Ջեյն Սեյմուր (դերասանուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ջեյն Սեյմուր (այլ կիրառումներ)
Picto infobox film.png
Ջեյն Սեյմուր
Jane Seymour CUN Award Party 2009.jpg
Ջեյն Սեյմուրը 2009 թվականին
Ծնվել է 1951 թվական փետրվարի 15
Ծննդավայր Հեյզ, Միդլսեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիա
Կրթություն Arts Educational Schools, London
Քաղաքացիություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա
Ազգություն անգլուհի
Այլ անուն(ներ) Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգ
Joyce Penelope Wilhelmina Frankenberg
Մասնագիտություն դերասանուհի
Ակտիվ շրջան 1969 - այժմ
Ընտրանի «Դոկտոր Քուին, բժշկուհի», «Ապրիր և թող մյուսներին մեռնել», «Օպերայի ուրվականը»
Ամուսին(ներ) Մայքլ Աթթենբորո (1971-1973), Վիկտոր Ջեֆրի Պլեներ (1977-1978), Դևիդ Ֆլինն (1981-1992), Ջեյմս Կիչ (1993-2015)
Երեխա(ներ) դուստր՝ Քեթրին Ջեյն Ֆլինն (1982 թվական հունվարի 7), որդի՝ Շոն Մայքլ Ֆլինն (1986 թվական հուլիսի 31), երկվորյակ որդիներ՝ Ջոն Սթեյս Կիչ, Քրիստոֆեր Սթիվեն Կիչ (1995 թվական նոյեմբերի 30)
Պարգևներ և մրցանակներ Բրիտանական Կայսրության շքանշանի սպա
janeseymour.com
Commons-logo.svg Ջեյն Սեյմուր (դերասանուհի)՝ Վիքիպահեստ

Ջեյն Սեյմուր (OBE - Բրիտանական Կայսրության Շքանշան) (անգլ.՝ Jane Seymour, ծնվել է 1951 թվականի փետրվարի 15-ին, Հեյզում, Անգլիա, Մեծ Բրիտանիա), իրական անունը Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգ (անգլ.՝ Joyce Penelope Wilhelmina Frankenberg), բրիտանացի դերասանուհի, պրոդյուսեր և գրող։ Հայտնի է որպես Բոնդի ընկերուհու դերասանուհի «Ապրիր և թող մյուսներին մեռնել» (1973 թվական) ֆիլմում և «Դոկտոր Քուին, բժշկուհի» (1993 թվական) ամերիկյան դրամատիկական սերիալում խաղացած դերով։ Բազմիցս արժանացել և անվանակարգվել է ամերիկյան «Ոսկե Գլոբուս» և «Էմմի» կինոմրցանակների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոյս Պենելոպա Վիլհելմինա Ֆրանկենբերգը ծնվել է Մեծ Բրիտանիայում, լոնդոնյան Հեյզ արվարձանում, եվրոպական ծագումով բրիտանացի Ջոն Ֆրանկենբերգի և հոլլանդուհի Միկեի ընտանիքում։ Մանկաբարձ Ջոն Ֆրանկենբերգի նախնիների շրջանում եղել են ներգաղթյալներ Լեհաստանից և Գերմանիայից։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

17 տարեկան հասակում Ջոյսը որոշում է որպես բեմական կեղծանուն վերցնել Հենրի VIIIկանանցից մեկի անունը։ Ջեյն Սեյմուրի դերասանական կարիերան սկսվել է 1969 թվականին Ռիչարդ Աթթենբորոյի «Այդ հիասքանչ պատերազմը» ֆիլմում էպիզոդիկ դերով։ Շուտով Ռիչարդ Աթթենբորոյի որդի Մայքլը դառնում է դերասանուհու ամուսինը։ Ջեյնի առաջին նկատելի դերը կինոյում դառնում է հրեա աղջիկ Լիլիանը, ով թաքնվում է նացիստներից քրիստոնեական ընտանիքում, 1970 թվականի «Միակ ուղի» ֆիլմում։

