Jump to content

Աշխարհների պատերազմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշխարհների պատերազմ
The War of the Worlds
ՀեղինակՀերբերտ Ուելս
Տեսակգրական ստեղծագործություն
Թեմաայլմոլորակայինների ներխուժում և գաղութատիրություն
ՆախորդԱնտեսանելի մարդը
ՀաջորդThe Sleeper Awakes?, Edison's Conquest of Mars? և Fighters from Mars?
Երկիր Միացյալ Թագավորություն
Հրատարակման վայրԱնգլիա
Հրատարակված էPearson's Magazine?
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/h-g-wells/the-war-of-the-worlds
 The War of the Worlds (1898) Վիքիպահեստում

«Աշխարհների պատերազմ» (անգլ.՝ The War of the Worlds), վեպ, որը գրել է Հերբերտ Ուելսը 1897 թվականին։ Վեպում նկարագրվում է այլմոլորակայինների ներխուժումը Երկիր։ Վեպի սյուժեն առաջարկվել է հեղինակի եղբոր կողմից, ում էլ նվիրված է «Աշխարհների պատերազմը»։ Սա առաջին վեպն է, որում բարձրացված է մարդկանց և այլմոլորակայինների միջև ընթացող թշնամության թեման։

Առաջին անգամ վեպի տեքստը հայտնվել է «Pearson’s magazine» ամսագրում 1897 թվականի ապրիլին[1]։ Վեպը որպես առանձին գիրք հրատարակել է 1898 փետրվարին Heinemann հրատարկչությունը։

Պատմությունն ընթանում է գլխավոր հերոսի առաջին դեմքից, ով 20-րդ դարի վիկտորական Անգլիայի բնակիչ է։ Իրադարձությունները տեղի են ունենում Լոնդոնում և նրա շրջակայքում․ քաղաքներ Ուոկինգում և Խորսելում։ Ամեն ինչ սկսվում է Մարսի հանդեպ աճող հետաքրքրությունից։ Իրադարձություններից մի քանի տարի առաջ աստղագետները գրանցել էին Մարսի վրա մեծ բռնկում։ Գլխավոր հերոսն այցելում է աստղադիտարան և հետևում է Մարսի կողմից եկող երկնային մարմիններին։ Այնուհետև բազմաթիվ դիտորդներ Անգլիայում նկատում են երկնային մարմինների ընկնելը Երկրի վրա, որոնցից շատերն ընդունվում են որպես երկնաքարեր։

Առաջինը, ով նկատում է ընկնելու արդյունքում առաջացած փոսը և մոտիկանում է նրան և ընկած մարմնին, եղել է աստղագետ Օգիվլին[2]. Անկասկած, օբյեկտն ուներ արհեստական ծագում, քանի որ ուներ շատ ճշգրիտ գլանային ձև։ Սառեցումից հետո այնտեղից դուրս եկան բանական էակներ․ այլմոլորակայիններ Մարսից։ Հավաքված մի քանի հարյուրակ մարդիկ վախից փախուստի դիմեցին։ Մարսիանները, հազիվ դուրս եկած թռչող սարքից, սկսեցին որոշ սարքերի հավաքումը։ Հետագա իրադարձույթունները ցույց տվեցին նրանց թշնամական նպատակները։ Օգնության եկած բանագնացները և մոտակա դիտորդները ոչնչացվեցին երկրաբնակների համար անհայտ զենքով՝ ջերմային ճառագայթով։ Հասարակական կարծիքը լուրջ չգնահատեց վտանգը (կարծում էին, որ մարսիանները չեն կարող շարժվել Երկրի ձգողության ուժի պատճառով), բայց զինվորականները սկսեցին պաշարել վայրէջի մասը։ Չնայած դրան, մարսիանները կարողացան հավաքել իրենց փոխադրման սարքերը։

Բայց ես ի՜նչ տեսա։ Ինչպե՞ս ես դա նկարագրեմ։ Հսկայական, տներից էլ բարձր, քայլելով երիտասարդ սոճիների ճանապարհով և ավերելով իր ճանապարհին այդ սոճիները, մի մեքենա պատրաստված փայլուն մետաղից։ փայլատակեց կայծակը, և եռոտանին պարզ երևաց մթության մեջ․ այն կանգնած էր մի ոտքի վրա, իսկ մյուս երկուսը կախված էին օդում։ Նա անհայտանում և հայտնվում էր կայծակի նոր փայլատակումից արդեն հարյուր յարդ ավելի մոտիկ։ Կարո՞ղ եք դուք պատկերացնել մի ծալովի աթոռ, որը, օրորվելով քայլում է հողի վրայով։ Այդպիսին էր այդ տեսիլքը կայծակի փայլատակումների ժամանակ։ Բայց աթոռի փոխարեն պատկերացրեք հսկայական մեքենայի՝ տեղադրված եռոտանու վրա։

