (2011 թ․ մայիսի 31). «'V' Star Morena Baccarin Joins Showtime Drama Series 'Homeland' As Regular». Deadline.com. Վերցված է 2011 թ․ մայիսի 31-ին.
  16. ↑ Fretts, Bruce. "Cheers & Jeers". TV Guide. October 17, 2011. page 68.
  17. ↑ «'Deadpool': Morena Baccarin on Sex Montages, Improv, and Keeping Up with Ryan Reynolds». Collider. 2015 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 30-ին.
  18. ↑ "Homeland star Morena Baccarin expecting her first child with husband Austin Chick", Daily Mail, May 15, 2013
  19. ↑ «Morena Baccarin Welcomes Son». People.com. 2013 թ․ հոկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 25-ին.
  20. ↑ «Homeland Actress Morena Baccarin's Husband Files for Divorce». People Magazine. 2015 թ․ հուլիսի 6. Վերցված է 2015 թ․ հուլիսի 6-ին.
  21. ↑ «Morena Baccarin Officially Divorced». E! News. 2016 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ մարտի 20-ին.
  22. ↑ «Gotham's Morena Baccarin and Benjamin McKenzie Dating». People.com. September 21, 2015. Retrieved March 20, 2016.
  23. ↑ «Exclusive: Morena Baccarin, Ben McKenzie welcome baby girl». USA Today. 2016 թ․ մարտի 11. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.
  24. ↑ «Ben McKenzie, Morena Baccarin Are Officially Engaged: See Her Ring!». Us Weekly. 2016 թ․ նոյեմբերի 29.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մորենա Բաքարին» հոդվածին։