1972-ից մինչև 1973 թվականը Սեյմուրը երկրորդական դեր է խաղում իր առաջին նկատելի հեռուստատեսային նախագծում, BBC հեռուստաալիքի դիմակահանդեսային «Օնեդինի ճակատագիրը» դրամայում։ Միևնույն ժամանակ նա հայտնվում է էկրաններին որպես Ֆրանկենշտեյնի հարսնացու երկսերիանանոց «Ֆրանկենշտեյն. Ճշմարտացի պատմություն» մինի-սերիալում, որպես Ուինսթոն Չերչիլի սիրուհի «Երիտասարդ Ուինսթոն» ֆիլմում և Բոնդի ընկերուհի «Ապրիր և թող մյուսներին մեռնել» բոնդիանայի հերթական մասում։

1973 թվականից մինչ 1980 թվականը հիմնականում նկարահանվում է ամերիկյան հեռուստատեսությունում։ Նրա աշխատանքը «Կապիտաններ և արքաներ» հեռուստասերիալում 1977 թվականին, նշվում է անվանակարգումով «Էմմի» հեռուստատեսային մրցանակին, իսկ 1978 թվականին նա խաղում է երկրորդ պլանի դերերից մեկը մի քանի հեռուստատեսային մրցանակների արժանացած ««Գալակտիկա» Աստղային հածանավը» ֆանտաստիկ հեռուստասերիալում։

Ջեյն Սեյմուրը 1994 թվականին

1980 թվականին դերասանուհին վերադառնում է մեծ էկրանին և առաջին պլանի դերերին Չևի Չեյզի մասնակցությամբ «Աստվածային շուն» կատակերգությունում և Քրիստոֆեր Ռիվի մասնակցությամբ «Ինչ-որ տեղ ժամանակում» ռոմանտիկ, ֆանտաստիկ ֆիլմում։ 1982 թվականին Կետի Էյմսի դերը ըստ Ջոն Սթեյնբեկի վեպի «Դրախտից դեպի արևելք» մինի-սերիալում Սեյմուրին բերում է «Ոսկե Գլոբուս» մրցանակ։ Դերասանուհին առաջին մրցանակակիրն է դառնում «Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ ֆիլմում» անվանակարգում։

1988 թվականին Սեյմուրը մասնակցություն է ունենում երեք նախագծերում, նշված հեռուստատեսային մրցանակներով՝ հոլոքոստի մասին «Պատերազմ և հիշողություններ» մինի-սերիալում և Էդվարդ VIII արքայի և Արիստոտել Օնասիսի մասին պատմող հեռուստաֆիլմերում, որում խաղացել է օպերային երգչուհի Մարիա Կալասին (այդ դերի համար Սեյմուրը արժանանում է իր առաջին «Էմմի» մրցանակի), իսկ 1989 թվականին քաղում է թագուհի Մարիա Անտուանետային բազմասերիանանոց հեռուստատեսային ֆիլմում, նկարահանված ի պատիվ ֆրանսիական հեղափոխության 200-ամյակին, նրա զավակներ Քեթրինը և Շոնը նույնպես հայտնվում են ֆիլմում որպես թագուհու զավակներ։

Аդերասանուհին հայտնի է մեծ քանակի դերերով հեռուստաֆիլմերում և հեռուստասերիալներում, որոնց շարքում ամենահայտնիներից մեկն է գլխավոր դերը «Դոկտոր Քուին, բժշկուհի» հեռուստասերիալում և նրա լիամետրաժ շարունակությունում, որկ նրան բերում է ևս մեկ «Ոսկե Գլոբուս» մրցանակ։

