Բադեն (Ներքին Ավստրիա)
Քաղաք | |||
---|---|---|---|
Բադեն | |||
գերմ.՝ Baden bei Wien | |||
| |||
Երկիր | ![]() | ||
Նահանգ | Ստորին Ավստրիա | ||
Մակերես | 26,89 կմ² | ||
ԲԾՄ | 230 մետր | ||
Բնակչություն | 25 136 մարդ (2010) | ||
Խտություն | 935 մարդ/կմ² | ||
Տեղաբնականուն | Բադենցի | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0 22 52 | ||
Փոստային ինդեքս | 2500 | ||
Փոստային ինդեքսներ | 2500 | ||
Ավտոմոբիլային կոդ | BN | ||
Թվային իդենտիֆիկատոր | 3 06 04 | ||
Պաշտոնական կայք | baden-bei-wien.at | ||
| |||
Բադեն (գերմ.՝ Baden bei Wien), քաղաք Ավստրիայի Ստորին Ավստրիայում, մայրաքաղաք Վիեննայի հարավից 26 կիլոմետր հեռավորության վրա: Ունի շրջանային կենտրոնի կարգավիճակ: Իրենից ներկայացնում է սպա-հանգստավայր: Վիեննայի հետ կապված է տրամվայի գծով: Քաղաքը հաճախ անվանում են «Վիեննայի մոտ գտնվող Բադեն» (գերմ.՝ Baden bei Wien): Թեև այս անվանումը պաշտոնական չի համարվում, այն հաճախ է գործածվում, որպեսզի քաղաքը տարբերվի մյուս համանուն քաղաքներից, որոնցից են օրինակ՝ Բադեն-Բադենը կամ Շվեյցարիայում գտնվող Բադենը: Քաղաքը բաղկացած է կադաստրային համայնքներից (գերմ.՝ Katastralgemeinden)՝ Բադեն, Բրայթեն, Համինգերհոֆ, Լեերսդորֆ, Միտերբերգ, Ռաուխենշտայն և Վայկերսդորֆ[1][2]:
Բադեն քաղաքը մտնում է Բադեն շրջանի կազմի մեջ: Բնակչությունը կազմում է 25,136 մարդ (2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ): Զբաղեցնում է 26,89 կմ² տարածք: Պաշտոնական կոդը՝ 3 06 04:
Բադենը գտնվում է Հելենենտալ (գերմ.՝ Helenental) գեղատեսիլ հովտի սահմանին, Վիեննական անտառի (գերմ.՝ Wienerwald) լեռնային հատվածով անցնող Շվեխատ գետաբերանին: Այն հարակից Ավստրիական մայրաքաղաքի հարուստ բնակիչների հիմնական ամառային հանգստավայրն է:
Հանգստավայր[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադենը Ավստրիայի լավագույն հանգստավայրերից մեկն է: Այն հայտնի է եղել դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանից՝ Պանոնիկի բաղնիքներ (լատ.՝ Thermae Pannonicae) անվանումով: Տաք հանքային աղբյուրները (լատ.՝ Itinerarium Antonini) գործածվել են դեռ հռոմեացիների կողմից: Այժմ «Հռոմեական բաղնիքներ» լոգարանները գործում են ամբողջ տարին, կան բացօթյա ամառային լոգարաններ:
Բադենում ընդհանուր հաշվով կա 15 լոգարաններ: Դրանցից 13-ը տաք են, և այդ հանգամանքով էլ պայմանավորված, քաղաքը ստացել է իր անվանումը: Տաք լոգարանների ջրի ջերմաստիճանը տատանվում է 22 °C-ից մինչև 36 °C, իսկ դրա հիմնական տարրը համարվում է կալցիումի սուլֆատը: Այն ակունքները, որոնք օգտագործվում են լոգանքի համար, դոլոմիտացված կրաքարից են և գտնվում են հիմնականում Կալվարիենբերգ (լատ.՝ Calvarienberg, բարձրությունը մոտ 326 մետր) լեռան ստորոտին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադենի փառքը ծագել է դեռևս Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում: Փաստաթղթերում բնակավայրը հիշատակվում է Պադուն անվանումով: Քաղաքի կարգավիճակ ստացել է 1480 թվականին: Թեև այն տարբեր ժամանակներում թալանվել և ավերվել է հունգարների և թուրքերի կողմից, այն ամեն անգամ կրկին ծաղկում է ապրել: Ավստրիական կայսերական ընտանիքի մի քանի անդամներ Բադենը որպես իրենց ամառային նստավայր են կարգել և քաղաքում կառուցել շքեղ վիլլաներ: Նրանցից է եղել նաև Ավստրիայի առաջին կայսրը՝ Ֆրանց I-ը: Կայսերական հետաքրքրությունների քաղաք լինելու կապակցությամբ Բադենի տարբեր տարիներին մանրամասն քարտեզագրվել է[3][4][5]:
Տեսարժան վայրեր և շրջակայք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադենում կա կուրզալ՝ հանգստավայրի սոցիալ-մշակույթի պալատ, ուշ գոթական ոճով կառուցված ծխական եկեղեցի և ռատուշա, որտեղ պահվում են քաղաքի արխիվները: Այստեղ է գտնվում նաև Կենտրոնական Եվրոպայի ամենամեծ կազինոն, Ավստրիայի ամենամեծ վարդանոցը, Կայսերական ամրոցը և մի քանի զբոսայգիներ: Բադենը շրջապատված է շուրջ 120 խաղողի այգիներով, որոնցում՝ շուրջ 70 գինետուն-ռեստորաններ[6][7]:
Քաղաքը շրջապատող գեղատեսիլ վայրերից ամենահայտնին Հելենենտալի հովիտն է: Բադենից ոչ հեռու տարածքը հատում է վիեննական ջրատարի լայնատարած ջրանցույցը: Դրա մուտքի մոտ՝ գետի աջ ափին, պահպանվել են 12-րդ դարում կառուցված Ռաուհենեկ ամրոցի ավերակները: Ջրանցույցի հիմքի մոտ է գտնվում Շատո Վայլբուրգը, որը կառուցվել է 1820-ից 1825 թվականներին ավստրիական էրցհերցոգ Կառլ Թեշենցի կողմից, ով Ասպերնի ճակատամարտի հաղթողն էր: Դրա հակառակ կողմում՝ գետի ձախ ափին, պահպանվել են Ռաուհենշտայն ամրոցի ավերակները, որոնք նույնպես թվագրվում են 12-րդ դարով:
Հովտից մոտ 6 կիլոմետր վերև գտնվում է Մայերլինգը, այն որսորդական տնակ է, որտեղ 1889 թվականին մահացած հայտնաբերվել են Ավստրիայի կրոնպրինց Ռուդոֆը և բարոնուհի Մարիա ֆոն Վեչերան: Դրանից ավելի վեր գտնվում է Ալանդ տոնավաճառային կոմունան: Այնտեղից էլ ճանապարհը տանում է դեպի հին ու լավ պահպանված Հեյլինգենկրոյց աբբայության տարածք (Սուրբ Խաչի վանական համալիր): Վերջինի կազմի մեջ է մտնում հռոմեական ոճի եկեղեցի, որի կառուցումը թվագրվում է 11-րդ դարով, տեսարժան վանական համալիր և Բաբենբերգների ընտանիքի մի քանի անդամների դամբարաններ:
Բադենի շրջակայքի ամենաբարձր կետը համարվում է Հոեր Լինդկոգելի (բարձրությունը մոտավորապես 861 մետր) լեռնագագաթը, որին բնակչությունը Eisernes Tor (երկաթե դարպասներ) է անվանում, վերելքը տևում է մոտավորապես 3 ժամ:
Գերմանացի հայտնի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենը մի քանի անգամ կանգ է առել Բադենում և նրա այնտեղի կեցավայրերից շատերը մինչ այժմ կարելի է տեսնել: Այդ հասցեներն են՝ Antonsgasse 4, Breitnerstrasse 26, Frauengasse 10, Johannesbadgasse 12, Kaiser Franz Ring 9, Rathausgasse 10 (թանգարան) և Weilburgstrasse 13:
Բադենի քաղաքային թատրոնը կառուցվել է 1909 թվականին՝ ավստրիացի ճարտարապետ Ֆերդինանդ Ֆելների կողմից: Թատրոնի խաղացանկում գերիշխում են օպերետները: 2010 թվականի նոյեմբերին Բադենում սկսել է գործել զբոսաշրջային գնացք: City Zug Baden-ը շրջում է քաղաքի պատմական կենտրոնով և հասնում հարևան Soos գինեգործական փոքրիկ քաղաք:
1812 թվականին քաղաքն ավերած հրդեհից հետո այն հետևողականորեն սկսել է վերականգնվել Բիդերմայեր ոճով՝ ճարտարապետ Յոզեֆ Կորնհյոյզելի նախագծի հիման վրա: Հենց դա է պատճառը, որ Բադենը հաճախ անվանում են նաև Բիդերմայերշտադտ:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918 թթ.) Բադենում ժամանակավորապես տեղակայվել են Ավստրո-Հունգարական կայսրության կայսերական և թագավորական զորքերի Գլխավոր հրամանատարությունը:
1934 թվականին կազինոյի բացումը Բադենը դարձրել է Ավստրիայի գլխավոր առողջարանային հանգստավայրը:
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, դաշնակից ուժերի կողմից Ավստրիայի օկուպացիայի ժամանակ (1945-1955 թվականներ), Բադենը դարձել է խորհրդային զորքերի որոշ ստորաբաժանումների կենտրոնակայանը:
Ռոզենբերգ-Օրսինի վիլլայում գտնվում է Բադենյան ռուսական գրադարանը, որը կազմված է ավելի քան 5000 գրքերից[8]:
Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Բադեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Կլիմայի աղյուսակ (բացատրություն) | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Բադեն կարելի է հասնել Süd Autobahn (հարավային Autobahn, A2) ճանապարհով, ինչպես նաև Բադենի երկաթուղային կայարանով՝ Südbahn երկաթուղային գծի միջոցով (այդ թվում նաև՝ S9 քաղաքային երկաթուղային գծի միջոցով՝ S-Bahn): Բացի այդ, Բադենը մայրաքաղաք Վիեննայի հետ միանում է Badner Bahn գնացք-տրամվայով:
Քաղաքական դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի քաղաքապետն է (բուրգոմիստր) Կուրտ Շտասկան, ով հանդիսանում է Ավստրիայի Ժողովրդական կուսակցության անդամ (ընտրվել է 2010 թվականին կայացած ընտրությունների արդյունքում): Նրա տեղակալն է Հելգա Կրիսմերը՝ Կանչների կուսակցությունից[9]:
Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը բաղկացած է 41 տեղից, որոնցից՝
- Ավստիրայի Ժողովրդական կուսակցությունը զբաղեցնում է 18 տեղ,
- Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը զբաղեցնում է 9 տեղ,
- Տեղական բլոկը զբաղեցնում է 7 տեղ,
- Կանաչների կուսակցությունը՝ 5 տեղ,
- Ավստրիական ազատություն կուսակցությունը՝ 2 տեղ:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստորև ներկայացված է քաղաքի բնակչության թվաքանակը ըստ տարիների
1971թ. | 1981թ. | 1991թ. | 2001թ. | 2006թ. | 2010թ. |
---|---|---|---|---|---|
22 727 | 23 140 | 23 488 | 24 518 | 25 212 | 25 136 |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտագործված գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rainer von Reinöhl: Die Baudenkmale des Kurortes Baden bei Wien. Deutsche Heimatbücherei, Band 4, Wien 1913, ÖNB.(գերմ.)
- Johann Kräftner (Hrsg.): Im Schatten der Weilburg. Baden im Biedermeier. Eine Ausstellung der Stadtgemeinde Baden im Frauenbad vom 23. September 1988 bis 31. Jänner 1989. Grasl, Baden 1988, ISBN 3-85098-186-X.(գերմ.)
- Viktor Wallner, Gerhard Weber: 200 Jahre Kurpark in Baden. Eine Zusammenstellung. Neue Badener Blätter, Band 3,2, ZDB. Gesellschaft der Freunde Badens und Städtische Sammlungen - Archiv, Rollettmuseum der Stadtgemeinde Baden, Baden 1992, OBV.(գերմ.)
- Julius Böheimer: Straßen & Gassen in Baden bei Wien. Lexikon der Straßen, Gassen, Plätze, Wege, Stege, Brücken. Grasl, Baden 1997, ISBN 3-85098-236-X.(գերմ.)
- Viktor Wallner: Häuser, Menschen und Geschichten – ein Badener Anekdotenspaziergang. Gesellschaft der Freunde Badens, Baden 2002, OBV.(գերմ.)
- Rudolf Maurer: Die Wiener Vorstadt. Antonsgasse und Annagasse im Lauf der Jahrhunderte. Katalogblätter des Rollettmuseums Baden, Band 56, ZDB. Rollettmuseum Baden, Baden 2005, ISBN 3-901951-56-3.(գերմ.)
- Hildegard Hnatek, Franz Reiter: So war’s einmal in Baden bei Wien. Verlag Sutton, Erfurt 2007, ISBN 978-3-86680-154-7.(գերմ.)
- Heidi Angelika Mascher-Pichler: Baden bei Wien zur sowjetischen Besatzungszeit 1945–1955 mit besonderer Berücksichtigung der ersten beiden Besatzungsjahre und des Jahres 1955. Dissertation. Universität Wien, Wien 2009. – Volltext online (PDF; 2,8 MB).(գերմ.)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Charnock, «Baden», Local Etymology, https://books.google.am/books?id=I2BulY4WvsYC&pg=PA23(անգլ.)
- ↑ «Baden near Vienna»։ Google search։ Google։ Վերցված է 2015-10-10(անգլ.)
- ↑ Baynes, T.S., ed. (1878), "Baden (4.)", Encyclopædia Britannica, 3 (9th ed.), New York: Charles Scribner's Sons, p. 227.(անգլ.)
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911), "Baden (Austria)", Encyclopædia Britannica, 3 (11th ed.), Cambridge University Press, pp. 183–184.(անգլ.)
- ↑ Carl Schenk: Taschenbuch für Badegäste Badens in Nieder-Oesterreich. Mit Kupfern. Geistinger, Wien/Baden (1820). – Digitalisierte Ausgabe der Universitäts- und Landesbibliothek Düsseldorf.(գերմ.)
- ↑ Сад и розы.(ռուս.)
- ↑ ohannes Ressel: Kirchen und Kapellen, religiöse Gedenksäulen und Wegzeichen in Baden bei Wien. Ein Beitrag zur Geschichte, Heimatkunde und Kunstgeschichte. 2., verbesserte und erw. Auflage, Grasl, Baden 1982, ISBN 3-85098-131-2.(գերմ.)
- ↑ Pусская библиотека.(ռուս.)
- ↑ Baden: Kurt Staska wird neuer Bürgermeister. noe.orf.at(գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բադեն (Ներքին Ավստրիա) կատեգորիայում։ |