Ռոբերտ Վոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Վոն
անգլ.՝ Robert Vaughn
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1932(1932-11-22)[1][2][3][…]
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3]
Մահացել էնոյեմբերի 11, 2016(2016-11-11)[3][4][5][…] (83 տարեկան)
Մահվան վայրԴանբերի[3]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունՄինեսոտայի համալսարան, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի պետական համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Լոս Անջելես քաղաքի քոլեջ և North Community High School?
Մասնագիտությունդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հնչյունավորող
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Կայքofficialrobertvaughn.com
 Robert Vaughn Վիքիպահեստում

Ռոբերտ Վոն (անգլ.՝ Robert Vaughn; նոյեմբերի 22, 1932(1932-11-22)[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[3] - նոյեմբերի 11, 2016(2016-11-11)[3][4][5][…], Դանբերի[3]), ամերիկացի դերասան, հայտնի է դարձել «Հրաշալի յոթնյակը», «Բուլիտ» ֆիլմերի, ինչպես նաև «Գործակալներ Ա․ Ն․Կ․ Լ․» հեռուստասերիալի շնորհիվ[6]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է թատրոնի դերասանուհի Մարսելլա Ֆրանսիսի և ռադիոհաղորդավար Ջերալդ Ուոլթեր Վոնի ընտանիքում[7]։ Մանկությունը անցել է Մինեապոլիսում՝ տատիկի ու պապիկի հետ, ովքեր իրենց թոռնիկին դաստիարակել են իռլանդական կաթոլիկական ավանդույթներով[7][8]։

Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Մինեսոտայի համալսարանի ժուռնալիստիկայի բաժինը, բայց մեկ տարի անց թողել է ուսումը և մոր հետ տեղափոխվել Լոս Անջելես[7]։ Այնտեղ շարունակել է ուսումը, բայց արդեն կատարողական արվեստի ուղղությամբ և ստացել թատերական արվեստի մագիստրոսի աստիճան[7]։ 1970 թվականին թատերական կարիերայի սկսելուց հետո ստացել է բարձրագույն կրթություն և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Այդ համալսարանում պաշտպանել է «Շոու֊բիզնեսի սև ցուցակների ուսումնասիրություն» թեմայով ատենախոսություն։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նրա դերասանական առաջին ելույթը եղել է 1955 թվականին հեռուստատեսությամբ թողարկվող «Բժիշկ» սերիալի էպիզոդներից մեկում, որտեղ կատարել է հիսուն տարվա պատմության ընթացքում շուրջ երկու հարյուր էպիզոդիկ դերերից առաջինը։ Մեծ էկրանին առաջին անգամ հայտնվել է էպիզոդում՝ խաղալով 1956 թվականին Լուիս Մայերի «Տասը պատվիրանները» ֆիլմում։ Մեկ տարի անց «Դժոխային խաչմերուկ» վեստեռնում կատարել է Ջեսսի Ջեյմսի մարդասպանի՝ Բոբ Ֆորդի դերը։ Նրա հաջորդ դերը պետք է լիներ «Հաջողության քաղցր համը» ֆիլմում Սթիվ Դալսի դերը, սակայն դերասանը մինչ նկարահանումների սկսվելը բանակ է մեկնել։

Ծառայության ավարտից հետո վերադառնում է կինո և 1959 թվականին հասնում մեծ հաջողության՝ ստանալով «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ «Երիտասարդ ֆիլադելֆիացիներ» ֆիլմում Չաստեր Գվիննի դերի համար։ Հաջորդ խոշոր դերը եղել է Լիի դերը՝ «Հրաշալի յոթնյակ» դասական վեստեռնում (1960)։

