Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի
Alfred-sachsen-coburg-gotha.jpg
 
Մասնագիտություն՝ Ֆիլատելիստ, քաղաքական գործիչ և ազնվական
Դավանանք Անգլիկան եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2][3]
Ծննդավայր Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն
Վախճանի օր հուլիսի 30, 1900(1900-07-30)[4] (55 տարեկան)
Վախճանի վայր Schloss Rosenau, Կոբուրգ
Թաղված Կոբուրգ
Դինաստիա House of Saxe-Coburg and Gotha (United Kingdom)? և Սաքսեն Կոբուրգ Գոթերի դինաստիա
Քաղաքացիություն Flag of the United Kingdom (1-2).svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Հայր Ալբերտ Սաքսեն Կոբուրգ Գոթացի[5]
Մայր Վիկտորյա թագուհի[5]
Ամուսին Մարիա Ալեքսանդրովնա[6][1][5][…]
Զավակներ Alfred, Hereditary Prince of Saxe-Coburg and Gotha?[5], Queen Marie of Romania?, Princess Victoria Melita of Saxe-Coburg and Gotha?, Princess Alexandra of Saxe-Coburg and Gotha?, Celith Lisbeth of Saxe-Coburg and Gotha?[4] և Princess Beatrice of Saxe-Coburg and Gotha?[4]
 
Պարգևներ
Կապիչի շքանշան, Տատասկափուշի շքանշան, Սուրբ Պատրիկի շքանշան, Թագավորական Վիկտորիական շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Անդրեաս առաքյալի շքանշան, Սուրբ Ստեփանոս Հունգարացու շքանշան, Պատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Բանի շքանշանի Մեծ Խաչի ասպետ, Սուրբ Միքայելի և Սուրբ Գևորգի Մեծ Խաչ շքանշանի ասպետ, Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան, Սերովբեների արքայական շքանշան, Փղի շքանշան, Օսմանիե շքանշան, Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Սև արծվի շքանշան, Վանդի թագի շքանշան, Լյուդվիգի շքանշան, Կարմիր արծվի 1-ին աստիճանի շքանշան, Հարավային Խաչի շքանշան, Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան, Սուրբ Ստանիսլավի շքանշան և

Royal Fellow of the Royal Society? (մարտի 16, 1882)

Արքայազն Ալֆրեդ (անգլ.՝ Prince Alfred Ernest Albert) կամ Ալֆրեդ Սաքսեն Կոբուրգ Գոթացի (գերմ.՝ Alfred von Sachsen-Coburg und Gotha, օգոստոսի 6, 1844(1844-08-06)[1][2][3], Վինձոր ամրոց, Միացյալ Թագավորություն - հուլիսի 30, 1900(1900-07-30)[4], Schloss Rosenau, Կոբուրգ), Մեծ Բրիտանիայի Վիկտորյա թագուհու և նրա ամուսնու` կոնսորտ արքայազն Ալբերտի որդի, Էդինբուրգի դուքս, Օլսթերի և Քենթի կոմս (1866 թվականի մայիսի 24-ից մինչև 1893 թվականի օգոստոսի 23-ը), ապա` Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս (1893 թվականի օգոստոսի 22-ից)։

Արքայազն Ալֆրեդը եղել է Մեծ Բրիտանիայի նավատորմի ծովակալ (1893 թվականի հունիսի 3), նաև հայտնի ֆիլատելիստ։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ալֆրեդը ծնվել է Վինձոր պալատում։ Նա թագուհի Վիկտորյայի և Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս Ալբերտի չորրորդ երեխան եւ երկրորդ որդին էր։ Որպես միապետի որդին նա ի ծնե ստացել է Ձերդ Մեծություն արքայազն Ալբերտ տիտղոսը։ Ծնվելու պահին նա բրիտանական գահի ժառանգման գծով երկրորդն է եղել ավագ եղբորից` Ուելսի արքայազն Էդուարդից հետո։ 

