Քրիստինա Ռիչի
Քրիստինա Ռիչի անգլ.՝ Christina Ricci | |||||
---|---|---|---|---|---|
Հասակը | 153 սմ | ||||
Ծնվել է | փետրվարի 12, 1980 (44 տարեկան) | ||||
Ծննդավայր | Սանտա-Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ | ||||
Կրթություն | Մոնթքլեյրի ավագ դպրոց, Պրոֆեսիոնալ երեխաների դպրոց և Morristown-Beard School? | ||||
Քաղաքացիություն | ԱՄՆ | ||||
Ազգություն | ԱՄՆ | ||||
Կրոն | քրիստոնեություն | ||||
Մասնագիտություն | Դերասանուհի, Պրոդյուսեր | ||||
Ակտիվ շրջան | 1984–այժմ | ||||
Ժանրեր | Կատակերգություն, Դրամա, Մելոդրամա | ||||
Ընտրանի | "Բաֆֆլո 66", "Վախն ու Ատելությունը Լաս Վեգասում", "Ջրահարսերը" | ||||
Ամուսին(ներ) | Ջեյմս Հերդիջեն | ||||
Համատեղ ապրող(ներ) | Քիք Գարի, Owen Benjamin? և Mark Hampton? | ||||
Պարգևներ և մրցանակներ | |||||
|
Քրիստինա Ռիչի (անգլ.՝ Christina Ricci, փետրվարի 12, 1980[1][2][3][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինա Ռիչին ծնվել է 1980 թվականի փետրվարի 12-ին, ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի մերձակայքւոմ գտնվող Սանտա-Մոնիկա ավանում։ Մեծացել է իրավաբան հոր՝ Ռալֆ Ռիչիի և անշարժ գույքի գործակալ՝ Սառա Մյորդոքի ընտանիքում։ Ընտանիքի չորս երեխաներից (Ռաֆայելը, Պիան, Դանթեն և Քրիստինան) ամենակրտսերն էր։ Հայրը, մինչ իրավաբանի կարիերային անցնելը, ընտանեկան հոգեբան էր։ Փոքրիկ Քրիստինան հաճախ էր լսում նրա սեանսները և շատ անգամ իր լսած դիալոգները կրկնում էր մոր մոտ։ Ընտանիքը շուտով տեղափոխվում է Նյու Ջերսի, և երբ ապագա դերասանուհին դառնում է 13 տարեկան, ծնողները բաժանվում են։
Ռիչին երբեք չի հաճախել դերասանական վարպետության դասերի։
Ներկայումս ունի իր սեփական կինոպրոդյուսերական ընկերությունը, նաև Ումա Թուրմանի հետ հանդիսանում է Լուի Վիտոն նորաձևության տան դեմքը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրիստինա Ռիչին իր առաջին քայլերը ֆիլմարտադրության մեջ արել է 9-ը տարեկանում՝ «Ջրահարսերը» ֆիլմում, որտեղ նա խաղում է Շերի, Բոբ Հոսքինսի և Վայնոնա Ռայդերի հետ։ Ֆիլմի հաջողությունից հետո նրան հրավիրում են նկարահանվել «Ադամսների ընտանիքը» (1991) ֆիլմում։ Հենց այս դերն էլ Ռիչիին դարձնում է ամենահայտնի դեռահաս դերասանուհին։ Երկու տարի անց Քրիստինան նկարվում է ֆիլմի շարունակության մեջ, որը այս անգամ կոչվում է՝ «Ադամսների ընտանեկան արժեքները»։ Նրա առաջին հասուն դերասանական աշխատանքը Էնգա Լիի «Սառցե քամին» ֆիլմն էր։ Ռիչին այստեղ խաղում էր հասուն աղջկա դեր, որը գայթակղում է հարևան երկու տղաներին։ Նրա առավել արժեքավոր աշխատանքներից են Էլիզաբեթ Վուրցելի դերը «Պրոզակի Սերունդը» ինքնակենսագրական ֆիլմում, ցինիկ և մոնիպուլյատոր Դիդիի դերը «Սեքսի հակադրությունը» կատակերգությունում, Թիմ Բարթոնի դերը «Նիրհած հովիտը» միստիկ ֆիլմում։ Վերջինում նա խաղում է Ջոնի Դեփի հետ, որը