Յոզեֆ Մայնրադ
Յոզեֆ Մայնրադ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 21, 1913[1][2][3][…] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] |
Մահացել է | փետրվարի 18, 1996[1][2][3][…] (82 տարեկան) |
Մահվան վայր | Großgmain, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա |
Գերեզման | Großgmain |
Քաղաքացիություն | Ավստրիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, կինոդերասան և կինոռեժիսոր |
Աշխատավայր | Q103849144? |
Պարգևներ և մրցանակներ | |
Յոզեֆ Մայնրադ (ի ծնե՝ Յոզեֆ Մոուչկա, գերմ.՝ Josef Meinrad;ապրիլի 21, 1913[1][2][3][…], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[4] - փետրվարի 18, 1996[1][2][3][…], Großgmain, Զալցբուրգ, Զալցբուրգ, Ավստրիա), ավստրիացի կինոյի և թատրոնի դերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայրը տրամվայի վարորդ է։ Ծնողները ցանկանում էին, որ Յոզեֆը քահանա դառնա, այդ պատճառով նա մինչև 1929 թվականը ուսանել է Կատցելսդորֆում գտնվող ռեդեմպտորիստների հոգևոր ճեմարանում։ Ուսումը թողնելով կիսատ, հաճաշխել է դերասանական դասերի։ Նա իր նորամուտը կատարել է 1930 թվականինին Կորնեբերգում գտնվող թատերական փառատոնում։
Որպես դերասան վերապատրաստվել է Վիեննայի Neuen Galerie-ում, 1938 թվականին անցել է քննություններ և ստացել է առաջին նշանակումը վիեննական կաբարեում։
Երկու տարի անց արդեն խաղացել է թատրոնում։ 1940 թվականի դեկտեմբերից մինչև 1944 թվականիի սեպտեմբեր հանդես է եկել է Մեցեի գերմանական թատրոնում, որը համարվում էր «Առաջատար թատրոն»։
Պատերազմի ավարտից հետո Մայնրադը կրկին ելույթ է ունեցել Վիեննայում և 1947 թվականի Զալցբուրգի փառատոնում։
1946-1978 թվականներին եղել է Վիեննայի Բուրգթատրիայի դերասան, որտեղ վառ դրսևորել է իրեն 195 դասական դերերում, որոնցից է «Երևակայական հիվանդը» պիեսը։ Մեծ հաջողություն է ունեցել նրա Դոն Կիխոտը Դ.Վասերմանի «Մարդը Լամանչիից» մյուզիքլում, որը խաղացել է Ան Դեր Վինի թատրոնի բեմում։
1955 թվականին նրան առաջարկել են գլխավորել Բուրգթատրոնը, սակայն դերասանը հրաժարվել է։
Կինոյում նորամուտը տեղի է ունեցել 1947 թվականին։ Ընդհանուր առմամբ, Մայնրադը խաղացել է ավելի քան 50 կինոներում և հեռուստատեսային ֆիլմերում։
Մայնրադը ժողովրդականություն է ձեռք բերել ժանդարմերիայի մայոր Բոկլի դերով՝ «Սիսսի» եռերգության մեջ (1955—1957)։
1970-ականները նշանավորվեցին նրա աշխատանքները սերիալներում։
Ամուսնացած է եղել ֆրանսուհի Ռենի հետ։ Բեմը լքելուց հետո նա իրեն նվիրել է ատաղծագործական արհեստանոցի աշխատանքին։
Մահացել է 82 տարեկան հասակում Զալցբուրգի մոտ։
Ընտրված ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1948 — Գործընթաց
- 1949 — Աննի — Հենրիխ
- 1952 — 2000 թվականի ապրիլի 1 — վարչապետ
- 1952 — Գունագեղ երազ
- 1955 — Քայլերթ կայսեր համար — դատական խորհրդական Հոֆվիրտ
- 1955 — Տեվտոնի կարգի գրոսմայստեր
- 1955 — Դոն Ժուան
- 1955 — Պարող կոնգրես — Ֆրանց Էդեր
- 1956 — Սիսսի — երիտասարդ կայսրուհի — Ժանդարմերիայի Բոքլի գնդապետ
- 1956 — Թրամփի ընտանիքը — բճիշկ Վասներ
- 1957 — Սիսսի, կայսրուհու դժվարին տարիները — Ժանդարմերիայի Բոքլի գնդապետ
- 1958 — Թրամփի ընտանիքը Ամերիկայում — բժիշկ Վասներ
- 1959 — Գեղեցիկ ստախոս — Բարոն Հագեր
- 1959 — Կիսով չափ նուրբ — Դասաուի հայրը
- 1962 — Նապոլեոն II. Արծիվ — կայսր Ֆրանց II
- 1963 — Կարդինալ — կարդինալ Տ. Իննիտցեր
- 1969 — Ոստիկանության հանձնակատար (հեռուստասերիալ)
- 1974 — Անտառային ավազակ — Մագ Պետրոսելի Զվակելմանն
- 1979 — Մի գիշերվա հրաշքը
- 1981 — Կատարյալ նավ (հեռուստասերիալ)
- 1982 — Չղջիկ
- 1991 — Պրեմինջեր. ռեժիսորի անատոմիա
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1959 թվականից մինչև նրա մահը` 1996 թվական, նրան էր պատկանում Իֆլանդի մատանին` որպես գերմանախոս լավագույն դերասան։
- 1961 — կինեմատոգրաֆիայի ազգային խորհրդի Blue Ribbon մրցանակ
- 1963 — Յոզեֆ Կայնցի մեդալ
- 1963 — Ավստրիական պատվո կրծքանշան «Հանուն գիտության և արվեստի» 1-ին կարգ
- 1973 — Բուրգթատրիայի (Վիեննա) կոլեկտիվի պատվավոր անդամ
- 1983 — Ֆերդինանդ Ռայմունդի ռինգը `կրթության, արվեստի և մշակույթի դաշնային նախարարություն
- 1983 — Վիեննայի պատվավոր մատանին
- 1985 — Յոհան Նեստրոյի մատանին
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1997 թվականին Վիեննայի Բուրգետերատի դիմաց գտնվող հրապարակն անվանվել է ի պատիվ Մայնրադի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118732714 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոզեֆ Մայնրադ» հոդվածին։ |
|