2005 թվականին Սեյմուրը խաղում է «Անկոչ հյուրեր» կատակերգությունում։ Այդ կատակերգությունը լավագույն է անվանվում 2005 թվականին՝ ըստ MTV-ի վարկածի։ Նկարահանման հրապարակում Սեյմուրի խաղընկերներն են դառնում Օուեն Ուիլսոնը, Վինս Վոնը և Քրիստոֆեր Ուոքենը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1971–1973 թվականներին Ջեյնը ամուսնացած էր ռեժիսոր Մայքլ Աթթենբորոյի հետ։

1977–1978 թվականներին ջեյնը ամուսնացած էր Վիկտոր Ջեֆրի Պլեների հետ։

1981–1992 թվականներին Ջեյնը ամուսնացած էր Դևիդ Ֆլիննի հետ։ Նախկին ամուսիններն ունեն երկու երեխա՝ դուստր Քեթրին Ջեյն Ֆլինն (ծնվել է 1982 թվականի հունվարի 7-ին) և որդի Շոն Մայքլ Ֆլինն (ծնվել է 1986 թվականի հուլիսի 31-ին)։

1993—2015 թվականներին Ջեյնը չորրորդ անգամ ամուսնանում է դերասան Ջեյմս Կիչի հետ։ համատեղ կյանքի ընթացքում նրանք ունենում են երկվորյակ-որդիներ՝ Ջոն Սթեյս Կիչ և Քրիստոֆեր Սթիվեն Կիչ (ծնվել են 1995 թվականի նոյեմբերի 30-ին)։

1984 թվականին իր ամուսին Դևիդ Կլիննի հատ միասին ձեռք է բերում առանձնատուն և կալվածք Բատի մոտակայքում, Սոմերսեթ կոմսություն։ ԱՄՆ-ում նկարահանումների ժամանակ առանձնատունը մի քանի անգամ վարձով է տրվում, օրինակ, «Ռադիոհեդ» խմբի ալբոմը ձայնագրվել է հենց ադ առանձնատանը։ 2007 թվականին Ջեյնը վաճառում է տունը։

1999 թվականին Եղիսաբեթ II թագուհին Ջեյն Սեյմուրին շնորհում է Բրիտանական Կայսրության Շքանշանի սպայի կոչում, իսկ Հոլիվուդի փառքի ծառուղիում տեղադրվում է նրա աստղը։

