Սիսի: Կայսրուհու դժվար տարիները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սիսի: Կայսրուհու դժվար տարիները
Sissi – Schicksalsjahre einer Kaiserin
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Ժանրդրամա[1] և կենսագրական ֆիլմ
Թվական1958 և 1957[2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԷրնստ Մարիշկա[1]
ՊրոդյուսերԷրնստ Մարիշկա
Սցենարի հեղինակԷրնստ Մարիշկա
ԴերակատարներՌոմի Շնայդեր[3], Կառլհայնց Բյոմ[3], Մագդա Շնայդեր[3], Գուստավ Կնուտ[3], Ուտա Ֆրանց[3], Յոզեֆ Մայնրադ[3], Վալտեր Ռայեր[3], Վիլմա Դեգիշեր[3], Սենտա Վենգրաֆ, Էրիխ Նիկովից[3], Հանս Ցիգլեր, Կլաուս Կնուտ, Ալբերտ Ռյուպրեխտ[3], Պիտեր Նոյսեր, Էգոն ֆոն Յորդան[3], Կարլ Ֆոխլեր[3], Վալտեր Ռեգելսբերգեր, Guido Wieland?, Հերբերտ Պրիկոպա, Oskar Wegrostek?[3], Chariklia Baxevanos?[3], Հելենա Լաուտերբյոկ, Սյուզաննա ֆոն Ալմասի[3], Dorothea Neff?[3], Էրիկ Ֆրայ[3], Հանս Ունտերկիխեր, Կառլ Էհման[3] և Փիթեր Վեկ
ՕպերատորԲրունո Մոնդի
ԵրաժշտությունԱնտոն Պրոֆես
ՄոնտաժAlfred Srp?
Պատմվածքի վայրՎիեննա, Իտալիա և Հունաստան
Տևողություն109 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սիսսի. Կայսրուհու դժվար տարիները» (նաև՝ «Սիսի. Կայսրուհու ճակատագրական տարիները», գերմ.՝ Sissi — Schicksalsjahre einer Kaiserin), ավստրիական գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1957 թվականին ռեժիսոր Էռնստ Մարիշկայի կողմից: Ավստրիական կայսրուհի Ելիզաբեթի մասին կինոեռոլոգիայի վերջին մասը՝ «Սիսի» և «Սիսի երիտասարդ կայսրուհին» ֆիլմերից հետո, որի գլխավոր դերակատարին մարմնավորել է դերասանուհի վիեննական ծագմամբ գերմանա-ֆրանսիական Ռոմի Շնայդերը[4][5][6][7]:

Ֆիլմի ռեժիսոր Էռնստ Մարիշկան պլանավորել էր նկարահանել նաև չորրորդ ֆիլմը՝ Ավստրիայի կայսրուհի Էլիզբեթի և Ֆրանսիայի կայսրուհի Եվգենիայի միջև մրցակցության մասին, սակայն ռեժիսորը որոշեց մոռանալ իր մտադրության մասին, երբ Ռոմի Շնայդերից վերջնական պատասխան ստացավ այլևս Սիսիի դերում չնկարահանվելու մասին: Այդուհանդերձ, Ռոմի Շնայդերը հետագայում ևս մեկ անգամ մարմնավորեց Էլիզաբեթ Բավարացու դերը՝ Լուկինո Վիսկոնտիի «Լյուդվիգ» ֆիլմում[4][7]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիսին հեռանում է վիեննական պալատից և երկար ժամանակ բնակվում Հունգարիայում՝ Գյոդոլյեում: Նա ավելի շատ ժամանակ է սկսում անցկացնել կոմս Դյուլ Անդրաշի, քան թե սեփական ամուսնու՝ Ավստրիայի կայսր Ֆրանց Յոզեֆ I-ի հետ: Դա ասեկոսեների առիթ է տալիս, այն մասին, որ կայսրուհու սիրավեպի մեջ է հունգարական կոմսի հետ: Կայսրը պայքարում է իր խանդի դեմ, բայց այնուամենայնիվ որոշում է մեկնել Հունգարիա, որպեսզի այնտեղից հետ վերցնի Սիսիին: Դրանից առաջ նախօրեին կայացած պարահանդեսի ժամանակ Սիսիի ավագ քույրը՝ Ելենան սեր է խոստովանում Ֆրանց Յոզեֆ I-ին: Ճիշտ նույն ժամանակ էլ Գյոդոլյեում կոմսի կազմակերպած խնջույքի ժամանակ Սիսիին հաջողվում է դեպի իր կողմը գրավել ավստրիական կայսեր ամենամեծ հակառակորդներից մեկի՝ կոմս Անդրաշի Բատյինիի ուշադրությունը: Երբ անսպասելիորեն Սիսին վատ ինքնազգացողության մեջ է հայտնվում, և Անդրաշին ուղեկցում է նրան մաքուր մաքուր օդ շնչելու, նա անսպասելիորեն սեր է խոստովանում կայսրուհուն: Սիսին հասկացնում է նրան, որ Անդրաշին գնահատում է որպես ընկեր, սակայն ինքը սիրում է Ֆրանցին և ոչ մի դեպքում չի դավաճանի նրան: Որպեսի խուսափի ստեղծված իրավիճակի անհարմարությունից, Սիսին լքում է կոմսի տունը և մտադրվում դստեր հետ վերադառնալ Վիեննայա: Ճանապարհի կեսին նա հանդիպում է Ֆրանց Յոզեֆին և զույգը որոշում է հանգստի մեկնել միասին[8][9]:

Սիսսիի մոտ կրկին առողջական խնդիրներ են ի հայտ գալիս, և անհանգստացած ամուսինը նրան բերում է Վիեննա: Շուտով կայսրուհու անձնական բժիշկը՝ Զեբուրգերը, նրա մոտ հայտնաբերում է թոքերի ծանր հիվանդություն և տեղեկացնում է այդ մասին Ֆրանց Յոզեֆին: Բժիշկը կայսերն ասում է, որ կնոջ առողջանալու հույս գրեթե չկա: Ֆրանց Յոզեֆի մայրն անմիջապես առաջարկում է որդուն նոր կնոջ փնտրտուքներ սկսել, սակայն Ֆրանցը զայրույթով մերժում է այդ գաղափարը: Սիսիի առողջության մասին մտածմունքները կայսրն ընկճախտի շեմին են հասցնում, սակայն Սիսին փորձում է հանգստացնել նրան՝ նշելով որ ամենայն ճշգրտությամբ կհետևի բժշկի տված ցուցումներին: Նա Մադեյրա է մեկնում բուժման համար և բավական մտահոգվում է, քանի որ բուժումը սկզբնական շրջանում որևէ արդյունք չի տալիս: Այնուամենայնիվ կայսրուհին մոր աջակցությամբ ամբողջովին բուժվում է Կերկիրայում[8][9]:

Դրանից հետո կայսրը կնոջ ուղեկցությամբ մեկնում է Իտալիա պաշտոնական շրջագայության, որտեղ Միլանի Լա Սկալայում նրանք վերնախավի կողմից կազմակերպված սադրանքի են ենթարկվում: Միլանի ազնվականները ճոխ հագուստներ են հագցնում սեփական սպասավորներին և իրենց փոխարեն ուղարկում են թատրոն: Երբ ավստրիական կայսերական զույգը ժամանում է, ամբողջ սրահը նախապես պայմանավորված լինելով սկսում է երգել «Բանտարկյալների երգը», որպեսզի ստիպեն վիրավորված Ֆրանց Յոզեֆին լքել օպերան: Սիսսին փրկում է իրավիճակը, ծափահարելով կատարմանը, իսկ ավելի ուշ արժանապատվորեն մասնակցում է ընդունելությանը, երբ նրան հրավիրված ազնվականների փոխարենը ամբողջ արարողակարգային փփուլերով ընդունում են ազնվականների սպասավորները: Վենետիկում նույնպես իտալացիներին չի գոհացնում կայսեր ժամանումը, և նրան դիմավորում են քար լռությամբ: Կայսեր և կայսրուհու դեմ իտալացիների սառնությունը հալչում է ֆիլմի վերջին տեսարանում, և դրան օգնում է կայսերական ընտանիքի դստրիկը, ով մոր մոտ գնալու համար կայսերական հիմնի ներքո հանկարծակի դուրս է վազում Սան Մարկոյի հրապարակ, ուր կանգնած էր կայսրուհին: Մոր և դստեր հուզիչ հանդիպման ականատեսները ողջունում են կայսրուհուն բարձրաձայն բղավելով՝ «Կեցցե՜ մայրը», «Կեցցե՜ Էլիզաբեթը»[8][9]:

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0050974/
  2. https://www.imdb.com/title/tt0050974/?ref_=nv_sr_srsg_0
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 ČSFD — 2001.
  4. 4,0 4,1 Ernst Marischka: Sissi. Ein Roman nach den Filmen Sissi; Sissi, die junge Kaiserin und Schicksalsjahre einer Kaiserin. Blüchert, Hamburg 1960, 271 S.(գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Sissi - Schicksalsjahre einer Kaiserin.(գերմ.)
  6. "Festival de Cannes: Sissi – Fateful Years of an Empress".(անգլ.)
  7. 7,0 7,1 Sissi – Fateful Years of an Empress on IMDb.
  8. 8,0 8,1 8,2 Marie Blank-Eismann: Sissi. Roman. Deutscher Literatur-Verlag Melchert, Hamburg 1991, 318 S., ISBN 3-87152-275-9(գերմ.)
  9. 9,0 9,1 9,2 Karin Petra Rudolph: Sissi. Das Leben einer Kaiserin. Der Bildband zu den Originalfilmen. Burgschmiet-Verlag, Nürnberg 1998, 95 S., ISBN 3-932234-26-X(գերմ.)
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 10,6 10,7 Sissi: The Fateful Years of an Empress (1957). Full Cast & Crew