1963 թվականին «Լեյտենանտ» ֆիլմում կատարել է լեյտենանտ Ռեյմոնդ Ռեմբրիջի դերը։ Նրա դերը մեծ չէր, և նա մեկ տարի անց դիմել է սերիալի ստեղծողներին, որպեսզի մեծացնեն իր էկրանային ժամանակը, արդյունքում ստացել է «Գործակալներ Ա․ Ն․ Կ․ Լ․» հեռուստասերիալում գլխավոր դեր՝ գաղնի գործակալ Նապոլեոն Սոլոյի դերը։ Վոնի համար այս դերը դարձել է ամենահայտնին և արժանացրել նրան «Ոսկե գլոբուս» մրցանակի երկու անվանակարգի։ 1968 թվականին դերասանը նկարահանվել է Սթիվեն Մակքուինի ընկերության «Բուլիտ» ոստիկանական ֆիլմում և սենատոր Ուոլթեր Չալմերսի դերի համար արժանացել BAFTA մրցանակի։ 1977 թվականին «Վաշինգտոնը՝ փակ դռներից» հեռուստասերիալում Ֆրենկ Ֆլայերտի դերի համար արժանացել է «Էմմի» մրցանակի՝ «դրամատիկական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում։

Հետագայում շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և կինոյում, որտեղ նրան հիմնականում Բ-կարգի ֆիլմեր էին հասնում։

1977 թվականի հուլիսի 27-ին ամերիկյան կինոմատոգրաֆիայում ներդրած ավանդի համար Հոլիվուդյան Փառքի ծառուղում նրա անունով աստղ է դրվել։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ դեմոկրատական կուսակցության անդամ է։ Ընտանիքը նույնպես աջակցում է դեմոկրատներին և ընդունել է Մինեապոլիսի քաղաքական կյանքում ակտիվ մասնակցություն[9]։

1974 թվականին ամուսնացել է դերասանուհի Լինդե Սթաաբի հետ և ունեցել երկու երեխա՝ Քեսեդին և Քեյթլինը։ Կնոջ հետ մինչև մահ ապրել է Կոնեկտիկուտ նահանգի Ռիջֆիլդ քաղաքում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1956-1957 ս Փողից ծուխ Gunsmoke Էնդի Բաուերս
1957-1959 ս Թատրոն 90 Playhouse 90 Էռլ Ռենդոլֆ
1959 ֆ Երիտասարդ ֆիլադելֆիացիներ The Young Philadelphians Չեստեր Գվին
1960 ֆ Հրաշալի յոթնյակ The Magnificent Seven Լի
1964-1968 ս Գործակալներ Ա․ Կ․ Ն․ Լ․ The Man from U.N.C.L.E. Նապոլեոն Սոլո
1965-1966 ս Ռեդ Սկոլթոնի շոուն The Red Skelton Show սպա Մաքգուաիր
1968 ֆ Բուլիտ Bullitt Չալմերս
1969 ֆ Ռեմենգերյան կամուրջ The Bridge at Remagen Մայոր Պոլ Կրյուգեր
1974 ֆ Դժոխքը երկնաբարձունքում The Towering Inferno Սենատոր Փարկեր
1975 ֆ Եկող դայակ La baby sitter Ստյուարտ Չառլզ
1975-1976 ֆ Կոլոմբո Columbo Չառլզ Քլեյ
1977 ֆ Դևի սերունդը Demon Seed Պրոտեուս IV
1978-1979 ֆ Հարյուրամյակ Centennial Մորգան Ուենդելլ
1979 ֆ Հաջողություն միսս Վայքոֆ Good Luck, Miss Wyckoff Դոկտոր Նիլ
1980 ֆ Քաղաքը վախի մեջ City in Fear Հարիսոն Քրաուֆորդ III
1980 ֆ Վիրուս 復活の日 սենատոր Բարքլի
1980 ֆ Անգար 18 Hangar 18 Գորդոն Քեյն
1980 ֆ Պայքար աստղերից դուրս Battle Beyond The Stars Գելթ
1980 ֆ Որսորդ Ջոան Trapper John, M.D. Թի Քեյ Շելբոն
1981 ֆ Շան որդի S.O.B. Դևիդ Բլեքման
1981 ս Սիրո նավակ The Love Boat Չառլզ Պերիս
1983 ֆ Սուպերմեն 3 Superman III Ռոր Ուոբսթեր
1985-1996 ս Նա գրել է սպանություն Murder, She Wrote տարբեր կերպարներ
1986 ֆ «Սև լուսնի» արևածագը Black Moon Rising Ռայլենդ
1986 ֆ Բել֊Էյրից արքայազն Prince of Bel Air Սթենլի Աուերբալխ
1986 ֆ «Դելտա» ջոկատ The Delta Force Գեներալ Վուդբրիջ
1986-1987 ս Խումբ «Ա» The A-Team գեներալ Հանթ Սթոկուելլ
1989 ս Որսորդ Hunter շերիֆ Քերթիս Մուրհեդի փոխարինող
1989 ֆ Գետի մահը River of Death Վոլֆգանգ Մանթոֆել
1989 ֆ Շրջադարձ դեպի Թրանսիլվանիա Transylvania Twist լորդ Բայրոն Օռլոք
1989 ֆ Ոչ ոք իդեալական չէ Nobody’s Perfect դոկտոր Դանքան
1996 ֆ Սենյակ Ջո Joe’s Apartment Սենատոր Դոերթի
1996-1997 ս Ախտորոշում՝ սպանություն Diagnosis: Murder Ալեքսանդր Դրեյ
1996-1998 ս Դայակ The Nanny Ջեյմս Շեֆֆիլդ
1997-1998 ս Կարգ ու կանոն Law & Order Կառլ
1998 ֆ ԲԵՅՍկետբոլ BASEketball Բաքստեր Քեյն
2004-2012 ս Վիրտուոզներ Hustle Ալբերտ Սթրոլլեր
2006-2015 ս Կարգ ու կանոն՝ հատուկ կորպուս Law & Order: Special Victims Unit Ուոլթեր Բրիգս
2012 ս Կորոնացիայի փողոց Coronation Street Միլթեր Ֆենշոու
2016 ֆ Ամերիկյան տարածք The American Side Կույր տղամարդ

