Jump to content

Բենջամին Դիզրայելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բենջամին Դիզրայելի
անգլ.՝ Benjamin Disraeli
 
Կուսակցություն՝ Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն
Կրթություն՝ St Piran's School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, վիպասան, գրող, կենսագիր և ֆինանսների նախարար
Դավանանք Անգլիկան եկեղեցի, հուդայականություն և քրիստոնեություն
Ծննդյան օր դեկտեմբերի 21, 1804(1804-12-21)[2][3][4][…]
Ծննդավայր Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5]
Վախճանի օր ապրիլի 19, 1881(1881-04-19)[2][3][4][…] (76 տարեկան)
Վախճանի վայր , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[6]
Թաղված St Michael and All Angels Churchyard
Քաղաքացիություն  Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ի ծնե անուն
Benjamin D'Israeli
[1]
Հայր Այզեկ Դիզրայելի[6][7]
Մայր Mary Basevi?[8][7]
Ամուսին Մերի Էն Դիզրայելի[6][7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Բենջամին Դիզրայելի (Benjamin Disraeli, 1st Earl of Beaconsfield, դեկտեմբերի 21, 1804(1804-12-21)[2][3][4][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[5] - ապրիլի 19, 1881(1881-04-19)[2][3][4][…], , Լոնդոն, Բրիտանական կայսրություն[6]), անգլիացի գրող, քաղաքական գործիչ, ֆինանսների նախարար (1852, 1858-1859, 1866-1868), Մեծ Բրիտանիայի վարչապետ, Սոլսբերիի ջահել (1868, 1874-1880), պահպանողական կուսակցության հիմնադիրներից։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերում է անգլիականություն ընդունած հրեական ընտանիքից։

Ակնառու դեր է խաղացել տարիների կուսակցությունը պահպանողականի վերափոխելու գործում։1874-1880 թվականներին եղել է վարչապետ, վարել է էքսպանսիոնիստական քաղաքականություն։ Իր գլխավոր խնդիրներից մեկը համարել է Ռուսաստանի դեմ պայքարը։ Բեռլինի կոնգրեսում (1878) Բիսմարկի օգնությամբ Դիզրայելին վերանայել տվեց Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը, որի հետնանքով մի շարք սլավոնական և հայաբնակ մարզեր նորից ընկան թուրքական տիրապետության տակ։ Նրան է պատկանում «․․․Մեզ համար կարևորը հայկական վտանգի դեմ Թուրքիայում պաշտպանվելու միջոցներ գտնելն է» արտահայտությունը, որը պարզում է նրա գլխավորած անգլիական պահպանողական կառավարության վարած քաղաքականությունը Հայկական հարցում։ Օսմանյան կայսրության ամբողջության պահապանի կեցվածքը չխանգարեց Դիզրայելին զավթելու (1878) Կիպրոս կղզին։ Աֆղանստանի դեմ 1878-1880 թվականների գաղութային պատերազմում Անգլիայի պարտությունը և անգլիական տիրապետության դեմ Տրանսվաալի բուրերի 1880 թվականի ապստամբությունը նպաստեցին Դիզրայելի կառավարության տապալմանը։

Իշխանության ղեկին գտնվելու տարիներին վարել է գաղութատիրական, կայսրության տնտեսական և քաղաքական հզորության ամրապնդման քաղաքականություն։ Թուրքիայում Անգլիայի դիրքերը ամրապնդելու և հարավային ուղղությամբ Ռուսաստանի առաջխաղացումը խոչընդոտելու նպատակով՝ փակել է աչքերը թուրքական իշխանությունների կողմից ազգային-ազատագրական շարժումները արյան մեջ խորտակելու քաղաքականության վրա։ 1875-78 թթ. արևելյան ճգնաժամի և ռուս-թուրքական (Բալկանյան) պատերազմի ընթացքում պաշտպանել է Օսմանյան կայսրության ամբողջականությունը։ Կտրականապես մերժել է Ռուսաստանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը՝ պատերազմի սպառնալիքի տակ պարտադրելով Ռուսաստանին վերանայել այն և այդ նպատակով հրավիրել 1878 թվականի Բեռլինի կոնգրեսը։ Օգտվելով Բալկանյան պատերազմում Թուրքիայի պարտությունից՝ Բարձր Դռանը պարտադրել է անգլո-թուրքական Կիպրոսի համաձայնագիրը, համաձայն որի Բրիտանական կայսրությանն է անցել Կիպրոս կղզին՝ Ռուսաստանի դեմ Անգլիայի աջակցության դիմաց։

Ստեղծագործությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետադեմ ռոմանտիզմի հետևորդ Դիզրայելին իր վեպերում («Վիվիան Գրեյ», 1826-1827, «Կոնտարինի Ֆլեմինգ», 1832, «Քոնինգսբի», 1844, «Թանկրեդ», 1847, «Էնդիմիոն», 1880 և այլն) իդեալականացնում է արիստոկրատիային՝ նրան պատկերելով որպես աշխատավորների «պաշտպանի»։ Նրա ստեղծագործությունները համակված են պահպանողականությամբ, երբեմն նաև՝ միստիկայով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենջամին Դիզրայելի» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 382