Մարսիանները սկսեցին Անգլիայի գրավումը։ Նրանց միջմոլորակային սարքերը մեկը մյուսի հետևից ընկնում էին երկրի մակերևույթի վրա։ Անանուն պատմողը՝ գլխավոր հերոսը, փրկվում է փախչելով, բայց շատ շուտով գրեթե ամբողջ հարավային Անգլիան և Լոնդոնի արվարձանները հայտնվում են գրոհողների ենթակայության տակ։ Զինվորականների զենքերը անզոր էին դրանց դեմ, հաջողվում է վերացնել ընդամենը մեկ եռոտանի։ Այլմոլորակայինները, եռոտանիներով շարժվելով, օգտվելով ջերմային ճառագայթներից և սև ծխից, փախուստի են դիմում և վերացնում են պետական զորքերը և գրավում են Լոնդոնը։

Պատմողն անցնում է գրաված երկրով։ Մարսիանների թռչող սարքն ընկնում է այն տան մոտ, որտեղ նա գիշերել էր, և նա ստիպված է լինում մտակորույս քահանայի հետ թաքնվել նկուղում՝ տանջվելով սովից և ծարավից։ Նա ուսումնասիրում է մարսիանների կյանքի մոտիկից։ Հրաշքով խուսափելով այլմոլորակայինների հետ ընդհանրումից՝ գլխավոր հերոսը լքում է ապաստարանը և հասնում է Լոնդոն։

Քաղաքը դատարկվել էր, փողոցներում ընկած էին մահացածների դիակները, որոնք ոչ ոք չէր հավաքում։ Այստեղ հերոսը բացահայտում է, որ մարսիանները դադարեցրել են երկրի և ամբողջ աշխարհի գրավումը։ Ինչպես ցույց տվեցին հետագա հետազոտությունները, այլմոլորակային գրոհողներին զարմացրել էին երկրային հիվանդահարույց միկրոօրգանիզմները, որոնց դեմ մարսիանները չունեին իմունիտետ։ Պատերազմն ավարտվեց, Անգլիան կամաց-կամաց սկսում է վերականգնվել աղետից հետո, գլխավոր հերոսը ուրախությամբ բացահայտում է, որ իր կինը ողջ է։

Մարսիանների առաջին սարքի երկիր իջնելուց մինչև նրանց մահը Լոնդոնի փողոցներում անցել էր 21 օր ըստ գրքի։

Էակները, որոնք գրքի տեքստում անվանվում են «մարսիաններ», շնչում են մթնոլորտային օդ։ Նրանք դժվարությամբ են տեղաշարժվում Երկրի ձգողության ազդեցության դեպքում և ունեն վանող տեսք՝ ըստ երկրաբնակների։

Մեծ մոխրագույն շրջանաձև դիակ, միգուցե արջի մեծությամբ, դանդաղորեն, դժվարությամբ դուրս էր գալիս գլանից։ Դուրս գալով դեպի լույս, նա մաշափայլվեց, կարծես թե հենց թաց գոտի։ Երկու մեծ մուգ աչքեր նայում էին ինձ։ Հրեշն ուներ շրջանաձև գլուխ, և եթե կարելի է այդպես արտահայտվել՝ դեմք։ Աչքերի ներքևում գտնվում էր բերանը, որի ծայրերը շարժվում էին և դողում, արտադրելով թուք։ Հրեշը ծանր շնչում էր, և նրա ողջ մարմինը ջղաձգորեն թրթռում էր։ Նրա մեկ բարակ շոշափուկը հենված էր գլանի ծայրին, մյուսը նա թափահարում էր օդում։
«Ամպրոպի որդի» ականակիրը կռվում է մարսիանների եռոտանիների դեմ
Եռոտանիները գրոհում են Անգլիա

