Վիլմա Դեգիշեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիլմա Դեգիշեր
Ծնվել էնոյեմբերի 17, 1911(1911-11-17)[1][2][3]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[4]
Մահացել էմայիսի 3, 1992(1992-05-03)[1][2][3] (80 տարեկան)
Մահվան վայրԲադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Hermann Thimig?
Պարգևներ և մրցանակներԿայնցի մեդալ

Վիլմա Դեգիշեր (գերմաներեն՝ Vilma Degischer, նոյեմբերի 17, 1911(1911-11-17)[1][2][3], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - մայիսի 3, 1992(1992-05-03)[1][2][3], Բադեն, Ստորին Ավստրիա, Ավստրիա), թատրոնի և կինոյի ավստրիացի դերասանուհի, ով 1931 թվականից մինչև 1991 թվականն ընկած վաթսունամյա ժամանակահատվածում նկարահանվել է երեսունից ավելի կինոնկարներում, միաժամանակ տասնյակ դերեր մարմնավորել Ավստրիայի մայրաքաղաքի՝ Վիեննայի Theater in der Josefstadt թատրոնի բեմի վրա[5]։

Դպրոցն ավարտելուց հետո Վիլման սկզբնական շրջանում ցանկացել է դառնալ պարուհի և որոշակի ժամանակաշրջան աշակերտել է էքսպրեսիվ պարատեսակի ստեղծողներից մեկին՝ Գերտրուդ Բոդենվիզերին, ով նշանակալի ավանդ է ներդրել ավստրիական պարարվեստի զարգացման գործում։ Սակայն, ի վերջո, հասկացել է, որ իր կոչումը դերասանական արվեստին նվիրվելն է և հմտացել, մասնագիտացել է այդ ասպարեզում[6]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ
Տարին Վերնագիրը Դերը Նշումներ
1931 Die große Liebe
1948 Das andere Leben Սյուզետ Ալբերտի
1949 Liebe Freundin Սյուզաննա Բերգեր, Sekretärin
1951 Das Tor zum Frieden Էլիզաբոթ Դրեսլեր
1954 Der Komödiant von Wien Կատերինա Շրատ
1955 Սիսի Արքայադուստր Սոֆյա Բավարացի
1956 Սիսի՝ դեռատի կայսրուհի
1957 ...und die Liebe lacht dazu Besitzerin des Schloßhotels
1957 Սիսի. կայսրուհու ճակատագրական տարիները Արքայադուստր Սոֆյա Բավարացի
1958 Der veruntreute Himmel Լիվիա Արգան
1963 Ist Geraldine ein Engel? Տանտե Կլարա
1963 Կարդինալը Քույր Վիլհելմինա
1965 Քեռի Թոմասի խրճիթը Միսիս Շելբի
1988 Trostgasse 7 - eine Kindheit in Wien 1934-1938 Großmutter Wirth

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլմա և Հերման Դեգիշերների շիրմաքարը Վիեննայի Sieveringer Friedhof գերեզմանատանը

1959 թ. - Ավստրիական պատվո խաչ շքանշան՝ գիտության և արվեստի բնագավառների աշխատողների համար

1972 թ. - Յոզեֆ Կայնցի մեդալ

Մայրաքաղաք Վիեննայի պատվո ոսկե մեդալ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]