1856 թվականին ծառայության է անցել Մեծ Բրիտանիաի Թագավորական ռազմածովային նավատորմում։ 1862 թվականին նա եղել է Հունաստանի գահի թեկնածու` հաղթելով հանրաքվեում, բայց չի կարողացել միապետ դառնալ 1832 թվականի Լոնդոնի կոնֆերանսի որոշման համաձայն։ 1867 թվականի հունվարից մինչև 1868 թվականի հուլիսը Ալբերտը կատարել է շուրջերկրյա ճանապարհորդություն։ Նա բրիտանական թագավորական ընտանիքի անդամներից առաջինն է եղել, ով այցելել է Ավստրալիա, Նոր Զելանդիա, Բրիտանական Հնդկաստան 1868 թվականին և Հոնկոնգ 1869 թվականին։ Նա նաեւ այցելել է Տրիստան դա Կունա կղզի, որտեղի միակ քաղաքը նրա պատվին վերանվանվել է Յոթ ծովերի Էդինբուրգ։

Արքայազն Ալֆրեդը կնոջ` Մարիա Ալեքսանդրովնայի և որդու` Ալֆրեդի հետ

Թագուհու ծննդյան օրը` 1866 թվականի մայիսի 24-ին, արքայազն Ալֆրեդը ստացել Էդինբուրգի դուքս, Քենթի և Օլսթերի կոմս տիտղոսները։ 1893 թվականին Էռնեստ II Սաքսեն Կոբուրգ Գոթացու մահից հետո Սաքսեն Կոբուրգ Գոթայի դքսության ազատված գահն անցավ արքայազն Ալֆրեդին` որպես դուքսի ազգական, և քանի որ Ալֆրեդի ավագ եղբայրը ՝ Էդուարդը հրաժարվել էր այդ գահից (Սաքսեն Կոբուրգի և Մեծ Բրիտանիայի անձնական ունիայից խուսափելու համար)։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականի հունվարի 23-ին Սանկտ Պետերբուրգի Ձմեռային պալատում արքայազն Ալբերտն ամուսնացել է մեծ իշխանուհի Մարիյա Ալեքսանդրովնայի հետ, որը Ռուսաստանի կայսր Ալեքսանդր II-ի և կայսրուհի Մարիյա Ալեքսանդրովնայի միակ դուստրն էր։ Հայրը որպես օժիտ նրան տվել է այն ժամանակների համար չլսված գումար` 100 000 ֆունտ, եւ բացի այդ նաև ամենամյա նպաստ` 20 000 ֆունտ։ Էդինբուրգի դուքսն ու դքսուհին, Լոնդոն ժամանեցին մարտի 12-ին։

Ամուսնությունը երջանիկ չի եղել, իսկ լոնդոնյան հասարակությունը հարսնացուին համարել է շատ ամբարտավան։ Ամուսնանալուց հետո Մարիա Ալեքսանդրովնան մեծարվել է «Նորին թագավորական մեծություն», «Նորին թագավորական և կայսերական մեծություն» տիտղոսներով։ Վիկտորյա թագուհին նրան տվել է առաջին տեղը` Ուելսի արքայադուստրից հետո։

«Հերցոգ Էդինբուրգսկի» ռուսական հածանավն անվանվել է ի պատիվ Ալեքսանդր II-ի փեսայի։ Բացի այդ,  ի պատիվ դքսի Էդինբուրգի դուքս Ալֆրեդի և Մարիյա Ալեքսանդրովնայի հարսանիքի կապակցությամբ 1874 թվականին Ռիգայի մոտակայքում գտնվող ամառանոցային բնակավայրը ստացել է Էդինբուրգ անունը, որը 1922 թվականից վերանվանվել է Դզինտարի ({{lang-lv|Dzintari}}, թարգմանաբար` սաթ)։

Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն Ծնունդ Մահ Ծանոթագրություն
Թագաժառանգ Ալֆրեդ 1874 թվականի հոկտեմբերի 15 1899 թվականի փետրվարի 6 1893 թվականի օգոստոսի 22-ից Սաքսեն Կոբուրգ Գոթայի թագաժառանգ; ինքնասպան է եղել, երեխաներ չի ունեցել
Արքայադուստր Մարիյա 1875 թվականի հոկտեմբերի 29 1938 թվականի հուլիսի 18 1893 թվականի հունվարի 10-ին ամուսնացել է Ռումինիայի թագավոր Ֆերդինանդ I-ի (1865-1927) հետ; ժառանգ թողել է
Արքայադուստր Վիկտորյա Մելիտա 1876 թվականի նոյեմբերի 25 1936 թվականի մարտի 2 1894 թվականի ապրիլի 19-ին մուսնացել է (1) Հեսսենի մեծ դուքս Էռնեստ Լյուդվիգի հետ, թողել ժառանգ, 1901 թվականի դեկտեմբերի 21-ին, 