2005 թվականին դերասանուհին դառնում է ԱՄՆ քաղաքացուհի։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 — Օ, ինչ հիասքանչ պատերազմ է / Oh! What a Lovely War — խմբերգչուհի, տիտրերում նշված չէ
  • 1970 — Միակ ուղի / The Only Way — Լիլիան Շտեյն
  • 1970 — Here Come the Double Deckers! (հեռուստասերիալ, «Scooper Strikes Out» մաս) — Էլիս
  • 1972 — Բիզնեսի լավագույն ոտքերի զույգը / The Best Pair of Legs in the Business — Կիմ Տորն
  • 1972 — Շտրաուսների ընտանիքը / The Strauss Family (մինի-սերիալ) — Կարոլին
  • 1972 — 1973 — Օնեդինի ճակատագիրը / The Onedin Line (հեռուստասերիալ) — Էմմա Կալոն / Էմմա Ֆոգարտի
  • 1972 — Երկրախույզներ / The Pathfinders (հեռուստասերիալ, Fly There, Walk Back դրվագ) — Շեյլա Կոնոուեյ
  • 1972 — Երիտասարդ Ուինսթոն / Young Winston — Պամելա Պլաուդեն
  • 1973 — Ապրիր և թող մյուսներին մեռնել / Live and Let Die — բախտագուշակ Սոլիտեր
  • 1973 — Ֆրանկենշտեյն. Ճշմարտացի պատմություն / Frankenstein: The True Story (հեռուստաֆիլմ) — Ագաթա / Ֆրանկենշտեյնի հարսնացու
  • 1973 — Օրսոն Ուելսի մեծ արկածները / Orson Welles' Great Mysteries (հեռւստասերիալ, The Leather Funnel դրվագ) — Վերոնիկա դ’Օբրեյ
  • 1976 — Պատմություն Դավիդի մասին / The Story of David (հեռուստաֆիլմ) — Բաշեբա
  • 1976 — Կապիտաններ և արքաներ / Captains and the Kings — Մարջորի Քրիստհոլմ Արմա
  • 1976 — Մեր ընդհանուր ընկերը / Our Mutual Friend (հեռուստասերիալ) — Բելլա Ուիլֆեր
  • 1977 — Յոթերորդ պողոտա / Seventh Avenue (միմնի-սերիալ) — Եվա Մայերս
  • 1977 — ՄակԿլուդ / McCloud (հեռուստասերիալ, The Great Taxicab Stampede դրվագ) — Նիդավա Ռիզաչ
  • 1977 — Սինդբադը և վագրի աչքը / Sinbad and the Eye of the Tiger — արքայադուստր Ֆարա
  • 1977 — Բենի և Բարնի. Լաս Վեգասի գաղտնիքները / Benny and Barney: Las Vegas Undercover (հեռուստաֆիլմ) — Մարջի Պարկս
  • 1977 — Չորս փետուր / The Four Feathers (հեռուստաֆիլմ) — Էթնա Յուստաս
  • 1977 — Մարդասպանը տախտակամածին / Killer on Board (հեռուստաֆիլմ) — Ջեն
  • 1978 — «Գալակտիկա» Աստղային հածանավը / Battlestar Galactica (ֆիլմ) — Սերինա
  • 1978 — «Գալակտիկա» Աստղային հածանավը / Battlestar Galactica (հեռուստասերիալ) — Սերինա
  • 1978 — Սեր մութ ճանապարհին / Love’s Dark Ride — Դիանա
  • 1978 — Զարթոնքի երկիր / The Awakening Land (մինի-սերիալ) — Ջենի Լակետ
  • 1979 — Դալլաս Կովբոյսի երկրպագուհիները / Dallas Cowboys Cheerleaders (հեռուստաֆիլմ) — Լորա Քոուլ
  • 1980 — Աստվածային շուն / Oh Heavenly Dog — Ջեքի
  • 1980 — Ինչ-որ տեղ ժամանակում / Somewhere in Time — Էլիս Մակենա
  • 1981 — Դրախտից դեպի արևելք / East of Eden (հեռուստասերիալ) — Կետի Էյմս
  • 1982 — Կարմիր նախածաղիկ / The Scarlet Pimpernel (հեռուստաֆիլմ) — Մարգարիտա Սեն-Ժյուստ
  • 1983 — Օպերայի ուրվականը / The Phantom of the Opera (հեռուստաֆիլմ) — Մարիա Ջիանելի / Եզենա Կորվին
  • 1983 — Ջամայկա հյուրանոց / Jamaica Inn (հեռուստաֆիլմ) — Մերի Ջելլան
  • 1983 — Կրքի ոգին / The Haunting Passion (հեռուստաֆիլմ) — Ջուլիա Էվանս
  • 1984 — Եվ ծագում է արևը / The Sun Also Rises (հեռուստաֆիլմ) — Բրետ Էշլի
  • 1984 — Լեսիտեր / Lassiter — Սառա Ուելս
  • 1984 — Մուգ հայելի / Dark Mirror (հեռուստաֆիլմ) — Լի Կուլլեն/Թրեյսի Կուլլեն
  • 1985 — Գրասենյակ / Head Office — Ջեյն Քոլդուել
  • 1985 — Բռնկված ամուսնացած կնոջով / Obsessed with a Married Woman (հեռուստաֆիլմ) — Դիանա Պունտամ
  • 1986 — Խաչմերուկներ / Crossings (մինի-սերիալ) — Հիլլարի Բյորնհամ
  • 1987 — Թուննել / El Túnel — Մարիա
  • 1988 — Կինը, ում նա սիրում էր / The Woman He Loved — Ուոլիս Սիմփսոն
  • 1988 — Պատերազմ և հիշողություններ / War and Remembrance (հեռուստասերիալ) — Նատալի Հենրի
  • 1988 — Ջեկ-մոլագարը / Jack the Ripper (հեռուստաֆիլմ) — Էմմա Պրենտիս
  • 1988 — Կինը, ում նա սիրում էր / The Woman He Loved (հեռուստաֆիլմ) — Ուոլիս Սիմփսոն
  • 1988 — Օնասիս. Ամենահարուստ մարդը աշխարհում / Onassis: The Richest Man in the World (հեռուստաֆիլմ) — Մարիա Կալլաս
  • 1988 — Ազատության բանալիներ / Keys to Freedom — Ջիլիան
  • 1989 — Ֆրանսիական հեղափոխություն / La Révolution française / French Revolution (ֆիլմ և հեռուստասերիալ) — թագուհի Մարիա Անտուանետա
  • 1990 — Մահվան հրեշտակը / Angel of Death (հեռուստաֆիլմ) — Լորա Հենդրիքս
