Օպերայի ուրվականը (ֆիլմ, 2004)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Օպերայի ուրվականը
The Phantom of the Opera
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ ֆիլմ[1][2][3][4], դրամա[1][2], երաժշտական ֆիլմ[1][2][3][5][4], սարսափ ֆիլմ և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքՕպերայի ուրվականը և Օպերայի ուրվականը
Թվական2004 և դեկտեմբերի 16, 2004[6]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոել Շումախեր[2][3][7][8][5][9][4]
ՊրոդյուսերԷնդրյու Լլոյդ Ուեբեր
Սցենարի հեղինակԷնդրյու Լլոյդ Ուեբեր և Ջոել Շումախեր
ԴերակատարներՋերարդ Բաթլեր[1][10][3][8][5][9][4], Էմմի Ռասըմ[1][10][8][5][9], Պատրիկ Ուիլսոն[1][10][8][5][9], Միրանդա Ռիչարդսոն[10][8][9], Minnie Driver?[10][8], Կրիրիան Հայնդս[10][8], Սայմոն Քելոու[10][8], Մյուրեյ Մելվին[10], Քևին ՄաքՆելլի[10], Ռամին Կարիմլու[10], Պասկալ Լանգդեյլ[10], Ջենիֆեր Էլիսոն[10][8], Վիկտոր ՄաքԳուայր[10], Ջեյմս Ֆլիթ[10][8] և Փոլ Բրուկ[10]
ՕպերատորՋոն Մեթիսոն
ԵրաժշտությունԷնդրյու Լլոյդ Ուեբեր
ՄոնտաժՏերի Ռոուլինգս
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրPinewood Studios
ԿինոընկերությունReally Useful Group? և Joel Schumacher Productions?
Տևողություն143 րոպե
Բյուջե70 000 000 ԱՄՆ դոլար
Շահույթ154 270 000 ԱՄՆ դոլար
Պաշտոնական կայքէջ

«Օպերայի ուրվականը» (անգլ.՝ The Phantom of the Opera), ամերիկյան երաժշտական ֆիլմ, նկարահանված ռեժիսոր Ջոել Շումախերի կողմից 2004 թվականին, ըստ Էնդրյու Լլոյդ Ուեբերի համանուն մյուզիքլի, որն իր հերթին բեմադրվել էր ֆրանսիացի գրող Գաստոն Լեռուի համանուն վեպի հիման վրա։ Ջերարդ Բաթլերը կատարել է Ուրվականի դերը, իսկ Էմմի Ռոսումը և Պատրիկ Ուիլսոնը՝ Կրիստինայի և Ռաուլի, համապատասխանաբար։ Նաև ֆիլմում նկարահանվել են Միրանդա Ռիչարդսոնը, Մինի Դրայվերը և Ջենիֆեր Էլիսոնը՝ երկրորդական պլանի դերերում։

Նախագիծը սկնզբ էր առել դեռևս 1989 թվականին, սակայն նկարահանումները սկսվել են ընդամենը 2002 թվականին, քանի որ Լլոյդ Ուեբերը և Ջոել Շումախերը ոչ մի կերպ չէին կարողանում համատեղել իրենց աշխատանքային ժամկետացանկերը։ Նկարահանումները անց էին կացվում «Pinewood» ստուդիայում, այն ժամանակ, երբ «բնական» դրվագները ստեղծվում էին համակարգչային գրաֆիկայի և դեկորացիայի օգնությամբ։ Էմմի Ռոսումը, Պատրիկ Ուիլսոնը և Մինի Դրայվերը նախկինում պրոֆեսիոնալ զբաղվել էին երգեցողությամբ, իսկ Ջերարդ Բաթլերը վոկալի դասեր էր վերցնում։ Ֆիլմի ընդհանուր համաշխարհային հավաքները կազմել են մոտավորապես $158 միլիոն, իսկ արձագանքները խառն են ստացվել։ Հիմնական քննադատությունը եղել է ռեժիսուրայի և սցենարի հասցեին, սակայն բարձր է գնահատվում դերասանների և ֆիլմի նկարիչների աշխատանքը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2004 թվականի դեկտեմբերի 10-ին Մեծ Բրիտանիայում և դեկտեմբերի 22-ին ԱՄՆ-ում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործողությունները ընդմիջվում են միջերգանքներով, որը հասկանալ է տալիս, որ գործողությունները տեղի են ունենում հերոսների հիշողություններում։

1870 թվականի հուլիսի 2։ Փարիզյան «Պոպուլեր Օպերա» թատրոնում, որը վերջերս էր գնվել երկու գործարարների կողմից, սկանդալ է։ Թատրոնում հաճախ են տեղի ունենում դժբախտ պատահարներ, որոնք շատերը կապում են ոմն «Օպերայի Ուրվականի» հետ։ Օպերայի պրիմադոննան՝ իտալուհի Կարլոտա Գուիդիչելին, հրաժարվում է այդպիսի պայմաններում կատարել իր դերը (նրանից հետո, երբ նրա վրա է ընկնում թատրոնի ետին վարագույրը), և նրան փոխարինում են բոլորին անհայտ երգչաքմբային երգչուհի Կրիստինա Դաեյով։ Միաժամանակ Ռիշար Ֆիրմենը և Ժիլ Անդրեն՝ թատրոնի նոր տերերը, ուրվականից նամակ են ստանում, որտեղ նա թելադրում է իր պայմանները։

