Վայրի նախնիները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Վայրի նախնիները
անգլ.՝ Early Man
Early Man Poster.jpg
Տեսակլիամետրաժ ֆիլմ և պլաստիլինային անիմացիոն ֆիլմ
ՌեժիսորՆիք Փարք
ՍցենարիստՄարկ Բերտոն
ՀնչյունավորումԷդի Ռեդմեյն, Թոմ Հիդելսթոն, Մեյսի Ուիլյամս և Թիմիթի Սփոլ
ՊրոդյուսերՊիտեր Լորդ, Դևիդ Սպրոքստոն, Նիք Փարք և Կարլա Շելի
ԵրաժշտությունԳարի Գրեգսոն-Ուիլյամս
ՕպերատորDave Alex Riddett?
ԽմբագիրՍիմ Էվան-Ջոնս
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն և Flag of France.svg Ֆրանսիա
Լեզուանգլերեն
ԸնկերությունԱարդման անիմեյշն
ԴիստրիբյուտորStudioCanal
Տևողություն89 րոպե
Թվականհունվարի 26, 2018, ապրիլի 26, 2018[1] և մարտի 22, 2018
MPAA վարկանիշPG
Բյուջե50 մլն $[2]
Շահույթ54 114 015 $[3]
earlymanmovie.com

«Վայրի նախնիները» (անգլ.՝ Early Man), բրիտանական կատակերգական-արկածային մուլտֆիլմ՝ ստեղծված պլաստիլինային անիմացիայի տեխնիկայով։ Սցենարը գրել են Մարկ Բյորտոնն ու Ջոն Օ’Ֆարելը Նիկ Փարքի պատմվածքի հիման վրա, որը հանդես է եկել որպես մուլտֆիլմի ռեժիսոր։ Բնօրինակում մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Թոմ Հիդելսթոնը, Էդի Ռեդմեյնը, Մեյսի Ուիլյամսն ու Թիմոթի Սփոլը։

Մուլտֆիլմը թողարկվել է Մեծ Բրիտանիայում 2018 թվականի հունվարի 26-ին, ԱՄՆ-ում՝ փետրվարի 16-ին և արժանացել հիմնականում դրական արձագանքների քննադատների կողմից[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախապատմական ժամանակներում, երբ Երկրի վրա դեռ շրջում էին մամոնտները, Դագ անունով քարանձավային մարդն իր ընկերոջ՝ Հոգնոբ անունով վայրի վարազի հետ պետք է փրկեն իրենց տունն ու Դագի ցեղը Բրոնզե դարի քաղաքի տիրակալ ամենակարող լորդ Գնուսից[5]։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էդի ՌեդմեյնԴագ, քարանձավային մարդ Քարե դարից[5]
  • Թոմ Հիդելսթոնլորդ Գնուս, Բրոնզե դարի առաջնորդ[6]
  • Մեյսի ՈւիլյամսԳունա, ֆուտբոլի երկրպագու Բրոնզե դարից և Դագի ընկերուհին[7]
  • Թիմոթի ՍփոլԲոբնար, Դագի ցեղի առաջնորդը[8]
  • Ռիչարդ ԱյոադիՏրիբոր, Դագի ցեղակիցը[8]
  • Սելենա Գրիֆիտս — Մագմա, Դագի ցեղակից[8]
  • Ջոն Բեգաս — Ասբո, Դագի ցեղակից[8]
  • Մարկ ՈՒիլյամս — Բարրի, Դագի ցեղակից, որն ունի Միստր Ռոք անունով ընկեր[8]
  • Ջինա Յաշիր — Գրավել, Դագի սևամորթ ցեղակից[8]
  • Սայմոն Գրինել — Իմակ և Տոնգո, Դագի ցեղակիցներ[8]
  • Նիք Փարկ — Հոգնոբ, վայրի վարազ, Դագի ընտանի կենդանին[9]

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսի 18-ին Aardman Animations ստուդիան հայտարարել է, որ Նիք Փարկն սկսել է աշխատել նոր նախագծի վրա, որը Ուոլեսի ու Գրոմիտի մասին ֆրանշիզի մաս չէ[10]։ 2015 թվականի մայիսի 6-ին հայտնի է դարձել, որ StudioCanal-ը հատկացրել է 50 մլն դոլար պլաստիլինային նոր մուլտֆիլմի ստեղծման համար, որն ստացել է «Վայրի նախնիները» անվանումը, և պատրաստ է հանդես գալ որպես տարածող ընկերություն[11]։ Նախագծին աջակցել է նաև Կինեմատոգրաֆիայի բրիտանական ինստիտուտը[6]։ Ըստ մտահղացման՝ մուլտֆիլմը պետք է պատմեր այն մասին, թե ինչպես են քարանձավային մարդիկ մասնակցում մարդկության պատմության մեջ առաջին անգամ անցկացված ֆուտբոլի աշխարհի առաջնությանը[11]։

2016 թվականի մայիսի 9-ին, երբ ֆիլմը պաշտոնապես գտնվել է արտադրության փուլում, հրատարակվել է հնչյունավորման համար ընտրված առաջին դերասանի լուսանկարը, որը եղել է Էդի Ռեդմեյնը[5][12]։ 2016 թվականի հոկտեմբերի 19-ին գլխավոր չարագործի՝ լորդ Գնուսի դերն ստացել է Թոմ Հիդելսթոնը[6]։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի սեպտեմբերի 21-ին CBBC ալիքի Blue Peter հաղորդման ժամանակ հայտարարվել է մրցույթ, որի մասնակիցները պետք է հորինեին «Վայրի նախնիները» մուլտֆիլմի ոճով նախապատմական հերոսի կերպար։ Հաղթողն այցելել է Aardman ստուդիա, որտեղ նրա ստեղծած կերպարը կյանքի է կոչվել[13]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վայրի նախնիները» մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հունվարի 28-ին[14]։ Երրորդ շաբաթավերջի արդյունքներով ֆիլմն ընդգրկվել է ամենաշահութաբերների լավագույն տասնյակում Մեծ Բրիտանիայում[15]։

«Վայրի նախնիները» մուլտֆիլմն զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը ամենաշահութաբեր տիկնիկային մուլտֆիլմերի ցանկում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմի «թարմության» վարկանիշը կազմում է 82 % 152 արձագանքների հիման վրա, որոնց միջին գնահատականը 6,7/10 է[4]։ Metacritic կայքում ֆիլմի միջին վարկանիշը կազմում է 100 հնարավորից 68 միավոր 39 մեկնաբանությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում դրական արձագանքներ» կարգավիճակին[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Jaafar Ali (6 May 2015)։ «Studiocanal Doubles Down On Family Fare: Reteams With Nick Park And Gilles De Maistre For New Pics – Cannes»։ Deadline։ Վերցված է 20 October 2016 
  3. «Early Man (2018)»։ Box Office Mojo։ Վերցված է 2018-6-1 
  4. 4,0 4,1 «Early Man (2018)»։ Rotten Tomatoes։ Fandango Media։ Վերցված է 11 April 2018 
  5. 5,0 5,1 5,2 Ritman Alex, Szalai Georg (9 May 2016)։ «Cannes: Eddie Redmayne Joins Aardman's 'Early Man' Team»։ The Hollywood Reporter։ Վերցված է 10 May 2016 
  6. 6,0 6,1 6,2 «Tom Hiddleston joins the cast of Early Man, voicing villainous Lord Nooth»։ Aardman.com։ 19 October 2016։ Վերցված է 20 October 2016 
  7. «Maisie Williams joins the cast of Nick Park's 'Early Man'»։ Aardman.com։ 13 January 2017։ Վերցված է 17 January 2017 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Early Man: Cast & Crew»։ British Comedy Guide։ Վերցված է 16 March 2017 
  9. «Early Man: Cast & Crew»։ IMDb։ Վերցված է 14 February 2018 
  10. «Aardman Reveals New Slate»։ Aardman։ 18 June 2007։ Վերցված է 18 March 2017 
  11. 11,0 11,1 Jaafar Ali (6 May 2015)։ «Studiocanal Doubles Down On Family Fare: Reteams With Nick Park And Gilles De Maistre For New Pics – Cannes»։ Deadline (en-US)։ Վերցված է 10 May 2016 
  12. Semlyen Phil de (9 May 2016)։ «First look at Eddie Redmayne's Early Man in the new Aardman adventure»։ Empire (անգլերեն)։ Վերցված է 10 May 2016 
  13. http://www.bbc.co.uk/mediacentre/latestnews/2017/blue-peter-awesome-animation
  14. «Aardman announce 2018 release dates for 'Early Man'»։ Aardman։ 7 January 2016։ Վերցված է 20 October 2016 
  15. http://www.britinfo.net/cinema/ukbox.htm
  16. http://www.metacritic.com/movie/early-man?ftag=MCD-06-10aaa1c

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]