Այսեդորա Դունկան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այսեդորա Դունկան
Isadora Duncan
1923. Esen duncan.jpg
Այսեդորա Դունկանը Սերգեյ Եսենինի հետ
Ծնվել է մայիսի 27 1877(1877-05-27) (138 տարեկան)
Ծննդավայր Սան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
Մահացել է սեպտեմբերի 14 1927(1927-09-14)
Մահվան վայր Նիցցա
Քաղաքացիություն US flag 48 stars.svg ԱՄՆ
Մասնագիտություն պարող, պարուսույց, ինքնակենսագիր և գրող
Ամուսին Սերգեյ Եսենին
Հարազատներ եղբայր՝ Q3420821? և Q4821099?
Երեխաներ Q20155596? և Q20155600?
Isadora Duncan Վիքիպահեստում

Այսեդորա Դունկան (անգլ.՝ Isadora Duncan, իրական անունը ` Դորա Էնդժելա Դունկան[1][2], անգլ.՝ Dora Angela Duncan, 1877 թվականի մայիսի 27, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ - 1927 թվականի սեպտեմբերի 14, Նիցցա, Ֆրանսիա), պարուհի, ժամանակակից պարի հիմնադիրը։ Մշակել է պարային համակարգ և պլաստիկա, որը կապում էր հին հունական պարի հետ: Սերգեյ Եսենինի կինը 1922-1924 թվականներին:

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է 1877 թվականի սեպտեմբերի 14-ին Սան Ֆրանցիսկոյում Դժոզեֆ Դանկանի ընտանիքում, ով սննկանալուց հետո թողել է իր կնոջը 4 երեխաների հետ միայնակ:

Թաքցնելով Այսեդորայի տարիքը, նրան 5 տարեկանում տանում են դպրոց: 13 տարեկանում թողնում է դպրոցը, սկսում է լուրջ զբաղվել պարով և երաժշտությամբ, շարունակելով ինքնուսուցումը: Մինչև 1902 թվականը հանդես է եկել Լոյի Ֆուլլերի հետ միասին, ով իր ազդեցությունն է թողել Դունկանի պարային ոճի ձևավորման վրա:

18 տարեկանում Դունկանը տեղափոխվեց Չիկագո, որտեղ սկսեց հանդեց գալ պարային համարներով գիշերային ակումբներում` պարում էր ոտաբոբիկ, ցնցելով հանդիսատեսին:

1903 թվականին Դունկանը իրականացրեց ուխտագնացություն դեպի Հունաստան: Կոպանոս բլրի վրա նախաձեռնեց «տաճարի կառուցում», որտեղ պետք է անց կացվեին պարի փորձերը հիմա բացվել է (Այսեդորա և Ռայմոնդ Դունկանի անվան պարի ուսումնասիրման կենտրոն): Ելույթները ուղեկցում էր երգչախումբ, որը կազմված էր տասը տղաներից, ում հետ 1904 թվականին Այսեդորան հանդես է եկել Վիենայում, Մյունխենում, Բեռլինում:

1904 թվականին ծանոթացել է թատրոնի ռեժիսոր Էդվարդ Կրեգի հետ, դարձել նրա սիրուհին, ունեցել նրանից աղջիկ: 1904-1905 մի քանի համերգ է տվել Սանկտ-Պետերբուրգում և Մոսկվայում, որտեղ ծանոթացել է տանիսլավսկու հետ: 1913 թվականին նորից է գնում Ռուսաստան: Այնտեղ նա ուներ բավականին երկրպագուներ և հետևորդներ, որոնք բացում էին իրենց սեփական, ժամանակակից պարի ստուդիաները:

Պարը[խմբագրել]

Դունկանը չի եղել հասարակ դերասանուհի և պարուհի: Նրա ձգտումները ավելի հեռուն էին գնում, քան վարպետության հասարակ կատարելագործումը: Նա երազում էր ստեղծել նոր մարդ, ում համար պարը կլիներ ավելին, քան ուղղակի աշխատանք: Դունկանի, ինչպես նաև նրա սերնդակիցների վրա մեծ ազդեցություն է թողել Նիցշեն: Ամպատասխան չթողնելով նրա փիլիսոփայությունը, Դունկանը հեղինակում է «Ապագայի պարը» գիրքը: Ինչպես Նիցշեի մոտ Զարատուստրան, այնպես էլ մարդիկ, ովքեր նկարագրված էին Դունկանի գրքում, տեսնում էին իրենց ապագայի մարգարեներ:

Նա գրում էր, որ կինը հասնելու է մի նոր ինտելեկտուալ - ֆիզիկական փուլի. « Եթե իմ արվեստը խորհրդանշական է, ապա այդ խորհրդանիշը միայն մեկն է. կնոջ ազատությունը»: Դունկանը շեշտում էր, որ պարը պետք է դառնա մարդկային շարժման միակ շարունակությունը, պետք է ցույց տա զգացմունքները և կատարողի խառնվածքը, հոգու լեզուն պիտի դառնա պարի ստեղծման իմպուլսը:

Ես փախա Եվրոպայի արվեստից, որը սերտորեն կապված էր կոմերցիայի հետ: Գեղեցիկ կնոջ Ձևամոլ, նազելի, բայց բծախնդիր ժեստերից առավել, ես նախընտրում եմ չնայած կուզիկ, բայց հոգով լցված գաղափարներ: Չկա այնպիսի դիրք, այնպիսի շարժում կամ ժեստ, որոնք իրենք իրենցով գեղեցիկ լինեն: Յուրաքանչյուր շարժում կլինի գեղեցիկ միայն այն ժամանակ, երբ այն ճշմարտացիորեն արտացոլում է անկեղծ զգացմունքներն ու մտքերը: «Գեղեցկության գիծ » դարձվածքը աբսուրդ է: Գիծը միայն այն ժամանակ է գեղեցիկ, երբ ուղղված է դեպի գեղեցկագույն նպատակը:


Ծանոթագրություններ[խմբագրել]