Գերտրուդ Բոդենվիզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերտրուդ Բոդենվիզեր
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 3, 1890(1890-02-03)[1][2]
ԾննդավայրՎիեննա, Ավստրո-Հունգարիա[3][3]
Մահացել էնոյեմբերի 10, 1959(1959-11-10)[1] (69 տարեկան)
Մահվան վայրՍիդնեյ, Ավստրալիա[3][3]
Քաղաքացիություն Ավստրիա[3]
Ազգությունհրեա
Ազդվել էԱյսեդորա Դունկան և Ruth St. Denis?
Մասնագիտությունպարուսույց և պարուհի
ԱմուսինFriedrich Rosenthal?
 Gertrud Bodenwieser Վիքիպահեստում

Գերտրուդ Բոդենվիզեր (գերմաներեն՝ Gertrud Bodenwieser, փետրվարի 3, 1890(1890-02-03)[1][2], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[3][3] - նոյեմբերի 10, 1959(1959-11-10)[1], Սիդնեյ, Ավստրալիա[3][3]), պարուհի, պարուսույց, էքսպրեսիվ պարատեսակի ստեղծողներից մեկը[4]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Bodenwieser Ballet-ի անդամներից երկուսը Սիդնեյի Սենթրալ պարկում ելույթի ժամանակ[5]
Բոդենվիզերի «Աշակերտական վալսը», 1953

Գերտրուդը հարուստ հրեաների՝ Թեոդոր և Մարիա Բոնդիների դուստրն էր։ Որոշելով իրեն նվիրել պարարվեստին՝ նա նախընտրել է հանդես գալ Գերտրուդ Բոդենվիզեր բեմական անունով։ 1905-ից մինչև 1910 թվականը աշակերտել է Կարլ Գոդլևսկուն, յուրացրել դասական բալետային պարարվեստի հիմունքները, որոնց վրա հենվել ու ստեղծել է իր յուրօրինակ պարաոճը՝ ոգեշնչվելով Այսեդորա Դունկանի ու Ռութ Դենիսի արվեստով։ Նրա առաջին իսկ հանրային ելույթները սենսացիա են առաջացրել Վիեննայում, արժանացել հատկապես երիտասարդ արվեստասերների ու քննադատների ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին։ Երիտասարդ արվեստագետի առաջին խոշոր հաջողություններից էր «Հրեշ մեքենաներ» պարային ներկայացումը, որի ընթացքում պարողների խումբը վերածվում էր մեքենաների[6]։

Կարճ ժամանակ անց Բոդենվիզերին հրավիրել են դասավանդելու Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում, շնորհել են պրոֆեսորի կոչում։ Համերգասրահի նկուղային հարկում նա հիմնադրել է իր պարային ստուդիան, ստեղծել շնորհալի պարախումբ, որը համերգներով շրջագայել է Եվրոպայով մեկ։ Tanzgruppe Bodenwieser-ում (Բոդենվիզերի պարախմբում) արվեստի ասպարեզում իրենց առաջին քայլերն են կատարել հետագայում վարպետության հասած և պարարվեստի պատմության էջերում իրենց անունները գրած այնպիսի արվեստագետներ, ինչպես՝ Վիլմա Դեգիշերը, Թրուդի Դուբսկին, Շոնա Դանլոփ Մաքթավիշը, Գիզա Գեերտը, Գրետա Գրոսը, Էրիկա Հանկան, Հիլդե Հոլգերը, Էվելին Իպպենը և շատ ու շատ ուրիշներ[7]։

