Յանսի Բաթլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յանսի Բաթլեր
YancyButler5.JPG
Ծննդյան թիվ՝հուլիսի 2, 1970(1970-07-02) (49 տարեկան)
Ծննդավայր՝Նյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
IMDb։ID 0000319

Յանսի Բաթլեր (անգլ.՝ Yancy Butler, հուլիսի 2, 1970(1970-07-02), Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի:

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաթլերը առաջին ֆիլմերն են՝ «Մանը և ավտոմեքենան» (1992) և «Վայրի ափ» (1993) կարճամետրաժ ֆիլմերը[1]: 1993 թվականի «Ծանր թիրախ» ֆիլմում խաղացած դերը նրան ճանաչելիություն է բերել, որից հետո նա նկարահանվել է «Ափամերձ տարածք» չհաջոված ֆիլմում: Այդ ամենից հետո նա վերադարձավ հեռուստատեսություն՝ Սթիվեն Բոչկոյի «Հարավային Բրուքլին» սերիալ[1]: Այն նույնպես փակվեց մեկ տարի հետո:

Բաթլերը մեծ հռչակ է ձեռք բերել «Վհոկի շեղբը» ֆիլմի գլխավոր դերի շնորհիվ, որտող խաղացել է Սարի Պիցինա սուպերհերոսուհու դերը[1]: Սերիալին նախորդել է 2000 թվականի «Վհուկի շեղբը» ֆիլմը: 2002 թվականին նա շահել է «Սատուրն» մրցանակը, որպես լավագույն դերասանուհի[2]: Սերիալը հաջողված էր առաջին եթերաշրջանում, բայց երկրորդ եթերաշրջանում կորցնելուվ իր լսարանը՝ 2002 թվականին փակվեց: Այդ թվականից Բաթլերի կարիերան անկում ապրեց: Վերջին անգամ նկարահանվել է «Ինչպե՞ս պտտել աշխարհը» ցերեկային ֆիլմում 2007 թվականին, ինչպես նաև նկարահանվել է հեռուստատեսության համար ցածր բյուջետային ֆիլմերում:

«Վհուկի շեղբը» սերիալից հետո Բաթլերը տառապում էր թմրամոլությամբ և ալկոհոլային կախվածությամբ, որի հետևանքով հաճախ հայտնվել էր մեղադրյալի աթոռին: 2007 թվականից նա ձերբակալված է անսթափ մեքենա վարելու պատճառով[3]:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Սպանության ցուցակ» (1993)
  • «Ծանր թիրախ» (1993)
  • «Ապամերձ գոտի» (1994)
  • «Թող դա ես լինեմ» (1995)
  • «Թռուցիկ փողեր» (1996)
  • «Մեղքերի հատուցում» (1997)
  • «Գաղտնի բունկեր» (1997)
  • «Գաղտնի նյութեր» (1999)
  • «Վհուկի շեղբը» (2001—2002)
  • «Անցած ցնորք» (2000)
  • «Անհաջող կատակ» (2006)
  • «Վասիլիսկ: Օձերի թագավորը» (2006)
  • «Հարվածի գոտի» (2006)
  • «Վուլվսբեյն: Մարդագայլը» (2009)
  • «Հարված հետույքին (ֆիլմ)» (2010)
  • «Վախի լիճը» (2010)
  • «Յետի Զայրույթը» (2011)
  • «Շնաձկների շաբաթ» (2012)
  • «Վախի լիճը 4: Վերյին ղեկավարը» (2012)
  • «Մութ անտառ: Հանսը, Գրետան և 420-րդ կախարդը» (2013)
  • «Հարված հետույքին 2» (2013)
  • «Վախի լիճը: Անակաոնդա» (2015)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Yancy Butler- Biography»։ Yahoo!։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-23 
  2. «Awards for Yancy Butler»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-23 
  3. «'Witchblade' Star Butler Arrested»։ Wenn։ 16 марта 2007։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-01-ին։ Վերցված է 2013-04-23 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]