Կրիստինայի ելույթը խլացուցիչ հաջողություն է ունենում, որը նրան ակնթաթորեն վեր է ածում օպերայի աստղի։ Աղջկան շնորհավորելու գալիս է նրա մանկության ընկեր վիկոնտ Ռաուլ դը Շանյին, որը նրա հանդեպ նուրբ զգացմունքներ է տածում։ Սակայն Կրիստինան նրանից թաքցնում է, թե ինչում է նրա հաջողության գաղտնիքը։ Երգացողություն նրան սովորեցրել է ոմն խորհրդավոր ուսուցիչ, ում նա անվանում է «երաժշտության հրեշտակ»։ Նրան թվում է, որ դա նրա մահացած հոր ոգին է։

Ռաուլի հետ հանդիպումից հետո հայելու մեջ նրան երևում է դիմակով մարդու ստվեր, ով հիպնոսացնում է նրան իր ձայնով և ստիպում հետևել իրեն թատրոնի տակ գտնվող ստորերկրյա անձավներ՝ հայելու հետևում գտնվող գաղտնի մուտքով։ Նա էլ հենց «երաժշտության հրեշտակն է», նույն ինքը «Օպերայի Ուրվականը»։ Նա հիացած է իր աշակերտուհու ելույթով։ Սակայն երբ Կրիստինան Ուրվականի դեմքից հանում է դիմակը, վերջինս սաստիկ կատաղում է, չնայած և հասցնում է իր դեմքը ծածկել ձեռքերով։

Միևնույն ժամանակ թատրոնում խառնաշփոթ է։ Ֆիրմենը և Անդրեն շոկի մեջ են իրենց անհետացած նոր աստղի պատճառով և սպառնալիքներով նամակներից, որոնք նրանց ուղարկում է Ուրվականը։ Այլ նամակներ գալիս են վիկոնտին և Կարլոտային։ Միաժամանակ, նրանք վայելք են ապրում նրանից, թե ինչ աղմուկ է այն առաջացնում իրենց թատրոնի շուրջ, հրապուրելով հասարակությանը։ Նամակներից մեկում Ուրվականը պահանջում է, որ Կրիստինան գլխավոր դերին նշանակվի նոր կատակերգությունում՝ «ill Muto», իսկ Կարլոտային նա բաժին է հանում ծաղրածուի համր դերը։ Ֆիրմենը հպարտորեն հրաժարվում է հետևել նրա ցուցումներին և նրանք, Անդրեի հետ միասին, դերերը բաշխում են լրիվ հակառակ ճշտությամբ։

«ill Muto»-ի պրեմիերայի ժամանակ Ուրվականը հայտնվում է սրահում, լուսավորման բեմահարթակի վրա, միաժամանակ ընթացքում սպանելով իրեն խանգարել ցանկացող լուսավորող Ջոզեֆ Բուկեին։ Փոխարինելով սփրեյի սրվակը, նա Կարլոտային զրկում է ձայնից, ստիպելով նրան «կռկռալ» բեմի վրա։ Ֆիրմենը և Անդրեն ստիպված են ընդունել նրա պայմանները։ Սակայն Կրիստինան այժմ արդեն հիացած չէ «հրեշտակով», նա վախենում է նրանից, ով վեր է ածվել նպատակասլաց մարդասպանի։ Նա Ռաուլից օգնություն է աղերսում և վերջինս երդվում է, որ միշտ նրա կողքին կլինի։ Ռաուլը և Կրիստինան միմյանց խոստովանում են սիրո մեջ։ Ուրվականը, ով տեսնում է այդ, տառապում է վշտից և խանդից։

Անցնում է երեք ամիս։ «Պոպուլեր Օպերան» բացում է նոր խաղաշրջանը, իսկ Օպերայի Ուրվականի մասին այդ թնթացխում ոչինչ չի լսվել։ Ֆիրմենը, Անդրեն, Կարլոտան, Կրիստինան և բոլոր դերասանները համերաշխորեն տոնում են Նոր Տարին դիմականդեսում։ Տոնակատարության կիզակետին սրահում հայտնվում է Ուրվականը՝ Կարմիր Մահվան հանդերձով և հայտարարում է, որ գրել է նոր օպերա՝ «հաղթանակող Դոն Ժուանը» և «իր» թատրոնը պարտավոր է այն բեմադրել։ Գլխավոր կանացի դերին նա կրկին նշանակում է Կրիստինա Դաեին։ Դրանից հետո նա թաքնվում է հատակին գաղտնի անցքի միջով։ Ռաուլը թռչում է նրա հետևից և հայտնվում սենյակում, լի հայելիներով, որտեղ նա կորցնում է կողմնորոշումը։ Այնտեղից նրան դուրս է հանում տիկին Ժիրին։ Վերջինս նրան պատմում է Ուրվականի իրական պատմությունը։ Նա եղել է հրեշ-տղա, ում գնչուները ցույց էին տալիս շրջիկ թատրոնում և ծաղրում էին նրան։ Դժբախտը փախչում է, սպանելով իր չարչարողին և Ժիրին օգնում է նրան թաքնվել օպերայի տակ գտնվող ստորերկրյան անձավներում, որտեղ էլ նա մեծանում է, ով տոգորվում է դասական երաժշտությամբ և շուտով ինքն է ցուցաբերում քանդակագործի, նկարչի, երգչի և երգահանի տաղանդ։ Սակայն, խոշտանգված ճակատագրի կողմից, նա դառնում է դաժան, խանդոտ և նպատակասլաց։ Նա, այսպես թե այնպես, մասնակցում է թատրոնի շինարարությանը, քանի որ այն լի է մուտքերով և վայրերով, որոնք հայտնի են միայն նրան։

Կրիստինան գաղտնի գնում է իր հոր գերեզմանին, որպեսզի աղոթի, սակայն այնտեղ նրան արդեն սպասում է Ուրվականը։ Նա կրկին սկսում է նրան ճնշել իր ձայնով։ Սակայն այդ պահին գերեզման է ներխուժում Ռաուլը, ով արդեն գիտի Ուրվականի պատմությունը և նրա հետ մարտի է բռնվում սուսերներով։ Ռաուլը կարող էր սպանել Ուրվականին, սակայն Կրիստինան աղաչում է խնայել և բաց թողնել նրան։ Ուրվականի կատաղության մեջ է, նա պատերազմ է հայտարարում երկու սիրահարներին։

