Օդագնացները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդագնացները
անգլ.՝ The Aeronauts
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ, կենսագրություն և արկածային ֆիլմ
Թվական2019, նոյեմբերի 6, 2019, դեկտեմբերի 6, 2019 և դեկտեմբերի 19, 2019[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԹոմ Հարփեր
ՊրոդյուսերԹոմ Հարփեր, Թոդ Լիբերման և Դևիդ Հոբերման
Սցենարի հեղինակՋեք Թորն և Թոմ Հարփեր
ԴերակատարներԷդի Ռեդմեյն, Ֆելիսիթի Ջոնս, Ֆոկս Ֆիբի, Հիմեշ Պաթել, Վենսան Պերես, Էննի Րեյդ, Թիմ ՄակԻններնի և Թոմ Քորթնի
ՕպերատորՋորջ Սթիլ
ԵրաժշտությունՍթիվեն Փրայս
ՄոնտաժՄարկ Էկերսիլ
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունAmazon MGM Studios, Mandeville Films և FilmNation Entertainment
Տևողություն101 րոպե
Շահույթ2 851 390 A$[2]
Պաշտոնական կայքէջ
 The Aeronauts (film) Վիքիպահեստում

«Օդագնացները» (անգլ.՝ The Aeronauts), ռեժիսոր Թոմ Հարպերի արկածային ֆիլմը, որը նկարահանվել է իրական դեպքերի հիման վրա։ Սցենարը գրել է Թոմ Հարպերը Ջեք Թորնի հետ միասին։ Գլխավոր դերերում նկարահանվել են Էդի Ռեդմեյնը, Ֆելիսիթի Ջոնս, Հիմեշ Պաթելը, Թոմ Քորթնին և Վենսան Պերեսը։

Ֆիլմի պրեմիերան կայացել է Թելերայդի կինոփառատոնում 2019 թվականի օգոստոսի 30-ին։ Ավելի ուշ այն ցուցադրվել է Տորոնտոյի կինոփառատոնում[3]։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2019 թվականի նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոնդոն։ 1862 թվական։ Ջեյմս Գլեյշերն օդերևութաբան-հետազոտող է, որը պատրաստ է ամեն ինչի, միայն թե նպաստի գիտական առաջընթացին։ Ամալյա Ռենը հարուստ ու հմայիչ երիտասարդ կին է, որը տարված է օդապարիկների ղեկավարմամբ։ Նրանք երկուսով նախաձեռնում են օդապարիկով ճանապարհորդություն փոթորիկների ու ամպրոպների միջով դեպի աշխարհի ծայրը, որտեղ օդը նոսր է, իսկ կենդանի մնալու հավանականությունը՝ փոքր։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերին Amazon Studios կինոստուդիան ձեռք է բերել սցենարի էկրանավորման իրավունքները[5]։ 2018 թվականի ամռանը հայտնի է դարձել, որ ֆիլմի գլխավոր դերերը կատարելու են Էդի Ռեդմեյնն ու Ֆելիսիթի Ջոնսը[6], որոնք նախկինում միասին նկարահանվել էին «Ամեն ինչի տեսություն» պատմական մելոդրամայում։

Նկարահանումներն սկսվել են օգոստոսի սկզբին West London Film Studios ստուդիայում։ Ֆիլմում երևացող վայրերից են Թագավորական ռազմածովային քոլեջը, Գրինվիչը, Ռիջենթս պարկն ու Ռոտե պարկը Լոնդոնում, Քլեյդոն Հաուսը, Բաքինհեմշիրը, ինչպես նաև Բոդլեյան գրադարանն Օքսֆորդում[7]։

Ֆիլմը մասամբ նկարահանվել է IMAX տեսախցիկներով[8]։

Իրական դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված օդապարիկով ճանապարհորդությունը հիմնված է իրական թռիչքի վրա, որը տեղի է ունեցել 1862 թվականի սեպտեմբերի 5-ին բրիտանացիներ Ջեյմս Գլեյշերի ու Հենրի Քոքսվելի շնորհիվ։ Այդ օրը նրանց օդապարիկը սահմանել է թռիչքի բարձրության համաշխարհային ռեկորդ՝ հասնելով մոտավորապես 9000 մ բարձրության[9]։ Ֆիլմում Քոքսֆելին փոխարինել է Ամելիա Ռենը, որը մտացածին կերպար է[10]։ Ամելիան հավաքական կերպար է, որի ստեղծման համար Քոքսվելից բացի հիմք են ծառայել.

