Հիմեշ Պաթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Հիմեշ Պաթել
Himesh Patel.jpg
Ծնվել էհոկտեմբերի 13, 1990(1990-10-13)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՀանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԱրքայազն Ուիլյամի դպրոց
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան

Հիմեշ Ջիթենդրա Պաթել (անգլ.՝ Himesh Jitendra Patel, հոկտեմբերի 13, 1990(1990-10-13)[1], Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), հնդկական ծագում ունեցող բրիտանացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմեշ Պաթելը ծնվել է 1990 թվականի հոկտեմբերի 13-ին Հանթինգդոնում (Քեմբրիջշիր)։ Նրա ծնողները ծնունդով Հնդկաստանի Գուջարաթ նահանգից են, բայց ծնվել են Աֆրիկայում։ Ավելի ուշ նրանք մեկնել են Հնդկաստան, ապա տեղափոխվել Անգլիա[2]։ Տասնմեկ տարեկանում Հիմեշ Պաթելը մասնակցել է դպրոցական բեմադրության։ Նրա ուսուցիչը համարում էր, որ նա տաղանդ ունի, և այդ մասին ասել է նրա ծնողներին, որից հետո նրանք տղային գրանցել են թատերական դպրոցում[2]։

Տասնվեց տարեկանում Հիմեշ Պաթելը դեր է ստացել «Իսթ-Էնդի բնակիչները» հեռուստասերիալում, որտեղ 2007 թվականից սկսած մի քանի տարի կատարել է Թամվար Մասուդի դերը[3]։ Նա նաև մասնակցել է 2011 թվականին թողարկված «Իսթ-Էնդի բնակիչներ։ E20» սերիալի ստեղծմանը։ 2016 թվականից մինչև 2018 թվականը Հիմեշ Պաթելը կատարել է սոցիալական աշխատողի դեր «Damned» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է Channel 4 ալիքով[4]։

2019 թվականին Հիմեշ Պաթելը դեր է խաղացել «Երեկ» ֆիլմում, որը դարձել է նրա նորամուտային աշխատանքը կինոյում[5], ինչպես նաև նկարահանվել է «Օդագնացները» ֆիլմում։ Նույն տարվա օգոստոսին հայտնի է դարձել, որ Հիմեշը դեր է ստացել Քրիստոֆեր Նոլանի «Փաստարկ» ֆիլմում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2016 ս Իսթ Էնդի բնակիչները Eastenders Թամվար Մասուդ
2016-2018 ս Damned Նիթին
2019 ֆ Երեկ Yesterday Ջեք Մալիկ
2019 ֆ Օդագնացները The Aeronauts Ջոն Թրյու
2020 ֆ Փաստարկ Tenet

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]