«Հաղթանակող Դոն Ժուան»-ի բեմադրությունը անցնում է իակատար անշլագի պայմաններում։ Ըստ սցենարի, Դոն Ժուանը սիրածի մոտ պետք է հայտնվեր դիմակով։ Անմիջապես վարագույրների հետևում Ուրվականը սպանում է տենոր Պյանջիին, դերասանի, ով խաղում էր Դոն Ժուանին և զբաղեցնում է նրա տեղը։ Իրականում, այդ մեներգը նա գրել էր իր համար և, ընդհանուր առմամբ, իր մասին։ Ոչ մեկը, բացի Կրիստինայից, Դոն Ժուանում չի ճանաչում Ուրվականին, երբ նա փայլուն կատարում է իր պարտիան, սակայն երբ նա Կրիստինային երգի վերջում վերցնում է գրկի մեջ, վերջինս նրա վրայից պոկում է դիմակը, մերկացնելով սարսափելի, այլանդակված դեմքը։

Ուրվականը փաքչում է զայրացած ամբոխից, ուժով իր հետևից տանելով Կրիստինային։ Տիկին Ժիրին Ռաուլին ցույց է տալիս կարճ ճանապարհը և նրան հաջողվում է հասնել փախստականներին։ Ուրվականը Ռաուլին հաղթում է մարտում և ասում, որ նրան կենդանի կթողնի, եթե Կրիստինան մնա Ուրվականի հետ։ Կրիստինան ասում է, որ նա միայնակ չէ և համբուրում է նրան։ Մինչև հոգու խորքը ցնցված Ուրվականը սիրահարներին բաց է թողնում, իսկ ինքն անձամբ կոտրում է իր ապաստարանի երեք հայելիները և փախչում գաղտնի ելքի միջով, որը գտնվում էր հայելիներից մեկում։

49 տարի անց զառամյալ Ռաուլը աճուրդում գնում է կապիկով երաժշտական զարդատուփ, որտեղ վերջինս հարվածում է ափսեներին, որը ժամանակին պատկանել էր Ուրվականին և այն դնում է մահացած Կրիստինայի գերեզմանին։ Զարդատուփում նա հուզմունքով հայտնաբերում է ծաղիկ և ադամանդե մատանի Ուրվականի կողմից։ Համաձայն տապանաքարի, Կրիստինան ամուսնացել էր Ռաուլի հետ, նրա համար ծննդաբերել երեխաներ և մահացել դրանից երկու տարի առաջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Էմմի Ռոսում Կրիստին Դաե
Ջերարդ Բաթլեր Օպերայի Ուրվական, Երաժշտության հրեշտակ
Պատրիկ Ուիլսոն վիկոնտ Ռաուլ դը Շանյի
Մինի Դրայվեր Կարլոտա Գուիդիչելի
Միրանդա Ռիչարդսոն տիկին Անտուանետա Ժիրի
Ջենիֆեր Էլիսոն Մեգ Ժիրի
Կրիրիան Հայնդս Ռիշար Ֆիրմեն
Սայմոն Կելոու Ժիլ Անդրե
Մյուրեյ Մելվին Մոնսենյոր Ռեյե
Քևին ՄաքՆելլի Ջոզեֆ Բուկե
Ջեյմս Ֆլիտ Մոնսենյոր Լեֆևր
Վիկտոր ՄակԳուաեր Ուբալդո Պյանջի
Ռամին Կարիմլու Գուստավ Դաե
Մարգարետ Պրիս Կարլոտա Գուիդիչելիի ձայնը

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծը թողարկման էր պատրաստ դեռևս 1989 թվականի սկզբին և այդ պահին նրա գլխավոր աստղերը պետք է դառնային Մայք Կրոուֆորդը և Սառա Բրայթմանը՝ հենց նրանք էին կատարում գլխավոր դերերը թատերական բեմահարթակներում։ «Warner Bros.» ընկերությունը Էնդրյու Լլոյդ Ուեբերին է հանձնում ֆիլմի նկատմամբ լիակատար վերահսկողությունը[11], իսկ Շումախերին, ում երաժշտական հակումները «Կորսված տղաները»-ում ազդեցություն էին թողել Ուեբերի վրա[12], նշանակվել էր ռեժիսոր։ Ռեժիսորական աթոռին հավանական թեկնածուներից մեկը եղել է հնդիկ Շեկհար Կապուրը[13]։ Նույն թվականին Շումախերը և Ուեբերը գրում են ֆիլմի սցենարը[14] և նկարահանումները պետք է սկսվեին «Pinewood Studios» ստուդիայում, Անգլիա, 1990 թվականի հուլիսին, $25 միլիոն դոլլար բյուջեովref>Susan Heller Anderson (1990-03-31)։ «Chronicle»։ Նյու Յորք Թայմս </ref>։ Այնուհետև նկարահանումները տաղեփոխվում են 1990 թվականի նոյեմբեր, «Babelsberg Studios» ստուդիա, Մյունխեն, և «Barrandov Studios» Պրահայում[15]։ Սակայն նախագծի վրա աշխատանքների սկսվելուց մի քիչ առաջ Էնդրյու Լլոյդ Ուեբերը ամուսնալուծվում է Սառա Բրայթմանի հետ և նախագիծը տեղ է գտնում բոշոտ դարակներում[16]։