կյանքում նրա մտերիմ ընկերն է։ Դեփի հետ միասին նրանք հանդես են գալիս նաև Թերենս Գիլիամի «Վախն ու Ատելությունը Լաս Վեգասում» և Սալի Փոթերի «Մարդ, որը լացել էր» ֆիլմերում։ Նրա վերջին արժեքավոր աշխատանքներից է նաև Շարլիզ Թերոնի սիրուհու դերը «Հրեշը» աղմկահարույց ֆիլմում։ Ներկայումս դերասանուհին շարունակում է ակտիվ նկարահանվել ինչպես կոմերցիոն, այնպես էլ անկախ պրոեկտներում։ 2007 թվականին էկրաններ բարձրացավ «Պենելոպե» ռոմանտիկ կատակերգությունը, որտեղ նա խաղում է Ռիզ Ուիզերսփունի և Ջեյմս Մաքվոյի հետ միասին, ի դեպ այս ֆիլմում նա մասնակցել է առանց դերընտրման, նրան առաջարկվել է դերը Ռիզ Ուիզերսփունի կողմից։ Նույն տարում նա Սամուել Լ. Ջեքսոնի հետ նկարահանվել է «Սև օձի հևոցը» դրամայում։ Բացի այդ` նա մասնակցել է «Սպիտակ վարդը» պրոեկտին` խաղալով հայտնի գերմանացի հակաֆաշիստ ակտիվիստ Սոֆի Շոլի դերը, որն իր գործունեության համար մահապատժի էր ենթարկվել նացիստների կողմից՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի հոկտեմբերի 26-ին Ռիչին ամուսնացավ կինոմատոգրագ Ջեյմս Հիրդեջենի հետ, ում հետ նա 2 տարի հանդիպում էր մինչև ամուսնությունը[4][5]։
Ֆիլմացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]տարեթիվը | ֆիլմի անվանումը | բնօրինակի անվանումը | հերոսը | |
---|---|---|---|---|
1990 | «Օգնեցեք» | Help | Օլիվիա | |
1990 | «Դժվար Ճանապարհ» | The Hard Way | Բոննի | |
1991 | «Ադամսների Ընտանիքը» | The Addams Family | Վենդի Ադամս | |
1993 | «Գերեզմանոցային ակումբ» | The Cemetery Club | Ջեսսիկա | |
1993 | «Ադամսների Ընտանեկան Արժեքները » | Addams Family Values | Վենդի Ադամս | |
1995 | «Կասպեր» | Casper | Կեյթ | |
1995 | «Ժամանակ առ Ժամանակ» | Now and Then | երիտասարդ Ռոբերտա Մարտին | |
1995 | «Արջի Սարի Գաղտնիքը» | The Secret of Bear Mountain | Բեթ Իսթոն | |
1996 | «Սիմփսոնները» | The Simpsons | Էրին | |
1996 | «Կարոլինայի Սրիկան» | Bastard Out of Carolina | Դիդի | |
1996 | «Մեծն Թագավորներից Վերջինը» | The Last of the High Kings | Էրին | |
1997 | «Կարմիր Գլխարկը» | Little Red Riding Hood | Կարմիր Գլխարկը | |
1997 | «Այս Վայրի Կատուն» | That Darn Cat | Փեթթի Ռենդալ | |
1997 | «Սառցե Քամին» | The Ice Storm | Վենդի Հուդ | |
1998 | «Իմ Մահվան Օրը Ես Վաղ Արթնացա» | I Woke Up Early the Day I Died | դեռահաս մարմնավաճառ | |
1998 | «Սեքսի Հակադրություն» | The Opposite of Sex | Դիդի Թրուիթ | |
1998 | «Բաֆֆլո 66» | Buffalo '66 | Լայլա | |
1998 | «Վախն ու Ատելությունը Լաս-Վեգասում» | Fear and Loathing in Las Vegas | Լյուսի | |
1998 | «Լուսանկարիչը» | Pecker | Շելլի | |
1998 | «Անապատային Ձանձրույթ» | Desert Blue | Էլի Ջեքսոն | |
1999 | «200 Ծխախոտ» | 200 Cigarettes | Վել | |
1999 | «Տեղ Չկա» | No Vacancy | Լիլիան | |
1999 | «Քնած Հովիտը» | Sleepy Hollow | Կատրինա Էնն Վան Թեսել | |