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Տարի Կատեգորիա Աշխատանքի անվանում Արդյունք
Օսկար 1960 Երկրորդ պլանի լավագույն դեր Երիտասարդ ֆիլադելֆիացիներ Անվանակարգ
Ոսկե գլոբուս 1960 Երկրորդ պլանի լավագույն դեր Անվանակարգ
1961 Դերասանի լավագույն դեբյուտ Հրաշալի յոթնյակ Անվանակարգ
1965 Դրամատիկական հեռուստասերիալում տղամարդու լավագույն դեր Գործակալներ Ա․ Ն․ Կ․ Լ․ Անվանակարգ
1966 Անվանակարգ
Էմմի 1978 Դրամատիկական հեռուստասերիալում երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Վաշինգտոն՝ փակ դռներից Հաղթանակ
1979 Ֆիլմում լավագույն տղամարդու սերիալ Սպիտակ տան կուլիսները Անվանակարգ
BAFTA 1970 Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր Բուլիտ Անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/name/nm0001816/
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 http://www.nytimes.com/2016/11/12/arts/television/robert-vaughn-dead.html?_r=0
  4. 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  6. Notice of death of Robert Vaughn, deadline.com, November 11, 2016.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Holston, Noel (1999 թ․ հոկտեմբերի 18). «The man from M.P.L.S. - Robert Vaughn comes home to refresh childhood memories as he prepares for his autobiography». Minneapolis Star Tribune. էջ 1E.
  8. «Chicago Sun-Times :: Stage». Suntimes.com. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 17-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)
  9. Waugh, John C. (1964 թ․ հոկտեմբերի 24). «Movie Stars Shine in Political Sky». The Christian Science Monitor. էջ 3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Վոն» հոդվածին։