Շապիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բելառուսի պետական կրկեսի շապիտոն

Շապիտո (ֆր.՝ chapiteau, բառացի՝ խոյակ, գդակ), շրջիկ կրկեսային ներկայացումների համար նախատեսված շինություն (հավաքովի)։ Սովորաբար շապիտոն բարձր կայմերից ամրակներով դեպի կողային հենակները ձգված բրեզենտե գմբեթաձև վրան է։ Ներսում հանդիսատեսների տեղերն են, տեխնիկական անհրաժեշտ հարմարանքները, անդրկուլիսյան մասը։ Շապիտոները երևան են եկել XIX դ․ 30-ական թթ․ (Ամառային կրկեսը Ելիսեյան դաշտերում, Փարիզ)։ Մեծ տարածում են գտել ԱՄՆ-ում, ապա՝ այլ երկրներում։ Ռուսաստանում առաջին շապիտոն տեղադրվել է Մոսկվայի Նեսկուչնի այգում (1830)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 453 CC-BY-SA-icon-80x15.png