1938 թվականին, երբ անշլյուսի արդյունքում Ավստրիան բռնակցվել է նացիստական Գերմանիային, Գերտրուդն ու նրա պարախմբի մյուս հրեա անդամները հարկադրված են եղել լքելու Եվրոպան[8]։ Նրանք մեկնել են Կոլումբիա, հյուրախաղային ոգեշունչ ու ոգևրորիչ ելույթներով մասնակցել այդ երկրի մայրաքաղաք Բոգոտայի հիմնադրման 400-ամյակին նվիրված տոնակատարություններին, ձեռք բերել տասնյակ հազարավոր երկրպագուներ, այնուհետև տեղափոխվել ու հաստատվել են հեռավոր Ավստրալիայում։ Սիդնեյում Բոդենվիզերը պարի դասեր է տվել, հիմնադրել Bodenwieser Ballet (1939-1959 թթ.), որը բնորոշվել է որպես «իսկապես ազդեցիկ առաջին նորաոճ պարախումբն Ավստրալիայում»[9]։ Այստեղ նույնպես Բոդենվիզերը արվեստի ճանապարհ է դուրս բերել բազմաթիվ շնորհալի երիտասարդների, որոնք զգալի ավանդ են ներդրել Ավստրալիայի պարարվեստի զարգացման գործում (Անիտա Արդել, Քեյթ Բեյն, Մարգարեթ Չեփփել, Քորալի Հինքլի, Էյլին Քրամեր և այլք)[9][10][11]։ Գրետա Բոդենվիզերի ղեկավարությամբ պարախումբը փայլուն ելույթներով հանդես է եկել ինչպես Ավստրալիայի քաղաքներում ու գյուղերում, այնպես էլ արտասահմանյան բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Նոր Զելանդիայում (1950 թ.), Հարավային Աֆրիկայում (1950), Հնդկաստանում (1952)[9][12]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերտրուդ Բոդենվիզերը 1920 թվականին ամուսնացել էր թատերագիր և ռեժիսոր Ֆրիդրիխ Ռոզետալի հետ, ով 1942 թվականին զոհվել է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարում։ Իսկ ինքը՝ անվանի կին արվեստագետը, հանկարծամահ է եղել 1959 թվականի նոյեմբերի 10-ին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cuckson, Marie: Gertrud Bodenwieser. Her Contribution to the Art of the Dance. Vaucluse, NSW 1960.
  • Dunlop MacTavish, Shona: An Ecstasy of Purpose. The Life and Art of Gertrud Bodenwieser. Dunedin, N.Z. 1987.
  • Grayburn, Patricia (ed.): Gertrud Bodenwieser, 1890–1959. A celebratory monograph on the 100th anniversary of her birth, with a catalogue of the exhibition shown at the University of Surrey (...) and the Royal Festival Hall (...). Surrey 1990.
  • Dunlop MacTavish, Shona: Gertrud Bodenwieser. Tänzerin, Choreographin, Pädagogin. Wien – Sydney. (Gekürzte Ausgabe, aus dem Englischen übersetzt von Gabriele Haefs, hrsg.v. Denny Hirschbach). Zeichen und Spuren, Bremen 1992. 3-924588-21-X.
  • Vernon-Warren, Bettina and Charles Warren (ed.): Gertrud Bodenwieser and Vienna's Contribution to Ausdruckstanz. Harwood Academic Publishers, Amsterdam u.a. 1999. 90-5755-035-0.
  • Amort, Andrea: Free Dance in Interwar Vienna. In: Interwar Vienna. Culture between Tradition and Modernity. Eds. Deborah Holmes and Lisa Silverman. New York, Camden House, 2009, p. 117–142. 978-1-57113-420-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 Deutsche Nationalbibliothek Record #119115379 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. «Katalog der Deutschen Nationalbibliothek» (գերմաներեն). portal.dnb.de. Վերցված է 2018 թ․ մայիսի 13-ին.
  5. «Bodenwieser Ballet. (1939-1959) - People and organisations». Trove (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  6. «Dance in Exile: Central European Expressionist Dance». www.impulstanz.com. 2000. Վերցված է 2016 թ․ հունվարի 25-ին.
  7. Vernon-Warren, B. and Warren, C. (Eds) (1999) Gertrud Bodenwieser and Vienna's Contribution to Ausdruckstanz. Routledge. 90-5755-035-0, pg. 22
  8. Marshall, Jonathon W. (December 2012). «Ausdruckstanz, faith, and the anthropological impulse in Europe and the Asia-Pacific: a critical analysis of the career of Shona Dunlop MacTavish». Brolga: An Australian Journal About Dance (37).
  9. 9,0 9,1 9,2 «Bodenwieser Ballet. (1939-1959) - People and organisations». Trove (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.
  10. «BBC Radio 4 - Seriously…, The Art of Now: Breath is Life - Eileen Kramer». BBC (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 18-ին.
  11. «Chapple, Margaret (1923–1996)». Trove. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.
  12. Edwards, Jono (2019 թ․ հունիսի 19). «Dunedin's doyenne of dance dies». Otago Daily Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 19-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերտրուդ Բոդենվիզեր» հոդվածին։