  • Սոֆի Բլանշար, առաջին կինը պրոֆեսիոնալ օդագնացության մեջ, որ հայտնի է դարձել ամուսնու մահվանից հետո; ըստ Ֆելիսիտա Ջոնսի՝ Սոֆին նրա համար եղել է ներշնչանքի աղբյուր[11],
  • Մարգարետ Գրեմ – բրիտանացի օդագնաց և կոնֆերանսիե։

Ռենի և նրա ամուսնու հարաբերությունները հիմնված են Սոֆի Բլանշարի ու նրա ամուսնու՝ Ժան Պիեռ Բլանշարի թռիչքների պատմության վրա[12]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի սեպտեմբերի 8-ին ֆիլմը ցուցադրվել է Տորոնտոյի միջազգային կինոփառատոնում։ Լայն վարձույթի ֆիլմը հանվել է նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, իսկ դեկտեմբերի 20-ին թողարկվել է Amazon Prime Video օնլայն պլատֆորմում[13]։

Սկզբում նախատեսվել է ֆիլմը թողարկել բացառապես IMAX ձևաչափով[14], բայց պրոդյուսերները պատրաստ չեն եղել առաջին 90 օրն այն վարձույթի տալ միայն IMAX-ին, իսկ ավելի կարճ ժամանակահատվածը հարմար չի եղել IMAX Corporation-ի համար[15]։

Մաքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի օրիգինալ թրեյլերը[16] հրապարակվել է օգոստոսի վերջին, նրա տեղայնացված տարբերակը[17]՝ հոկտեմբերի 7-ին։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 72 % վարկանիշ՝ հիմնված 177 գրախոսականների վրա, որոնց միջին գնահատականը 6,42 է 10 հնարավորից[18]։ Metacritic կայքում ֆիլմի վարկանիշը կազմում է 100-ից 60 միավոր 37 գրախոսականների հիման վրա, ինչը համապատասխանում է «խառը կամ միջին գնահատականներ» կարգավիճակին[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  2. https://www.boxofficemojo.com/release/rl2047378945/
  3. «TIFF Adds More High-Profile Films Starring Jamie Dornan, Kristen Stewart, Daniel Radcliffe». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 10-ին.
  4. Release Info
  5. «Amazon Studios Takes Flight With Hot Package 'The Aeronauts'».
  6. «'The Aeronauts' First Look: Felicity Jones and Eddie Redmayne Reunite 2,000 Feet in the Sky».
  7. Audrey O’Byrne (2018 թ․ օգոստոսի 22). «U.K. Now Filming: Amazon's Star-Studded 'The Aeronauts'». Backstage. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. Vinnie Mancuso (2019 թ․ հուլիսի 30). «'The Aeronauts' No Longer Headed to IMAX After Amazon Changes Release Plan». Collider. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  9. «Two aeronauts break world record for altitude in a balloon 5 September 1862». History. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 30-ին.
  10. Jack Malvern. «Ballooning hero becomes a woman for new Eddie Redmayne film The Aeronauts». The Times (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 14-ին.
  11. Walter Scott (2018 թ․ դեկտեմբերի 21). «Felicity Jones on Meeting Ruth Bader Ginsburg & Why She Joined Star Wars». Parade. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 27-ին.
  12. Simon Winchester (2013 թ․ հոկտեմբերի 25). «Book Review: 'Falling Upwards' by Richard Holmes». The Wall Street Journal (անգլերեն). ISSN 0099-9660. Վերցված է 2019 թ․ մայիսի 28-ին.
  13. Jeremy Kay (2019 թ․ հուլիսի 23). «Amazon Studios International Distributors in talks over The Aeronauts Release Dates». Screen Daily. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  14. Denise Petski (2019 թ․ մայիսի 14). «'The Aeronauts' Will Have One-Week Imax Run In October». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
  15. Etan Vlessing (2019 թ․ հուլիսի 30). «'The Aeronauts' Loses Imax Run After Amazon Scraps Traditional Release». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  16.  The Aeronauts — Official Trailer
  17.  Трейлер
  18. «The Aeronauts (2019)». Rotten Tomatoes. Fandango. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 21-ին.
  19. -«The Aeronauts». Metacritic. CBS Interactive. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օդագնացները» հոդվածին։