  • 1990 — Սիրո հարցեր / Matters of the Heart (հեռուստաֆիլմ) — Հեյդլի Նորման
  • 1991 — Կեսգիշերային հիշողություններ / Memories of Midnight (հեռուստաֆիլմ) — Քեթրին Ալեքսանդր Դագլաս
  • 1991 — Կիրք / Passion (հեռուստաֆիլմ) — Ամանդա Բրուքս
  • 1992 — Եթե միայնակ ես / Are You Lonesome Tonight (հեռուստաֆիլմ) — Ադրիաննա Ուելիս
  • 1992 — Արևահարություն / Sunstroke (телефильм) — Թերեզա Ուինտերս
  • 1993 — 1998 — Դոկտոր Քուին, բժշկուհի / Dr. Quinn, Medicine Woman — դոկտոր Միքաելա Քուին
  • 1993 — Ուխտավոր / Praying Mantis (հեռուստաֆիլմ) — Լինդա Կրենդել
  • 1993 — Հեդի / Heidi (հեռուստաֆիլմ) — ֆրոյլայն Ռոտենմեյեր
  • 1994 — Պայքար արդարության համար / A Passion for Justice: The Hazel Brannon Smith Story (հեռուստաֆիլմ) — Հեյզել Բրենոն Սմիթ
  • 1995 — Մյորֆի Բրաուն / Murphy Brown (հեռուստասերիալ, «I Want My MTV-Jay» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 1995 — Դայակ / The Nanny (հեռուստասերիալ, «The Unkindest Gift» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 1997 — Մյորֆի Բրաուն / Murphy Brown (հեռուստասերիալ, «Blind Date» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 1997 — Ախտորոշումը. սպանություն / Diagnosis Murder (հեռուստասերիալ, «Must Kill TV» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 1997 — Բացարձակ ճշմարտություն / The Absolute Truth (հեռուստաֆիլմ) — Էլիսոն Ռեյդ
  • 1998 — Ամուսնություն հաշվարկով / A Marriage of Convenience (հեռուստաֆիլմ) — Կրիս Ուինսլոու Ուիթնի
  • 1998 — Կախարդական թուր. Կամելոտի որոնումներում / Quest for Camelot (մուլտֆիլմ) — լեդի Ջուլիանայի ձայնը
  • 1998 — Դարմա և Գրեգ / Dharma & Greg (հեռուստասերիալ, «Dharma’s Tangled Web» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 1998 — Նոր Ռոբինզոններ / The New Swiss Family Robinson — Աննա Ռոբինսոն
  • 1999 — Դոկտոր Քուին, բժշկուհի / Dr. Quinn Medicine Woman: The Movie (հեռուստաֆիլմ) — դոկտոր Միքաելա Քուին
  • 1999 — Ի հիշատակ իմ սրտի / A Memory in My Heart (հեռուստաֆիլմ) — Ռեբեկա Վեգա / Էբբի Սվենսոն-Սթյուարթ
  • 2000 — Ֆաննա Կիմբլի ճշմարտացի պատմությունը / Enslavement: The True Story of Fanny Kemble (հեռուստաֆիլմ) — Ֆաննի Կիմբլ-Բաթլեր
  • 2000 — Սպանություն հայելու մեջ / Murder in the Mirror (հեռուստաֆիլմ) — դոկտոր Մերի Կոստ-Ռիչլենդ
  • 2000 — Երեկվա երեխաներ / Yesterday’s Children (հեռուստաֆիլմ) — Ջենի Քոուլ/Մերի Սաթթոն
  • 2001 — Մթության մեջ / Blackout (հեռուստաֆիլմ) — Կետի Ռոբինս
  • 2001 — Դոկտոր Քուին, բժշկուհի. Սրտից դեպի սիրտ / Dr. Quinn, Medicine Woman: The Heart Within (հեռուստաֆիլմ) — դոկտոր Միքաելա Քուին
  • 2002 — Վայրի ձիեր / Touching Wild Horses — Ֆիոնա Կելսի
  • 2002 — Օտար սիրտ / Heart of a Stranger (հեռուստաֆիլմ) — Ջիլ Մեդոկս
  • 2004–2005 — Սմոլվիլի գաղտնիքները / Smallville (հեռուստասերիալ) — Ժենևեա Տիգ
  • 2004 — Օրենք և կարգ ու կանոն. Հատուկ ջոկատ / Law & Order: Special Victims Unit (հեռուստասերիալ, «Families» մաս) — Դեբրա Կոննոր
  • 2005 — Անկոչ հյուրեր / Wedding Crashers — Կեթլին Կլիրի
  • 2006 — Ինչպես հանդիպեցի ձեր մայրիկին / How I Met Your Mother (հեռուստասերիալ, «Aldrin Justice» մաս) — պրոֆեսոր Լյուիս
  • 2006 — Լողափնյա երեկույթ դժոխքի ճանապարհին / The Beach Party at the Threshold of Hell — նախագահ Լորեն Կոֆֆի
  • 2006 — Կույր տեսակցություն / Blind Dating — դոկտոր Էվանս
  • 2006 — Ժամանակակից մարդ / Modern Men (հեռուստասերիալ) — դոկտոր Վիկտորիա Սթենջել
  • 2006 — Արդարադատություն / Justice (հեռուստասերիալ, «Filicide» մաս) — դոկտոր Կարեն Պատերսոն
  • 2007 — Արտակարգ իրավիճակի դեպքում / In Case of Emergency (հեռուստասերիալ, 3 մաս) — Դոննա
  • 2007 — Սեքսից հետո / After Sex — Ջենեթ
  • 2007 — Ագաթա Քրիստիի Տիկին Մարփլը / Agatha Christie’s Marple (հեռուստասերիալ) — Ռեյչել Արդայլ
  • 2007 — Թավշե նապաստակ / The Velveteen Rabbit — մամա
  • 2008 — Սիրելի Պրուդենս / Dear Prudence (հեռուստաֆիլմ) — Պրուդենս Մակկոյ
  • 2008 — Ինձ անվանում են Էռլ / My Name Is Earl (հեռուստասերիալ, «Sold a Guy a Lemon Car» մաս) — խաղում է ինքն իրեն
  • 2009 — Օգնականները / The Assistants — Սենդի Գոլդման
  • 2009 — Ծառայություն / Wake — տիկին Ռեյթման
  • 2010 — Կասլ / Castle (հեռուստասերիալ, «Law & Murder» մաս) — Գլորիա Չեմբերս
  • 2012 — Օստինլենդ / Austenland — տիկին Ուոթլսբրուք