բաժանվել է, ամուսնացել է (2) 1905 թվականի հոկտեմբերի 8-ին,, Մեծ Իշխան Կիրիլ Վլադիմիրովիչի հետ, ժառանգ է թողել

Արքայադուստր Ալեքսանդրա 1878 թվականի սեպտեմբերի 1 1942 թվականի ապրիլի 16 1896 թվականի ապրիլի 20-ին ամուսնացել է Էռնստ II Հոհենլոհե Լանգենբուրգի հետ, ժառանգ է թողել
Արքայադուստր Բեատրիսա 1884 թվականի ապրիլի 20 1966 թվականի հուլիսի 13 1909 թվականի հուլիսի 15-ին ամուսնացել է Իսպանիայի ինֆանտ, Գալիերայի 3-րդ դուքս Դոն Ալֆոնսոյի հետ, թողել է ժառանգ

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալֆրեդը մահացել է 1900 թվականի հուլիսի 30-ին, մոր` Վիկտորիայի կենդանության օրոք, քաղցկեղից` վերապրելով իր միակ որդուն («Երիտասարդ Աֆֆիին»), ով տառապում էր սիֆիլիսով և մահացել էր ծնողների արծաթե հարսանիքի տոնակատարության ժամանակ ինքն իրեն հրազենային վնասվածք հասցնելուց երկու շաբաթ անց։ 

Ալֆրեդի մահից հետո Կոբուրգի գահն անցավ Ալֆրեդի եղբորորդուն` Վիկտորյայի  չորրորդ որդու` Ալբանի դուքս արքայազն Լեոպոլդի ժառանգորդ որդուն` Կարլ Էդուարդին (Վիկտորյայի երրորդ որդին` Կոննաուտի և Ստրատերնի դուքս Արթուրը ողջ էր, բայց հրաժարվել էր դքսությունից)։

Ավանդը Ֆիլատելիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Ալֆրեդը հայտնի ֆիլատելիստ է եղել։ 1890 թվականին նա ընտրվել է Լոնդոնի ֆիլատելիստական միության ("Philatelic Society"; հետագայում` «Լոնդոնի ֆիլատելիստական թագավորական միություն») պատվավոր տնօրեն։ Սակայն 1900 թվականին կարիքից ելնելով նա վաճառել է իր նամականիշի հավաքածուն իր ավագ եղբորը` ապագա թագավոր Էդուարդ VII-ին։ Հետմահու արժանացել է պատվավոր ֆիլատելիստների ցուցակի մեջ ընդգրկվելու պատվին։

Տիտղոսներ ու մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1844 6 օգոստոս - 1866 մայիսի 24. Նորին Թագավորական մեծություն Արքայազն Ալբերտ
  • 1866 մայիսի 24 - 1893 օգոստոսի 23։ Նորին Թագավորական մեծություն Էդինբուրգի դուքս
  • 1893 օգոստոսի 23 - 1900 հունիսի 30։ Նորին Թագավորական գերազանցություն Սաքսեն Կոբուրգ Գոթայի դուքս
  • War Ensign of Prussia (1816).svg Սև Արծվի շքանշան
  • Իսպանիա Իսպանիա - Ոսկե Գեղմի շքանշան
  • Իտալիա Իտալիա — Սուրբ Ավետման բարձրագույն շքանշան
  • Ֆրանսիա ՖրանսիաՊատվավոր Լեգեոնի շքանշան
  • Ավստրիա Ավստրիա— Սուրբ Ստեփանոսի շքանշան
  • Ռուսաստան Ռուսաստան — Սուրբ Անդրեաս առաքյալի շքանշան
  • Օսմանյան կայսրություն Օսմանյան կայսրություն - Օսմանիայի շքանշանի մեծ ժապավեն
  • «Հայտնի ֆիլատելիստների ցանկ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]