Մեթյու Վոն
| Մետյու Վոն | |
|---|---|
Վոնը իր կնոջ հետ | |
| Ի ծնե անուն՝ | Matthew Allard Robert Vaughn |
| Ծննդյան թիվ՝ | մարտի 7, 1971[1][2] (55 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Լոնդոն, Մեծ Բրիտանիա |
| Ազգություն՝ | անգլիացի |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան |
| Կարիերա՝ | 1996 — մեր օրեր |
| Պարգևներ՝ | |
| IMDb։ | ID 0891216 |
Մետյու դե Վեր Դրամոնդ(անգլ.՝ Matthew de Vere Drummond, մարտի 7, 1971[1][2], Լոնդոն, Անգլիա), ի ծնե անունը՝ Մետյու Ալլարդ Ռոբերտ Վոն(անգլ.՝ Matthew Allard Robert Vaughn), բրիտանացի կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ և դերասան[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոնի մայրը՝ Քեթի Քիթոնը, մագնատ Ջեյմս Քիթոնի դուստրն էր։ Կային կարծիքներ, որ նրա հայրը դերասան Ռոբերտ Վոնն է, ով Քեթիին և Մեթյուին լքել է, երբ տղան չէր բոլորել 1 տարին։ 1980-ական թվականներին հաստատվեց, որ Ռոբերտ Վոնը Մեթյուի հայրը չէ։
2002 թվականին պարզվեց[5], որ նրա հայրը Ջորջ Ալբերտ Հարլի Դրամոնդն է՝ բրիտանացի ազնվական, Գեորգ VI արքայի սան[6][7]։ Ռոբերտ Վոնի վաղեմի խնդրանքով Մեթյուն իր մասնագիտության շրջանակներում օգտագործում է նրա ազգանունը, սակայն անձնական կյանքում՝ դե Վեր Դրամոնդ[8]։
Վոնը սովորել է Բաքինգեմի Ստոուի դպրոցում։ Ավարտելուց հետո՝ նախքան համալսարան ընդունվելը, մեկ տարի ճանապարհորդում էր Hard Rock Cafe-ի հետ, այնուհետև հաստատվում է Լոս Անջելեսում, որտեղ սկսում է աշխատել որպես ռեժիսորի օգնական։ Վերադառնում է Լոնդոն և հաճախում Լոնդոնի համալսարանական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է մարդաբանություն և հնագույն պատմություն։ Մի քանի շաբաթ անց դուրս է մնում քոլեջից։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2002 թվականի մայիսի 25-ից ամուսնացած է Կլաուդիա Շիֆերի հետ[9]։ Ունեն 3 երեխա՝
- որդին՝ Կասպար Մեթյու դե Վեր Դրամոնդ, ծնվել է 2003 թվականի հունվարի 30-ին, Լոնդոնում
- դուստրը՝ Կլեմենտինա դե Վեր Դրամոնդ, ծնվել է 2004 թվականի նոյեմբերի 11-ին, Լոնդոնում
- դուստրը՝ Կոսիմա Վայոլեթ ֆոն Դրամոնդ, ծնվել է 2010 թվականի մայիսի 14-ին, Լոնդոնում[10][11]
Զույգը տուն ունի Նոթինգ Հիլում[12] և Սուֆոլկի Ստանինգֆիլդ գյուղում[13]։
Գայ Ռիչիի ընկերն է, ում հարսանիքի խաչեղբայրն էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 filmportal.de — 2005.
- 1 2 BD Gest' (ֆր.)
- ↑ The London Gazette 64805 (բրիտ․ անգլ.) — 2025. — P. 14830.
- ↑ «Vaughn hits out at fame obsession».
- ↑ Hockney, Karen (2002 թ․ ապրիլի 25). «Vaughn's truth about son Matthew». Standard.co.uk.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ http://www.independent.co.uk/news/people/profiles/matthew-vaughn-the-directors-cut-550697.html
- ↑ Norman, Neil (2004 թ․ հոկտեմբերի 3). «Matthew Vaughn: The director's cut». independent.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ "". Vogue. Retrieved 6 March 2012.
- ↑ Michaud, Sarah (2010 թ․ հունվարի 15). «Claudia Schiffer Expecting Third Child». People. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 18-ին.
- ↑ «Claudia Schiffer names new baby daughter».
- ↑ «Jonathan Ross' wife Jane Goldman lets it all hang out as she leads revellers at Kick-Ass premiere party». Daily Mail. London. 2010 թ․ մարտի 24. Վերցված է 2015 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Celebrity couple's love for Suffolk». East Anglian Daily Times. Վերցված է 2011 թ․ մարտի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեթյու Վոն Internet Movie Database կայքում
- Interview Արխիվացված 2009-02-20 Wayback Machine, Superherohype.com; accessed 28 February 2015
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթյու Վոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||