«Այնուհետև իմ կարիերան վերելք է ապրում և ես մշտապես զբաղված էի այլ ֆիլմերի նկարահանումներում», - ասում է Շումախերը[17]։ Ֆիլմը ընկնում է, այսպես կոչված, «արտադրական դժոխք», որը սկսվել էր 1990 թվականի սկզբին և ավարտվել 2000-ական թվականներին[18]։ 1997 թվականի փետրվարին Շումախերը կրկին պատրաստ էր նկարահանել ֆիլմը, սակայն հետևում է «Բեթմեն», «Վճիռ գումարով», «Երազանքի աղջիկները» ֆիլմերի տրիումֆները[19]։ Այդ ժամանակ, ընկերությունը ցանկանում էր ուրվականի դերի համար վերցնել Ջոն Տրավոլտային[20] կամ Անտոնիո Բանդերասին, վերջինս նույնիսը երգեց Ուրվականի մեներգը «Andrew Lloyd Webber: The Royal Albert Hall Celebration» հատուկ հեռուստատեսային միջոցառման ժամանակ[21]։ Երկար հասներեք տարիների ընթացքում, երբ ֆիլմը գտնվում է վերամաշակման մեջ, նախագծի մասնակիցներ իրենց զգացին բազմաթիվ վառ անձնավորություններ, թեկուզ և կարճ ժամանակով։ Հատուկ կինոնկարի համար Ուեբերը գրել է մոտ 15 րոպե նոր երաժշտություն[13]։

Վերջապես 2002 թվականի դեկտեմբերին Շումախերը և Ուեբերը վերադառնում են «Օպերայի Ոուրվականը» ֆիլմի վրա աշխատանքներին[14]։ 2003 թվականի հունվարին հայտարարվում է, որ Ուեբերի ընկերությունը՝ «Really Useful Group», գնել է ֆիլմի նկատմամբ իրավունքները «Warner Bros.»-ից և սկսել է աշխատանքները անկախ նախագծի վրա[21]։ Ուեբերը ֆիլմի ստեղծման մեջ ներդնում է սեփական միջոցները՝ 6 միլիոն դոլլար չափով[22]։ Ֆիլմի բյուջեն կազմում է 55 միլիոն, իսկ լրացուցիչ 15 միլիոնը գնում է ֆիլմի առաջխաղացման վրա։ Ընդհանուր բյուջեն հասնում է 70 միլիոն նշագծին[23]։ «Warner Bros.» ընկերությունը զբաղվելու էր ֆիլմի տարածմամբ, սակայն պայմանագիրը չէր ստորագրվել մինչ 2003 թվականի հունիսը, երբ գտնվում են գլխավոր դերերի բոլոր կատարողները[24]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանների քասթինգը անց է կացվում Նյու Յորքում[13]։ Ուեբերկ մասնակցություն չէր ունենում դերասանների ընտրությունում, սակայն նրա միակ պայմանը լինում է այն, որ դերասանները պետք է երգեին իրենց ձայնով[13]։ Առաջին դերասանը, ում հաստատում են դերում, դառնում է Պատրիկ Ուիլսոնը[13], ով նախկինում մասնակցել էր բրոդվեյան բեմադրություններում։ Հյու Ջեքմանին առաջարկում են լսումներ անցնել Ուրվականի դերի համար, սակայն նա չի կարողանում մասնակցություն ունենալ նախագծում մյուզիքլի և «Վան Հելսինգ» բլոկբաստերի, որում նկարահանվում էր Ջեքմանը, աշխատանքային ժամանակացույցերի անհամատաղության պատճառով։ «Ինձ զանգահարեցին և առաջարկեցին լսումներ անցնել», - ասել է Ջեքմանը 2003 թվականի ապրիլի հարցազրույցներից մեկում։ «Ընդ որում, նաև 20 այլ դերասանների։ Ցավոք, ես այդ ժամանակ զբաղված էի։ Այդպես ես չընկա այդ նախագիծ»[25]։ «Մեզ պետք էր ինչ-որ մեկը, ում մեջ զգացվում էր ռոքնռոլի ոգին», - ասել է Էնդրյու Լլոյդ Ուեբերը։ «Նա պատք է լինի կոշտ և նույնիսկ վտանգավոր, ոչ պարտադիր պրոֆեսիոնալ երգիչ։ Կրիստինան ձգտում է Ուրվականին հենց այն պատճառով, որ նա մեկ ոտքով վտանգի հետ է»։ Ջոել Շումախերին դուր է գալիս Բաթլերի խաղը «Դրակուլա 2000» ֆիլմում[14]։ Մինչ փորձերը Բաթլերը երբեք պրոֆեսիոնալ չէր երգել և երգեցողության ընդամենը չորս դաս է վերցրել մինչ այն, երբ կատարում է «The Music Of The Night» մեներգը[11]։

Քիրա Նայթլին համարվում էր Կրիստինա Դաեի դերի հավակնորդներից մեկը[13]։ 2004 թվականին դերը անցնում է դերասանուհի Էն Հեթուեյին, ով երգում էր ամուր սոպրանոյով։ Սակայն Հեթուեյը ստիպված էր հրաժարվել նկարահանումներից «Արքայադուստր օրագիրները 2. Ինչպես դառնալ թագուհի» ֆիլմի ժամանակացույցի հետ անհամատեղելիության պատճառով և դերասանուհին չէր կարող խախտել պայմանագրի պահանջները[13][26]։ Վերջապես դերը ստանում է Էմմի Ռոսումը, դերասանուհին դառնում է հիմնական կազմի վերջին մասնակիցը, ով հաստատվում է դերում[13]։ Ըստ Ռոսումի կարծիքի, Ուրվականի և Կրիստինայի հարաբերությունները հիշեցնում են Սյուզան Ֆարելի և Ջորջ Բալանչինի հարաբերությունները[22]։ Նկարահանումների ժամանակ Էմմին ընդամենը 16 տարեկան էր, Ուիլսոնը՝ 30, իսկ Բաթլերը՝ 34[13]։ Այդքան էր նաև նրա հերոսուհու կինո-տարիքը՝ Կրիստինայի գերեզմանին ծննդյան տարեթիվը նշված էր 1854 թվականը, իսկ ֆիլմի գործողութունները տեղի էին ունենում 1870 թվականին[13]։

