Բեռլին-Բաղդադ երկաթգիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բաղդատի երկաթգծի բաժնետոմս` թողարկված 1903 թվականի դեկտեմբերի 31-ին[1]:

Բաղդադի երկաթգիծ, նաև հայտնի որպես Բեռլին-Բաղդադ երկաթգիծ (թուրք.՝ Bağdat Demiryolu, գերմ.՝ Bagdadbahn, արաբ․՝ سكة حديد بغداد‎‎, ֆր.՝ Chemin de Fer Impérial Ottoman de Bagdad), կառուցվել է 1903 թվականից մինչև 1940 թվականը, որպեսզի կապվի Բեռլինը (այդ ժամանակ) Օսմանյան կայսրության Բաղդադ քաղաքի հետ, որտեղից Գերմանացիները ցանկանում էին հիմնադրել նավահանգիստ Պարսից ծոցում[2]։ Այն ունի 1600 կմ երկարություն և անցնում է ժամանակակից Թուրքիայի, Սիրիայի և Իրաքի տարածքով և անցնում Եվրոպա Բոսֆորի կամուրջով։

Նախագծի համար պահանջվեց մի քանի տասնամյակ և Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման ժամանակ կառուցվել էր միայն 960 կմ հատվածը։ Վերջին հատվածը Բաղդադում կառուցվեց 1930-ական թվականների վերջին և առաջին գնացքը Ստամբուլից հասավ Բաղդադ 1940 թվականին։

Կառուցման և նախագծման աշխատանքները հիմնականում ֆինանսավորում էին Գերմանական կայսրության Deutsche Bank-ը և Philipp Holzmann ընկերությունը, որը 1890-ականներին կառուցել էր Անատոլիայի երկաթգիծը (Anatolische Eisenbahn), որը կապում էր Կոստանդնուպոլիսը, Անկարան և Կոնիան։ Օսմանյան կայսրությունը ցանկանում էր մեծացնել իր վերահսկողությունը Արաբական թերակղզում և ընդարձակեր ազդեցությունը Կարմիր ծովի երկայնքով մինչև ձևականորեն օսմանյան տարածք հանդիսացող (մինչև 1914 թվականը) Եգիպտոսի խուդիվատ, որն անցել էր Բրիտանիայի ռազմական վերահսկողության ներքո 1882 թվականի Ուրաբիի ապստամբությունից հետո։ Եթե երկաթգծի շինարարությունը ավարտվեր, գերմանացիները ուղղակի մուտք կունենային Միջագետքի նավթահորեր, ինչպես նաև Պարսկական ծոցի վրա տեղակայված Բասրա նավահանգիստ։ Վերջինս նրանց ուղղակի ճանապարհ կբացեր դեպի Գերմանական գաղութատիրական կայսրության արևելյան հատվածներ` շրջանցելով Սուեզի ջրանցքը, որը վերահսկում էին բրիտանա-ֆրանսիական ուժերը։

Երկաթգիծը դարձավ միջազգային քննարկումների առարկա Առաջին համաշխարհային պատերազմից առաջ[3][4]։ Չնայած դրա աշխատանքները դադարեցվեցին 1914 թվականին պատերազմի սկբից առաջ, այն նաև համարվում է Առաջին համաշխարհային պատերազմի պատճառներից մեկը[5][6]։ Տավրոսյան լեռնահամակարգում տեխնիկական դժվարությունները և դիվանագիտական ճնշումները նշանակում էին, որ 1915 թվականի դրությամբ ավարտին մնում էր 480 կմ հատված, բացի այդ Բաղդադը նվաճեցին բրիտանացիները։ Շինարարությունը վերսկսվեց 1930-ականներին և ավարտվեց 1940 թվականին։

Ընդհանուր պատկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե այն ավարտվեր ավելի շուտ, Բեռլին-Բաղդադ երկաթուղին թույլ կտար Գերմանիային առևտուրն իրականացնել Պարսից ծոցի նավահանգստով, որտեղի ապրանքները և մատակարարումները կհասնեին ամենահեռավոր Գերմանական գաղութներ։ Բացի այդ ճանապարհը ուղղակի մուտք կապահովեր այլնտրանքային նավթի շուկա։ Գերմանիան կունենար հումքային ապրանքների մատակարարման այլընտրանքային ծովային ճանապարհ և կմրցեր Բրիտանիայի հետ գաղութատիրական առևտրում։

Երկաթգիծը նաև վնասում էր Ռուսաստանին, քանի որ Ռուսաստանը տնտեսապես վնասներ կկրեր` կորցնելով իր գերիշխող դիրքը Կովկասում և Հյուսիսային Իրանում[7]։

19-րդ դարի վերջին Օսմանյան կայսրությունը թուլացած էր և Եվրոպայից տրամադրված էժան միջոցները Ռուս-թուրքական պատերազմ (1877-1878)-ի ժամանակ կախվածության մեջ գցեց Մեծ Տերություններից[8]։ Եվրոպացիները մեծ պոտենցիալ էին տեսնում թուլացող կայսրության ռեսուրսների բաժանման մեջ։

1871 թվականին եվրոպացի մասնագետները Տիգրիսի և Եփրատի ավազանում գտան բարձր որակի նավթ, սակայն թույլ տրանսպորտիզացիայի պատճառով դրանք չէին կարող տեղափոխվել։ 1901 թվականի գերմանական զեկույցում տարածաշրջանը անվանվեց բենզինի լիճ և անվերջանալի ռեսուրսներով շրջան[8]։

1872 թվականի գերմանացի երկաթգծային ճարտարագետ Վիլհելմ ֆոն Պրեսելը առաջարկ ստացավ Օսմանյան կառավարությունից զարգացնել երկաթգիծը Թուրքիայում։ Այնուամենայնիվ միայն սուբսիդիաներով հնարավոր չէր կառուցել երկաթգիծը, այսպիսով Օսմանյան կայսրությունը վարկ վերցրեց Եվրոպական տերություններից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nimmergut Jörg։ Historische Wertpapiere - Sinnvoll sammeln - garantiert gewinnen։ էջ 55։ ISBN 3894410426 
  2. McMurray, 2001
  3. Mustafa Sıtkı Bi̇lgi̇n։ «The Construction of the Baghdad Railway and its Impact on Anglo-Turkish Relations, 1902–1913»։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016 
  4. Jeff Reed։ «Following The Tracks To War – Britain, Germany & The Berlin-Baghdad Railway»։ Oilpro։ Արխիվացված է օրիգինալից մարտի 18, 2017-ին։ Վերցված է դեկտեմբերի 6, 2016 
  5. Jastrow, 1917
  6. Maloney (2008) [1984]։ «The Berlin-Baghdad Railway as a Cause of World War One»։ Centre for Naval Research 
  7. Evans, 1990
  8. 8,0 8,1 8,2 Earle, 1923