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1992 — Արևահարվածը / Sunstroke (հեռուստաֆիլմ)
  • 1993 — Ուխտավոր / Praying Mantis (հեռուստաֆիլմ)
  • 1994 — Պայքար արդարության համար / A Passion for Justice: The Hazel Brannon Smith Story (հեռուստաֆիլմ)
  • 1997 — Բացարձակ ճշմարտություն / The Absolute Truth (հեռուստաֆիլմ)
  • 1998 — Ամուսնություն հաշվարկով / A Marriage of Convenience (հեռուստաֆիլմ)
  • 1999 — Դոկտոր Քուին, բժշկուհի / Dr. Quinn Medicine Woman: The Movie (հեռուստաֆիլմ)
  • 2000 — Ֆաննա Կիմբլի ճշմարտացի պատմությունը / Enslavement: The True Story of Fanny Kemble
  • 2000 — Սպանություն հայելու մեջ (հեռուստաֆիլմ)
  • 2001 — Դոկտոր Քուին, բժշկուհի. Սրտից դեպի սիրտ / Dr. Quinn, Medicine Woman: The Heart Within (հեռուստաֆիլմ)
  • 2001 — Մթության մեջ / Blackout (հեռուստաֆիլմ)
  • 2006 — Կույր տեսակցություն / Blind Dating