Մինի Դրայվերը իր ձայնով կատարում էր ընդամենը մեկ երգ՝ «Learn To Be Lonely», ֆիլմում օպերային պարտիաները կատարում էր Մարգարետ Պրիսը։ Կրիրիան Հայնդսը, ում հետ Շումախերը աշխատում էր «Վերոնիկայի որսը» ֆիլմում, խաղում է Ռիշար Ֆիրմենին[12]։ Ռամին Կարիմլուն, ով ֆիլմում խաղում է Կրիստինայի հորը, բեմում կատարում էր երկու գլխավոր տղամարդկային դերերը՝ Ռաուլի և Ուրվականի[13]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմնական նկարահանումները անցնում էին 2003 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև 2004 թվականի հունվարի 15-ը։ Նկարահանումները անց էին կացվում «Pinewood» ստուդիայի ութ տաղավարներում[27], որտեղ կառուցվել էր «Palais Garnier»-ի դեկորացիաների մի մասը։ Բաթլերը և Ռոսումը ֆիլմում աշխատանքները սկսում են «Point Of No Return» համարի նկարահանումից, որոնք սկսվում են հինգերորդ արտադրական օրը և տևում երեք օր[13]։ Հատուկ էֆեկտների և դեկորացիաների հիմնական մասը վերարտադրվել է համակարգիչով կամ մոդելավորվել «Cinesite» ընկերության կողմից։ «All I Ask Of You» երաժշտական համարում Փարիզի տեսարանները վերարտադրվել են Matte Painting տեխնոլոգիայի օգնությամբ, իսկ ձյան վրա Ուրվականի հետքերը ստեղծվել էին արհեստականորեն, իսկ այնուհետև պատշգամբի պատկերը մեծացվել էր դերասանների չափերին համապատասխան[13]։ «Cinesite»-ը նաև ստեղծել էր հսկայական ճյուղավոր աշտանակի պատճենը, որը ընկնում է սրահում հանդիսատեսի վրա[28]։ Հենց ջահը կշռում էր մոտ 2,2 տոննա և ամբողջությամբ պատրաստված էր «Swarovski» նյութերից, նրա գինը կազմում էր $1,3 միլիոն[13]։

Արտադրական դիզայներ Դի Ջեյ Պրատը ստեղծում է Փարիզի օպերայի շենքը, ոգեշնչվելով ֆրանսիացի ճարտարապետներ Շառլ Գարնեի աշխատանքներով, ինչպես նաև Էդգար Դեգայի, Ջոն Սինգեր Սարջենտի, Գյուստավ Կայբոտի, Պրեռաֆայելիտների և Դանթե Գաբրիել Ռոսսետտիի։

Շումախերը ոգեշնչվում էր Ժան Կոկտոյի «Գեղեցկուհին և հրեշը» (1946) ֆիլմով, որում ձեռքերը, որոնք դուրս էին ցցված միջանցքում, պահում էին մոմակալները։ Ֆիլմի գերեզմանատունը իրենից ներկայացնում էր Պեր Լաշեզի և Մոնպառնասի գերեզմանների վերարտադրությունը[29]։ Դիմակահանդեսի դրվագի համար դիզայներ Ալեքսանդրա Բիրնը օգտագործել է սև, սպիտակ, ոսկե և արծաթե գույներ։ 2004 թվականի ապրիլին հանդիսականներին, ովքեր էին ներկա էին գտնվում Լոնդոնում համանուն ներկայացմանը, խնդրեցին մնալ ելույթից հետո և ձայնագրել ձայնային էֆեկտները կինոնկարի համար[13]։

Նկարահանումների ժամանակ ամենից շատ ժամանակ պահանջվում է վերջին դրվագի նկարահանման դիմահարդարման համար, որում կատարվում էր «Down Once More…» երաժշտական համարը, իսկ ֆիլմի եզրափակիչ մասը նկարահանում են մեկ շաբաթ։ Որպեսզի ծերացնեն Ռաուլին, Պատրիկ Ուիլսոնը նույնպես մի քանի ժամ էր անց կացնում դիմահարդարման սենյակում[13]։ Ռեժիսոր Ջոել Շումախերը ցանկանում էր հասնել ռեալիզմի, այդ պատճառով թատրոնի դեկորացիայի հրդեհի դրվագում նրանք իրոք այրվում են մինչ մոխրանալը[13]։ «The Phantom Of The Opera» մեներգի ժամանակ նավակը շարժվում էր հատուկ ռելսերի վրայով։ Այրվող մոմերը, որոնք դուրս են գալիս ջրից, տեսա-էֆեկտ չեն, դրանք հատուկ մոմեր են, որոնք վառվում են օդի հետ շփումից[13]։ Էմմի Ռոսումը նկարահանումների ժամանակ ուտում էր պաղպաղակ, քանի որ սեղմիրանը թույլ չէր տալիս կուլտալ այլ սնունդ։ Նվագախումբը, որը ձայնագրել էր ֆիլմի համար երաժշտությունը, կազմված էր 105 երաժշտական գործիքներից[13]։ Պատրիկ Ուիլսոնը անձամ էր կատարում իր բոլոր հնարքները[13]։

Ռելիզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամարկղային հավաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում պրեմիերան կայացել է 2004 թվականի դեկտեմբերի 22-ին, սահմանափակ վարձույթում, 622 կինոթատրոններում։ Ֆիլմը ուիք-էնդի արդյունքներով զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը բոկս-օֆիսում, հավաքելով $6,5 միլիոն վարձույթի առաջին հինգ օրերի ընթացքում[30]։ Այնուհետև վարձույթը 2005 թվականի հունվարի 14-ին ընդլայնվում է մինչև 907 կինոթատրոն[31]։ Ֆիլմը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը դրամարկղային հավաքների արդյունքով[32], նրանից հետո, երբ ֆիլմը լայն վարձույթ է ստանում 1511 կինոթատրոններում, սկսած 2005 թվականի հունվարի 21-ից[33][34]։ Ֆիլմը հավաքում է $51 268 815 ԱՄՆ-ում և $107 միլիոն ամբողջ աշխարհում։

Արտասահմանում ֆիլմը վայելում էր հատուկ հաջողությամբ[35]։ Հարկ է նշել Ճապոնիան, որտեղ ֆիլմկ հավաքում է ¥4,2 միլիարդ, որը մոտավորապես կազմում է $35 միլիոն։ Ֆիլմը տարվա արդյունքներով դառնում է վեցերորդ ամենահաջող արտասահմանյան ֆիլմը վարձույթում[36][37]։ Մեծ Բրիտանիայում և Կորեայում ֆիլմը կինոսրահ է ներգրավում 10 միլիոնական հանդիսատես, հավաքելով $17,5 և $11,9 միլիոն համապատասխանաբար[38][39]։ Ֆիլմի ընդհանուր համաշխարհային հավաքները կազմել են $158 225 796[38]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմկ արժանանում է քննադատների խառը արձագանքների։ Հիմնվելով Rotten Tomatoes կայքում 163 տեսությունների վրա, 33 % քննադատներին դուր է եկել ֆիլմը, հավաքելով 5/10 վարկանիշ։ Քննադատները ֆիլմը անվանում են «չափազանց թատերական, ձանձրալի, առանց ռոմանտիկայի և վտանգավոր արկածների»։ Այլ տեսանկյունից, քննադատները միակարծիք էին նրանում, որ «բեմադրութունը իրոք հսկայական էր»[40]։ Թոփ-քննադատներից ֆիլմը ստանում է 28 %, հիմնվելով 36 տեսությունների վրա, իսկ ֆիլմի միջին ցուցանիշը՝ 4.7/10[41]։ Օրինակ Metacritic կայքը ֆիլմին շնորհում է 40 միավոր 100-ից, հիմնվելով 39 տեսությունների վրա[42]։

«Ֆիլմը դիտվում և հնչում է ցնցող։ Ես կարծում եմ, դա բեմական արվեստի արժեքների վառ հաստատումն է։ Չնայած ֆիլմը քիչ է տարբերվում թատերական բեմադրությունից, նա առավել խոր ներքնաշխարհ է նվիրում իր կերպարներին։ Չնայած շեշտադրությունը խառնված է տեսանելի մասի հետ, նկարիչները մեզ հուսախաբ չեն անում։ Դա ամենն էր, ինչի ես կարող էի հուսալ»։
— Էնդրյու Լլոյդ Ուեբեր[14]

Ջոնաթան Ռոզենբաումին «Chicago Reader»-ից տպավորել է դերասանների խաղը, նա նշել է, որ «օպերետայի ոճում երիտասարդական մելոդրաման փոխարինում է հորոր-տարրերին, որոնք ծանող են սարսափիկներից, իսկ ռեժիսոր Ջոել Շումախերը հագենում է յուրաքանչյուր մանրուքով, որը օգնում է դասական թատերական հնարքները տեղափոքել մեծ էկրան, նույն դիսկո զգացմունքով, որը նա հաղորդել էր «Բեթմենն ընդմիշտ» ֆիլմում»[43]։ Ստեֆանի Զաչարեկը Salon.com կայքից գրում է, որ «ֆիլմը բրոդվեյան բեմադրության բոլոր թերությունները մեծ էկրան տեղափոխեց անհավանական շուքով»[44]։

Դևիդ Անսենը «Newsweek»-ից ֆիլմին տալիս է ոչ միանշանակ գնահատական։ Նրան դուր է եկել Էմմա Ռոսումն խաղը, սակայն նշում է, որ հեղինակները հիմնականում կենտրոնացել են բեմադրության տեսանելի մասի վրա՝ հանդերձանքում և դեկորացիաներում, մոռանալով սյուժետային գծերի համոզչականության մասին։ Օուեն Գլիբերմանը «Entertainment Weekly» ամսագրից, համարում է, որ Շումախերին չի հաջողվել հաղորդել բեմադրության խորությունը կինո-տարբերակին։

Ռոջեր Էբերը գրել է, որ նա «որոշակիորեն հաճույք է ստացել ֆիլմի դիտումից, որը ուղղակի տակնուվրա է անում հատկերացումները իր ճոխությամբ։ Շումախերը ոչինչ չէր կարող անել երաժշտական պատմության հետ՝ ինչ նյութ կար ձեռքի տակ, այդպիսի նյութի հետ էլ աշխատում էր, և նրա մոտ ամեն ինչ ստացվում է»[45]։ Մայքլ Դեկինին «Film Threat» ամսագրից նշում է, որ «թատերական բեմադրությունը հանդիսատեսի հոգում շաք զգացմունքներ է թողնում՝ թաքիծ, ուշագնացության վիճակ, գերզգայնություն և մտախոհ ժպիտ, այժմ այդ բոլոր զգացմունքները պետք է ապրեն ֆիլմում»[46]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն անվանակարգվել է «Օսկար» մրցանակի երեք անվանակարգերում՝ Էնթոնի Պրատը և Սիլիա Բոբակը անվանակարգում են ստանում գեղարվեստական աշխատանքի համար, իսկ Ջոն Մետիսոնը՝ օպերատորական։ Սակայն երկու մրցանակներն էլ բաժին են հասնում «Ավիատոր» ֆիլմին։ Էնդրյու Լլոյդ Ուեբերը և գրող Չարլզ Հարտը անվանակարգվում են «Learn To Be Lonely» երգի համար, որը գրվել էր հատուկ կինոտարբերակի համար, սակայն մրցանակը բաժի է հասնում «Al Otro Lado Del Río» երգին՝ «Չե Գևարա. Մոտոցիկլիստի օրագիրները» ֆիլմից[47]։

Բացի այդ, երգը անվանակարգման է արժանանում «Ոսկե Գլոբուս» մրցանակի, սակայն պարտվում է «Old Habits Die Hard» երգին «Սիրունատես Ալֆին կամ ինչ են ուզում տղամարդիկ» մելոդրամայից։ Էմմի Ռոսումը անվանակարգում է ստանում որպես «Լավագույն դերասանուհի մյուզիքլում կամ կատակերգությունում», սակայն մրցանակը բաժին է հասնում Անեթ Բենինգին «Թատրոն» ֆիլմում դերի համար[48]։ «Սատուրն» մրցանակին Ռոսումը նույնպես անվանակարգում է ստանում, որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»[49], իսկ ֆիլմը անվանակարգվում է «Լավագույն արկածային ֆիլմ-թրիլեր» անվանակարգում։ Նաև Ալեքսանդրա Բիրնը անվանակարգում է ստանում հանդերձանքի դիզայնի համար[50]։

Արտադրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թողարկումը տեսաերիզով[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ԱՄՆ-ում թողարկվել է VHS, DVD, HD DVD և Blu-Ray ֆորմատով, տարբեր բոնուսային նյութերով, վավերագրական ֆիլմերի տեսքով։

«Պարադիզ» ընկերությունթ ֆիլմը Ռուսաստանում թողարկել է VHS ֆորմատով։ Նաև ֆիլմը թողարկվել է DVD-ի վրա՝ հրատարակիչներն են «CP Digital»-ը (2005)[51] և «Սինեմա Թրեյդը» (2007)[52]։ գոյություն ունի նաև ֆիլմի 3 սկավառականոց հավաքածուական թողարկումը վավերագրական ֆիլմերով (2005 թվական, «CP Digital»)[53] և սաունդթրեքով ընծայական թողարկմամբ՝ թավշե տուփով[54]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին վաճառքի է հանվում 14 թրեքներից բաղկացած պաշտոնական ալբոմը, ինչպես նաև լիարժեխ 2 սկավառականոց սաունդթրեքի տարբերակը 25 ստեղծագործություններով։ Ալբոմի պարզեցված տարբերակը թողերկվել է նաև Ռուսաստանում, հրատարակությամբ զբաղվել են «Sony Classical» և «SONY BMG Russia» լեյբլները։ Ֆիլմի սաունդթրեքը թարգմանվել է ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն և գերմաներեն և պաշտոնապես թողարկվել է այդ երկրներում[13]։ Ռուսաստանում թողարկվել է կատարման անգլալեզու տարբերակը։

CD 1:

  1. Prologue (2:47)
  2. Overture-Hannibal (7:26)
  3. Think Of Me (6:33)
  4. Angel Of Music (3:00)
  5. Little Lottie / The Mirror (Angel Of Music) (4:11)
  6. The Phantom Of The Opera (4:23)
  7. The Music Of The Night (5:38)
  8. Magical Lasso (1:19)
  9. I Remember / Stranger Than You Dream It (3:21)
  10. Notes / Prima Donna (10:04)
  11. Poor Fool / He Makes Me Laugh / Il Muto (6:12)
  12. Why Have You Brought Me Here / Raoul, I’ve Been There (3:04)
  13. All I Ask Of You (4:52)
  14. All I Ask Of You (Reprise) (2:55)

CD 2:

  1. Masquerade / Why So Silent (8:38)
  2. Madame Girys Tale / The Fairground (3:29)
  3. Journey To The Cemetery (3:29)
  4. Wishing You Were Somehow Here Again (3:41)
  5. Wandering Child (1:47)
  6. The Swordfight (1:48)
  7. We Have All Been Blind (3:55)
  8. Don Juan (4:00)
  9. The Point Of No Return / Chandelier Crash (6:44)
  10. Down Once More / Track Down This Murderer (14:32)
  11. Learn To Be Lonely (2:27)

Բացի այդ գոյություն ունի «No One Would Listen» ստեղծագործությունը Ջերարդ Բաթլերի կատարմամբ՝ երգը կատարվում է «Learn To Be Lonely» ստեղծագործության եղանակով։ Երգի կատարմամբ դրվագը տեղ է գտել ֆիլմի DVD-հրատարակությունում՝ բոնուսի բաժնում։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://www.metacritic.com/movie/the-phantom-of-the-opera
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://www.imdb.com/title/tt0293508/
  3. 3,0 3,1 3,2 3,3 http://www.filmaffinity.com/es/film653531.html
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://m.filmaffinity.com/es/movie.php?id=653531
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 http://stopklatka.pl/film/upior-w-operze-2004
  6. Person Profile // Internet Movie Database — 1990.
  7. http://www.medietilsynet.no/filmdatabasen/?q=the+phantom+of+the+opera
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 8,7 8,8 8,9 http://www.bbfc.co.uk/releases/andrew-lloyd-webbers-phantom-opera-2004
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=52139.html
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 http://www.imdb.com/title/tt0293508/fullcredits
  11. 11,0 11,1 Staff (2004-08-10)։ «Movie Preview: The Phantom of the Opera»։ Entertainment Weekly։ Վերցված է 2009-09-25 
  12. 12,0 12,1 The Making of The Phantom of the Opera, [DVD, 2005], Warner Home Video
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 13,13 13,14 13,15 13,16 13,17 13,18 13,19 13,20 «The Phantom Of The Opera» Movie Trivia Section at IMDB.com
  14. 14,0 14,1 14,2 14,3 DVD production notes
  15. Lawrence Van Gelder (1990-08-10)։ «At the Movies»։ Նյու Յորք Թայմս 
  16. Staff (2004-08-10)։ «Movie Preview: The Phantom of the Opera»։ Entertainment Weekly։ Վերցված է 2009-09-25 
  17. Todd Gilchrist (2004-12-20)։ «Interview: Joel Schumacher»։ IGN։ Վերցված է 2009-09-26 
  18. Michael Fleming (2003-04-01)։ «'Phantom' cues Wilson for tuner's adaptation»։ Variety։ Վերցված է 2009-09-20 
  19. Michael Fleming (1997-02-21)։ «Helmer's 3rd At Bat»։ Variety։ Վերցված է 2009-09-19 
  20. Michael Fleming (1997-05-15)։ «Krane Takes Bull By Horns»։ Variety։ Վերցված է 2009-09-19 
  21. 21,0 21,1 Michael Fleming (2003-01-09)։ «Lloyd Webber back on 'Phantom' prowl»։ Variety։ Վերցված է 2009-09-19 
  22. 22,0 22,1 Phoebe Hoban (2004-12-24)։ «In the 'Phantom' Movie, Over-the-Top Goes Higher»։ Նյու Յորք Թայմս 
  23. «The Phantom of the Opera»։ The Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-23-ին։ Վերցված է 2009-09-25 
  24. Adam Dawtrey (2003-06-13)։ «'Phantom' pic announces latest castings»։ Variety։ Վերցված է 2009-09-20 
  25. Michelle Zaromski (2003-04-29)։ «An Interview with Hugh Jackman»։ IGN։ Վերցված է 2009-09-25 
  26. «Anne Hathaway: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-23-ին։ Վերցված է October 19, 2009 
  27. Staff (2003-10-01)։ «Production Commences On 'Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera'»։ Box Office Mojo։ Վերցված է 2009-09-26 
  28. Skweres Mary Ann (2004-12-22)։ «Phantom of the Opera: A Classic in Miniature»։ Animation World Network։ Վերցված է 2009-12-23 
  29. Missy Schwartz (2004-11-05)։ «Behind the Music»։ Entertainment Weekly։ Վերցված է 2009-09-25 
  30. Gentile Gary (2004-12-28)։ «Audiences glad to 'Meet the Fockers'»։ Associated Press։ Վերցված է 2011-02-16 
  31. Snyder Gabriel (2005-01-13)։ «'Fockers' finds foes»։ Variety։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  32. Blank Ed (2005-01-18)։ «'Coach Carter' tops local, national box office in slow weekend»։ Pittsburgh Tribune-Review։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  33. Gans Andrew (2005-01-21)։ «"The Phantom of the Opera" Opens Nationwide Jan. 21»։ Playbill։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  34. «Weekend Box Office Results for January 21–23, 2005»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  35. Bresnan Conor (2005-02-02)։ «Around the World Round Up: 'Fockers' Inherit the World»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  36. «MOVIES WITH BOX OFFICE GROSS RECEIPTS EXCEEDING 1 BILLION YEN»։ Motion Picture Producers Association of Japan։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  37. «2005 Japan Yearly Box Office»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  38. 38,0 38,1 «The Phantom of the Opera»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2009-09-25 
  39. «The Phantom of the Opera - International Box Office Results»։ Box Office Mojo։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2011-02-16 
  40. «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2009-09-19 
  41. «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera: Top Critics»։ Rotten Tomatoes։ Վերցված է 2009-09-19 
  42. «Andrew Lloyd Webber's The Phantom of the Opera»։ Metacritic։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-25-ին։ Վերցված է 2009-09-19 
  43. Jonathan Rosenbaum (2004-12-20)։ «The Phantom of the Opera»։ Chicago Reader։ Վերցված է 2009-10-06 
  44. Stephanie Zacharek (2004-12-22)։ «The Phantom of the Opera»։ Salon.com։ Վերցված է 2009-10-06 
  45. Roger Ebert (2004-12-22)։ «The Phantom of the Opera»։ Chicago Sun-Times։ Վերցված է 2009-10-09 
  46. Michael Dequina (2004-12-22)։ «Andrew Lloyd Webber’s The Phantom of the Opera»։ Film Threat։ Արխիվացված է օրիգինալից 2005-04-11-ին։ Վերցված է 2009-10-09 
  47. «The Phantom of the Opera»։ Academy of Motion Picture Arts and Sciences։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2009-10-14 
  48. «Phantom of the Opera, The»։ Hollywood Foreign Press Association։ Վերցված է 2009-10-14 
  49. «Past Saturn Awards»։ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-16-ին։ Վերցված է 2009-10-14 
  50. «2005 Saturn Awards Nominations»։ Academy of Science Fiction, Fantasy & Horror Films։ Վերցված է 2009-10-14 
  51. «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005
  52. «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «Синема Трейд», 2007
  53. «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005 | Издание на 3-х дисках
  54. «Призрак Оперы» | США, Мюзикл, 2004, 135 мин. | «CP Digital», 2005 | Подарочное издание
  55. Michael Fleming (2003-03-13)։ «'Men' treads carefully into sequel territory»։ Variety։ Վերցված է 2009-09-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]