Վիլհելմ (Գերմանիայի թագաժառանգ արքայազն)
Վիլհելմ | |
---|---|
![]() | |
Զինվորական կոչում | Հետևազորի գեներալ |
Ծնվել է՝ | մայիսի 6, 1882[1][2][3][…] |
Ծննդավայր | Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն |
Մահացել է՝ | հուլիսի 20, 1951[1][2][3][…] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Hechingen |
Հոհենցոլեռն ամրոց | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Հոհենցոլլերներ |
սպա և քաղաքական գործիչ | |
Շրջանավարտ | Բոննի համալսարան |
Հայր | Վիլհելմ II[4] |
Մայր | Auguste Viktoria of Schleswig-Holstein? |
Երեխաներ | Prince Wilhelm of Prussia?, Prince Hubertus of Prussia?, Prince Frederick of Prussia?, Louis Ferdinand, Prince of Prussia?, Princess Alexandrine of Prussia? և Princess Cecilie Viktoria of Prussia? |
Պարգևներ |
Վիլհելմ, Գերմանիայի թագաժառանգ արքայազն (գերմ.՝ Friedrich Wilhelm Victor August Ernst մայիսի 6, 1882[1][2][3][…], Պոտսդամ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - հուլիսի 20, 1951[1][2][3][…], Hechingen), գերմանիայի կայսր Վիլհելմ II-ի ավագ որդին և Գերմանական կայսրության ու Պրուսիայի թագավորության վերջին թագաժառանգ արքայազնը։ Իր պապի, կայսր Ֆրիդրիխ III-ի մահից հետո Վիլհելմը դարձավ թագաժառանգ արքայազն վեց տարեկանում՝ կրելով այդ կոչումը ավելի քան 30 տարի, մինչև կայսրության անկումը 1918 թվականի նոյեմբերի 9-ին։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա ղեկավարել է 5-րդ բանակը 1914 թվականից 1916 թվականներին և եղել է Թագաժառանգ արքայազնի բանակային խմբի հրամանատար մինչև պատերազմի վերջը։ Թագաժառանգ արքայազնը դարձավ Հոհենցոլերնների ղեկավարը 1941 թվականի հունիսի 4-ից, երբ մահացավ նրա հայրը, մինչև 1951 թվականի հուլիսի 20-ը, երբ մահացավ ինքը։
Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիլհելմը ծնվել է 1882 թվականի մայիսի 6-ին Պոտսդամի Մարմարե պալատում։ Նա Գերմանիայի վերջին կայսր Վիլհելմ II-ի և կայսրուհի Ավգուստա Վիկտորիայի ավագ որդին էր։
Երբ նա ծնվեց, նրա մեծ պապ Վիլհելմ I-ը կայսրն էր և թագաժառանգը նրա պապ Ֆրիդրիխն էր՝ դարձնելով Վիլհելմին գահի համար ժառանգորդներից թվով երրորդը։ Նրա ծնունդը վիճաբանության առիթ դարձավ ծնողների և նրա տատ Վիկտորյա Սաքսեն Կոբուրգ Գոթացու միջև։ Մինչև Վիլհելմի ծնունդը նրա տատը ակնկալում էր, որ իրեն կդիմեն բուժքրոջ գտնելու հարցով, սակայն ապագա Վիլհելմ II-ը դիմեց իր մորաքրոջը՝ Հելենային օգնության։ Նրա մայրը շատ վիրավորվեց և նրա տատը՝ Վիկտորյա թագուհին, ով փոքրիկ Վիլհելմի մեծ տատն էր, անչափ զայրացած էր[5]։ 1888 թվականին, երբ մահացան նրա մեծ պապը և պապը, վեցամյա Վիլհելմը դարձավ Գերմանիայի և Պրուսիայի գահերի առաջին ժառանգորդը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Autoren v. Allgemeine Deutsche Biographie (գերմ.) / Hrsg.: Historische Commission bei der königl. Akademie der Wissenschaften — L: Duncker & Humblot, 1875.
- ↑ Queen Victoria's Family, A Century of Photographs, Charlotte Zeepvat