Սիսի (ֆիլմ)
Սիսի գերմ.՝ Sissi | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | դրամա[1][2], կենսագրական ֆիլմ և ռոմանտիկ ֆիլմ |
Թվական | 1955 |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Էրնստ Մարիշկա[2][3][4] |
Պրոդյուսեր | Էրնստ Մարիշկա |
Սցենարի հեղինակ | Էրնստ Մարիշկա |
Դերակատարներ | Ռոմի Շնայդեր[3][5][4], Կառլհայնց Բյոմ[5], Մագդա Շնայդեր[3][5], Ուտա Ֆրանց[5], Գուստավ Կնուտ[5], Յոզեֆ Մայնրադ[5], Վիլմա Դեգիշեր[5], Էրիխ Նիկովից[5], Կարլ Ֆոխլեր[5], Փիթեր Վեկ[5], Հիլդա Վագեներ[5], Էգոն ֆոն Յորդան[5], Օտտո Տրեսլեր[5], Ֆրանց Բյոհելմ[5] և Ռիխարդ Էյբներ[5] |
Օպերատոր | Բրունո Մոնդի |
Երաժշտություն | Անտոն Պրոֆես |
Մոնտաժ | Alfred Srp? |
Պատմվածքի վայր | Վիեննա, Շյոնբրուն պալատ և Possenhofen Castle? |
Նկարահանման վայր | Schloss Fuschl?, Kaiservilla? և St. Michael's Church? |
Տևողություն | 102 րոպե |
Պաշտոնական կայքէջ | |
Sissi Վիքիպահեստում |
«Սիսի» (գերմ.՝ Sissi), գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1955 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշայի կողմից[6][7][8][9][10]:
Ֆիլմն ունի ազատ մեկնաբանության սկզբունքով սյուժե, որը պատմում է երիտասարդ արքայադուստր Սիսիի և Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ռոմանտիկ հարաբերությունների մասին: Ֆիլմը ժապավենային եռոլոգիայի մի մասն է, որը նվիրված է արքայադուստր Էլիզաբեթ Բավարացուն (Սիսի): Առաջին ֆիլմի հաջողությունից հետո նկարահանվել է ևս երկու ֆիլմ՝ «Սիսի երիտասարդ կայսրուհին» և «Սիսի. Կայսրուհու դժվար տարիները»: Նախքան այս ֆիլմում Սիսիին մարմնավորելը` վիեննական ծագմամբ գերմանա-ֆրանսիական դերասանուհի Ռոմի Շնայդերը հասցրել է խաղալ մեկ այլ միապետական կարևորագույն անձի՝ երիտասարդ թագուհի Վիկտորիայի դերը Էռնստ Մարիշկայի «Թագուհու երիտասարդ տարիները» ֆիլմում[6][7][9][11]:
«Սիսի» ֆիլմի ռեժիսոր Էռնստ Մարիշկան պլանավորել էր եռոլոգիայից հետո նկարահանել նաև չորրորդ ֆիլմը Ավստրիայի կայսրուհի Էլիզբեթի և Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի միջև մրցակցության մասին: Սակայն ռեժիսորը որոշեց մոռանալ իր մտադրության մասին, երբ Ռոմի Շնայդերից վերջնական պատասխան ստացավ այլևս Սիսիի դերում չնկարահանվելու ցանկության մասին: Այդուհանդերձ, Ռոմի Շնայդերը հետագայում ևս մեկ անգամ մարմնավորեց Էլիզաբեթ Բավարացու դերը՝ Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» ֆիլմում[11]:
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում 1853 թվականին Բավարիայում և Ավստրիայում: Արքայադուստր Էլիզաբեթը, որին ընտանիքը կոչում է Սիսի, Մաքս Բավարացու և հերցոգուհի Լյուդովիկայի երկրորդ դուստրն է: Յոթ եղբրայրների և քույրերի հետ միասին Սիսին մեծանում ու դաստիարակվում է Շտարնբերգյան լճի մոտ ծնողներին պատկանող Պոսենհոֆեն պալատում և դասակարգային նախապաշարմունքներով չի տարվում: Աղջիկը երջանիկ մանկություն է ունենում, սիրում է բնությունն ու կենդանիներին[7]:
Մոր և ավագ քրոջ՝ Էլենի հետ միասին 16-ամյա Սիսի մեկնում է ավստրիական Բադ Իսչլ՝ տոնելու ավստրիական կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի ծննդյան օրը: Նրա մայրը՝ էրցհերցոգուհի Սոֆիան, ով Սիսիի մոր հարազատ քույրն էր, նախապես նախատեսել էր իր որդուն ամուսնացնել Սիսիի քրոջ՝ արքայադուստր Ելենայի հետ, և այդ պատճառով էր նրան մոր հետ միասին հրավիրել իր ամառային նստավայր: Սիսիի մայրը որոշում է կրտսեր դստերն էլ իր հետ վերցնել, որպեսզի այդպիսով քողարկի Ավստրիա գալու իրական պատճառը: Սիսին ոչինչ չի կասկածում պայմանավորվածությունների վերաբերյալ: Քանի որ նրան թույլատրված չէր մասնակցել բարձրաշխարհիկ խնջույքին իր խանդավառ և անմիճական խառնվածքի պատճառով, նա իր ժամանակը Բադ Իսչլում անցկացնում է ձկնորսության անելով[7]:
Ձկնորսություն ժամանակ Սիսին պատահաբար ծանոթանում է Բադ Իսչլ ժամանած կայսեր հետ, որն, ի դեմս գեղեցկադեմ աղջկա, չի ճանաչում իր զարմիկ Սիսիին, ում նախկինում հանդիպել էր Ինսբրուքում: Գրավիչ անծանոթուհուն նա հրավիրում է երեկոյան որսորդության: Այդ օրն էլ Սիսին իմանում է Ֆրանց Յոզեֆի և իր ավագ քրոջ առաջիկա հարսանիքի մասին: Ֆրանց Յոզեֆը սիրահարվում է Սիսիին և խոստովանում է, որ նախանձում է այն երջանիկ մարդուն, ում հետ Սիսին կամուսնանա: Շփոթված նման սիրո խոստովանությունից և հավատարիմ մնալով իր ավագ քրոջը՝ Սիսին փախնում է Ֆրանց Յոզեֆից, թեև նույնպես զգացմունքներ է ունենում կայսեր հանդեպ: Վերադառնալով ամառային նստավայր՝ Սիսին տեղեկանում է որ Ելենայի և Ֆրանց Յոզեֆի նշանադրությունը տեղի է ունենալու այդ օրը երեկոյան՝ Ավստրիայի կայսեր ծննդյան օրը: Սիսին մասնակցում է Ֆրանց Յոզեֆի պատվին կազմակերպված պալատական տոնախմբությանը[7]:
Տոնախմբության ժամանակ Ֆրանց Յոզեֆը իր զգացմունքների մասին խոստովանում է Սիսիին և խնդրում նրա ձեռքը: Որպեսզի չվիրավորի ավագ քրոջը, Սիսին մերժում է կայսրին: Ֆրանց Յոզեֆը, անտեսելով մոր դեմ լինելն ու Սիսիի դիմադրությունը, ի զարմանս բոլորի անակնկալ կերպով հայտարարում է Սիսիի հետ նշանադրության մասին: Անմխիթար Ելենան լքում է պալատական սրահը[7]:
Վերադառնալով հայրենի Պոսենհոֆեն՝ Սիսին ընկղմվում է հարսանիքի նախապատրաստական աշխատանքների մեջ, սակայն չի կարող լիովին տրվել ուրախ զգացողություններին, քանի որ քույրը` Ելենան, վիրավորված հեռացել էր ծնողական տնից: Սիսիի հարսանիքից կարճ ժամանակ առաջ Ելենան անսպասելի հայտնվում է Պոսենհոֆի պալատում իր նոր երկրպագուի՝ արքայազն Մաքսիմիլյան Անտոն Տուրն-ի-Տաքսիսի հետ և Սիսին վերջապես վերագտնում է իր հոգեկան անդորրը: Հարսանեկան արարողության համար Սիսին Ֆրանց Յոզեֆի շոգենավով Դանուբ գետի վրայով Վիեննա է ժամանում: Ֆիլմի եզրափակիչ հատվածում Ֆրանց Յոզեֆը և Սիսին համընդհանուր ուրախության մթնոլորտի ներքո ամուսնանում են[7]:
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռոմի Շնայդեր՝ Էլիզաբեթ Բավարացու դերում (Սիսսի)[9],
- Կառլհայնց Բյոմ՝ Ֆրանց Յոզեֆ I կայսեր դերում[9],
- Մագդա Շնայդեր՝ կայսրուհի Լյուդովիկա Բավարացու դերում[9],
- Ուտա Ֆրանց՝ Էլենայի դերում (Նենե)[9],
- Գուստավ Կնուտ՝ հերցոգ Մաքսիմիլիան Բավարացու դերում[9],
- Վիլմա Դեգիշեր՝ Սոֆիա Բավարացի[9],
- Օտտո Տրեսլեր՝ մարշալ Ռադեցկու դերում[9]:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.nytimes.com/reviews/movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0048624/
- ↑ 3,0 3,1 3,2 http://stopklatka.pl/film/sissi-opowiesc-o-prawdziwej-ksiezniczce
- ↑ 4,0 4,1 http://www.filmaffinity.com/es/film202552.html
- ↑ 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 http://www.imdb.com/title/tt0048624/fullcredits
- ↑ 6,0 6,1 Sissi (1955). Directed by Ernst Marischka.(անգլ.)
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Heidi Schlipphacke: Melancholy Empress: Queering Empire in Ernst Marischka's „Sissi“ Films. In: Screen. 51, 3, 2010, ISSN 0036-9543, 232–255.(անգլ.)
- ↑ Osnos, Evan. "The Grand Tour." The New Yorker. April 18, 2011.(անգլ.)
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 Սիսի ֆիլմ. նկարագրություն:(անգլ.)
- ↑ „Anspruchslos unterhaltsame Farbenpracht.“ – 6000 Filme. Kritische Notizen aus den Kinojahren 1945 bis 1958. Handbuch V der katholischen Filmkritik, 3. Aufl., Verlag Haus Altenberg, Düsseldorf 1963, S. 397–398.(գերմ.)
- ↑ 11,0 11,1 Ernst Marischka: Sissi. Ein Roman nach den Filmen Sissi. Sissi, die junge Kaiserin und Schicksalsjahre einer Kaiserin. Blüchert, Hamburg 1960.(գերմ.)
|