Jump to content

Գրեյս Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեյս Մուր
Ծննդյան թիվ՝դեկտեմբերի 5, 1898(1898-12-05)[1][2][3][…]
Ծննդավայր՝Քոկ շրջան, Թենեսի, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հունվարի 26, 1947(1947-01-26)[1][2][3][…] (48 տարեկան)
Վախճանի վայր՝Copenhagen Airport, Տորնբյու, Դանիա
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, օպերային երգչուհի, երաժիշտ, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 0601254

Գրեյս Մուր[4] (անգլ.՝ Grace Moore, դեկտեմբերի 5, 1898(1898-12-05)[1][2][3][…], Քոկ շրջան, Թենեսի, ԱՄՆ - հունվարի 26, 1947(1947-01-26)[1][2][3][…], Copenhagen Airport, Տորնբյու, Դանիա), ամերիկացի օպերային սոպրանո երգչուհի և դերասանուհի։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերի Ուիլի Գրեյս Մուրը ծնվել է 1898 թվականի դեկտեմբերի 5-ին Թենեսի նահանգի Դել Ռիո փոքրիկ քաղաքում՝ Ռիչարդ Լոուսոն Մուրի և Ջեյն Մուրի ընտանիքում։ Երբ Գրեյսը դեռ երեխա էր, նրա ընտանիքը տեղափոխվեց Ջելիկո քաղաք, նույն նահանգում, որտեղ նա ավարտեց ավագ դպրոցը, այնուհետև ընդունվեց Նեշվիլի քոլեջ։ Ավարտելուց հետո Մուրը սկզբում տեղափոխվեց Վաշինգտոն, այնուհետև Նյու Յորք, որտեղ սկսվեց նրա երաժշտական կարիերան։

1919 թվականին տեղափոխվել է Նյու Յորք՝ շարունակելու իր երգելու կարիերան և այնտեղ ելույթ է ունեցել գիշերային ակումբներում՝ որպեսզի կարողանա վճարել երգի դասերի համար[5]։

Նրա դեբյուտը Բրոդվեյում տեղի է ունեցել 1920 թվականին Ջերոմ Քեռնի «Հիթչի-կու» մյուզիքլում, գլխավոր դերում՝ Ռայմոնդ Հիչքոքը։ 1922 և 1923 թվականներին Գրեյսը հայտնվեց Իրվինգ Բեռլինի երաժշտական ռեվյուի երկու սերիաներում Մյուզիք Բոքս թատրոնում։

1928 թվականի փետրվարի 7-ին տեղի ունեցավ Գրեյսի օպերային դեբյուտը Մետրոպոլիտեն օպերայում՝ Միմիի դերում Ջակոմո Պուչինիի «Բոհեմ»-ում։ Նույն դերով նույն թվականի սեպտեմբերին նա հայտնվեց Փարիզի օպերա-կատակերգու, իսկ 1935 թվականին՝ Լոնդոնի Քովենթ Գարդենում։ Մետրոպոլիտեն օպերայում աշխատելու տասնվեց սեզոնների ընթացքում նա երգել է իտալական և ֆրանսիական մի քանի օպերաներում, ինչպես նաև գլխավոր դերեր է կատարել այնպիսի օպերաներում, ինչպիսիք են «Տոսկա», «Մանոն» և «Լուիզա»։ Լուիզայի դերը Մուրի համար ամենասիրվածն էր, և հենց նա է համարվում իր երաժշտական կարիերայի ամենանշանակալին։

Հուշատախտակ Դել Ռիոյում՝ Գրեյս Մուրի հայրենի քաղաքում

1930 թվականին Գրեյսն իր դեբյուտը կատարեց կինոյում՝ կատարելով շվեդ օպերային երգչուհի Ջենի Լինդի դերը «Կանացի բարոյականություն» ֆիլմում։ Նույն թվականին նա հայտնվեց օպերային երգիչ Լոուրենս Թիբեթի հետ «Նոր լուսին» օպերետի ադապտացիայում։ 1934 թվականին Մուրը պայմանագիր է կնքել «Columbia Pictures» ստուդիայի հետ, որտեղ նկարահանվել է վեց ֆիլմերում։ 1935 թվականին «Սիրո մեկ գիշեր» ֆիլմում իր դերի համար առաջադրվել է «Օսկար» լավագույն դերասանուհի անվանակարգում։ Նրա վերջին կինոդերասանությունը եղել է 1939 թվականին Գուստավ Շարպանտիեի «Լուիզա» օպերետի կրճատված ադապտացիայում։

1931 թվականի հունիսի 15-ին Գրեյսը ամուսնացավ իսպանացի կինոդերասան Վալենտին Պարերայի հետ։ Նրանք երախաներ չունեին։ 1930-ականներին Նրանք առանձնատներ ունեին Հոլիվուդում,Կաննում և Կոնեկտիկուտում[6]։

1932 թվականին Մուրը հայտնվեց Բրոդվեյում Կառլ Միլեկերի կարճատև «Դյուբարի» օպերետում։

1935 թվականին Գրեյսը արժանացել է արվեստի և գիտության համայնքի ոսկե մեդալի՝ ժամանցային կինոյում նշանակալի նվաճումների համար։ 1936 թվականին Դանիայի թագավորը նրան շնորհեց «Ինգենիտո Էթ արտի» ազգային մեդալը, իսկ 1939 թվականին նա դարձավ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ։ 1937 թվականին նա նշանակվել է Թենեսի նահանգի գնդապետներ (պատվավոր պաշտոն), ինչպես նաև դարձել Է Վաշինգտոնի Թենեսի նահանգի հասարակության ցմահ անդամ։ 1939 թվականին արժանացել է ֆրանսիական Պատվո լեգեոնի շքանշանի ասպետի կոչմանը։ Մուրը նաև եղել է Peabody մրցանակի ժյուրիի խորհրդի անդամ 1940-1942 թվականներին[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Գրեյսը մասնակցել է USO ծրագրին՝ զվարճացնելով ամերիկյան զորքերին արտասահմանում։

Գրեյս Մուրը մահացել է 1947 թվականի հունվարի 26-ին Կոպենհագենի «Կաստրուպ» օդանավակայանում 48 տարեկան հասակում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով։ Մյուս զոհերի թվում է շվեդական գահի ժառանգորդ արքայազն Գուստավ Ադոլֆը։ Մուրը թաղված է Չաթանուգայի Forest Hills գերեզմանատանը[8]։

1953 թվականին ամերիկացի դերասանուհի Քեթրին Գրեյսոնը խաղացել է Գրեյս Մուրի դերը «Սա սեր է» ֆիլմում, որը նկարահանվել է նրա կենսագրության հիման վրա։ Կինոյում ունեցած ավանդի համար Գրեյսը Հոլիվուդյան փառքի ծառուղում աստղի է արժանացել։

Հակասություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1938 թվականի դեկտեմբերին Նա լայն քննադատության ենթարկվեց, երբ Կաննում Վինձորի դքսուհու առջև կռացավ ռևերանսով։ Եվրոպայում վեց ամիս և տաս օր անցկացնելուց հետո Միացյալ Նահանգներ վերադառնալուց հետո («եկամտահարկը խնայելու համար»),Մուրը պաշտպանեց իր ռևերանսը՝ ասելով.

Նա վաղուց կդառնար թագավորական դքսուհի,եթե ամերիկացի չլիներ։Ի վերջո,նա իր համոզմունքների երջանկությունն ու համարձակությունը նվիրեց մեկ տղամարդու,ինչը ավելին է, քան կանանց մեծամասնությունը կարող է անել։ Նա արժանի է ռևերանսի միայն այս մեկի համար[9]։

Ըստ Ջո Լորի կրտսերի՝ վոդևիլ կատարող և պատմաբան,Գրեյս Մուրը ելույթ չեր ունենա «Վոդևիլ ազդագրերում», որոնցում ներգրավված էին սևամորթ կատարողներ[10]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grace Moore
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Мор Արխիվացված 2014-11-29 Wayback Machine
  5. «Grace Moore».
  6. «Grace Moore To Build Here». Evening Outlook. 1936 թ․ նոյեմբերի 21. էջ 7.
  7. «George Foster Peabody Awards Board Members». Peabodyawards.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 9-ին.
  8. «Prince and opera star killed in plane crash». Ottawa Citizen. Associated Press. 1947 թ․ հունվարի 24. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  9. "People." Time. January 16, 1939.
  10. Laurie, Joe Jr. (1953). Vaudeville: From The Honky Tonks To The Palace. Henry Holt and Company. էջ 202.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գրեյս Մուր» հոդվածին։