Օմարի Հարդվիք
Հարդվիքը 2025 թվականին | |
| Հասակը | 179 սմ |
| Ծնվել է | հունվարի 9, 1974 (52 տարեկան) |
| Ծննդավայր | Սավաննա, Ջորջիա, |
| Կրթություն | Ջորջիայի համալսարան և Մարիստ դպրոց |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | Դերասան |
| Ակտիվ շրջան | 2001-այժմ |
| Ամուսին(ներ) | Ջենիֆեր Ֆաուչ |
| Երեխա(ներ) | 2 |
| Անդամություն | Alpha Phi Alpha |
| omarihardwick.com | |
Օմարի Լաֆիթ Հարդվիք (անգլ.՝ Omari Latif Hardwick, հունվարի 9, 1974, Սավաննա, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում, Ջոյս և Քլիֆորդ Հարդվիքի ընտանիքում[1]։ Սովորել է Ջորջիայի համալսարանում, որտեղ խաղացել է ֆուտբոլ և ցանկացել ընդգրկվել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL), սակայն չի հաջողվել[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես դերասան Հարդվիքը իր առաջին նշանավոր դերը ստացել է 2004 թվականին թողարկված «Sucker Free City» ֆիլմում[2]։ Հետագայում նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Saved» (2006) և «Dark Blue» (2009-10) հեռուստասերիալներում նկարահանվելով[3]։ 2014 թվականից Հարդվիքը նկարահանվում է «Power» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոս Ջեյմս «Գոսթ» Սեյնթ Պատրիկին[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականին ամուսնացել է Ջենիֆեր Ֆաուչի հետ, ումից ունի երկու երեխա[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «Grandparents are fans of Omari Hardwick». Savannah Morning News. 2010 թ․ դեկտեմբերի 3. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Omari Hardwick Says Denzel Washington Saved Him From Homelessness». HuffPost. Ֆետրվարի 10, 2016. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Omari Hardwick on Second Season of 'Dark Blue'». Essence. 2010 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «'A-Team' Star Omari Hardwick Cast in Starz's 'Power' Drama From 50 Cent». The Wrap. 2013 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «Omari Hardwick slams fan who criticized him for having a white wife». The Grio. 2017 թ․ հուլիսի 10. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.