2000 | «Պահիր և Պահպանիր» | Bless the Child | Չերի Փոսթ | |
2000 | «Մարդը, որ Արտասվում էր» | The Man Who Cried | Սյուզի | |
2001 | «Տղա Գնա Գալիս եմ» | All Over the Guy | Դայանա Ուայքոֆ | |
2001 | «Պրոզակի Սերունդը» | Prozac Nation | Էլիզաբեթ Վուրցել | |
2002 | «Դդմիկը» | Pumpkin | Կեռոլին Մակ Դաֆֆի | |
2002 | «Պրոզակի Սերունդը» | Prozac Nation | Էլիզաբեթ Վուրցել | |
2002 | «Միրանդա» | Miranda | Միրանդա | |
2002 | «Պրոզակի Սերունդը» | Prozac Nation | Էլիզաբեթ Վուրցել | |
2002 | «Մալքոլմը ուշադրության կենտրոնում» | Malcolm in the Middle | Քելլի | |
2002 | «Էլլի Մաքբիլ» | Ally McBeal | Լիզա Բամթ | |
2003 | «ԱՆիծվածների Քաղաքը» | The Gathering | Քեսսի Գռանտ | |
2003 | «Էլի Ինչ-որ Մեկը» | Anything Else | Ամանդա Չեյզ | |
2003 | «Ես Սիրում եմ Քո Աշխատանքը» | I Love Your Work | Շեյնա | |
2003 | «Հրեշը» | Monster | Սելբի Ուոլլ | |
2005 | «Մարդակերպները» | Cursed | Էլլի | |
2005 | «Ջոուի» | Joey | Մերի Թերեզա | |
2006 | «Կրքի Անատոմիա» | Grey's Anatomy | Հաննա Դևիս | |
2006 | «Պենելոպե» | Penelope | Պենելոպա Ուիլհերն | |
2006 | «Սև Օձի Հևոցը» | Black Snake Moan | Ռեա | |
2006 | «Քաջերի Տունը» | Home of the Brave | Սառա Սքիվինո | |
2008 | «Սփիդի-Մրցարշավորդը» | Speed Racer | Թրիքսի | |
2009 | «Նյու Յորք, Ես Քեզ Սիրում Եմ» | New York, I Love You | Կամիլա | |
2009 | «Փրկեք Գրեյսին» | Saving Grace | օֆիցեր Էբբի Չարլզ | |
2009 | «Սիրո Մեջ Բոլոր Միջոցները Արդարացված Են» | All’s Faire in Love | Քեյթ | |
2009 | «Կյանքից. Հետո» | After.Life | Աննա Թեյլոր | |
2010 | «Կալիֆորնիական Ռոմանս» | California Romanza | Լենա | |
2010 | «Ալֆա և Օմեգա» | Alpha and Omega | Լիլլի | |
2011 | «C.S.I. Հանցագործության Վայրը» | CSI։ Crime Scene Investigation | Քերրի | |
2011 | «Աստղ Լինելու Համար Ծնվածը» | Born to Be a Star | Քեթի | |
2011 | «Ծաղիկների Կռիվը» | War Flowers | Սառաբեթ Էլլիս | |
2012 | «Լավ Կինը» | The Good Wife | Թերեզա Դոդդ | |
2012 | «Սիրելի Ընկեր» | Bel Ami | Կլոտիլդա դե Մարել | |
2012 | «Արգելափակման Շուրջը» | Around the Block | Դինո Չալմերս | |
2013 | «Սմուրֆիկները 2 » | The Smurfs 2 | Վեքսի | |
2014 | «Մայրերի Օր» | Mothers Day | Ռեբեքա | |
2014 | «Լիզի Բորդենը Վերցրեց Կացինը» | Lizzie Borden Took an Ax | Lizzie Borden |
Մրցանականեր
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սատուրն» մրցանակաբաշխոթյուն՝ լավագույն դերասանուհի «Կասպեր» և «Քնած Հովիտ» ֆիլմերում խաղացած դերերի համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստինա Ռիչի» հոդվածին։ |
|
- Ապրող անձինք
- 1980 ծնունդներ
- Փետրվարի 12 ծնունդներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի պրոդյուսերներ
- Ֆեմինիստ արվեստագետներ