Մարսիանները չունեն սեփական մարսողական համակարգ և սնվում են արյունով, որը նրանք վերցնում են մարդկանցից և լցնում են իրենց արյունատար համակարգը։ Մարսիաններն անսեռ էակներ են և բազմանում են բողբոջումով։ Գրքի տեքստում Ուելսը ենթադրում է, որ մարդու կանխատեսելի զարգացումը էվոլյուցիայի ընթացքում կարող է հանգեցնել նրան, որ բոլոր «չպետքական» օրգանները (մարսողական համակարգը) կմահանան և կմնա միմիայն ուղեղը, ինչպես մարսիանների մոտ։ Պատմողն ասում է, որ մարսիանների համար դժվար էր Երկրի մակերևույթով տեղաշարժվելը, որը պայմանավորված է այն բանով, որ Երկրի ձգողությունն ավելի մեծ է, քան Մարսինը (ըստ հեղինակի)։ Ինչպես ենթադրում է հեղինակը, նրանք տիրապետում են հեռազգացական ունակությունների[3]։.

Մարսիանների մահվանից հետո նրանց բազայում հայտնաբերվել են էակներ, որոնք նման էին մարդկանց։ Հեղինակն անում է հետևություն, որ Մարսի վրա մարդանման էակները հանդիսանում են որպես անասուն։ Մարսիանները նրանց մեծացնում են, որպեսզի սնվեն նրանց արյունով։ Այդ էակներին նրանք վերցրել էին իրենց հետ Երկիր թռիչքի ժամանակ։

Պատճառը, որի պատճառով մարսիանները սկսեցին Երկիր մոլորակի ագրեսիվ գրավումը, հեղինակը նկարագրում է որպես Մարսի վրա կյանքի դժվար պայմանները․ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի իջեցումը, սառույցների առաջացումը, մթնոլորտի նոսրացումը, որը պետք է շնչելու համար։ Մարսիանները տեխնոլոիաները գերազանցում են երկրային տեխնոլոգիաներին XX դարի սկզբում։ Հետաքրքիր է նշել, որ Ուելսի մարսիանները չգիտեն ակների մասին և նրանց մեխանիզմներում գրեթե բացակայում են սեփական առանցքների շուրջ պտույտները։

Մարսիանների նկարագրությունը որպես անկողմնակալ, ռացիոնալ և անհոգի էակ, երկրայիններին միայն որպես ուտելիք համարելով, առաջին անգամ նախապատրաստվել է Ուելսի ավելի վաղ «Միլիոն տարվա մարդը» ստեղծագործության մեջ[4]։

Ստեղծման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշխարհների պատերազմ», Հերբերտ Ուելսի չորրորդ վեպն է, և վերաբերվում է նրա նախկին ստեղծագործություններին։ Ինչպես արվեստի ուսումնասիրողներն են խոստովանում, գրքի գաղափարն օդում էր, և Ուելսը ոգեշնչված էր որոշ գործոններով, որոնք համընկնում էին XIX դարի վերջի հետ[5]։ 1877 թվականին և 1892 թվականին աստղագետներն ունեցել են լավ հնարավորություն ուսումնասիրելու Մարսը մեծ դիմակայության ժամանակ։ Հենց այդ ժամանակ են հայտնաբերվել Մարսի արբանյակները։ 1896 թվականին հանրահայտ աստղագետ Պարսիվալ Լոուելը հրատարակեց մի գիրք, որտեղ հայտնում է Մարսի վրա կյանքի գոյության մասին ենթադրությունը[6][7]։

1894 թվականին ֆրանսիացի աստղագետ Ժավելը դիտարկեց ինչ–որ բռնկում Մարսի վրա, որն ուղղակիորեն արտացոլված է նրա գրքում[5]։

Աստղագետների ուսումնասիրությունները մեծ տպավորություն են թողնում Ուելսի վրա և լրջորեն ազդում են նրա ապագա գրքի սյուժեի վրա։ Դրանից հետո, Ուելսը շարունակում է հետաքրքրվել Կարմիր մոլորակի մասին թեմայով և նույնիսկ 1908 թվականին հրատարակում է հոդված «Էակները, որոնք ապրում են Մարսի վրա»[8]

