Հենրի V (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի V
անգլ.՝ Henry V
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա[1][2], պատմական ֆիլմ և միջնադարի մասին ֆիլմ
ՀիմքՀենրիխ V
Թվական1944
Լեզուանգլերեն և ֆրանսերեն
ՌեժիսորԼոուրենս Օլիվիե[3][1][2][…]
ՊրոդյուսերFilippo Del Giudice? և Լոուրենս Օլիվիե
Սցենարի հեղինակԼոուրենս Օլիվիե
ԴերակատարներԼեսլի Բենքս[3][4][5][…], Ռոբերտ Հելփման[4][5], Լոուրենս Օլիվիե[3][4][2][…], Ռոբերտ Նյուտոն[3][4][6][…], Ֆրեդերիկ Քուփեր[4][6], Ֆրիդա Ջեքսոն[4][5], Լեո Գեն[4][5], Մաքս Էդրիան[4][6][5][…], Ռենե Էշերսոն[3][4][6][…], Ֆելիքս Էյմեր[4][5], Էռնեստ Թեսիջեր[4][5], Էսմոնդ Նայթ[4][5], Հարքորթ Ուիլյամս[4][5], Ջոն Լորի[4][5], Նիալ ՄաքԳիննիս[4], Ռալֆ Թրուման[4][6][5][…], Վալենթայն Դայալ[4][6][5][…], Ջերալդ Քեյս, Գրիֆիթ Ջոնս, Մորլանդ Գրեհեմ, Նիքոլաս Հաննեն, Ռոյ Էմերթոն, Ջորջ Քոուլ, Ջորջ Ռոբի, Ռասել Թորնդայք, Ֆրենսիս Լիսթեր, Մայքլ Շեփլի, Այվի Սենթ Հելիեր, Բրայան Նիսեն, Արթուր Համբլինգ, Ջիմի Հանլի և Էռնեստ Հեյր
ՕպերատորՋեք Հիլյարդ և Ռոբերտ Քրասքեր
ԵրաժշտությունՈւիլյամ Ուոլթոն
ՄոնտաժՌեջինալդ Բեք
Պատմվածքի վայրԼոնդոն
ԿինոընկերությունTwo Cities Films
Տևողություն143 րոպե
Բյուջե475 000 £
 Henry V (1944 film) Վիքիպահեստում

«Հենրի V» (անգլ.՝ Henry V), լրիվ անվանումը «Հենրի V թագավորի ժամանակագրությունը և ֆրանսիացիների հետ նրա ճակատամարտն Ազենկուրում» (անգլ.՝ The Chronicle History of King Henry the Fift with His Battell Fought at Agincourt in France), ռեժիսոր Լոուրենս Օլիվիեի կինոֆիլմը։ Էկրաններին է հայտնվել 1944 թվականին։ Այն Ուիլյամ Շեքսպիրի համանուն պիեսի էկրանավորումն է։

Ընդգրկվել է վերջին 100 տարում բրիտանական 100 լավագույն ֆիլմերը ՝ BFI-ի ցանկում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը սկսում է Շեքսպիրի «Հենրի V» պիեսի բեմադրությամբ՝ Գլոբուս թատրոնի բեմում, որտեղ հանդիսատեսը ողջունում էր ծափերով կամ ծիծաղով։ Բայց հետո գործողությունը տեղափոխվում է թատրոնից՝ նկարագրելով գլխավոր հերոսի արշավանքըը Ֆրանսիայի դեմ՝ Հարֆլյորի պաշարումը (Siege of Harfleur) և Ազենկուրի ճակատամարը։ Ֆիլմն ավարտվում է Հենրիի և ֆրանսիական արքայադուստր Եկատերինայի խնամախոսությամբ, որից հետո գործող անձիք նորից հայտնվում են թատրոնում։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։ Հատուկ նկարահանումների համար Լոուրենս Օլիվիեն ազատվել է զինվորական պարտականություններից, քանի որ բրիտանական կառավարությունը «Հենրի V»-ի թողարկումը համարում էր հիանալի քարոզչական քայլ՝ ուղղված զինվորների հայրենասիրության ու բարոյականության բարձրացմանը։ Օլիվիեն լավ գիտեր Հենրիի դերը, քանի որ նա խաղացել էր այն Օլդ Վիկ թատրոնում։ Եկատերինայի դերը նա ուզում էր առաջարկեր Վիվիեն Լիին, սակայն այդ դերը չափազանց փոքր էր նման մեծ աստղի համար և արդյունքում ընտրվեց Ռենե Աշերսոնը՝ Ռոբերտ Դոնաթի կինը։ Ֆիլմի ռեժիսոր Օլիվիեն տեսավ Ուիլյամ Ուայլերին, ով զբաղված էր մեկ այլ նախագծով և առաջարկեց Օլիվիեին ինքը նկարահանի։ Բացի այդ, «Հենրի V»-ի ստեղծման գործում կարևոր դեր է խաղացել իտալացի փաստաբան Ֆիլիպո դել Գվիդիչեն, ով նկարահանման համար հատկացրել է ավելի քան 100 հազար ֆունտ։ Սցենարի ստեղծման ժամանակ պիեսը կրճատվեց մոտ մեկ քառորդով, իսկ «Հենրի IV» -ից ավելացվեց նաև Ֆալստաֆի մահվան տեսարանը։ Սկզբում Օլիվիեն որոշել էր ֆիլմը սկսեր և ավարտեր այնպես, կարծես Շեքսպիրի ժամանակի թատերական արտադրանք էր[7]։

Ֆիլմը տեղի է ունեցել իռլանդական Էննիսկերի գյուղի մերձակայքում, ինչպես նաև Denham և Pinewood ստուդիաներում։ «Հենրի V»-ի ժապավենը, որը պատմում է Բրիտանիայի արշավանքը Ֆրանսիայում, կարճ ժամանակ անց դուրս եկավ դաշնակից ուժերի մայրցամաքում։ Ֆիլմը ցուցադրվել է Լոնդոնում հինգ ամիս, իսկ Բրոդվեյում՝ 46 շաբաթվա ընթացքում[7]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լոուրենս ՕլիվիեՀենրի V, անգլիական թագավոր
  • Հարկորթ Ուիլյամս — Կարլ VI, ֆրանսիական թագավոր
  • Ռենե Աշերսոն — արքայադուստր Եկատերինա
  • Մաքս Ադրիան — դոֆին
  • Լեսլի Բենքս — պատմող (երգչախումբ)
  • Ֆելիքս Էլյմեր — Քենթերբերիի արքեպիսկոպոսը
  • Լեո Ջեն — Ֆրանսիայի կոնստեբլ
  • Ռոբերտ Նյուտոն — Պիստոլ
  • Ֆրեդա Ջեքսոն — միսիս Քուիքլի
  • Ռասել Թորնդայք — Ժան I դե Բուրբոն

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1946 — ԱՄՆ-ի կինոքննադատների Ազգային խորհրդի երկու մրցանակ՝ լավագույն ֆիլմ և լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե)
  • 1946 — Վենետիկի կինոփառատոնի քննադատների միջազգային ժյուրիի հատուկ հիշատակում
  • 1947 — Հատուկ «Օսկար» մրցանակ Լոուրենս Օլիվիեին ֆիլմի ստեղծման գործում ներդրման համար՝ որպես դերասան, պրոդյուսեր և ռեժիսոր։ ժապավենը նույնպես արժանացել է 4 անվանակարգի՝ լավագույն ֆիլմ, լավագույն դերասան (Լոուրենս Օլիվիե), լավագույն երաժշտություն (Ուիլյամ Ուոլթոն), ֆիլմի նկարչի և բեմանկարչի լավագույն աշխատանք (Փոլ Շերիֆ, Կարմեն Դիլոն)
  • 1950 — «Արծաթե ժապավեն» Իտալիայի կինոլրագրողների ազգային սինդիկատ մրցանակ՝ Արտասահմանյան ֆիլմի լավագույն բեմադրության համար (Լոուրենս Օլիվիե)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի V (ֆիլմ)» հոդվածին։