Դեյվիդ Լլոյդ Ջորջ
Դեյվիդ Լլոյդ Ջորջ (անգլ.՝ Lloyd George, հունվարի 17, 1863[1][2][3][…], Մանչեսթեր, Լանկաշիր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - մարտի 26, 1945[4][1][2][…], Լլանիստամդուի, Գվինեդ, Ուելս, Միացյալ Թագավորություն), անգլիացի պետական գործիչ։ Լիբերալ կուսակցության ղեկավար։ 1905-08 թթ. առևտրի, 1908-15 թթ.՝ ֆինանսների նախարար, 1916-22 թթ.՝ պրեմիեր մինիստր։ 1919-20 թվականներին Փարիզի հաշտության կոնֆերանսի և Վերսալյան պայմանագրերի գլխավոր հեղինակներից։ 1919-22 թթ. պաշտպանել է անգլո-հունական պատերազմը թուրքական ազգայնական շարժման դեմ, սակայն, անհաջողություն կրելով, պաշտոնաթող է եղել։
1917—1922 թվականներին Լլոյդ Ջորջն իր հրապարակային ելույթներում և միջազգային կոնֆերանսներում (Փարիզ, Լոնդոն, Սան Ռեմո) հանդես է եկել հօգուտ հայկական հարցի դրական լուծման՝ դատապարտելով Մեծ Բրիտանիայի ավանդական թուրքամետ քաղաքականությունը. «Բրիտանական կառավարության քաղաքականությունը ճակատագրական անխուսափելիությամբ հանգեցրեց 1895-97 և 1909 թվականների սոսկալի սպանդին և 1915 թվականի զարհուրելի կոտորածին»[9]։ Անտանտի երկրներին հորդորել է կատարել իրենց խոստումները «Փոքրիկ դաշնակցի» հանդեպ՝ ապահովելով նրա անկախությունը։ Բայց, լինելով իրապաշտ քաղաքագետ, հետպատերազմյան խաղաղության հարցերում գործարքի մեջ է մտել քեմալական Թուրքիայի հետ՝ հայկական հարցը զոհաբերել բրիտանական կայսրության շահերին։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Военные мемуары, т. 1-6, М., 1934-37;
- Правда о мирных договораx, т. 1-2 М., 1957.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Discogs — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Ллойд Джордж Дэвид // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 Kindred Britain
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 Lundy D. R. The Peerage
- ↑ https://www.thegazette.co.uk/London/issue/36938/page/883
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 Hansard 1803–2005
- ↑ Ллойд Джордж, Правда о мирных договорах, т. 2, с. 390:
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |