Եղել է ռայխստագի դեպուտատ (1903-1918, 1920-1933)։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) տարիներին՝ սոցիալ-շովինիստ։ 1918 թվականի Նոյեմբերյան հեղափոխության ընթացքում, միապետության անխուսափելի կործանման պարագայում, հռչակեց (նոյեմբերի9-ին) հանրապետություն, մտավ կառավարության մեջ՝ աշխատելով խանգարել հեղափոխության հետագա զարգացմանը։ 1919 թվականի փետրվար-մարտին Վայմարյան Հանրապետության առաջին կառավարության ղեկավարն էր։ Գերմանիայում ֆաշիստական դիկտատուրայի հաստատումից հետո վտարանդվել է։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 479)։