Օպերայի ուրվականը (ֆիլմ, 1983)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օպերայի ուրվականը (այլ կիրառումներ)
Օպերայի ուրվականը
անգլ.՝ The Phantom of the Opera
Երկիր ԱՄՆ
Ժանրսարսափ ֆիլմ և դրամա
Թվական1983
Լեզուանգլերեն
ՌեժիսորRobert Markowitz?
ԴերակատարներՄաքսիմիլիան Շելլ, Ջեյն Սեյմուր, Մայքլ Յորք, Ջերեմի Քեմփ, Diana Quick? և Ֆիլիպ Սթոուն
ՕպերատորLarry Pizer?
ԵրաժշտությունRalph Burns?
Տևողություն115 րոպե

«Օպերայի ուրվականը» (անգլ.՝ The Phantom of the Opera), հեռուստատեսային ֆիլմ, նկարահանված ամերիկացի ռեժիսոր Ռոբերտ Մարկովիցի կողմից 1983 թվականին, ըստ Գաստոն Լեռուի համանուն, դասական ստեղծագործության։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

XX դարի առաջին կես, Բուդապեշտ։ Վերջերս ամուսնացած խմբավար Շանդոր Կորվինը հոգին չի խնայում իր երիտասարդ կին Ելենայի համար և երազում է օպերային երգչուհու աստղային կարիերայի մասին։ Սակայն բուդապեշտյան օպերայում հաջողությունը մեծ մասամբ որոշվում է նրանով, թե արդյոք համաձայն է կինը դառնալ տիրոջ՝ բարոն Հունյադիի սիրուհին։ Ելենան հրաժարվում է այդ ստորացուցիչ դերից և այդ ժամանակ նրա նորամուտը «Ֆաուստ» օպերայում տապալում են Հունյադիի վարձկան ծափահարողները, իսկ կաշառված քննադատը գրում է կործանիչ հոդված։ Հուսալքված, երգչուհին իրեն նետում է գետը և մահանում փոթորկոտ ջրերում։ Կորվինը սկսում է վրեժ լուծել։ Նա կտրում է վարձկան ծափահարողների առաջնորդի ձեռքը, իսկ քննադատին, երբ վերջինս հրաժարվում է հրապարակայնորեն ճանաչել բարոնի մասնակցությունը այդ գործում, սպանում է պայքարի ժամանակ։ Սակայն խմբավարը պատահականորեն ընկնում է թափված ծծմբաթթվի մեջ, և այժմ նրա դեմքը և ձեռքերը անհուսալիորեն այլանդակված են։ Բեմի աշխատող Լայոշը օգնում է խմբավարին թաքնվել ընդարձակ անձավներում, որ տեղակայված են օպերայի շենքի տակ։ Արդյունքում Շանդոր Կորվինը դառնում է «Օպերայի ուրվականը»։

Անցնում են մի քանի տարիներ։ Թատրոնում պատրաստվում է «Ֆաուստ»-ի հերթական բեմադրությունը, սակայն Լոնդոնից ժամանած ռեժիսոր Մայքլ Հարթնելը չի կարողանում ընդհանուր լեզու գտնել աստղային հիվանդությամբ տառապող պրիմադոննա Բրիջիթ Բյանչիի հետ, համատեղության կարգով Հույադիիի հերթական սիրուհին։ Այդ ժամանակ բեմադրիչը որոշվում է պրիմայի կրկնորդի լսումներին։ Անսպասելիորեն նրա ուշադրությունը գրավում է երիտասարդ դերասանուհի Մարիա Ջանելին, ամերիկուհի իտալական ծագումով։ Սակայն, աղջկա տաղանդը իր վրա է հառում նաև Շանդոր Կորվինի ուշադրությունը, ով նրանում զարմանալի նմանություն է գտնում իր մահացած կնոջ հետ։ Նախկին խմբավարը Մարիայի համար տուն է վարձում, որտեղ նրա հետ զբաղվում է վոկալով, սակայն ամբողջ տեղի ունեցողը դերասանուհին պատք է գաղտնի պահեր։ Սակայն երգչուհին ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտնում Հարթնելի հետ, ինչը խանդ է առաջացնում Կորվինի մոտ։ «Օպերայի ուրվականը» սկսում է սպառնալ ռեժիսորին, այդ ժամանակ Մայքլը չեղարկում է Մարիայի նորամուտը և ստեղծում է Բրիջիթ Բյանչիի հետ հաջող աշխատանքի տեսանելիություն։ Սակայն այդ պահին Կորվինը հաշվեհարդար է տեսնում Հույադիի հետ, որի մարմինը կախում է դեկորացիաներին։ Մարիային Ուրվականը տանում է իր ապարանքները։

Հարթնելը պատահականորեն լսում է Կորվինի պատմության մասին և հասկանում է, որ հենց նախկին ռեժիսորն է հանդիսանում խորհրդավոր չարագործը։ Չնայած ոստիկանական տեսուչի թերահավատությանը, Մայքլկ գտնում է դեպի անձավներ մուտքը, որտեղ էլ հայտնաբերում է Մարիային։ Այժմ հերթը Ուրվականինն է։ Ծրագրվում է, որ նրան պետք է ձերբակալեն «Ֆաուստ»-ի ցուցադրման ժամանակ, իսկ Ջանելին պետք է դառնա խայծը։ Սակայն Կորվինն իր ծրագիրն ունի։ Նա փորձում է ծանր ջահը գցել տեսուչի վրա, սակայն վերջին պահին նկատում է, որ նրա տեղը պարտերում զբաղեցրել է Մարիան։ Այդ ժամանակ նա նախազգուշացնում է աղջկան, իսկ ինքը զոհվում է ջահի անկման ժամանակ…

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]