Մեկ այլ հանգամանք, դա համաշխարհային գեոպոլիտիկայի փոփոխությունն է, Գերմանիայի միացումը և ռազմականացումը։ Պետք է նաև նշել, որ XIX դարի վերջում մարդիկ առաջին անգամ սկսեցին նկատել ավերիչ ազդեցությունը կենսոլորտի վրա. 1898 թվականին ամերիկյան բիզոնի պոպուլյացիան գրեթե ամբողջությամբ ոչնչացված էր մարդու կողմից։

Քննադատություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եռոտանու քանդակը Ուոկինգ քաղաքում
Քանդակն այլ ռակուրսից

Ուելսի գիրքը համարվում է առաջինը, որտեղ բացվել է թշնամի այլմոլորակայինների թեման, որն էլ դառնում է հանրաճանաչ XX դարի գիտական ֆանտաստիկայում[9]։

Անմիջապես առաջին հրատարակումից հետո Ուելսի գիրքը մեծ տպավորություն է թողնում ընթերցող հասարակության վրա։ Վեպն ընդունվել էր որպես կայսերական գաղութային Մեծ Բրիտանիայի քննադատություն[10]։

Ստեղծագործության մեջ հմտորեն ներկայացվում է մարդկանց բնավորությունը և նրանց արձագանքը այլմոլորակայինների ներխուժման սառը վտանգին։ Հեղինակը բարձրաձայնում է մի քանի հիմնարար հարցեր այն մասին, թե ուր կարող է հասցնել մտքի միակողմանի տեխնոլոգիական էվոլյուցիան[11]։

Համաշխարհային գրականության և գիտության վրա թողած ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կամավոր շարունակությունը՝ Գարրետ Սերվիսի «Մարսի Էդիսոնական գրավումը» («Edison’s Conquest of Mars»), ԱՄՆ-ում հրատարակվել է արդեն 1898 թվականին։ Լազար Լագինը գրել է այլընտրանքային տեսակետը «Աշխարհների պատերազմին». «Մայոր Վելլ Էնդրյու» պատմվածքը, որտեղ գլխավոր հերոսը դավաճանում է և անցնում է այլմոլորակայինների կողմը։

Շատ ֆանտաստիկ գրողներ և քննադատներ ընդունում էին Ուելսի և նրա «Աշխարհների պատերազմ» գրքի ազդեցությունը իրենց արվեստի վրա։ Բորիս Ստրուգացկին գրել է նրա մասրն, որ Ուելսի վեպը ուժեղ ազդեցություն է թողել XX դարի համաշխարհային ֆանտաստիկայի վրա և հատկապես հայրենական ֆանտաստիկայի վրա[12]։

Ստրուգացկի եղբայրների պատմվածքը՝ «Մարսիանների երկրորդ ներխուժումը», Ուելսի պատմության սյուժեի ժամանակակից վերաիմաստավորումն է, որում երկրաբնակների միօրինակացումը, ովքեր չէին ցանկանում նկատել երկրի գրավումը մարսիանների կողմից, հասցված էր անհեթեթության[13]։

Ռոբերտ Հայնլայնի քննադատները խոստովանում էին, որ դասական ամերիկայի ֆանտաստիկան դաստիարակվել է Ուելսի ստեղծագործություններով և հատկապես «Աշխարհների պատերազմ»-ով[14]։ Այդ ազդեցությունը հատկապես նկատելի է Հայնլայնի «Օտարը օտար երկրում» (Stranger in a Strange Land) վեպում[15]։

Հայտնի ամերիկացի գիտնական Ռոբերտ Գոդարդը[16] խոստովանել է, որ սկսել է զբաղվել հրթիռաշինությամբ Ուելսի գրքի ազդեցության տակ[17]։

Ուելսի վեպը մի քանի անգամ չէ, որ վերահրատարակվել է (առաջին վերահրատարակումը եղել է արդեն 1898 թվականին), թարգմանված է Երկրի բազմաթիվ լեզուներով, դարձել է շատ ֆիլմերի, թատրոնների, կոմիքսների և համակարգչային խաղերի հիմքը[18][19]։

Բրիտանացի ֆանտաստիկ գրող Քրիստոֆեր Պրիստը 1976 թվականին գրել է «Տարածության մեքենան» վեպը։ Գլխավոր հերոսը և նրա ընկերուհին մեքենայի կատարելագործված տեսակի շնորհիվ, որը ունակ էր հաղթահարել տարածությունը, ընկնում են Մարս, որտեղ շփվում են մարդանման ռասայի հետ, մասնակցում են այլմոլորակայինների մարտերում և պատրաստվող հեղափոխություններում, այնուհետև նրանց հաջողվում է մտնել զրահամեքենաներից մեկը և վերադառնալ Երկիր։