Մրցանակներ և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի միմնի-սերիալում կամ հառուստաֆիլմում — «Դրախտից դեպի արևելք»
  • 1988Էմմի — Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի միմնի-սերիալում կամ հատուկ թողարկումում — «Օնասիս. Ամենահարուստ մարդը աշխարհում»
  • 1996Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի

Անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1977Էմմի — Լավագույն դերասանուհի քիչմասանի հեռուստասերիալում — Կապիտաններ և արքաներ 1989Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Կինը, ում նի սիրում էր 1989Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Պատերազմ և հիշողություններ 1989Էմմի — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հետուկ թողարկումում — Պատերազմ և հիշողություններ (11 մաս) 1990Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի մինի-սերիալում կամ հեռուստաֆիլմում — Պատերազմ և հիշողություններ (8-12 մասեր) 1994Էմմի — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1994Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1995Ոսկե Գլոբուս— Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1995 — ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1997Ոսկե Գլոբուս — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1998 — ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի 1998Էմմի — Լավագույն դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում — Դոկտոր Քուին, բժշկուհի

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 — Jane Seymour’s Guide to Romantic Living / Ուղեցույց դեպի Ջեյն Սեյմուրի ռոմանտիկ կյանքը
  • 1998 — This One 'N That One: Yum! The Tale of Two Cookies by Jane Seymour and James Keach / Դա և այն. Նյամ։ Հեքիաթ երկու թխվածքաբլիթի մասին
  • 1998 — This One 'N That One: Splat! The Tale of the Colorful Cat by Jane Seymour and James Keach / Դա և այն. Զարկ։ Հեքիաթ գունավոր կատվի մասին
  • 1998 — This One 'N That One: Boing! No Bouncing on the Bed / Դա և այն. Բում։ Չթռչել անկողնու վրա
  • 2001 — Two At A Time: Having Twins — The Journey Through Pregnancy and Birth / Երկվորյակներ — երկուսը միևնույն ժամանակ. Ճանահպարհորդություն հղիության և ծննունդի միջով
  • 2003 — Remarkable Changes: Turning Life’s Challenges Into Opportunities
  • 2007 — Making Yourself At Home: Finding Your Style and Puttin it All Together
  • 2008 — Open Hearts: If Your Heart is Open it Can Never Stay Broken / Բաց սրտեր. Եթե ձեր սիրտը բաց է, այն երբեք չի կոտրվի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բախտագուշակ Սոլիտերը, խաղացված Սեյմուրի կողմից բոնդիանայի ֆիլմերից մեկում, ըստ IGN կայքի զբաղեցնում է 10 տեղը Բոնդի ընկերուհիների թեժ տասնյակում։
  • Հետերոքրոմիայի պատճառով Ջեյնի աչքերը տարբեր գույնի են (մեկը՝ շագանակագույն, մյուսը՝ կանաչ)։