Տեխնիկական և մտքային անճշտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրրեյների կոմսությունը, որտեղ առաջին անգամ իջել են այլմոլորակայինների մեքենաները
  • Ըստ գրքի գլխավոր հերոսի կարծիքի մարսիաններն իրենց միջմոլորակային մեքենաները գործի դնելու համար օգտագործում էին հսկայական զենք, որն ընթերցողին մղում է Ժյուլ Վեռնի «Երկրից դեպի լուսին» վեպին[20]։ Դրա հետ մեկտեղ ինքը Ուելսը իր հաջորդ ստեղծագործությունում՝ «Առաջին մարդիկ Լուսնի վրա», նկարագրում է մի սարք, որի սկզբունքները դեմ են տիեզերքի ձգողությանը։
  • Եթե Ուելսի ստեղծագործությունը քննադատենք ժամանակակից գիտության տեսանկյունից, դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է առանց կառավարելի մեքենայով հայտնվել Երկրի որոշված վայր։ Կասկած չկա, որ այն ծանրաբեռնվածությունը, որ զգում են ուղևորները, անհամատեղելի է կյանքի հետ։
  • Դատելով գրքից՝ այլմոլորակայինների հարձակումներին ենթարկվել է միայն Անգլիան։ Համենայն դեպս, նշված չէ նրանց կողմից Երկրի որևէ այլ հատված այցի մասին։ Սակայն գրքի երկրորդ մասը կոչվում է «Երկիրը մարսիանների իշխանության ներքո» (անգլ.՝ The Earth Under the Martians)[20]:
  • Ընթերցողների մեջ տարածված կարծիք է նաև այն, որ այլմոլորակայինները Անգլիայի տարածքում կռիվների ընթացքում կորցրել են ընդամենը 3 մարտական մեքենա։ Բայց պետք է հիշել, որ պատմությունը պատմվում է մի մարդու կողմից, ով պատմում է միայն այն, ինչ տեսել է երկրի այդ փոքր տարածքում։ Այսպիսով, տրամաբանակն կլինի ենթադրել, որ այլմոլորակայինների կորուստներն ավելի շատ են եղել։

Էկրանիզացիա և բեմադրում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգալի ռեզոնանս և մեծ ազդեցություն է ունեցել 1938 թվականին Օրսոն Ուելսի կողմից վեպի ռադիոբեմադրությունը, որի առաջին մասը՝ այլմոլորակայինների ներխուժումը, ցուցադրվել է որպես ուղիղ եթեր և մեծ խուճապ է առաջացրել ԱՄՆ-ի որոշ նահանգներում[21]։

1949 թվականի ռադիոբեմադրությունը մեծ խուճապ է առաջացրել Էկվադորի մայրաքաղաքի բնակիչների մոտ, իսկ այնուհետև նաև զայրույթ և ռադիոկայանի ջարդ, որի հետևանքով մահանում է 6 մարդ[22]։

Ադապտացիայում օգտագործվում են ներխուժման տարբեր թվականներ, բայց գլխավոր միտքը մնում է անփոփոխ։ Դասական է համարվում 1953 թվականի ֆիլմը։ Այլմոլորակայինները ֆիլմում տեղաշարժվում են թռչող ափսեների օգնությամբ։

1976 թվականին Ջեֆ Ուեյնը (Jeff Wayne) գրում է «Աշխարհների պատերազմ»-ի ռոք-օպերան։

2005 թվականին դուրս է գալիս Սթիվեն Սփիլբերգի «Աշխարհների պատերազմ» ֆիլմը։ Սփիլբերգի հոլիվուդյան ֆիլմում նկարահանվել են Թոմ Քրուզը, Չետվին Ջաստինը և Դակոտա Ֆենինգը, իսկ կինոթատրոններում պրեմերիան կայացել է 2005 թվականի հունիսի 29-ին։ Ֆիլմի սյուժեն վեպի սյուժեից տարբերվում է նրանով, որ գործողությունները տեղի են ունենում մեր օրերում և ոչ թե Անգլիայում, այլ ԱՄՆ-ում, այլմոլորակայինների մեքենաները ոչ թե գալիս են տիեզերքից, այլ գտնվում են հողի տակ։ Այլմոլորակայիններն ունեին երեք ոտք և երկու ձեռք, այլ ոչ թե գլուխ շոշափուկներով։

2012 թվականին ստեղծվել է «Աշխարհների պատերազմ. Գոլիաֆ» մուլտֆիլմը, որտեղ նկարագրվում է վեպի շարունակությունը։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1914 թվականին, երբ պետք է սկսվեր Առաջին համաշխարհային պատերազմը։ Այլմոլորակայինների հարձակումից անցել է 15 տարի, այդ տարիների ընթացքում երկրաբնակներն ունեն ավելի հզոր զենք, քան իրականում։ Այլմոլորակայինների երկրորդ ներխուժման ժամանակ մարսիաններն օգտագործում են ոչ միայն եռոտանիները, այլ նաև կործանիչ և հսկայական մարտական նավեր։

2013 թվականին Entertainment One Television և Impossiblepictures Ltd. հեռուստաստուդիաները ցուցադրել են «Մարսիանների մեծ պատերազմը 1913-1917» (The Great Martian War 1913 - 1917) ֆիլմը։ Պատերազմների մեջ այլմոլորակայինների ռասայի և մարդկանց կերպարները հիշեցնում են Ուելսի «Աշխարհների պատերազմը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. TWOFTW online project–ից քաղվածքը Հոկտեմբերի 7 2008 թվական
  2. Բնօրինակում Ogilvy ազգանունն արտաբերվում է «Օգիլվի», բայց ռուսերեն թարգմանության մեջ այն մի փոքր փոխված է՝ «Օջիվլի»։
  3. «Война Миров» Герберт Уэллс. 1898. Перевод М. Зенкевич. Глава «Что мы видели из развалин дома»
  4. Кагарлицкий Ю. И. Уэллс // История всемирной литературы: В 8 томах Т. 8. — 1994. — С. 383—386. քաղվածքը Հոկտեմբերի 7 2008 թվական
  5. 5,0 5,1 Study Guide for H. G. Wells: The War of the Worlds (1898) Արխիվացված 2008-10-18 Wayback Machine քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  6. Величайшее противостояние Марса В. Г. Сурдин քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  7. Великие противостояния Марса քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  8. Герберт Джордж Уэллс. Журнал «Техника — молодёжи», 1992, № 12 Публичная библиотека Ершова քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  9. Считается что открыл эту тему в мировой фантастике немецкий писатель Лассвитц Курд, в романе 1897 года «Auf Zwei Planeten» («Две Планеты») քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  10. «Мрачный пророк. Научный пессимизм Герберта Уэлсса» Александр Стоянов/ Журнал «Мир Фантастики» 27.12.05 Արխիվացված 2008-10-21 Wayback Machine քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  11. Уэллс (WELLS), Г(ерберт) Дж(ордж) (1866—1946). Вл. Гаков Արխիվացված 2009-06-09 Wayback Machine քաղվածքը Հոկտեմբերի 6 2008 թվական
  12. Борис Стругацкий «Золотая десятка» фантастики քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  13. Борис Стругацкий. «Комментарии к пройденному» / 1967—1968 гг. քաղվածքը ստուգված է մայիսի 6 2009 թվական
  14. Centenary a modern sci-fi giant June 30, 2007 The Free Lance-Star Publishing Company. Արխիվացված Դեկտեմբեր 1, 2008 Wayback Machine քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  15. The War Of The Worlds, the books of Mars part 2 Արխիվացված 2008-12-27 Wayback Machine քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  16. Birth of Modern Rocketry քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  17. The War of the Worlds work by Wells քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  18. Коллекция обложек The War of the Worlds 1898—2006 Արխիվացված 2007-05-17 Wayback Machine ссылка от հոկտեմբերի 7 2008
  19. Role play game TWOFTW քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  20. 20,0 20,1 Нестеренко Юрий Леонидович «Война миров»: взгляд спустя столетие քաղվածքը հոկտեմբերի 7 2008 թվական
  21. Биография Орсона Уэллса на people.ru քաղվածքը ստուգված է մարտի 15 2010 թվական
  22. War Of The Worlds radio broadcast, Quito, Ecuador (1949) Արխիվացված 2008-05-01 Wayback Machine քաղվածքը հոկտեմբերի 21 2009 թվական
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշխարհների պատերազմ» հոդվածին։